Մամուլի տեսություն 30.09.2019
Ըստ իրազեկ աղբյուրի՝ բրեքսիթի ճգնաժամը սրվելուն զուգահեռ, հավանական է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու նախագիծը առաջիկա շաբաթ քվեարկության դրվի համայնքների պալատում:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Սպիտակ տանը խառնաշփոթ իրավիճակ է
Իրազեկ աղբյուրների հաղորդման համաձայն՝ Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի հարցով Թրամփին պաշտպանելու ռազմավարության բացակայության հետևանքով, Սպիտակ Տանը քաոսային իրավիճակ է ստեղծվել :
Իրազեկ աղբյուրները, որոնք չեն ցանկացել բացահայտվել, ասել են,որ Սպիտակ Տան գրասենյակի ժամանակավոր ղեկավար Միք Մալվենին հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած հեռախոսազրույցի և վերջինիս դեմ ներկայացված հայցի պատճառով: Իր մրցակից՝ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Ջո Բայդենի դեմ օտար երկրի կողմից հետաքննություն անցկացվելու Թրամփի քայլի պատճառով, ԱՄՆ նախագահի դեմ իմպիչմենտի գործընթաց է սկսվել:
Ըստ իրազեկ աղբյուրների՝ Թրամփը զայրացած չէ Մալվինիի վրա՝ Զելենսկիի հետ իր հեռախոսազրույցը հրապարակելու համար: Նա զայրացած է, որ Մալվինին չի կարողացել արդարացում գտնել հեռախոսարույցի համար: Աղբյուրներից մեկը հայտարարել է,որ Թրամի դեմ ներկայացված հայցի հետևանքներին արձագանքելու համար որևէ ծրագիր չունենալը հուսահատություն է առաջացրել Սպիտակ Տանը:
«Քեյհան» օրաթերթ
18 ամիս դատարկ խոստումներ: Ահա ինչու պետք է հույսը կտրել Եվրոպայից
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրի գոյությունը վտանգված է: Իրանի և «5+1» խմբի միջև ստորագրված միջուկային համաձայնագիրը, որի արդյունքում, կառավարության պատասխանատուների խոստման համաձայն, պետք է չեղարկվեին հակաիրանական պատժամիջոցները և որը պետք է նպաստեր երկրի տնտեսության բարգավաճմանը, այսօր դարձել է ոտնահարված փաստաթուղթ: Դա վկայում է քննադատների նախազգուշացումների և դրա նկատմամբ պետայրերի լավատեսական մոտեցումների մերժման իրավացիության մասին:
Այս իրավիճակը ամեն գնով ՀԳՀԾ-ն պահպանելու քաղաքականությանը հետևելու արդյունք է: Դիմացի կողմին չվստահելու, երաշխիքներ ստանալու, պարտավորությունները հավասարակշռելու ու դրանք միաժամանակ կատարելու նման կարևոր սկզբունքները հարգելու կապակցությամբ փորձագետների պնդումներին ուշադրություն չդարձնելը, Իրանի դեմ նյութված ընդհանուր սադրանքի հետևանքն է, որի առանցքայնությունը հենց ՀԳՀԾ-ն է: ԱՄՆ-ն և Եվրոպան միջուկային բանակցությունների ընթացքում մաքսիմալիստանական պահանջներ առաջ քաշելու միասնական դիրքորոշում որդեգրելուց բացի, ՀԳՀԾ-ն պատռելու ժամանակ ևս մտրակի և կարկանդակի քաղաքականություն վարեցին Իրանի դեմ, որպեսզի ենթահող ստեղծեն համակարգի հետ կապված իրենց մշտական նպատակներին հասնելու համար: Ի դեպ որպես ԱՄՆ-ի դաշնակից Եվրոպայի դերը ուշադրության արժանի է, քանի որ Իրանի կառավարությունը վստահումէ եվրոպական կողմին:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
Բրեքսիթի ճգնաժամը, Ջոնսոնին անվստահության քվե հայտնելու հավանականությունը
Շոտլանդիայի Ազգային կուսկացության ավագ անդամներից մեկն ասել է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու նախագիծը կարող է առաջիկա շաբաթ քվեարկության դրվել համայնքների պալատում: Euronews- ը հաղորդել է.«Ստյուարտ Հոզիի խոսքով, հավանական է, որ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու նախագծի քվեարկության դրվելը միակ ելքն է առանց համաձայնության բրեքսիթը կանխելու համար»:
Armenpress.am
Թեհրանը պատրաստ Է քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չկատարմանն ի պատասխան
Թեհրանն իրեն իրավունք Է վերապահում քայլեր ձեռնարկել Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանների չպահպանմանն ի պատասխան: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանն իրեն իրավունք Է վերապահում գործելու «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) կողմից միջուկային գործարքով իր պարտավորությունները չպահպանելուն ի պատասխան»,- Մուսավիի խոսքը մեջբերում Է Press TV հեռուստաալիքը: Նա նաեւ հայտարարել Է, որ, Թեհրանի կարծիքով, «Անսար Ալլահ» եմենական շարժման հուսի ապստամբները Սաուդյան Արաբիայի դեմ գործողություններ են ձեռնարկում Եմենի ժողովրդի ինքնապաշտպանության օրինական իրավունքին համապատասխան: «Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի ժողովրդի գործողություններն ագրեսիային պատասխանելու երկրի օրինական իրավունքն Է»,-ասել Է դիվանագետը, որի ելույթը հեռարձակվել Է պետական հեռուստատեսությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Tert.am
Թրամփը հանդիպում է պահանջում իր և Զելենսկու հեռախոսազրույցի բովանդակության մասին տեղեկություններ տարածած անձի հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցի բովանդակության մասին հաղորդումներ տարածած անձը գտնվում է դաշնային պաշտպանության տակ, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով վերջինիս փաստաբան Էնդրյու Բակայային:
Փաստաբանի նամակում ասվում է, որ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակն ակտիվացրել է իրազեկիչի պաշտպանությանն ուղղված «համապատասխան միջոցառումները»:
Հաղորդվում է նաև, որ հետախուզության աշխատակիցը, որը բացահայտել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների հեռախոսազրույցի բովանդակությունը, իր հասցեին հնչած սպառնալիքներից հետո վախենում է սեփական ավտանգության համար:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտնել է, որ ցանկանում է հանդիպել իր դեմ բողոք ներկայացրած մարդու հետ:
«Ինչպես ցանկացած ամերիկացի, ես նույնպես արժանի եմ հանդիպել իմ դեմ մեղադրանք առաջադրած անձի հետ, հատկապես, որ այսպես կոչված «իրազեկիչը» օտարերկրյա առաջնորդի հետ զրույցը փոխանցել է բոլորովին թյուր և մոլորեցնեող ձևով»,- գրել է Թամփը:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է «ամենաբարձր մակարդակով» գործընթաց անցկացնել՝ խարդախության և դավաճանության կասկածների կապակցությամբ:
The Hill պարբերականի հաղորդմամբ՝ իրազեկիչի վերաբերյալ սակավ տեղեկություններ են հայտնի: Վերջինս, ըստ բողոքի դիմումի, խոսակցության անմիջական վկա չի եղել, այլ այդ մասին տեղեկացել է Սպիտակ տանն աշխատող իր գործընկերներից:
Հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը, որը Թրամփի և Զելենսկու գործով «բազմակողմանի քննություն է իրականացնում», հայտնել է, որ իրազեկողը, ամենայն հավանականությամբ, վկայություն կտա Կոնգրեսում՝ առանց կողմնակի մարդկանց ներկայության:
Հիշեցնենք, որ Թրամփի և Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցից հետո ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացը:
Armenpress.am
Սիրիան եւ Իրաքը բացել են Ալ-Բուքեմալ/Ալ-Քայիմ» սահմանային անցակետը
Սեպտեմբերի 30-ի կեսօրին Սիրիան եւ Իրաքը 2013 թվականից ի վեր առաջին անգամ բացել են Ալ-Բուքեմալ/Ալ-Քայիմ» սահմանային անցակետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին համաձայնել Է Սիրիայի հետ «Ալ-Քայիմ» սահմանային անցակետը բացել սեպտեմբերի 30-ին:Սահմանային անցումը պաշտոնապես բացվել Է սիրիական կողմից` Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամեդ Ռահմունի ու Դեյր Էզ-Զորի նահանգի նահանգապետ Աբդ ալ-Մաջիդի եւ իրաքյան կողմից՝ Իրաքի սահմանային անցումների վարչության ղեկավար Քազեմ ալ Աքաբիի, Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Համեդ ալ-Աբդալա Իբրահիմի, Անբարի նահանգի նահանգապետ Ալի Ֆարհանի եւ Անբարի ոստիկանապետ Հադեր Զեյդի մասնակցությամբ:
News.am
Լորիս Ճգնավորյանը կնշանակվի ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Իրանի կողմից
Հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր եւ նկարիչ, Իրանի հայ համայնքի անդամ Լորիս Ճգնավորյանին առաջարկել են դառնալ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Իրանի կողմից, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Չորեքշաբթի ՄԱԿ-ի ներկայացուցչության աջակցությամբ Թեհրանում կայացել է «Աշխարհի մշակույթը» խորագրով միջոցառումը՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան:
Այդ միջոցառմանը Իրանում Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարիա Դոցենկոն ողջունել է Լորիս Ճգնավորյանին եւ մշակույթի մի շարք գործիչների:
Այնուհետեւ նա ընթերցել է ՄԱԿ-ի գործադիր տնօրենի ուղերձը խաղաղության օրվա առթիվ:
Այդ միջոցառման ժամանակ գեղարվեստական եւ հումանիտար գործունեության 70-ամյա փորձ ունեցող Լորիս Ճգնավորյանին առաջարկվել է դառնալ ՄԱԿ-ի բարի կամքի եւ խաղաղության դեսպան Իրանի կողմից: