Մամուլի տեսություն 08.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112285-Մամուլի_տեսություն_08.10.2019
Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը հայտարարել է, որ ի պատասխան Եվրոպայի անգործության, Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման շրջանակում, առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում կգործարկվեն առաջատար 30 ցենտրիֆուգներ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 08, 2019 07:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.10.2019

Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը հայտարարել է, որ ի պատասխան Եվրոպայի անգործության, Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման շրջանակում, առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում կգործարկվեն առաջատար 30 ցենտրիֆուգներ:

Խորասան օրաթերթ

National Interest Իրանական F-5-երն առաջ են անցել F-35-երից

National Interest պարբերականը գրել է. «Իրանն արդեն երկար ժամանակ սկսել  իր F-5  կործանիչների արդիականացման գործընթացը, չնայած որ կանխատեսումների համաձայն, այդ փոփոխությունները չեն վերաբերում գերժամանակակից սենսորներին ու սաղավարտներին»:

Եվ չնայած այդ հանգամանքին, նույնիսկ այս պայմաններւոմ, F-5 կործանիչները, չնայած իրենց հնացած լինելուն, կարող են գերազանցել F-35-ներին, քանի որ դրանք օդաչույի համար ավելի մոտ տեսադաշտ են ապահովում:F-35-ի օդաչուները, տեղյակ լինելով կործանչի սահմանափակումների մասին, ամեն ինչ կանեն՝ մոտ տարածքում բախումներցի խուսափելու համար:

Նման պայմաններում, իրանցի օդաչուները պարտավոր կլինեն հայտնաբերել ամերիկացի օդաչուներին՝ նրանց հետ մոտ տարածքից հակամարտության մեջ մտնելու համար:

 

Ջոմհուրի էսլամի օրաթերթ

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է  առաջիկայում աառաջատար IR6 ցենտրիֆուգների գործարկման մասին:Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման քայլերով, Իրանը ցույց տվեց, որ ունի իր կարողությունները գագաթնակետին հասցնելու հնարավորություն, և առաջիկա երեք շաբաթների ընթացքում գործարկելու է 30 առաջատար ցենտրիֆուգներ»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է. «Իրանի կողմից միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կրճատումը չի նշանակում ՀԳՀԾ-ի խախտում և գոյություն ունի համաձայնագրից առաջ եղած վիճակին վերադառնալու հնարավորություն»:

 

Քեյհան օրաթերթ

Իրաք. Թշնամու սադրանքը չեզոքացվեց

Թշնամիների կողմից Իրաքում անկարգությունների հրահրման սադրանքի ձախողումից անցել է մեկ շաբաթ և երկիրը մտել է բնականոն հունի մեջ: Ցույցերի ընթացքում զոհվել է 104 և վիրավորվել՝ ավելի քան 6 հազար մարդ: Նման միջադեպեր Իրաքում տեղի են ունեցել մի քանի անգամ, 2011թ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո: Դրանք վկայում են, որ Իրաքը պատրաստ է նման փողոցային անկարգությունների:

 

Արմանե Մելլլի օրաթերթ

ԻԻՀ առաջնորդի պատգամը Բաշար  Ասադին

ԻԻՀ ԱԳ նախկին փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն առաջին անգամ խոսել է այն մասին, որ Սիրիայի ճգնաժամից մեկնարկից առաջ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Բաշար Ադաին պատգամ էր հղել:

Աբդուլլահյանը նշել է. «Առաջնորդի ուշադրությունը կենտրոնացած չէր միայն տարածաշրջանի ռազմավարական վիճակի վրա: Նրան անհանգստացնում էին սիրիացիաների խնդիրները: Երբ 2011թ Սիրիայում սկսվեց ճգնաժամը, Բաշար Ասադին գեներալ Սուլեյմանիի միջոցով ԻԻՀ առաջնորդի պատգամներից առաջինը հետևյալն էր. «Մարդիկ մեր կարմիր գիծն են: Եթե Սիրիայում նման իրավիճակ ստեղծվի և դուք անտարբեր լինեք մարդկանց կոտորածի նկատմամբ, եմերաջակցության վրա հույս չդնեք»:

 

armenpress.am

Նախապատրաստվում է հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովը». այն կանցկացվի 2020թ. հունիսին

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է «Մտքերի գագաթնաժողով» համաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականին կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի (Armenian Summit of Minds - 2020) նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

Արդեն ավանդական դարձող ամենամյա «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հաջորդ տարի տեղի կունենա հունիսի 7-ին՝ Դիլիջանում և Երևանում: Հիմնական քննարկումները կընթանան 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության թեմաների շուրջ:

 

armenpress.am

Լոնդոնում սպասում են, որ Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունները կավարտվեն այս շաբաթ

Բրիտանական կառավարությունը պատրաստվում Է այն բանին, որ Brexit-ի շուրջ բանակցությունները կավարտվեն արդեն այս շաբաթվա ընթացքում՝ առանց հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի ձեռքբերման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է The Spectator բրիտանական հանդեսը՝ վկայակոչելով մի աղբյուր: Նրա տվյալներով՝ բանակցությունները, հավանաբար, կարող են ավարտվել անհաջողությամբ, քանի որ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը չի ցանկանում Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության գալ Լոնդոնի առաջարկած պայմաններով: Բացի այդ, ինչպես նշում Է հանդեսը, ԵՄ-ի առաջատար պետությունների ղեկավարները, ներառյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ավելի շուտ չեն պնդի առանց Իռլանդիայի համաձայնության Եվրամիության կողմից Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկությունների ընդունումը: Ընդսմին, ինչպես հայտնել Է հրատարակության աղբյուրը, եթե ԵՄ-ի հետ գործարքի շուրջ բաակցություններն առաջիկա օերերի ընթացքում հաջողությամբ չպսակվեն, ապա Լոնդոնի կողմից նոր առաջարկություններ չեն հետեւի: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եվրոպացի իր գործընկերներին հայտարարել Է, որ չարժե թերագնահատել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու թագավորության վճռականությունը:

«Մեծ Բրիտանիան մեծ ու կարեւոր առաջարկություն Է արել, բայց եկել Է ժամանակը, որ Եվրահանձնաժողովը նույնպես փոխզիջման պատրաստակամություն դրսեւորի: Եթե դա տեղի չունենա, Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի առանց գործարքի», Ջոնսոնի ներկայացուցչի խոսքը մեջբերել Է Press Association գործակալությունը: Անդրադառնալով ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքին, որը Ջոնսոնին պատվիրում Է ԵՄ-ից բանակցությունների եռամսյա հետաձգում խնդրել, եթե մինչեւ հոկտեմբերի 19-ը կողմերը չգան փոխմբռնման նա ասել Է. «Կապիտուլյացիայի մասին օրենքը եւ դրա հեղինակները վնասում են բանակցություններին, բայց եթե ԵՄ-ի ղեկավարները հույսը դնում են այն բանի վրա, որ այդ օրենքը կկանխի առանց գործարքի դուրս գալը, ապա դա պատմական մասշտաբի մոլորություն կլինի»: Հոկտեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին Է փոխանցել Լոնդոնի նոր առաջարկությունները հյուսիսիռլանդական սահմանի վերաբերյալ: Փաստաթղթի տեքստը եւ դրան կից Ջոնսոնի նամակը տարածել Է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Էրդողանը ռազմական գործողություն կսկսի Սիրիայում. Պենտագոնը չի մասնակցի

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ օրերս Թուրքիան ռազմական գործողություն է անցկացնելու Սիրիայի հյուսիում՝ Եփրատից դեպի արևելք ընկած տարածքում: Նա հավելել է, որ գործողության նպատակն է մաքրել Թուրքիային սահմանակից սիրիական տարածքները սիրիաբնակ քրդերի ինքնապաշտպանական ուժերից, անվտանգության գոտի ստեղծել այնտեղ և տեղակայել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին:

ԱՄՆ աջակցությունն ունեցող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» արաբա-քրդական կազմավորման ներկայացուցիչ Մուսթաֆա Բալին ի պատախան «տոտալ պատերազմով» է սպառնացել Թուրքիային, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սպիտակ տունն իր հերթին հայտարարել է, որ Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է սկսել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո:

Վաշինգտոնը հաստատել է, որ Թուրքիայի նախատեսած ռազմական գործողությունը կսկսվի «շուտով»: «ԱՄՆ ուժերը, որոնք հաղթեցին ԻՊ խալիֆաթին, այլևս չեն լինի անմիջական հարևանությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: Ընդ որում Սպիտակ տանն ընդգծել են, որ այժմ Թուրքիան է պատասխանատվություն կրելու վերջին 2 տարում ԻՊ բոլոր գերեվարված գրոհայինների համար:

 

panarmenian.net

Վրաստանն ուզում է վերականգնել ՌԴ հետ ավիահաղորդակցությունը

 Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, որ իր երկիրը ցանկանոմ է վերականգնել ՌԴ հետ ավիահաղորդակցությունը: Նախարարը նշել է, որ Թբիլիսին միայն կողջունի այդ գործընթացի արագացումը: Ըստ նրա, զբոսաշրջությունն ու ժողովրդների հարաբերոթյունները նպաստում են սրացման նվազմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Թբիլիսիի և Բաթումի օդանավակայաններում զբոսաշրջիկների քանակի կտրուկ նվազման մասին: Ըստ նախնական հաշվարկների, Վրաստանի զբոսաշրջային հատվածը մոտ 700 մլն դոլարի վնաս է կրել:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իր հերթին հայտարարել է, որ իշԽանությունները հանդես են գալիս ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման և ավիացիոն հաղորդակցության վերականգնման օգտին: Ընդ որում, ըստ նրա, առաջին քայլը պետք է Վրաստանն անի:

Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, ուղիղ չվերթների վերականգնումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կկարգավորվեն երկու երկրների հարաբերությունները:

Հուլիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ: Դադարեցվեցին նաև վրաց ավիափոխադրողների թռիչքները ՌԴ: