Նշանակվել է Ադրբեջանի նոր վարչապետը
Ադրբեջանի նախկին վարչապետ Նորուզ Մամեդովի պաշտոնաթողությունից հետո, Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավորները, նախագահի տնտեսական խորհրդական Ալի Ասադովին ընտրել են որպես երկրի նոր վարչապետ:
Բաքվի իշխանություններին կապված ԶԼՄ-ներում չի նշված 2018 թվականից վարչապատի պաշտոնը զբաղեցրած Նորուզ Մամեդովի հրաժարականի պատճառը:
Ալի Ասադովը նշանակվել է Ադրբեջանի վարչապետ, չնայած որ նա այդ երկրի հասարակության մեջ հայտնի քաղաքագետ չէ: Մարչապետ ընտրվելուց հետո, Ալի Ասադովը բարձր է գնահատել խորհրդարանի վստահությունը և ասել է.«Ամեն ինչ անելու եմ Իլհամ Ալիևի կառավարության նպատակները առաջ տանելու համար»:
Փաստորեն, Ալի Ասադովի հայտարարությունները պետք է համարել որպես Ադրբեջանի նախագահին և կառավարությանը նրա հավատարմությունը հայտնելու քայլ:
Այս կապակցությամբ, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի փորձագետ և համալսարանի դասախոս դոկտոր Բահրամ Ամիր Ահմադյանն ասել է.«Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի և բոլոր հանրապետությունների ղեկավարների կողմից իրականցրած բոլոր փոփոխությունների և բարեփոխումների հիմնական նպատակն է կառավարությունը ժառանգական դարձնել իրենց ընտանիքում»:
Իհարկե, այս հարցը շատ կարևոր է: Այնուամենայնիվ, այս տեսակետը չպետք է համարվի անփոփոխ: Չնայած Ադրբեջանի Սահմանադրությամբ վարչապետի համար հատուկ լիազորություններ նախատեված չեն , սակայն կարևոր է նշել, որ վարչապետի պաշտոնում Ալի Ասադովի նշանակվելը, կարևոր է մի քանի տեսանկյունից: Նախ՝ որոշ նկատառումներ իշխող կուսակցության և Ադրբեջանի կառավարության վերաբերյալ:
Փաստորեն պետք է ասել, քանի որ Ադրբեջանը ներգրավված է միջազգային խոշոր նախագծերում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ»-ը, այդ երկրի արտաքին քաղաքականությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Այս փոփոխությունները սովորաբար արտահայտվում են որոշ քաղաքական և տնտեսական պաշտոնատարների փոփոխությամբ:
Այդ պատճառով, Իլհամ Ալիևն Ալի Ասադովին, որը տնտեսական գործիչ է, փոխել է, դարձնելով քաղաքական գործիչ:
Երկրորդ հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման գործընթացն է և Երևանի կառավարության նոր դիրքորոշումն այս կապակցությամբ:
Փորձագետների կարծիքով, Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո այս կապակցությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը շատ չի փոխվել: Թվում է, թե ադրբեջանա-հայկական հակամարտությունը դադարեցնելը ժամանակատար է լինելու: Իլհամ Ալիևի կառավարությանը ոչ միայն ունի փորձառու քաղաքագետի կարիք որպես վարչապետ, այլ նաև տնտեսագետների, որոնք կկարողանան կարգավորել Ադրբեջանի մասնակցությունը տարածաշրջանային և միջազգային խոշոր նախագծերին: