Մամուլի տեսություն 16.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112553-Մամուլի_տեսություն_16.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիա և ԱՄԷ կատարած այցերից վերադառնում է լիքը ձեռքերով: Այցերի ընթացքում ստորագրվել են մի քանի միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր, սակայն հակտապես կարևոր են էներգետիկ ոլորտում ստորագրված համաձայնագրերը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 16, 2019 08:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիա և ԱՄԷ կատարած այցերից վերադառնում է լիքը ձեռքերով: Այցերի ընթացքում ստորագրվել են մի քանի միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրեր, սակայն հակտապես կարևոր են էներգետիկ ոլորտում ստորագրված համաձայնագրերը:

Մարդոմսալարի օրաթերթ

Պուտինի արաբական շրջագայությունը

Ռուսաստանի նախագահը երեքշաբթի օրը, Սաուդյան Արաբիայից  մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ ՝ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ ԱՄԷ-ի պաշտոնյաների հետ խորհրդակցելու նպատակով: Իսկ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում, Պուտինն ու այդ երկրի թագավոր Սալման բին Աբդուլազիզը, նվերներ են փոխանակել: Հանդիպման ընթացքում, Սաուդյան Արաբիայի թագավորը Պուտինին նվիրել է կտավ, իսկ Պուտինը նրան նվիրել է  սրբապատկեր: Իհարկե, Սաուդյան միապետը, կարծես, Ռուսաստանի նախագահին առաջարկել է նաև դաշույն: Վլադիմիր Պուտինի Ռիադ կատարած այցի ընթացքում, երկու երկրները պայմանավորվել են միլիարդավոր դոլարների ներդրումների և առևտրի գործարքների շուրջ: Համաձայնությունները վերաբերում են մշակութային, առևտրային, ավիատիեզերական և մի շարք այլ ոլորտներին:

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, Վլադիմիր Պուտինը և սադուցի պաշտոնյաները պայմանավորվել են ամրապնդել «ՕՊԵԿ պլյուս» կոչվող խմբի հետ, որում ընդգրկված են ՕՊԵԿ-ի և ոչ ՕՊԵԿ-ի անդամները, մասնավորապես՝ Ռուսաստանը:

 

Քեյհան օրաթերթ

Սիրիայի բանակի առաջխացաղումը և ԻԼԻՊ-ի անդամների փախուստը, վախեցրել են Արևմուտքին

Սիրիական բանակի առաջխաղացումը դեպի Ռաքքա, Հասակա և Հալեպ նահանգներ, ինչպես նաև իլիպիականների փախուստն այդ տարածքների քրդական բանտերից, խնդիրներ են առաջացել Եվրոպայում ու ԱՄՆ-ում:

ԱՄՆ Կոնգերսում համոզված են, որ այն ամենն ինչ ԱՄՆ-ը արել է  Սիրիայում 2011 թվականից հետո, Դոնալդ Թրամփը «ջուրն է գցել»: Սակայն ամերիկացի պաշտոնյաները իրենց հիմնական մտահոգությունը թաքցնում են քրդերի նկատմամբ Թրամփի «դավաճանության» և անմեղ մարդկանց սպանության վերբերյալ մտահոգությունների քողի տակ: Որպես օրինակ, ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին, երեկ  հանդես եկավ  հայտարարությամբ, որում Թրամփին մեղադրում էր Սիրիայի քրդերին  «դավաճանելու» մեջ: Փելոսիի հայտարարության մեջ ասված է. «Թրամփը ի չիք դարձրեց ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերը ՝ թույլ տալով Անկարային գործողություններ սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում»: Պարզ է, որ Փելոսիին իրականում մտահոգում է ոչ թե ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի պայքարն այլ Սիրիայի հյուսիս-արևելքում Վաշինգտոնի դիրքերի թուլացումը:

 

 

Համդելի օրաթերթ

Պարսից ծոցի հարավային ու հյուսիսյին շրջանների միջև լարվածության թուլացումը որպես կանաչ ազդանշան՝ Թեհրանի ու Ռիադի միջև բանակցությունների համար:

Արդյոք Պարսից ծոցի հյուսիսն ու հարավը կրկին նստում են սեղանի շուրջ: Սա մի հարց է, որը գրավել է աշխարհի և Մերձավոր Արևելքի քաղաքական շրջանակների մտքերը: Պաշտոնյաները ինչպես Իրանում, այնպես էլ Սաուդյան Արաբիայում, հստակ պատասխաններ են տվել հարցի վերաբերյալ՝ ասելով, որ պատրաստ են ուղիղ երկխոսության և բանակցությունների:

Չնայած կան որոշ խնդիրներ, ինչպես Իրանի նախագահն իր վերջերս կայացած ասուլիսում անդրադարձավ  ՝ իրանական նավթային տանկի վրա հարձակումը, սակայն   տարածաշրջանային երկրների կողմից ձեռնարկվող միջնորդության ջանքերը ցույց են տալիս, որ երկխոսությունն անհնար չէ:

 

armenpress.am

Հոնկոնգի ղեկավարը չկարողացավ ընթերցել ուղերձն օրենսդիր ժողովին եւ լքեց դահլիճը

Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը հարկադրված Էր ընդհատել տարեկան ուղերձն օրենսդիր ժողովին այն բանի պատճառով, որ ընդդիմադիր խմբակցություններն սկսել են գոռգոռալ եւ ընդհատել նրան: Դրանից հետո Լեմի վարչակազմում որոշել են, որ ուղերձի ընթերցումը տեսագրությամբ կցուցադրվի հեռուստատեսությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Լեմի տարեկան ուղերձը՝ երրորդը նրա կարիերայում, ընդհատել են ընդդիմադիր վեց պատգամավորներ: Նրանք քաղաքի ղեկավարից պահանջում Էին արտահայտվել ցուցարարների հինգ պահանջների շուրջ:Այդ պահանջներն են՝ Չինաստան արտահանձնման մասին օրինագծի հետկանչը, ձերբակալված բոլոր ընդդիմադիրների ազատումը եւ բողոքների իրավաբանական վերաորակավորումը, որոնք կառավարությունը համարում Է զանգվածային անկարգություններ: Նաեւ ընդդիմությունը պահանջում Է ոստիկանության գործելակերպի անկախ հետաքննություն եւ ընտրական համակարգի բարեփոխում:Երբ Լեմն սկսել Է խոսել, նրա թիկունքում հայտնվել Է «Հինգ պահանջ, ոչ պակաս» կարգախոսը. ընդդիմադիր օրենսդիրները այն պրոյեկցել են պատի վրա: Մի քանի պատգամավորների դուրս են բերել դահլիճից, բայց երբ Լեմը փորձել Է վերսկսել ելույթը, նրան դարձյալ սկսել են ընդհատել:Լեմը հարկադրված Է եղել ընդհատել ելույթը եւ դուրս գալ դահլիճից:Հոկտեմբերի 16-ին Հոնկոնգի խորհրդարանն առաջին անգամ Է հավաքվել այն բանից հետո, երբ հուլիսին ցուցարարները գրոհով գրավեցին այն:Հոնկոնգում զանգվածային ելույթներն սկսվել են հունիսին: Դրանք ուղղված են օրենքի ուղղումների վերաբերյալ այն առաջարկությունների դեմ, որոնք իշխանություններին թույլ կտային հանցագործությունների կատարման մեջ կասկածվողներին արտաքսել Չինաստանի մայրցամաքային մաս: Ավելի ուշ այդ ելույթները վերաճել են անկարգությունների ու ավերումների:

 

armenpress.am

Կիմ Չեն Ունը սրբազան լեռ Է բարձրացել ճերմակ վարգաձիով

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը Սամչժիյոնի շրջան տեսչական ուղեւորության ընթացքում հերթական անգամ բարձրացել Է կորեացիների համար սրբազան Պեկտուսան լեռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Այն անգամ նա դա արել Է «ճերմակ նժույգի վրա՝ դիմավորելով Պեկտու լեռան առաջին ձյունը»:«Դա մեծագույն իրադարձություն Է, որը հսկայական նշանակություն ունի մեր հեղափոխական պատմության համար: Այն ցուցադրում Է ընկեր Կիմ Չեն Ունի լեգենդար ոգին, որն անկոտրում կամքով մեր հայրենիքը պայքարի Է տանում վիթխարի ուժի տեր տերությունների դեմ եւ պատմության ընթացքն ուղղորդում Է արդարության ու ճշմարտության ճանապարհով»,-գրել Է գործակալությունը:Սամչժիոնի շրջան ուղեւորության ժամանակ, որտեղ այժմ ընդգրկուն քաղաքացիական շինարարություն Է ծավալված, Կիմ Չեն Ունը քննադատել Է ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը:Ինչպես այդ կապակցությամբ նշել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը, Կիմ Չեն Ունն ավելի վաղ Պեկտուսան Էր բարձրանում երկրի ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի ամենակրիտիկական պահերին: Ուստի կարելի Է սպասել, որ առաջիկայում ԿԺԴՀ-ի ղեկավարության կողմից կարեւոր որոշումներ կընդունվեն Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ բանակցությունների եւ պետական կառավարման այլ հարցերի վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

.panarmenian.net

Փաշինյան․ Արհեստական բանականությունը մարդու միտքը նոր նվաճումների համար կազատի

 Արհեստական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես առաջին արդյունաբերական հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքերը և դրա արդյունքում՝ միտքը: Այս կարծիքն է արտահայտել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման բացման արարողության ժամանակ։ Փաշինյանն ասել է, որ արհեստական բանականությունը տարածք կազատի, որպեսզի մարդու միտքը հայտանաբերի և նվաճի նոր տարածքներ:

Վարչապետը նաև նշել է, որ անհրաժեշտ է հաղթահարել ոչ միայն տեխնոլոգիաների զարգացման հետ կապված, այլ՝ բոլոր վախերը: Կարևորելով միջոցառման ներդրումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու հարցում՝ վարչապետը նշել է, որ տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է:

«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենաք մտքի ինովացիա, որը և իրականում փոխում է աշխարհը: Շատ դեպքերում մարդիկ ինովացիա ասելով հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ կամ նույնիսկ ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտածողության մեջ»,- ասել է Փաշինյանը: Ելույթի ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ Գլոբալ ինովացիոն ֆորումի անցկացումը ՀՀ-ում բոլորին կօգնի կառավարել և հաղթահարել գլոբալ վախերը: Փաշինայնը նաև նշել է, որ կառավարության ծրագրով 2020-ի հոկտեմբերի 10-ին պլանավորվում է ՀՀ-ում տնկել 10 միլիոն ծառ՝ որպես խորհրդանիշ 10 միլիոն հայերի միասնությունը երկրի պետականության շուրջ:

Գլոբալ ինովացիոն ֆորումը անցկացվում է հոկտեմբերի 16-ից 18-ը Երևանում՝ «Ավրորա» ֆորումի շրջանակում:

 

.panarmenian.net

Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկել քրդաբնակ Մանբիջը

  Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկել սիրիական Մանբիջը, որը Հալեպ գավառի արևելյան մասում է գտնվում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈւ սպա Սաֆար Սաֆարովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հալեպից 85 կմ հեռավորության վրա գտնվող Մանբիջ քաղաքը 2016-ին ազատագրվել է քրդական ինքնապաշտպանական ջոկատների կողմից: Մինչ այդ քաղաքը համարվում էր «Իսլամական պետության» ահաբեկիչների հենակետը:

Նա հայտնել է, որ «ռուսական դրոշ տեսնելիս ռազմական գործողությունները ինքնաբերաբար դադարում են՝ ոչ թուրքերը, ոչ քրդերը չեն ցանկանում վնասել ռուսներին»: «Այնպես որ մարտերը մեր աշխատանքի շնորհիվ դադարում են»,-ասել է նա:

Սաֆարովը հավելել է, որ դեռևս մեկ շաբաթ առաջ ոստիկանները չէին կարող բացահայտ Մանբիջ մտնել, քանի որ դրան խոչընդոտում էին ամերիկացի զինվորականները: Ըստ սպայի, ՌԴ ռազմական ոստիկանության կողմից Մանբիջի առաջին պարեկումը տևել է ավելի քան 3 ժամ:

 

«Մենք կշարունակենք վերահսկել մեր պատասխանատվության գոտին: Մեր գլխավոր խնդիրն է ապահովել բնակչության անվտանգությունը գնդակոծության դեպքում՝ բոլոր կողմերից»,-ասել է նա:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Դա թուրքերի սկսած «Խաղաղության աղբյուր» գործողության հաջողության մասին էր վկայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը: