Մամուլի տեսություն 07.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112249-Մամուլի_տեսություն_07.10.2019
Իրանցիները, հաստատակամությամբ ու պայքարի միջոցով, կարողացան ԱՄՆ-ի «առավելագույն ճնշումը» վերածել «առավելագուն ձախողման», հենց այդ երկրի համար:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 07, 2019 05:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  07.10.2019

Իրանցիները, հաստատակամությամբ ու պայքարի միջոցով, կարողացան ԱՄՆ-ի «առավելագույն ճնշումը» վերածել «առավելագուն ձախողման», հենց այդ երկրի համար:

Քեյհան օրաթերթ

Իրանն ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերածեց  «առավելագույն ձախողման», այդ երկրի համար

Նպատակը, որն ԱՄՆ-ը իր համար սահմանել էր Իրանի նկատամբ ճնշումն ավելացնելով, Իրանին ստիպելն էր նստել բանակցության սեղանին և ընդունել իր միջուկային, հրթիռային, պաշտպանական  և այլ որոտների համար նախատեսված նոր սահմանափակությունները: Սակայն այսօր, ավելի քան մեկուկես տարի անց, արևմտյան վերլուծաբաններն ու լրատվամիջոցներն ընդունում են, որ Թրամփի կողմից կիրառված «առավելագույն  ճնշման» քաղաքականությունը, որի նպատակն էր Իրանին ստիպել նահանջել իր դիրքերից, իրականություն չդարձավ: Ընդհակառակն Իրանն այդ քաղաքականությանը պատասխանեց «առավելագույն  դիմադրության» քաղաքականությամբ, որի հետևանքով, ԱՄՆ-ի քաղաքականությունը ձախողվեց:

Հելենա Կուբանն ամերիկյան Lob Log կայքում գրել է. «Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը հենված էր երկու առանցքների վրա՝ Իրանի տնտեսության թուլացումը պատժամիջոցների միջոցով և ռազմական հարձակումը՝ ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների միջոցով»:

 

Ջոմհուրի էսլամի օրաթերթ

The New York Times. Բին Սալմանը Պակիստանից և Իրաքից խնդրել է միջնորդել Թեհրանի և Ռիադի միջև  

Անդրադառնալով Թեհրանի ու Ռիադի միջև տարաձայնությունները լուծելուն ուղղված երկու երկրների քայլերին,  The New York Times օրաթերթը գրել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիմել են Պակիստանին ու Իրաքին՝ Թեհրանի ու Ռիադի միջև միջնորդություն իրականացնելու համար: Այս քայլը կարելի է համարել հակաիրանական կոալիցիայի  ձախողում:

Հղում անելով պաշտոնյաներին,  The New York Times-ը գրել է. «Իրանն ու Սաուդյան Արաբիան, տարիներ տևած տարաձայնություններից ու մրցակցությունից հետո, վերջերս քայլեր են անում երկխոսություն սկսելու ուղղությամբ, նպատակ ունենալով նվազեցնել Միջին Արևելքում տիրող լարվածությունը»:

 

Համշահրի օրաթերթ

Ռուսական խոշորագույն բանկերից մեկի 60 միլիոն հաճախորդների տվյալների արտահոսք է տեղի ունեցել

Ռուսական Կոմերսանտ օարթերը գրել է, որ տեղի է ունեցել Ռուսաստանի խոշորագույն բանկերից համարվող «Սբերբանկ»-ի 60 միլիոն հաճախորդների տվյալների արտահոսք:

Նշվում է, որ սա ինֆորմացիայի խոշորագույն արտահոսքն է Ռուսաստանի բանկային պատմության մեջ:  «Սբերբանկ»-ի քարտերի  սեփականատերերի տվյալների վաճառողները  պնդում են, որ իրենց տրամադրության տակ ունեն 60 միլիոն մարդու  տվյալներ:

Թերթը հավելել է, որ փորձագետների համոզմամբ, ինֆորմացիայի արտահոսքի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, «Սբերբանկ»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ գործով հետաքննություն է  սկսվել, սակայն հաճախորդներին  վտանգ չի սպառնում:

 

Էթեմադ օրաթերթ

 Հազարավոր սիրիացիներ բողոքի ցույց են անցկացրել  Թուրքիայում ԱՄՆ ռազմակայանի դիմաց

Կիրակի օրը, հազարավոր սիրիացիներ, բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանային Ռաս Ալին քաղաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանի դիմաց, կոչ անելով կանխել Եփրատի արևելքում Թուրքիայի առաջիկա գործողությունները:

Եփրատի արևելքում գործողություններ իրականացնելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո, թուրքական  բանակը, Սիրիայի հետ սահմանին տեղակայել է նոր զինտեխնիկա:

 

/armenpress.am

Երևանում մեկնարկեց WCIT-2019-ը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) պաշտոնական բացման արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ին բացման արարողության ընթացքում սպասվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանի ելույթները:

Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք պանելային քննարկումներ, որոնց զուգահեռ տեղի են ունենալու տարբեր միջոցառումներ:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի՝ WCIT-2019-ի ժամանակ հատուկ զեկույցով հանդես գալու համար Հայաստան է ժամանել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը: «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:

 

/armenpress.am

Նոյեմբերի սկզբին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը

Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ դա լինելու է ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը, որ անցկացվելու է ՌԴ տարածքից դուրս։

«Կմասնակցեն ոչ միայն ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինը և իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ ևս»,- նշել է Արարատ Միրզոյանը։

 

www.panorama.am

Սիրիայի հյուսիսում պայթյուններ են եղել

Առնվազն 16 մարդ է տուժել Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած երեք պայթյունի հետևանքով։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Anadolu-ն։Գործակալության փոխանցմամբ՝ պայթյունները որոտացել են երեք բնակավայրում՝ Ջերաբլուսեում, Չոբանբեում և Կաբբասինում։ Ներկա պահին այս տարածքնեը գտնվում են, այսպես կոչված, սիրիական ազատ բանակի հսկողության տակ։Նշվում է, որ տեղական իշխանությունները ենթադրում են, որ հարձակումների հետևում կանգնած են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը», որն Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղը:

 

www.panorama.am

Եգիպտոսի իշխանությունները կարգելեն զբոսաշրջիկներին կերակրել ձկներին

Եգիպտոսում զբոսաշրջիկներին կարգելեն կերակրել ձկներին՝ ՄԱԿ-ի «Կանաչ լաստեր» նախաձեռնության իրականացման համար։  «Գազետա.ռու»-ն գրում է, որ նախաձեռնությունն ուղղված է մարջանների (կորալ) պաշտպանությանը՝ սուզվելու բացասական հետևանքներից։Նշվում է, որ հանգստացողներին նաև խնդրում են չկոտրել մարջանները, ծով աղբ չգցել՝ պլաստմասե իրեր, սննդի մնացորդներ և քիմիկատներ։Նախաձեռնությունը սկսվում է Հարավային Սինայում, մինչև 2020 թվականի մարտին այն կվերաբերի նաև երկրի այլ քաղաքներին։