Մամուլի տեսություն 01.10.2019
Շատերը կարծում էին, որ Բրիտանիայում Բորիս Ջոնսոնի ընտվելով, բրեքսիթի հարցը կլուծվի: Սակայն Ջոնսոնը ցույց տվեց, որ ոչ միայն չի կարող լուծել այս հարցը, այլև ինքը հայտնվել է բարդ իրավիճակում
Մարդոմսալարի օրթերթ
Ջոնսոնը զոհ գնաց թագուհուն
Բոլոր հայացքները ներկայուսմ սևեռվել են ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփի իմպիչմենտի գորխընթացի վրա: Սակայն Բրիտանիայի «Թրամփի» վիճակը նույնպես գովելի չէ: Խորհրդարանի աշխատանքի դադարեցումից հետո Բորիս Ջոնսոնի վերաբերմունքը Համայնքների պալատի ներկայացուցիչների նկատմամբ, նրա դեմ քննադատության նոր ալիք բարձրացրեց:
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը մշակել է Բրիտանիայի վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը : Կուակցությունը պաշտպանուէմ Ջերեմի Քորբինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Լոնդոնում տարածված շշուկների համաձայն, խնդիրը կայանում է նրանում, որ թագուհու հեղինակությունը խաթարվել է խորհրդարանի աշախատանքը դադարեցնելու կողմնակիցը լինելու պատճառով: Չնայած թագուհին չի միջամտում երկրի քաղաքական հարցերին, սակայն այդուհանդերձ Ջոնսոնի տեսակետը պաշտպանելու Բեքինգհեմյան պալատի քայլը քննադատության է ենթարկվել հասարակության կողմից:
Խորասան օրաթերթ
Ռիադի նահանջը
Ռաբիի. Ռիադից ստացել ենք որոշ ուղերձներ, սակայն պետք է փոխվի նրանց վարքագիծը:
ԻԻՀ կառավարության խոսնակը, հաստատելով Սաուդյան Արաբիայի կողմից երրորդ երկրի միջոցով Իրանին փոխանցված ուղերձի վերբերյալ լուրերը, ևս մեկ անգամ նշել է, որ Ռիադը պետք է գործնականում փոփոխի իր քաղաքականությունը:
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլմահդին, հանդիպել է Մալեք Սալմանի և Մոհամամդ բեն Սալմանի հետ: Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ու Իրանը պատրաստ են բանակցել:
ԻԻՀ կառավարության ոխսնակ Ալի Ռաբիին, երեկ կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով սաուդցի պաշտոնյաների ուղերձի ազդեցությանը Թեհրան-Ռիադ հարաբերություններում առկա լարվածության թուլացման վրա, հաստատել է այն փաստը, որ Սաուդյան Արաբիան երրորդ երկրի միջոցով ուղերձ է ուղարկել ԻԻՀ նախագահ Ռոհանիին:
Նա հավելել է. «Մենք Ռիադից ակնկալում ենք քաղաքականության փոփոխություն և առաջին հերթին եմենցիների սպանդի դադարեցում»:
Իսլամական հանրապետություն օրաթերթ
Տեղի ունեցավ ճգնաժամային պայմաններում աշխատող Իրանի ամենախոշոր շարժվող կայանի շնորհանդեսը:
Իրանում իր աշխատանքն է սկսել «Ջրի և կոյուղու ենթակառուցվածքների» միջազգաին 15-րդ ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել ճգնաժամային պայմաններում աշխատող Իրանի ամենախոշոր շարժվող կայանի շնորհանդեսը:
Կայանն աշխատում է ճգնաժամային պայմաններում, հատկապես՝ ջրհեղեղի կամ երկրաշարժի ժամանակ: Իրանի ճգնաժամի կառավարման գրասենյակի գլխավոր տնօրեն Ֆարհադ Քորքանի ասելով. «Կայանն ունի 10 մեգավատ հզորություն: Այն օժտված է 5 թրեյլներով, որոնցից 4-ի վրա տեղակայված են 2.5 մեգավատանոց գեներատորներ և մի սարք, որը համարվուէմ էլեկտրական հոսանքի կայան»:
Ջավան օրաթերթ
Իրանը 2018թ 430 հազար միջազգային հոդված է հրատարակել, գրավելով Միջին Արևելքում առաջին տեղը:
Սիդնեյ Մորնինգ պարբերականի հաղորդմամբ, իրանցի գիտնականները 2018թ միջազգային կոնֆերանսներին ներկայացրել են 430 հազար հոդված:
Երկրորդ տեղում թուրք գիտնականներն են, որոնք ներկայացրել են 317 հազար հոդված: Պարբերականը հրատարակվում է 1831 թվականից և համարվում է ամենահին պարբերականներից, որ հրապարակվում է Սիդնեյում: Այն վերածվել է օնլայն լուրերի ազգային բրենդի:
armenpress.am
ԵԱՏՄ երկրները համաձայնության են եկել միասնական ֆինանսական շուկայի կոնցեպտի շուրջ. Տիգրան Սարգսյան
ԵԱՏՄ անդամ պետությունները համաձայնության են եկել միասնական ֆինանսական շուկայի կոնցեպտի շուրջ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Երևանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում նշեց, որ հստակեցվել են առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
«Մեզ հաջողվել է համաձայնության գալ միասնական ֆինանսական շուկայի ընդհանուր կոնցեպտի շուրջ: Կարևոր է, որ այն մշակել են անդամ երկրների կենտրոնական բանկերը, որոնք լինելու են մեր ձեռք բերած համաձայնությունների իրականացնողները: Այդ կոնցեպտի հիման վրա էլ կմշակվի ճանապարհային քարտեզը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, սեպտեմբերի 30-ին փոխվարչապետերի մասնակցությամբ Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Քննարկվել են ԵԱՏՄ տարածքում արգելքների, սահմանափակումների վերացման հարցերը, անդրադարձ է կատարվել վերհանված խնդիրների հնարավոր լուծումներին:
«Մենք պայմանավորվել ենք, որ այդ քննարկումները կատարելու ենք պարբերաբար: Խորհրդի նիստերը պետք է սկսվեն հենց գոյություն ունեցող խնդիրների քննարկումներով»,-հավելեց Տիգրան Սարգսյանը:
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա է՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
panorama.am
Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիր
Մի կողմից Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի, մյուս կողմից Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվում են տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համաձայնագիրը ստորագրեցին ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի ներկայացուցիչները։ Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։