Մամուլի տեսություն 11.10.2019
Թուրքիայի բանակի կողմից Սիրիայի դեմ իրականացված հարձակման հետևանքով, զոհվել են մի խումբ քաղաքացիական անձինք
Համշահրի օրաթերթ
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի լայնածավալ գործողության երկրորդ օրվա զարգացումները
Թուրքիան ի վերջո գործադրեց Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու իր սպառնալիքը: «Խաղաղության աղբյուր» կոչվող գործողության ընթացքում, Թուրքիայի բանակը թիրախավորել է Սիրիայում քուրդ գրոհայինների կողմից վերահսկվող տարածքները:
Այս կապակցությամբ վերջին զարգացումները հետևյալն են
* Քրդերի կողմից ղեկավարվող Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են, որ առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել այն պահից, երբ թուրքական զինուժը սկսել է գործողությունները:
* Դամասկոսի և Քամիշլիի օդանավակայանների միջև ռազմական թռիչքները դադարեցվել են
* Թուրքիայի գործողությունների դեմ եվրոպական երկրների բողոքի շրջանակներում, Հռոմում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Ավելի վաղ, ԱԳ նախարարություններ էին կանչվել նաև Ֆրանսիայում և Նիդերլանդներում Թուրքիայի դեսպանները: Իտալիայի ԱԳՆ Լուջիջի Դի Մայոն, Թուրքիայի հարձակումն անընդունելի է համարել և Անկարային կոչ է արել անմիջապես դադարեցնել այդ գործողությունը:
Իրան օրաթերթ
Թրամփ. ԱՄՆ-ը երբեք չպետք է ներգրավված լիներ Միջին Արևելքի պատերազմներում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թուիթերյան գրառման մեջ նշել է, որ Միացյալ Նահանգները երբեք չպետք է ներգրավված լիներ Միջին Արևելքի հակամարտություններում:
Նա գրել է. «Տարբեր խմբավորումների միջև պատերազմներն ընթանում են հարյուրամյակներ շարունակ: Մենք դուրս ենք բերել մեր 50 զինվորներին»:
Թրամփը հավելել է. «Թուրքիան պետք է ընդունի ԻԼԻՊ-ի ձերբակալված ահաբեկիչներին, որոնց Եվրոպան հրաժարվել է ընդունել: Անվերջ, անմիտ պատերազմները մեզ համար ավարտված են»:
ԱՄՆ նախագահի խոսքերով. «ԱՄՆ-ը 8 միլիոնդ ոլար է ծախսել Միջին Արևելքում պատերազմների ու խաղաղություն հաստատելու ջանքերի վրա: Մեր հազարավոր լավագույն զինվորներն այդ ընթացքում սպանվել կամ ծանր վիրավորվել են: Դիմացի կողմից նույնպես զոհվել կամ վիրավորվել են միլիոնավոր մարդիկ: Միջին Արևելք մտնելը մեր երկրի պատմության մեջ երբևէ ընդունված ամենավատ որոշումն է եղել»:
Ջամե ջամ օրաթերթ
«Իրանցի կանանց երեխաների ազգային պատկանելիության մասին» օրենքը փոփոխության է ենթարկվել
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, համապատասխան նախարարությանն է փոխանցել «Իրանցի կնոջ և արտասահմանցի տղամարդու ամուսնության արդյունքում ծնված երեխաների ազգային պատկանելիության մասին» օրենքը:
Էթեմադ օրաթերթ
Նորվեգիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային
Նորվեգիայի կառավարությունը դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա ՝ ի պատասխան հինգշաբթի օրը Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից վերահսկվող տարածքում Անկարայի սկսծ լայնածավալ ռազմական գործողությունների:
Ավելի վաղ, Ֆինլանդիան ևս հայտարարել էր, որ կդադարեցնի զենքի արտահանումը Թուրքիա և կվերանայի ավելի վաղ տրամադրված արտոնագրերը:
armenpress.am
Վարչապետն իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ում առաքելությունն ավարտող Սեյեդ Քազեմ Սաջադիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ինչը դրսևորվել է երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերով և Հայաստան-Իրան համագործակցության ամրապնդմամբ:
ՀՀ-ում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականի համար և նշել, որ իր հետագա գործունեության ընթացքում շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ երկկողմ գործակցությունը կայուն զարգանում է, և դրան մեծապես նպաստել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Իրան և Իրանի նախագահի այցը Հայաստան, որոնց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքը դինամիկ ընթանում է:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքի և անելիքների վերաբերյալ:
armenpress.am
ԵՄ-ի գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը
Եվրամիության՝ հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու Է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը Սիրիայում «Խաղաղության ակունք» գործողության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտարարել Է Ֆրանսիայի՝ Եվրոպայի գործերի եւ արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը:
Նա այդ մասին ասել Է France Inter ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով Սիրիայում ձեռնարկված գործողության պատճառով Անկարայի դեմ ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին: Մոնշալենը նշել Է, որ Սիրիայի հյուսիսում «սարսափազդու պայմաններ են ստեղծվում խաղաղ բնակիչների համար»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին:
Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում: Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը:
Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն Է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը: Թուրքիան ահաբեկիչներ Է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
panarmenian.net
Խաղաղության Նորբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին
Խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել Եթովպայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին: Դափնեկիրների հայտարարման արարողությունն ընթանում է Օսլոյում:
Նա արժանացել է մրցանակին խաղաղության հասնելու և միջազգային համագործակցության համար հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտության կարգավորման նախաձեռնության շրջանակում:
Ավելի վաղ հայտնի են դարձել Նոբելյան մրցանակակիրները բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության ոլորտներում: .
panarmenian.net
Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են
Թուրքիայի կողմից սիրիական Թել Աբյադ և Ղամիշլի քաղաքների ռմբակծության հետևանքով կա 8 զոհ և 20 վիրավոր: Հրկիզվել է 1 բնակարան, հայտնում է «Գանձասարը»:
Հոկտեմբերի 10-ին Ղամիշլիի հայկական դպրոցները անվտանգության նկատառումներից ելնելով չեն գործի:
Բնակարաններ են հրկիզվել: Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:
Նշվում է, որ Թուրքիան ընդլայնում է հարձակման աշխարհագրությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Թուրքերը գնդակոծում են նաև Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա, որոնց նախատեսվում է տարհանել: