Մամուլի տեսություն 09.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112323-Մամուլի_տեսություն_09.10.2019
Իրաքի քրդերի դեմ լայնածավալ գործողություններ իրականացնելու Թուրքիայի որոշումը դատապարտվել է միջազգային հանրության կողմից, համարվելով Իրաքի տարածքային ամբողջականության խախտում
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 09, 2019 08:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.10.2019

Իրաքի քրդերի դեմ լայնածավալ գործողություններ իրականացնելու Թուրքիայի որոշումը դատապարտվել է միջազգային հանրության կողմից, համարվելով Իրաքի տարածքային ամբողջականության խախտում

 

Մարդոմսալարի օրաթերթ

Թեհրանի նախապայմանը՝ Սաուդայն Արաբիայի հետ բանալցելու համար

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ եթե սաուդցիները ցանկանում են բանակցել Իրանի հետ, պետք է իմանան, որ եթե բանակցությունները վարեն սեղանի շուրջ և ոչ թե մարդկանց սպանելով, Իրանը կլինի նրանց կողքին:

Անդրադառնալով Իրաքի ու Պակիստանի ղեկավարներին ուղղված՝ Թեհրանի հետ բանակցության համար միջնորդություն իրկանացնելու Սաուդյան Արաբիայի խնդրանքին, Զարիֆը հայտարարել է. «Իրանի ԱԳ նախարարությունը միշտ պատարստ է համագործակցել իր հարևանների հետ՝ տարածաշրջանում անվտանգություն հաստատելու ուղղությամբ և իր դիրքորոշման մասին հայտնել է պաշտոնապես»:

 

Իսլմական հանրապետոթյուն օրաթերթ

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հավանական ռազմական գործողությունն արժանացել է համաշխարհային քննադառտության

Այն բանից հետո, երբ որոշ աղբյուրներ հրապարակեցին տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Թուրքիայի զորայինները Կիլիսի անցակետից հատում Սիրիայի հետ սահմանը, տարբեր երկրներ դեմ են արտահայտվել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի լայնածավալ գործողությանը:

Եվրոպայի արտաքին քաղաքականության հանձնակատարը զգուշացրել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հավանական ռազմական գործողությունը, կարող է վտանգել ՄԱԿ-ի կողմից վերահսկվող քաղաքական գործընթացին: Ֆեդերիկա Մոգերինին, մի թուիթերյան գրառմամբ նշել է. «Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները խնդիրներ կառաջացնեն այդ շրջանի բնակիչների համար և կթուլացնեն ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի պայքարը: Հարձակումը կբարդացնի նաև Սիրայում ՄԱԿ-ի կողմից վերահսկվող քաղաքական գործընթացների խաղաղ իրագործումը»:

Որոշ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, և Գերմանիան, նույնպես անհանգստություն են հայտնել այս կապակցությամբ:

Թուքրիայի կառավարության ընդդիմադիրները խստորեն դատապարտել են Սիրիայում լայնածավալ գործողություն իրականացնելու Էրդողանի որոշումը, նշելով, որ Թուրքիայի համար, ահաբեկչության սպառնալիքից խուսափելու լավագույն տարբերակը, խաղաղությունն է Դամասկոսի հետ հարաբերություններում:

 

Իրան օրաթերթ

Իրանում հայտնաբերվել է նավթի ու գազնի երկուն որ հանքավայր

Իրանի նավթային հանքավայրերին ավելացել են ևս երկուսը: Դրանցից մեկը բնական գազի հանքավայր է, մյուսը՝ նավթի, որոնք էապես կավելացնեն երկրի նավթի ու գազի պաշարները:

Այս մասին հաղորդել է Իրանի նավթի ազգային ընկերության նավթի որոնման գծով տնօրեն Սայեդ Սալեհ Հանդին: Նա նշել է. «Երկու հանքավայրերն էլ գտնվում են ազատ տարածքում և որևէ երկրի հետ սահմանակից չեն»: Հանքավարի ազատ տարածքում գտնվելը, հնարավորություն է տալիս անկախ կերպով որոշել դրա շահագործման ժամկետը, տեխնոլոգիան և արտադրական կարողությունները:

 

Համշահրի օրաթերթ

Ամերիկացի սերիական մարդասպանը սպանել է 93 կնոջ

ՀԴԲ-ն հայտարարել է, որ կալանավորված սերիական մարդասպանը, ով մեղադրվում է ավելիք ան 90 կանանց սպանելու մեջ, այդ երկրի ամենասարսափելի սերիական մարդասպանն է:

Գարդիանի հաղորդման համաձայն, 2012 թվականից ճաղերի հետևում գտնվող Սեմուել Լիթը, խոստովանել է, որ 1970-2005թթ ընկած ժամանակահատվածում, սպանել է ավելի քան 90 կնոջ:

Կալիֆոռնիայի բանտում գտնվող և ցմահ բանտարկության դատապարտված 79 տարեկան տղամարդը խեղդամահ է արել իր բոլոր զոհերին, որոնց մեծամասնությունը եղել են կանայք:

Զոհերից որոշները ապրել են սոցիալական ծանր պայմաններում: Նրանցից որոշների դիակները չեն հայտնաբերվել:

 

armenpress.am

Կարեն Վարդանյանը հայաստանյան WCIT-ը մյուսներից առանձնացնում է նոր, երիտասարդ դեմքերի մասնակցությամբ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դրական միտում է համարում այն, որ Հայաստանում անցկացվող WCIT-ին այս տարի մասնակցել են ավելի երիտասարդ, նոր դեմքեր:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ արտահայտեց համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Շատ թարմ օրակարգ էր, շատ թարմ ու ժամանակակից դեմքեր էին, այդ առումով Հայաստանում անցկացվող WCIT-ն էականորեն տարբերվեց նախորդ WCIT-ներից: Նախորդներում ավելի հասուն տարիքի դեմքեր էին ներկայացված, սա ստացվեց ավելի երիտասարդական WCIT»,-ասաց Վարդանյանն ու նկատեց՝ դա դրական միտում է:

Խոսելով այս տարի մասնակիցների աննախադեպ թվի մասին՝ նա նշեց՝ աշխատել են այնպես անել, որ հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից գրեթե բոլորը ներկայացված լինեն, Հայաստանում հենց ներքին մասնակցությունը շատ մեծ է եղել: Այս տարի մեծ թվով մասնակիցներ են եղել Ռուսաստանից, Իրանից, Բանգլադեշից, Մալայզիայից:

WCIT-ի շրջանակում հայաստանյան ընկերությունների համար համագործակցության նպատակով բանակցություններ են ընթանում: Նախնական պայմանավորվածություններ եղել են: Սակայն Վարդանյանը նշեց՝ հիմա դրանց մասին հայտնելու համար վաղ է, պայմանավորվածությունների արդյունքը գուցե երևա մի քանի տարուց:

 

armenpress.am

Բրիտանիայի հինգ նախարարներ կարող են լքել պաշտոնները Brexit-ի շուրջ իրադրության ֆոնին. The Times

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի հինգ անդամներ կարող են լքել իրենց պաշտոնները առանց Brexit-ի պայմանների շուրջ գործարքի Եվրամիության կազմից երկրի դուրս գալու աճող սպառնալիքի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին հայտնել Է The Times թերթը՝ վկայակոչելով Բրիտանիայի նախարարների կաբինետի՝ անունները չնշված անդամների:

Նրանց տվյալներով՝ խոսքը վերաբերում Է Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Ջուլիան Սմիթին, թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային տեղեկատվության միջոցների եւ սպորտի նախարար Նիկ Մորգանին, արդարադատության նախարար Ռոբերտ Բաքլենդին, առողջապահության եւ սոցիալական գործերի նախարար Մեթ Հենքոքին եւ Անգլիայի ու Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսին: Ինչպես նշել Է հրատարակության զրուցակիցը, նրանց պաշտոնաթողության հարցն ի հայտ Է եկել նախարարների կաբինետի հանդիպումից հետո, որտեղ նախարարները Ջոնսոնին հայտարարել են 1998 թվականի Բելֆասթի համաձայնագրի խախտման լուրջ ռիսկի գոյության մասին, որը վերջ դրեց Հյուսիսային Իռլանդիայում բազմամյա հակամարտությանը, ինչպես նաեւ իրենց մտահոգություններն են հայտնել Ջոնսոնի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսի վերաբերյալ:

Բրիտանական կառավարության մեկ այլ անդամ The Times-ին հայտնել Է, որ «շատ մեծ թվով օրենսդիրներ կլքեն թորիների կուսակցությունն այն դեպքում, եթե Ջոնսոնը համընդհանուր ընտրություններում իր ռազմավարության հիմք ընդունի ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակը: Թերթը, նշում Է, թե պահպանողականները պնդել են, որ իրենց համար «շատ դժվար» կլինի մնալ այն կառավարության կազմում, որը տրամադրված Է ԵՄ-ից դուրս գալ առանց հանրակցության հետ գործարքի կնքման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

 

Վարչապետը և ՌԵՈւ գլխավոր տնօրենը խոսել են ներդրումների հեռանկարից

 

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին:

Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ RTVI հեռուստաալիքն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ «ՌԵՈւ» ԲԲԸ-ն պատրաստ է խզել պայմանագիրը ՀՀ իշխանությունների հետ՝ պնդելով, որ արգելափակվում է իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, որը ՀՀ երկաթուղու կառավարիչն է: Ավելի ուշ ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ ռուսական կողմը քննարկում է իրավիճակի զարգացման բոլոր տարբերակները, այդ թվում նաև հայկական կողմի հետ ՌԵՈւ պայմանագրի վաղաժամ խզումը:

 

panarmenian.net

Սպիտակ տուն. ԱՄՆ-ն զորքերը չի հանում Սիրիայից՝ տեղափոխում է

 ԱՄՆ-ն չի հանում զորքերը Սիրիայից, այլ «զինվորականների մի փոքր մասին» տեղափոխում է այլ ռազմակայաններ: Այդ մասին լրագրողներին ասել են Սպիտակ տանը:

Ավլեի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսային շրջաններից:

«Դա Սիրիայից զորքերը դուրս բերել չէ, խոսքը զինվորականների ոչ մեծ քանակի տեղափոխման մասին է»,-մեկնաբանել է Թրամփի խոսքերը վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը: Ըստ նրա, խոսքը 50-100,000 ամերիկացի զինծառայողի տեղափոխման մասին է, գրում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում ռազմական գործողություն սկսելու մասին և հայտարարել է, որ լրացուցիչ զորքեր է մոտեցնում Սիրիայի սահմանին: Վաշինգտոնը հրաժարվել է մասնակցել համատեղ ռազմական գործողությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զինծառայողներին Սիրիայի հյուսիս-արևելքից: