Մամուլի տեսություն 14.10.2019
Այսօր մամուլի տեսության առաջին բաժնում կանդրադառնանք իրանական մամուլի հետևյալ թեմաներին. «Էլիտան տնտեսության հիմքում»,«ԱՄՆ-ի թշնամությանը զուգահեռ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արժանապատվությունն ավելի է մեծացել»,«Քուրդ աշխարհազորայինների հրամանատարն ասել է՝ ԱՄՆ-ն մեզ լքեց, որպեսզի մենք կոտորվենք» և «Իրանական գազի ռեսուրսներն ավելացել են 40 միլիարդ դոլարով»:
«Իրան» օրաթերթ
Էլիտան տնտեսության հիմքում
Անցած 7 տարիների ընթացքում Իրանում գիտելիքահենք ընկերությունների թիվը 100 միավորից հասել է 4561-ի և առաջիկա երկու տարիների ընթացքում կհասնի 10 հազար միավորի:
էլիտան գիտելիքահենք տնտեսության հիմքն է: Այն դեպքում կարելի է գիտելիքահենք ու նպատակասլաց ընկերություններ ունենալ երկրում,երբ էլիտայի ներկայացուցիչները կներգրավվեն աշխատանքներում և նրանց առանձնահատուկ գաղափարներն կուղղորդվեն դեպի առևտրայնացում,ինչը նպաստելով աշխատանքի մակարդակի բարձրացմանը կկանխի արտարժույթի արտահոսքը:Իրանի տնտեսությունն այն դեպքում է կարող հենվել գիտելիքահենք կառույցների վրա, երբ բոլոր ոլորտում նրանց գործունեությունն կընդլայնվի և տնտեսական տարբեր բաժիններում արմատներ կունենան:
«Ջավան» օրաթերթ
ԱՄՆ-ի թշնամությանը զուգահեռ, ավելի է մեծացել ԻՀՊԿ-ի արժանապատվությունը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ներկա գտնվելով «Իմամ Հոսեյն» համալսարանում կարևորել է այդ համալսարանը, այն համարելով աստվածային մեծ բարիք: Նշելով,որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պատասխանատուները պետք է կենտրոնանան համալսարանի մակարդակի էլ ավելի բարձրացման վրա, գերապատիվ առաջնորդը հավելել է.«Մենք պարծենում ենք համալսարանի հաջողություններով, բայց չենք բավարարվում դրանցոց և բոլոր մակարդակներում համալսարանի առաջադիմությունը շատ կարևոր ու անհրաժեշտ ենք համարում»:
Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն անդրադառնալով երկրի դրսում ու ներսում ԻՀՊԿ-ի արժանապատվությանը նշել է.«Ամերիկացիները Պահապանների կորպուսի նկատմամբ ունեցած թշնամական մոտեցմամբ ավելի են մեծացրել նրա արժանապատվությունը,քանի որ Աստծո թշնամիների թշնամությունը հավատացյալներին ավելի սիրելի է դարձնում»:
«Քեյհան» օրաթերթ
«Քուրդ աշխարհազորայինների հրամանատարն ասել է՝ ԱՄՆ-ն մեզ լքեց, որպեսզի մենք կոտորվենք»
Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսքն ուղղելով ամերիացի մի դիվանագետի ասել է.«ԱՄՆ-ն մեզ լքեց ,որպեսզի կոտորվենք»:
Նա ԱՄՆ-ին սպառնաց,որ եթե չփորձի կանխել Թուրքիայի գործողությունները, քրդերը Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններից օգնություն կխնդրեն:
«ԱՄՆ-ն չի ցանկանում պաշտպանել ժողովրդին և նույնիսկ չի ցանկանում այլ ուժեր մեզ պաշտպանեն: ԱՄՆ-ն մեզ ծախել է: Դա անբարոյական արարք է»,հավելել է Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Իրանի գազի պաշարներն ավելացել են 40 միլիարդ դոլարով
Իրանի ազգային նավթընկերության գործադիր տնօրենի ճարտարագիտական ու արգացման հարցերով տեղակալը հայտարարել է,որ Իրանի Շիրազ քաղաքի հարավային հատվածից 200 կմ հեռավորության վրա գազի խոշոր հանքավայր Է հայտնաբերվել:Այն կոչվում է «Էրամ»»:
Նա ասել է.«Կատարված հաշվարկումների համաձայն՝ տեղում գազի ծավալը կազմում է ավելի քան 19 հազար միլիարդ խորանարդ ֆուտ:Այդ ծավալից կարելի է արդյունահանել 13 հազար միլիարդ խորանարդ ֆուտ գազ»:
Այս գազի հանքավայրի հայտնաբերման արդյունքում 40 միլիարդ դոլարի արժողությամբ գազ և կոնդեսատ է ստացվելու:
Armenpress.am
Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներն աշխատում են արտակարգ ռեժիմով
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը, Հալեպում՝ հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Կամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ:
«Մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցները, ովքեր ցանկություն են հայտնել տեղափոխվել, այս գործում աջակցություն ստանան: Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններից տեղերում մեր հայրենակիցների վիճակի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աննա Նաղդալյանը:
Ըստ տեղեկությունների՝ Սիրիայում հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է 3 հազար, հիմնականում կենտրոնացած են Կամիշլի և Մալիքիա բնակավայրերում: Աննա Նաղդալյանը նշեց, որ այս հատվածների մոտակայքում զինված բախումներ չեն եղել, այս պահի դրությամբ դրված չէ այդտեղից հայերի դուրսբերման հարցը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։
168.am
Կառավարության գերակայությունը մինչև հոկտեմբերի 31-ը Brexit-ն իրականացնելն Է. Եղիսաբեթ Երկրորդ
Բրիտանական կառավարության գերակայությունը Brexit-ի իրականացումն Է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ը: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ բացելով խորհրդարանի նոր նստաշրջանը:
«Իմ կառավարության գերակայությունը միշտ եղել Է հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից դուրս գալու ապահովումը: Կառավարությունը ցանկանում Է ԵՄ-ի հետ հաստատել նոր գործընկերային կապեր, որոնք հիմնված կլինեն ազատ առևտրի և բարիդրացիական համագործակցության սկզբունքների վրա,-ասել Է Նորին մեծությունը իր գահաճառում:-Իմ նախարարներն աշխատելու են ձկնորսության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտի նոր կանոնների վրա, որպեսզի առավելագույնս օգտվենք այն հնարավորություններից, որոնք տալիս Է ԵՄ-ից դուրս գալը»:
Թագուհու ուղերձն ավանդաբար գրում Է գործող կառավարությունը՝ ճառում արտացոլելով իր գործունեության ծրագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1in.am
Սիրիայում ԱՄՆ-ի զորքերը թակարդում են հայտնվել․ Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկացի զինծառայողները սեղմված են թուրքական զորքերի միջև, որոնք գործողություն են իրականացնում քրդական խմբավորումների դեմ, հաղորդում է Fox News-ը։
«Ամերիկյան զորքերը հայտնվել են թակարդում՝ դեպի հյուսիս շարժվող սիրական բանակի և դեպի հարավ շարժվող թուրքական բանակի միջև»,-նշել է Պենտագոնի ղեկավարը։
Ստեղծված իրավիճակը նա «սարսափելի» է անվանել։
Էսփերը նշել է, որ ԱՄՆ-ն «չի ստորագրել» հանուն սիրիացի քրդերի պաշտպանության Թուրքիայի հետ պատերազմելու օգտին։ Նա նաև խոստովանել է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում բավարար ուժեր չունի՝ թուրքական զորքերի հարձակումը կանխելու համար։
Armenpress.am
Թուրքիայի վրա դիվանագիտական ներգործության միջոցներն սպառված չեն. ԳԴՀ-ի ԱԳՆ
Բեռլինն այն կարծիքին Է, որ Սիրիայում իրականացվող գործողության պատճառով Թուրքիայի վրա ճնշման դիվանագիտական միջոցները դեռեւս սպառված չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը:
Նա հիշեցրել Է, որ Բեռլինն ակտիվորեն աշխատում Է դիվանագիտական դաշտում, հակազդելով Թուրքիայի ռազմական գործողությանը, մասնավորապես, կասեցրել Է զենքի նոր մատակարարումների թույլտվությունները: «Մենք այսօր Բրյուսելում ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդակցություն ենք անցկացնում հետագա միջոցառումների, մասնավորապես, Եվրոպական միության շրջանակում սպառազինությունների մատակարարումների արգելանքի շուրջ, գործի են դրվել (ճնշման) մի ամբողջ շարք միջոցներ. ես չեմ կարծում, որ մենք սպառել ենք ներգործման դիվանագիտական միջոցները»,-հայտարարել Է Բուրգերը՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: