Մամուլի տեսություն 04.10.2019
Այսօրվա մամուլն անդրադարձել է արտասահմանցի գործակալների կողմից իրականացված՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի ձախողված մահափորձին
Ջամե Ջամ օրաթերթ
Գեներալ Սոլեյմանիի դեմ մահափորձը ձախողվել է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության ղեկավարը հայտարարել է պահակազորի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, Ղասեմ Սուլեյմանիի սպանության իսրայելա-արաբական նախագծի ձախողման մասին:
ԻՀՊԿ 23-րդ համաժողովում, Հօջաթ օլ-էսլամ Հոսեյն Թալեբը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի անվտանգության ծառայությունների կողմից մի քանի տարի շարունակ մշակված՝ գեներալ Սոլեյմանիի մահափորձը և Ֆաիթմիայի հիշատակության ու Մոհարամի օրերին կրոնական պատերազմ հրահրելու ծրագիրը ծախողվել է, իսկ այս գործողություններն իրականացնելու համար ձևավորված խմբի անդամները ձերբակալվել; են:
Նա հավելել է. «Իրանի ժողովրդի և իսլամական հեղափոխության թշնամիները, հակաիրանական բազմաթիվ սադրանքների ձախումից հետո, տեսնելով Իրանի ժողովրդի դիմադրությունը տնտեսական ճնշումների դեմ, փորձել են Մոհարամ ամսին երկրի հարավ-արևելյան հատվածում իրականացնել ահաբեկչական գործողություն: Սակայն թշնամիների այս գործողությունը ձախողվել է, քանի որ Իրանի անվտանգության ուժերը տիրապետում են իրավիճակին, իսկ պահապանների կորպուսի ցամաքուժն իրականացրել է արդյունավետ գործողություններ»:
Համշահրի օրաթերթ
Իտալիան պպատժամիջոցի է ենթարկել իրանական մի ավիաընկերության
ԱՄՆ պետքարտուղարի Իտալիա կատարած այցի ընթացքում, վերջինս ճնշում է գործադրել այդ երկրի վրա՝ իրանական ավիաընկերությանը պատժամիջոցի ենթարկելու համար:
Արդյունքում, Իտալիայի արտգործնախարարը հայտարարել է, որ շուտով իրանական ավիաընկերությանը արգելվելու է մուտք գործել իր երկիր:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հինգշաբթի օրը մեկնել է Իտալիա, որտեղ նա ճնշում է գործադրել այդ երկրի կառավարության վրա՝ իրանական Mahan Airlines ավիաընկերության նկատմամբ պատժամիջոց սահմանելու կապակցությամբ:
Իտալիայի ԱԳՆ Լուիջի Դի Մայոյի հետ հանդիպման ժամանակ, Պոմպեոն իր գոհունակությունն է հայտնել իրանական ավիաընկերության նկատմամբ պատժամիջոց սահմանելու՝ այդ երկրի կառավարության քայլի կապակցությամբ:
Էթեմադ օրաթերթ
Իտալացի խոհարար. Կերակրուներին ավելի լավ համ տալու համար, դրանց մեջ ավելացրել եմ թմրանյութ
Ձերբակալվելուց հետո, մի իտալացի խոհարար խոստովանել է որ կերակուրներին հատուկ համ հաղորդելու համար, դրանց մեջ թմրանյւթ է լցրել: Խոհարարը հայտարարել է, որ կերակուրների մեջ թմրանյութեր ավելացնելով, փորձել է ստանալ նոր համեր և նոր տեսակի համեմունք:
Կարմիլո Կիրամունտեն ով աշխատում էր Սիցիլա քաղաքի ռեստորաններց մեկում, հայտարարել է, որ կերակրատեսակների մեջ ավելացրել է մարիխուանա և մի քանի այլ տեսակի թմրանյութ՝ դրանց ավելի լավ համ և բույր տալու համար:
armenpress.am
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարը նոյեմբերին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին. Politico
ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ռիք Փերրին, ինչպես սպասվում Է, պաշտոնաթող կլինի նոյեմբերի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Politico-ն՝ հղում անելով երեք աղբյուրի, որոնք տեղյակ են նրա պլաններին: Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Փերրին իր պաշտոնաթողությունը պլանավորում Էր մի քանի ամիս:
Նրանք նշել են, որ Ուկրաինայի հետ իր շփումների պատճառով Էներգետիկայի նախարարը ներքաշվել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում վարվող հետաքննության մեջ, բայց նրա պաշտոնաթողությունը կապված չԷ դրա հետ: Սպասվում Է, որ նրա տեղը կզբաղեցնի Էներգետիկայի ներկայիս փոխնախարար Դեն Բրոլեթը, որը, աղբյուրներից մեկի վկայությամբ, նախարարների կաբինետի նիստերում Փերրիին փոխարինում Էր վերջին մի քանի ամսվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
armenpress.am
Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հարցեր
ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ին հյուրընկալել է Եվրասիական տնտեսական միության Ֆինանսական շուկաների խորհրդատվական հանձնաժողովի 2-րդ նիստը, որին մասնակցել են Ֆինանսական շուկաների խորհրդատվական հանձնաժողովի անդամները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական ոլորտը կարգավորող մարմինների ներկայացուցիչները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանն առնչվող հարցեր՝ մասնավորապես ֆինանսական շուկայի օրենսդրության ներդաշնակեցման, ընդհանուր գործընթացների իրականացման, ԵԱՏՄ ընդհանուր բորսայական տարածքի ճանապարհային քարտեզի մշակման և այլ հարցեր։ Նիստի արդյունքում մասնակիցները մի շարք քննարկվող հարցերի շուրջ համաձայնություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները։
www.panorama.am
WCIT 2019-ն կարևոր իրադարձություն՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու համար
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր կանոնադրական խնդիրներից ու գործառույթներից ելնելով. անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ 2019 թ. գործող բյուջետային ծրագրերի մեջ, իրականացնելով միջծրագրային վերաբաշխումներ:
Հիմնավորման համաձայն՝ հաշվի առնելով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գրությունը և նախարարության ու վերջինիս միջև կնքված համաձայնագիրը առ այն, որ 1043 ծրագրի միջոցառման համար նախատեսված գումարի մնացած մասը` 1,211,585,4 հազար դրամը այլևս անհրաժեշտ չէ ՏՏ համաժողովը կազմակերպելու համար:
Որոշմամբ առաջարկվում է այն վերաբաշխել հետևյալ ուղղություններով. 984,1 մլն դրամն ուղղել «Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորմանը, 117,7 մլն դրամը՝ «Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը» ծրագրին: Վերջինիս շրջանակում նախատեսվում են ՏՏ համաշխարհային համաժողովի նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպում, միջազգային ցուցահանդեսներին հայկական տաղավարներով մասնակցություն, մասնավորապես՝ Սինգապուրում կայանալիք Singapore Week of Innovation and TeCHnology (SWITH) ցուցահանդեսում, Ուզբեկստանում կայանալիք «InnoWeek.uz» 2019 համաժողովին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև ԴիջիԹեքը ցուցահանդեսին, որը տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2019) զուգահեռ։
Անդրադառնալով Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Սա մեծամասշտաբ իրադարձություն է, ունենալու ենք 2000-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը խթանելու համար: Իհարկե, միջոցառումն իսկապես մեծամասշտաբ է, և ես համոզված եմ, որ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը, համապատասխան միջոցներ են ձեռնարկել՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»:
www.panorama.am
Չինական կեղծված հարսանիք՝ հանուն նվերների
Չինական Գույչժոու շրջանից մի տղամարդ գումարի տեսքով նվերներ ստանալու համար կեղծ հարսանիք է կազմակերպել։ Նա ցանկացել է ստացած գումարը սեփական բիզնեսում ներդնել։ Ռիա նովոստին, հղում անելով AsiaOne-ին գրում է, որ տղամարդը վարձել է աղջիկ, որպեսզի նա իր հարազատների և բարեկամների մոտ ներկայանա իր հարսնացու։ Աղջիկը պետք է տղամարդու հետ լիներ օգոստոսի 22-28-ը, «փեսացուի» հետ անցկացնելու համար նա օրական ստանալու էր 521 յուան։Հարսանեական արարողությունը, աղջկա խոսքով, տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Տղամարդը պետք է վճարեր իր տեղափոխման, ուտելու և կեցության համար։ Հյուրերը «նորապսակներին» նվիրել են շուրջ 60 հազար յուան, որը, նախնական պայմանավորվածությամբ, տղամարդը վերցնելու էր իրեն։Հարսանիքից հետո «զույգը» մի քանի օր անցկացրել է շրջանում, բայց երբ «վարձակալության» ժամկետն ավարտվել է, տղամարդը կորել է՝ չվճարելով աղջկան։ Նա արգելափակել է աղջկան սոցկայքերում և չի պատասխանել նրա զանգերին։Աղջիկը դիմել է իրավաբանների։ Նրանք նշել են, որ աղջիկն անբարենպաստ վիճակում է, քանի որ գրավոր պայմանագիր չի կնքել։