Մամուլի տեսություն 05.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112204-Մամուլի_տեսություն_05.10.2019
Նյու Յորք Թայմզ օրաթերթը գրել է Թրամփի զարմանալի պահանջի մասին: Թրամփը Թրամփ պահանջում է Մեքսիկայի սահմանային պատի երկարությամբ խրամատ փորել և այն լցնել օձերով ու կոկորդլիոսներով, որպեսզի կանխի ապօրինի փախստականների մուտքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2019 14:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.10.2019

Նյու Յորք Թայմզ օրաթերթը գրել է Թրամփի զարմանալի պահանջի մասին: Թրամփը Թրամփ պահանջում է Մեքսիկայի սահմանային պատի երկարությամբ խրամատ փորել և այն լցնել օձերով ու կոկորդլիոսներով, որպեսզի կանխի ապօրինի փախստականների մուտքը:

«Մարդոմսալարի»

Կրեմլը փոխզիջման կոչ է արել Իրանին ու Սաուդյան Արաբիային

Անդրադառնալով վերջերս Արմաքո ընկերության օբյեկտների վրա հարձակումից հետո Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև առաջացած լարվածություններին, ՌԴ նախագահը երկու երկրներին կոչ է արել հակամարտությունը չտեղափոխել Սիրիա:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Վալդայի նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանին ու Սաուդյան Արաբիային կոչ է արել.«Սիրիայի հողը չօգտագործել որպես հակամարտության գոտի»:

Պուտինը նշել է.«Տարածաշրջանի ամենամեծ ու ամենաազդեցիկ երկրներից երկուսի միջև ընդդիմությունը ազդում է տարածաշրջանի իրավիճակի, այդ թվում՝ Սիրիայի իրավիճակի վրա և դա անխուսափելի է»:

 

«Ջոմհուրի Էսլամի»

Զանգանե. «Տարածաշրջանի երկրները պետք է Իրանին իրենց բարեկամը համարեն»

«Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» ֆորումի նստաշրջանին մասնակցելու համար Մոսկվա կատարած երկօրյա այցի ավարտին, նշելով որ Իրանը տարածաշրջանի երկրների բարեկամն է, ԻԻՀ նավթի նախարարը նշել է.«Տարածաշրջանի երկրները պետք է Իրանին իրենց բարեկամը համարեն»:

Իրանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Բիժան Նամդար Զանգանեն  ասել է.«Մենք պատրաստ ենք տարածաշրջանի մյուս երկրների հետ միասին, ապահովել Պարսից Ծոցի ու Հորոմուզի նեղուցի անվտանգությունը և այս գործը պետք է իրականացվի Պարսից Ծոցի ափամերձ երկրների միջոցով:

Նա հստակեցրել է.«Տարածաշրջանի երկրները պետք է Իրանին իրենց բարեկամը համարեն, քանի որ Իրանը բոլորի բարեկամն է: Իմ կարծիքով, տարածաշրջանում մենք թշնամի չունենք: Թշնամին գտնվում է տարածաշրջանից դուրս և եթե այս տարածաշրջանում ծագել է որևէ հակամարտություն,  Իրանը դրա հեղինակը չի եղել»:

 

«Արման Մելլի»

Օտարերկրյա  հետքեր Իրաքի ցույցերում

Որևէ մեկը չէր պատկերացնում, որ Իրաքի ցույցերը նման ծավալներ կստանան: Ցույցեր, որ որոնց Իրաքի ոչ մի քաղաքական հոսանք չի աջակցում և ըստ երևույթին, դրանք ինքնաբուխ են եղել: Շուրջ մեկ շաբաթ առաջ սոցցանցերում տարածվում էր Իրաքի ժողվրդին ցույցի հրավիրող մի կոչ: Սակայն հանրության, լրատվամիջոցների ու ընստ երևույթին կառվարության համար նույնիսլ պարզ չէր թե ոտրեղ է գտնվում դրա աղբյուրը:

Որոշների այն համզման են, որ արտերկրյա ազդակները դերակատար են եղել անհանդարտությունների սրման մեջ: Արաբական ցանցերում տարածվել են լուրեր այն մասին, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նախքան Չինաստան կատարելիք Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդիի այցը նախազգուշացրել էր և նրանից պահանջել էր չեղարկել այդ այցը, սակայն իրականությունն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարության գործունեությունը բազում ոլորտներում ընդունելի չի եղել և Իրաքի կառավարությունը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտում չի կարողացել բավարարել նրան ակնկալիքները:

 

 

«Ջամե Ջամ»

Թրամփի զարմանալի պահանջը.«Մեքսիկայի սահմանային պատի երկարությամբ փորել օձերով ու կոկորդիլոսներով լիքը խրամատ»

 Նյու Յորք Թայմզ օրաթերթը հայտնել է Թրամփի զարմանալի պահանջի մասին: Թրամփը պահանջում է Մեքսիկայի սահմանային պատի երկարությամբ խրամատ փորել և դրան լցնել օձերով ու կոկորդլիոսներով, որպեսզի դանաղեցվի ապօրինի փախստականների մուտքը, սակայն Թրամփը թուիթերյան գրառմամբ հերքել է այս հայտարարությունը:  

ԱՄՆ նախագահն ասել է.«Այն ներգաղթյալները, ովքեր չեն կարող հոգալ իրենց բուժման ծախսերը իրավունք չունեն մտնել ԱՄՆ»:

 

armenpress.am

ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան վերսկսել են միջուկային հարցերով բանակցությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ղեկավարները ժամանել են Շվեդիա՝ վերսկսելու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հույս ունենալով հաղթահարել երկու երկրների միջև առաջացած փակուղին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերջին հանդիպմանը, որը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին, չէին կարողացել համաձայնության գալ։

Դրանից հետո մի փոքր դրական տեղաշարժ է եղել, երկու կողմերը վստահեցրել են, որ ուզում են շարունակել բանակցությունները:

Բանակցություններից առաջ Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ էր փորձարկել:

 

armenpress.am

Ադրբեջանը մեկ շաբաթում Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

armenpress.am

Մատենադարանը կհյուրընկալի Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով

Հովհաննես Թումանյանի թանգարանը հոկտեմբերի 11-13-ը կազմակերպում է մեծ գրողի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և ցուցահանդես:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովը նվիրված է Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրության համատեքստում վերջինիս համարժեք գնահատմանը:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը 2017 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում»։

«Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն կրթության ստորաբաժանման ավագ համակարգող  (ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ` Ստեֆանիա Ջանինիի անունից) Ինգա Նիշանյանը և Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը:

Գիտաժողովին զեկույցներ են ներկայացնելու Իտալիայից, Անգլիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից և Վրաստանից ժամանած հյուրեր, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներ:

«Թուղթ ու թիթեղ կամ մանկության պահնորդները» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացումը  տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:

Միջազգային գիտաժողովը և ցուցահանդեսը իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակում, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ի, ինչպես նաև  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։

 

news.am

Թրամփը որոշել է էապես կրճատել Ազգային անվտանգության խորհրդի հաստիքները. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել էպաես կրճատել Ազգային անվտանգության խորհրդի հաստիքները, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Որոշ աղբյուրներ կարծում են, որ հաստիքների կրճատումը Սպիտակ տան ջանքերի մի մասն է՝ ուժեղացնելու արտաքին քաղաքականությունը ազգային անվտանգության նոր խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի օրոք։

Գերատեսչության  հաստիքի կրճատման հարցումը փոխանցվել է նախագահի աշխատակազմի ապարատի ղեկավար Միք Մալվանիի եւ նոր խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի կողմից ավագ պաշտոնատար անձանց։

Ավելի վաղ Վաշինգտոնում սկանդալի տեղիք էին տվել հավաստիացումները, թե Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում է գործադրել՝ Կիեւին դրդելու համար օգնել վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարին երկրորդ ժամկետով վերընտրվել 2020 թվականի նախագահական ընտրություններում։ Ենթադրվում էր, որ ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել ուկրաինացի պաշտոնակցի վրա՝ փորձելով հասնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործողությունների հետաքննությանը Կիեւին Վաշինգտոնի ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։ Երեքշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության կողմից, հայտարարել էր նման կասկածների հիման վրա սկսել հանրապետական Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի։ Դեմոկրատ Բայդենն այժմ Թրամփի առավել հավանական մրցակիցն է եկող տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Ավելի ուշ Սպիտակ տունը հրապարակեց երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի սղագրությունը։ Պարզվեց, որ Թրամփը Զելենսկուց չի փորձել հասնել հետաքննություն սկսելուն Հանթեր Բայդենի հանդեպ՝ Ուկրաինային Միացյալ Նահանգների ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթ, ազգային օրենսդրության խախտումներ, ինչպես նաեւ հետագա հետաքննության անցկացման հիմքեր չի հայտնաբերել ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների հուլիսյան հեռախոսազրույցում։

 

news.am

Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի եւ ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն. ԱԳՆ

Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական եւ հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին: Այս մասին մեկնաբանություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով «Վալդայ» համաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին:

Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որեւէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական եւ հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում:

Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձեւը, համաձայն որի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովորդների համար:

Այս բանաձեւն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն,  խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաեւ իրենց ժողովուրդների առջեւ ղեկավարների պատասխանատվության եւ հաշվետվողականության ամրագրմանը:

Պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որեւէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլեւ նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը:  ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի եւ ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսեւորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը եւ հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության եւ զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը եւ Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության եւ հետքի վերացումը:

Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները եւ Արցախի ժողովրդի ապամարդկայնեցումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրա արդյունավետ դիմակայումը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձեւակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջեւ ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ:

Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը եւ տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն եւ այդ տեսակետից կարեւորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը: