Մամուլի տեսություն 15.10.2019
Այսօրվա մամուլի գլխագրերում են եղել սաուդյան-էմիրաթական մրցավազքը՝ Իրանի հետ բանակցելու վերբերյալ և քրդերի ու Սիրիայի բանակի համաձայնությունը և Պեկինի դեմ Սպիտակ տան կրած պարտության մասին:
Արմանե Մելլի օրաթերթ
Կեղծիքի ավարտը
ԻՀՊԿ ուժերի կողմից իրականացված բարդ գործողության արդյունքում, ձերբակալվել է այն անձը, որը բազմաթիվ ստեր է հրապարակել իրանցի պաշտոնյաների և քաղաքական գործիչների վերաբերյալ: Ռուհոլլահ Զամն ով ժամանակին ներկայանում էր որպես անձ, ով ունի իսլամական համակարգի բոլոր ոլորտների վերաբերյալ տեղեկությունների, և ինչպես նշվում է հովանավորվում էր Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայությունների կողմից, գործի ավարտին հասկացավ, որ երկար ժամանակ գտնվել է Իրանի հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում և հիմա պետք է պատասխան տա իր քայլերի համար:
Ջավան օրաթերթ
Սաուդա-էմիրաթական մրցավազք՝ Իրանի հետ բանակցելու նպատակով
Երբ Իմրան Խանը Թեհրան կատարած իր այցի ավարտին մեկնեց Ռիադ, որոշ աղբյուրներ հայտնում էին, որ նա Իրան էր ժամանել Սաուդյան Արաբիայում ԻԻՀ-ի միջև բանակցության համար միջնորդելու նպատակով, ԻԻՀ նախագահը հայտարարեց, որ էմիրաթցի պաշտոնյաներն այցելելու են Իրան, իսկ իրանցի պաշտոնյաները՝ Էմիրաթներ: Սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ էմիրաթցի պաշտոնյաների այցելություններն Իրան, Ռիադից անկախ, ակտիվացել են:Middle East News կայքը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄԷ-ի անվտանգոթյան հարցերով խորհրդական Թահնուն Բին Զայեդը և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի փոքր եղբյարը, վերջին 48 ժամերի ընթացքում գաղտնի այց են կատարել Իրան՝ քննարկելու Պարսից ծոցի տարածաշրջանի լարվածությունը մեղմելու ուղիները:
Իսլամական հանրապետություն օարթերթ
Քրդերի և սիրիական բանակի միջև խոշոր համաձայնագրից հետո, Սիրիան վերահսկողություն է սահմանել Թուրքիայի հետ սահմանային տարածքների նկատմամբ
Քրդերը հայտարարել են սիրիական կառավարության հետ գործարքի մասին ՝ Թուրքիայի հետ սահմանին սիրիական բանակի ուժերը տեղակայելու վերաբերյալ: Ֆրանսիայի լրատվական գործակալության հաղորդման համաձայն համաձայնագրով, սիրիական բանակի ուժերը կմտնեն Մանբաջ, Քոբանի, Էյն Էյս, Թեբղե և Մանսուր քաղաքներ:Որոշ լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն, երկուշաբթի կեսգիշերից հետո, սիրական բանակը տեղակայվել է Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում, իսկ քրդական ուժերը՝ սիրիկան բանակի տեղակայման գծի հետևում:
Ռեսալաթ օրաթերթ
Սիտակ տան ձախողումը Պեկինի դիմաց
Չինաստանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները վկայում են, որ նրան չի հաջողվել երկրի հասարակական կարծիքի մոտ արդարացնել Պեկինի նկատմամբ տարվող տնտեսական պատերազմը: Թրամփը գործնականում ձախողվել է նաև Պեկինի հետ առևտրային պայքարում:Ոոյտեսրի հաղորդման համաձայն, Թրամփը հայտարարել է. «Մենք Չինաստանի կապակցությամբ դրական քայլեր ենք արել և նրանք մինչ այժմ նման ճնշման տակ չեն եղել: Չինացիները մեզանից տարեկան 500 միլիարդ դոլարի եկամուտ են ստանում»: Սակայն խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք ճիշտ է Չինաստանից եմ պատերազմում հաղթելու մասին Թրամփի հայտարարությունը:
Իրականությունն այն է, որ ԱՄՆ-Չինաստան տնտեսական հակամարտությունը մտել է նոր փուլ: Իրավիճակն ավելի է սրվել, քանի որ 2017թ սկսած, Չինաստանը մաքսային սակագներ է սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ, իսկ Թրամփի պատասխան քայլերն ավելի են սրել իրավիճակը: Սակայն Չինաստանի վերջին քայլը ՝ դադարեցնելու գյուղատնտեսական արտադրանքի գնումները ԱՄՆ-ից, այն կոշտ:գործողությունն էր, որը Պեկինը ձեռնարկել է Վաշինգտոնի և Թրամփի վարչակազմի դեմ:Պեկինի նկատմամբ Թրամփի անճիշտ հաշվարկները, կարծես թե ծանր իրավիճակ են ստեղծել Սպիտակ տան և իր դաշնակիցների համար:
armenpress.am
Շուրջ 70 հազար երեխաներ են լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցող մարտերի հետեւանքով
Չորս երեխա Է զոհվել, եւս ինը վերքեր են ստացել Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցող մարտերի հետեւանքով, իսկ այն երեխաների թիվը, որոնք հարկադրված լքել են իրենց տները, մոտենում Է 70 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի՝ Ժնեւում տարածված հայտարարության մեջ:
«ՅՈւՆԻՍԵՖ-ը հաստատում Է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում սպանվել Է առնվազն չորս եւ վիրավորվել՝ ինը երեխա»,-նշել Է Ֆորը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատումների համաձայն, «Սիրիայի հյուսիս-արեւելքում մարտերի սկսվելու պահից ի վեր շուրջ 70 հազար երեխա Է գաղթական դարձել»:
ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի խոսքով՝ հոկտեմբերի 9-ին սկսված մարտական գործողությունների ընթացքում գրոհի են ենթարկվել երեք հիվանդանոց եւ մեկ դպրոց: Նա նշել Է, որ մարդասիրական օգնություն կարող Է պահանջվել առնվազն 170 հազար երեխայի: Ֆորը հորդորել Է «հակամարտության բոլոր կողմերին եւ նրանց, ովքեր կարող են նրանց վրա ազդել», պաշտպանել երեխաներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Մեծ Բրիտանիան վերանայում Է Թուրքիային զենքի մատակարարման թույլատրագրերը. Financial Times
Մեծ Բրիտանիան Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով վերանայում Է Թուրքիային զենքի մատակարարման բոլոր թույլատրագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտնել Է Financial Times թերթը:
Այդ որոշման վերաբերյալ պաշտոնապես դեռեւս հայտարարված չԷ, սակայն, հրատարակության տեղեկատվության համաձայն, կառավարությունը որոշել Է ամբողջովին վերանայել զենքի բոլոր այն մատակարարումները, որը Թուրքիայի կողմից կարող Է օգտագործվել ներկայիս գործողության ընթացքում, եւ դադարեցնել նոր թույլատրագրերի տրամադրումը, քանի դեռ չի ավարտվել վերլուծության գործընթացը:
Financial Times-ը նշում Է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգի (1,4 մլրդ դոլար) զենք Է մատակարարել Թուրքիային, այդ թվում՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչուներ, զրահատեխնիկա, հրթիռներ, ռումբեր եւ ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներ:
Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ դադարեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Փաշինյան. Զորավարժությունների արդյունքում մեր ԶՈւ հանդեպ վստահությունն ավելացել է
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքում ավելացել է վստահությունը զինված ուժերի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորավարժությունների արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ:
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը:
«Այսօր մենք ամփոփում ենք ռազմավարական զորավարժությունների արդյունքները և ուզում եմ արձանագրել, որ զորավարժություններն ունեն շատ կարևոր նշանակություն մեզ համար: Զորավարժությունների իրական խնդիրը հետևյալն է. պատասխանել հարցին, թե ինչքանով են մեր զինված ուժերը, պետական կառավարման համակարգը և հանրությունը պատրաստ լուծել մեր առաջ դրված խնդիրները: Այդ առումով, ամենակարևոր արձանագրումը, որը կարելի է անել պաշտոնական ամփոփումից առաջ, հետևյալն է, որ հանրությունը շատ պատրաստակամ վերաբերմունք դրսևորեց և պատրաստակամորեն արձագանքեց զորավարժություններին: Սա չափազանց կարևոր է:
Ի վերջո, մենք հնարավորություն ունեցանք անվտանգային առումով, զինուժի մարտունակության առումով ի ցույց դնել, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի վստահության մթնոլորտը երկրում: Սրա մասին երկար տարիներ, երկար ժամանակ մենք խոսել ենք որպես տեսական երևույթ, տեսական դատողություն, բայց գործնականում մենք տեսանք, որ մեր հանրությունը շատ պատրաստակամ արձագանքեց»,-ասել է նա:
panarmenian.net
ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից
Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և դուրս բերել զորքերը: Այդ մասին ասվում է անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:
«ԵՄ-ն դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունները, որոնք լրջորեն խախտում են ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը...Դա զգալիորեն բարդացնում է ՄԱԿ հովանու ներքո Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված քաղաքական գործընթացի հեռանկարները: Դա զգալիորեն խարխլում է մինչ օրս ԻՊ դեմ պայքարում գլոբալ կոալիցիայի ձեռք բերած առաջընթացը»,-ասվում է հայտարարության մեջ, որը տարածել են Լյուքսեմբուրգում ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ ԵՄ-ն «նախկինի պես սատարում է սիրիական պետության միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:
Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը: