Մամուլի տեսություն 02.10.2019
Երեքշաբթի օրը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շեշտել է ԱՄՆ միակողմանիության դեմ պայքարելու համար կտրուկ ու ազդեցիկ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Մարդոմսալարի օրաթերթ
Միջազգային հանրությունը պետք է դիմակայի ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը
Երեշքաբթի օրը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շեշտել է ԱՄՆ միակողմանիության դեմ պայքարելու համար կտրուկ ու ազդեցիկ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Իր ելույթում հասան Ռոհանին նշել է. «Գագաթաժողովը լավ հնարավորություն է մտքերի փոխանակման և միջազգային ու տարածաշրջանային հարցերի լուծման ելքեր գտնելու համար: Հույս ունեմ, որ գագաթաժողովում դրական արդյունքներ կգրանցվեն»:
Նա հավելել է, որ համաշխարհային համակարգը հիմնված է բազմակողմանի համագործակցության վրա և բոլոր երկրները պարտավոր են ջանք չխնայել աշխարհում կայունույթան ու անվտանգության հաստատման համար, պայքարելով միակողմանի քաղաքականության դեմ:
Քեյհան օրաթերթ
Foregin Policy. Ամերիկյան ծովուժը վախենում է մոտենալ Իրանին
Foregin Policy պարբերականը գրել է, որ ԱՄՆ-ի ծովուժը չի կարող պայքարել ԻԻՀ ծովուժի դեմ:
Մայքլ Սորանը մի վերլուծական հոդվածում գրել է. «Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի կարողությունը սահմանափակվում է ինքնաթիռներ տեղափոխող նավերի երթուդարձով, ինչը վերջին տարիներին արել է այս երկիրը: Ավելի վաղ, հրթիռներ արձակող նավերը, ինքնաթիռներ տեղափոխող նավերի հետ միասին, որ հաստատվում էին տարածաշրջանում սպառնալիքներին դիմակայելու համար, կարող էին որոշակիորեն ազդել իրադարձությունների վրա»:
Իսլամական հանրապետություն օրաթերթ
Դոլարի բաժինը կրճատվել է համաշխարհայն արժույթի պաշարներից վերջին 6 տարիների ընթացքում հասնելով նվազագույն չափին:
Ռոյթերսի հաղորդման համաձայն, 2013թ հետո, դոլարի բաժինը կրճատվել է համաշխարհայն աժույթի պաշարներից, այս տարվա երկրորդ եռամսյակում հասնելով նվազագույն:
Դա այն դեպքում, երբ յուանի բաժինը վերջին երկու տասնամյակներում հասել է ամենաբարձր մակարդակին:
Երկորրդ եռամսյակի ընթացքում, դոլարի պաշարները կազմել են 6.79 տրիլիոն, կամ համաշխարհային պաշարների 61.63 տոկոսը: Իսկ առաջին եռամսյակում, դոլարի պաշարը կազմել է 6.74 տոկոս կամ ընդհանուր պաշարների 61.84 տոկոսը:
Ազգային գաղափար օրաթերթ
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը աջակցություն է ցուցաբերում Եմենի աշխարհազորայինների բանակին:
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, չինական Phoenix հեռուստաընեկորթւանը տված հարցազրույցում նշել է, որ Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցի տարածաշրջանում Թեհրանի շահերն ուղղակորեն կապված են այդ շրջանների անվտանգության հետ և հենց այդ պատճառով Իրանը համարվում է այդ անվտանգությունն ապահովող կարևոր երկիրը:
Բաղերին հավելել է. «Իրանը, առավել քան որևէ երկիր, փորձում է անվտանգություն հաստատել այս տարածաշրջանում և նպատակ չունի բախվել որևէ երկրի հետ: Միևնույն ժամանակ, Իրանը պատրաստ է իր ամբողջ կարողությամբ կանգնել տարածաշրջանի անվտանգությունը խաթարելուն ուղղված ցանկացած քայլի դեմ»:
armenpress.am
Պուտինի հետ հանդիպումները նոր խթան կտան հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումները նոր խթան կհանդիսանան հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
«Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը կարծում եմ նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին: ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նա «Զվարթնոց» օդանավակայանում 1.5 ժամանոց հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ: Դրան նախորդել էին պաշտոնական հանդիպումը և երկու ռազմավարական դաշնակից պետությունների ղեկավարների առանձնազրույցը: «Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են»,-հանդիպումները գնահատել էր վարչապետ Փաշինյանը:
ՌԴ նախագահը հոկտեմբերի 1-ին Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցում էին նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, հյուրընկալող Հայաստանի ղեկավարները, ինչպես նաև հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով ներկա էին Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, դիտորդի կարգավիճակով՝ Մոլդովայի նախագահը: Ներկայացուցչական աննախադեպ այս հավաքին ստորագրվեց ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագիրը:
armenpress.am
Ճանապարհաշինության ակտիվացում 2020 թվականին. բյուջետային հատկացումները կրկնապատկվելու են
Հայաստանի Հանրապետության ճանապարհների կառուցման, բարեկարգման համար 2020թ-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ ՀՀ դրամ՝ երկու անգամ ավել գումար, քան 2019թ. է հատկացվել (58 մլրդ դրամ): 2020թ. այս ուղղությամբ հատկացվելիք միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով ճանապարհաշինության ուղղությամբ հատկացված բոլոր միջոցների գումարին կամ՝ 2018-19թթ-ին հատկացված միջոցների գումարին:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության կողմից սեպտեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով էականորեն ավելանալու են «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցմանը հատկացվելիք միջոցները: Այս ուղղությամբ հատկացվելու է 52.4 մլրդ դրամ, այնքան, որքան 2016-19թթ հատկացված միջոցները միասին վերցված:
Բացի այդ իրականացվելու է նաև Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգնման ծավալուն ծրագիր, որի համար հատկացվելու է 9.2 մլրդ դրամ՝ 3 անգամ ավել, քան 2019թ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերի համաձայն՝ ճանապարհների նորոգման ծրագրով ավարտված է 62.7 կիլոմետր ճանապարհի շինարարությունը, 307 կիլոմետրի շինարարությունը ընթացքի մեջ է, և տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կիլոմետր ճանապարհ նորոգելու խոստումը: 2020թ-ի համար նախատեսվում է վերանորոգել 500 կմ ճանապարհ:
panorama.am
Դոնալդ Թրամփն առաջարկել է կրակել միգրանտների ոտքերին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ծայրահեղ միջոցների դիմել՝ միգրանտների մուտքը հարավային սահմանով դադարեցնելու համար, այդ թվում նաև միգրանտների ոտքերին կրակելը։ Այս մասին գրում է BBC-ն։
Այս մասին գրել են New York Times-ի 2 լրագրողներ՝ իրենց հրապարակած «Սահմանային պատերազմներ.Թրամփի հարձակումը ներգաղթի վրա» գրքում։
Նշվում է, որ մեթոդների մեջ ներառվում էին նաև էլեկտրիֆիկացված, փխրուն սահմանային պատի կառուցում, օձերի կամ ալիգատորներով լի ծովախոտի կառուցում:
Նշենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելը Թրամփի ընտրարշավի քաղաքականության հիմնական դրույթներից մեկն էր:
Պատի շինարարությունն այժմ սկսվել է, որի համար Պենտագոնը հատկացնում է 3.6 մլրդ դոլար ռազմական ֆինանսավորում:
Սպիտակ տունը չի մեկնաբանել այս պնդումները:
panorama.am
Սարկոզիին կրկին կդատեն
Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի դատարան նոր դատաքննություն է ուղարկել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ քրեական գործը: Նա մեղադրվում է քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման մեջ: Այս մասին գրում է euronews-ը։
Խոսքը գնում է 2012թ.-ին նրա նախագահական ընտրարշավի մասին, որը կազմակերպել էր Bigmalion PR գործակալությունը: Ըստ քննիչների, Սարկոզին այն ժամանակ գերազանցել էր ծախսերի վերին սահմանը 20 միլիոն եվրոյով՝ չնայած գանձապահի նախազգուշացումներին: Նախկին նախագահին սպառնում է մինչև մեկ տարի ազատազրկում և 3,750 եվրո տուգանք:
Նրա պաշտպանությունը ձգտում էր գործը փակել այն հիմքով, որ անհնար է երկու անգամ դատել նույն հանցագործության համար, քանի որ Սահմանադրական խորհուրդը 2013թ.-ին նրան պարտավորեցրել է փոխհատուցել նախընտրական քարոզչության գերազանցված ծախսերը: