Մամուլի տեսություն 29-9-2019
Միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Եվրոպան չի կատարել իր հանձնառությունները, և Իրանը կրճատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները: Սակայն ՀԳՀԾ-ում նշված Իրանի այս օրինական քայլն անհանգստացրել է Եվրոպային:
«Մարդոմսալարի» օրաթերթ
ՀԳՀԾ-ի հանելուկը՝ Եվրոպայի սեղանի վրա
Եվրոպական որոշ լրատվամիջոցներ, այդ թվում The Guardian-ը, պնդում են, որ ԵՄ-ն նախազգուշացրել է Իրանին, որ եթե Թեհրանը փորձի նոր քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ի պարտավորությունների կրճատման ուղղությամբ, Եվրամիությունը նոյեմբերին դուրս կգա միջուկային համաձայնագրից:
Մինչ այժմ Իրանը երեք փուլով կրճատել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե եվրոպացիները շարունակեն իրենց ուխտադրժությունը, ապա նոյեմբերին Թեհրանը կձեռնարկի չորրորդ քայլը:
The Guardian- ը հաղորդել է, որ Եվրամիության նախազգուշացումն Իրանին կատարվել է եվրոպական երեք երկրների (Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի) նախնական համաձայնությամբ:
Եվրոպացի պաշտոնյաները նշել են, որ ՀԳՆԾ-ն այժմ ապրում է «արհեստական շնչառությամբ»:
«Քեյհան» օրաթերթ
Իրանի Բասիջի նախաձեռնությամբ իրականացվել է 6250 բարեգործական նախագիծ
Իրանի Բասիջ կազմակերպության ղեկավար Մոհամեդ Զահրային ասել է, որ ներկա տնտեսական և մշակութային պատերազմում Իրանը պետք է գործի փոխադարձ հասկացողության և դիմադրության հիման վրա:
Անդրադառնալով 6250 վաղաժամկետ և բարեգործական նախագծերի նեկնարկին, նա հավելել է, որ նախագծերն իրականացվում են համակարգի արդյունավետությունը ցույց տալու համար և ընդգրկում են չքավոր դասակարգին և գյուղացիներին:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Դեմոկրատները քննարկում են Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործադրման ընթացքը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սկսել է Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցի քննարկումը: Որոշումը կայացվել է Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցից հետո:
Հեռախոսազրույցում, Թրամփն Ուկրաինայի նախագահից պահանջել էր արագացնել իր քաղաքկան մրցակից և 2020թ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի կոռուպցիայի գործի քննությունը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթացն սկսվել է :
«Էբթեքար» օրաթերթ
Երեկ Աֆղանստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ:
Ընտրություններն անցան քաղաքական վեճերի, անվտանգության խորը մտահոգությունների և հետագա զարգացումների անորոշ հեռանկարի պայմաններում:
Թրամփի փաստաբանը Պուտինի պատճառով չի գա Հայաստան
Թրամփի փաստաբան եւ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին չեղարկել է Հայաստանում հաջորդ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԵԱՏՄ այլ առաջնորդների, ինչպես նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ կայանալիք «Եվրասիական կոնտենտի տարանցիկ ներուժը» խորհրդաժողովին իր մասնակցությունը, հայտնում է News.am-ը:
«The Washington Post»-ի հետ զրույցում այսօր առավոտյան Ջուլիանին ասել է, որ կմասնակցի միջոցառմանը, սակայն ավելի ուշ չեղարկել է այցը:
«Չգիտեի, որ Պուտինն այնտեղ է լինելու»,- պարբերականի հետ զրույցում ասել է Ջուլիանին:
Հոդվածում նշվում է, որ որոշումը ցնցել է ազգային անվտանգության հարցերով փորձագետներին: Այդ այցը պետք է տեղի ունենար հրապարակումներից մի քանի օր անց, որոնցում Թրամփին եւ Ջուլիանիին մեղադրում են դեմոկրատների, մասնավորապես, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ նրա ընտանիքի նկատմամբ հետաքննություն սկսելու նպատակով ուկրաինացի պատշոնյաների վրա ճնշում գործադրելու մեջ:
Պարբերականը նշում է, որ ըստ օրակարգի՝ Ջուլիանին պետք է լիներ միակ ամերիկացին, որը կմասնակցեր խորհրդաժողովին:
Հոդվածում ասվում է, որ Սպիտակ տունն ու պետքարտուղարությունը հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը: Ջուլիանիի խոսքով՝ ինքը կարծում էր, որ Հայաստանում պետք է ելույթ ունենա անվտանգության հարցերով խորհրդաժողովին:
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցերը
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հանցագործության հատուցման թեմայով, որին բանախոսելու էր իրավագետ եւ ցեղասպանագետ, դոկտոր Ջերմեյն Մաքքալպին։
«Անարդարությունը մեկ տեղում՝ սպառնալիք է արդարությանը ամենուր»,- հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի խոսքերն է մեջբերում իրավագետ եւ ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը Հայոց ցեղասպամության ճանաչման եւ հատուցման հարցերի շուրջ: Իր ելույթում դոտոր Մաքքալպին ընդգծեց միասնության կարեւորությունը այս նպատակներին հասնելու համար, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարում:
«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը չի կարող հաջողությամբ պսակվել, եթե դրա մասին քարոզեն միայն հայերը: Անհրաժեշտ է բոլորիս ու լայն զանգվածների միասնական քարոզչությունը»,- ասում է նա:
Հայաստանի և Սինգապուրի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ
Մեկնարկել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
Երևանում` Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավարին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:
Լուսանկարման արարողությունից հետո սկսվել են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունները: Ողջունելով Սինգապուրի գործընկերոջը Երևանում` վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, ես ջերմությամբ եմ հիշում վերջերս Սինգապուր կատարած մեր պատվիրակության պաշտոնական այցը, որն անցավ արդյունավետ և հիանալի մթնոլորտում: Մենք մեծապես կարևորում ենք Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և համոզված ենք, որ Ձեր այցը Երևան կնպաստի մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը»:
Սինգապուրի վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Պարոն վարչապետ, Ձեր այցը մեր երկիր շատ արդյունավետ էր և մենք Երևան ենք եկել երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու նպատակով: Մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, գործարար կապերի զարգացման ուղղությամբ»,- ասել է Լի Սյեն Լունը: