Մամուլի տեսություն 2019-10-10
Իրանի կառավարությունը ծրագրում է առաջիկա տարվա պետական բյուջեն փակել առանց նավթային եկամուտների, որպեսզի ընդհանրապես վերջ տա նավթային եկամտցի բյուջեի կախվածությանը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Իրանի կառավարությունը ծրագրում է առաջիկա տարվա պետական բյուջեն փակել առանց նավթային եկամուտների
Իրանի բյուջեի և ծրագրավորման կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Բաղեր Նոբախթը հայտարարել է, որ հաջորդ տարվա բյուջեում նավթի եկամտցի անգամ մեկ ռիալ չի լինելու: Սա նշանակում է, որ կառավարությունը նավթի եկամուտներից ֆինանսավորվելու փոխարեն, պետք է դիմի այլընտրանքային աղբյուրների: Բյուջեի կարևոր մասը կապահովվի սուբսիդների չեղարկմամբ և վառելիքի գների բարձրացմամբ:
«Քեյհան» օրաթերթ
Անսարոլլահի հետ պատերազմում Բին Սալմանը ծախսել է 800 միլիարդ դոլար
Եմենի հետ Սաուդյան Արաբիայի 54-ամսյա պատերազմը մղձավանջի է վերածվել այդ երկրի համար:
Պատերազմը բացահայտեց Սաուդյան Արաբիայի ռազմավարական թույլ կողմերը՝ քաղաքական, տնտեսական և ռազմական տարբեր հարթություններում:
Անսարոլլահի հարձակումը Սաուդյան Արամքո նավթային օբյեկտի վրա, կտրուկ իջեցրեց այդ ընկերության բաժնետոմսերի գինը և կիսով նվազեցրեց նավթի արտահանումը: «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հաղորդել է, որ Եմենում սաուդյան պատերազմին հասցված վնասը գնահատվում է առնվազն 5 միլիարդ դոլար:
«Խոռասան» օրաթերթ
Աբրահամ Լինքոլնի մահացու մղձավանջը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսների արագընթաց նավերի արագությունը հասնում է 90 նատ 1 ժամում: Այսպես, Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը դառնում են ավելի անապահով թշնամի ուժերի համար: Յուրաքանչյուր նատ հավասար է 1,852 կիլոմետրի: ԻՀՊԿ-ի նավի արագաությունը հասնում է 170 կմ / ժամի: Իսկ ամերիկյան նոր սերնդի նավակների վերջնական արագությունը հասնում է ընդամենը 45 նատի կամ ժամում մոտ 85 կիլոմետրի: «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻՀՊԿ-ի նավերի ամենակարևոր հատկանիշներն են ռադարախույս, արագընթաց և անղեկավար լինելը, ինչը մեծ սպառնալիք է թշնամու ուժերի համար:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Իրանի հարավում հայտնաբերվել է հսկայական գազային հանքավայր
Վերջերս ԶԼՄ-ները հաղորդեցին Իրանում գազի հսկայական հանքավայրի հայտնաբերման մասին լուրերը, որոնք հաստատվեցին երկրի նավթի ոլորտի պատասխանատուների կողմից:
Իրանի ազգային նավթային ընկերության ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Սայեդ Սալեհ Հանդին հայտարարել է, որ Իրանի հարավում, մեկ տարվա հետազոտության արդյունքում հայտնաբերվել է գազի հսկայական դաշտ:
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հաղոդագրությունում:
«Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:
Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։
Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։
Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Հայաստանը կանի առավելագույնը Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար. Զարեհ Սինանյան
Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Այս մասին ասված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի տարածած հայտարարության մեջ:
«Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը նրանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Աբխազիան բացում է Վրաստանի հետ սահմանը
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հայտնել է, որ Աբխազիան որոշել է չեղարկել Վրաստանի հետ սահմանի հատման ժամանակավոր սահմանափակումները։
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, մինչ այդ Աբխազիան այդ սահմանափակումները սահմանել էր ելնելով անվտանգության նկատառումներից։
Ինչպես նշվում է, Աբխազիան սահմանափակումներ էր հաստատել Անդրբայկան տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը նվիրված ժնևյան քննարկումների փուլի շրջանակներում։
«Աբխազիական կողմը տեղեկացրել է Վրաստանի հետ սահմանին ժամանակավոր արգելափակումների վերացման մասին»,- հայտնել են ԱԳՆ-ից։
Հայաստանը բարձրացրել է «Հարավկովկասյան երկաթուղու» շարժակազմը թարմացնելու հարցը. «Դա պահանջի տեսք է ստացել»
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ պայմանագրի համաձայն ներդրումների ծավալները նկարագրված են մինչեւ 2038 թվականը, բայց մենք, բնականաբար, ցանկություն ունենք, եւ այդ ցանկությունը, կարծում եմ՝ հանդիպակաց է, որ այդ ներդրումային ծրագիրն ավելի ճշգրտենք, թվայնացնենք ըստ տարիների: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա խոստովանեց, որ այո, ՀԿԵ-ի ենթակառուցվածքներն ու շարժակազմը խորհրդային տարիներն են հիշեցնում. «Այո, մասնավորապես, շարժակազմի մասով ունենք ընդամենը երկու գնացք, որ հիշեցնում են եվրոպական ստանդարտի տրանսպորտ: Այո, այդ հարցն էլ է քննարկվել: Որոշակի պահանջների տեսք էլ է ստացել մեր դիրքորոշումը»: