Մամուլի տեսություն 18 10.2019
Սիրիայի դեմ Թուրքիայի հարձակումը և հրադադմասին լուրերն այսօր գլխավորում են համշխարհային ու իրանական ԶԼՄ-ների գլխագրերը
Իրան օրաթերթ
Չավուշօղլու. Մեր նպատակին հասանք
Թուրքիայի ԱԳ նախարարը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Մայք Փենսի հետ հանդիպման ժամանակ, Անկարան ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փնեսի հանդիպումցիհետո կայացած ամմուլի ասուլիսում, Մևլութ Չավուշօղլուն հայտարարլ է. «Նախագահի նրբանկատության շնորհիվ, բանակցություններում մենք հասանք մեր նպատակներին»:
Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հրադադար հաստատելու Փենսի կոչին, Չավուշօղլուն ասել է. «Դա հրադադար չէ: Հրադադարը կարող է հաստատվել միայն եկու օրինական պոշտոնական կողմերի միջև: Սա գործողությունների դադարեցում է»:
Էթեմադ օրաթերթ
Փելոսին հայտարարել է, որ Թուրքիայի հետ ժամանակավոր հրադարադի համաձայնությունը կեղծ է
Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին և Սենատի փորքամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել են, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի ու Անկարանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը կեղծ է:
Համատեղ հաղորդագրությամբ, Փելոսին ու Շումերը հայտարարել են. «Այս պայմանագիրը խաթարում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նկատմամբ վստահությունը և ուղերձ հղում մեր դաշնակիցներին ու թշնամիներին, որ մեզ չի կարոլի վստահել: Նախագահ Էրդողանը որևէ զիջման չի գնացել, սակայն նախագահ Թրամփը նրան տվել է ամեն ինչ»:
Ջամե ջամ օրաթերթ
ԱՄՆ-ը խուճապի մեջ է Իրանի զենքի էմբարգոյի ավարտի պատճառով
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր հայտարարաել է, որ խորապես անհանգստացած է, քանի որ Իրանի դեմ ՄԱԿ կողմից սահմանված զենքի պատժամիջոցի ժամկետն ավարտվում է հաջորդ տարի:
Պոմպեոն, ով Սիոնստական ռեժիմի պաշտոնյաների ուղեկցությամբ մեկնել է օկուպացված տարածքներ, Թուիթերում արած գրառման մեջ նշել է. «Իրանի թերի միջուկային համաձայնագրի պատճառով, Թեհրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները հաջորդ տարի կավարտվեն: Ռուսաստանը և Չինաստանն այսուհետ կարող են Իրանին զենք վաճառել: Իրանական ռեժիմը նաև ազատ կլինի որևէ մեկին բարդ զենք վաճառել: Դա կլինի Մերձավոր Արևելքում սպառազինությունների նոր մրցավազքի սկիզբը:
Համշահրի օրաթերթ
Որտե՞ղ է մեր ոսկին
Երկրագնդի կենտրոնում կա մոտ 1.6 տրիլիոն տոննա ոսկի
Big Bang News- ի, հաշվարկները ցույց են տալիս, որ եթե Երկրի ամբողջ ոսկին լիներ դրա կեղևի վրա, ապա մոտ 2 սմ հաստությամբ ոսկու մի շերտ կծածկեր Երկրի ամբողջ մակերեսը:
Երկրի ձևավորվման ժամանակ, երկաթը, ոսկին, պլատինը և նիկելը խառնվել են և շարժվել դեպի երկրի կենտրոնը, որը հարուստ էր երկաթով, իսկ դրա մակերեսը ծածկված էր հալված մագմայի օվկիանոսով:
Եթե երկնաքարերի միջոցով միլիոնավոր տարիներ առաջ երկրի կենտրոնական մասի ստեղծումից ու մակերևույթի սառելուց հետո դրա մակերևույթի վրա կրկին որոշակի քանակությամբ ոսկու նստվածք չառաջանար, ոսկին այսօր ավելի թանկ կլիներ ու ավելի դժվար հայտնաբերելի:
panarmenian.net
Բարսելոնայում հրկիզում են մեքենաներն ու բարիկադներ կառուցում
Հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Բարսելոնայում նոր թափ են ստացել բախումները ոստիկանների և Կատալոնիայի անկախացման կողմնակիցների միջև: Քաղաքի կենտրոնական փողոցներում հրկիզվել են մեքենաներ և աղբամաններ, կառուցվել են բարիկադներ, հայտնում է BBC-ին:
Բողոքի ցույցերը Բարսելոնայում արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակվում են: Դրանք սկսվեցին, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը 9-13 տարվա ազատազրկման դատապարտեց կատալոնացի քաղաքական գործիչներին՝ 2017-ին անցկացված անկախության հանրաքվեի գործով:
Դիմակայությունն էլ ավելի սրվեց 51 ցուցարարի ձերբակալությունից հետո: Կատալոնիայի կառավարության նախագահը կոչ է արել դադարեցնել բռնությունը:
Հոկտեմբերի 14-ին Բարսելոնայի մի քանի հազար բնակիչ երթով շարժվել էր դեպի օդանավակայան և արգելափակել այն ի նշան բողոքի Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճռի դեմ, որով Կատալոնիայի անկախացման առաջնորդները դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման:
Իսպանիայի Գերագույն դատարանը դատապարտել է կատալոնացի անջատողականների 9 առաջնորդներին 9-13 տարվա ազատազրկման: 13 տարով է դատապարտվել Կատալոնիայի նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասը: Եվս 3-ին մեղադրել են անհնազանդության մեջ, սակայն կալանավորման չեն դատապարտել: 12 քաղաքական գործիչ և ակտիվիստ մերժել է ներկայացրած մեղադրանքները:
2017-ին Կատալոնիայի անկախացման համար պայքարող առաջնորդներն Իսպանիայից անջատվելու վերաբերյալ հանրաքվե են անցկացրել, որը Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել:
panarmenian.net
Զբոսաշրջիկների համար մուտքը Վենետիկ վճարովի կդառնա
Վենետիկի իշխանությունները տուրիստական մեծ հոսքերի պատճառով քաղաք մուտք գործելու նոր հարկ են սահմանել: Այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ Express-ի վրա հղումով:
Հարկը վերաբերելու է մեկ օրով քաղաք այցելող զբոսաշրջիկներին: Նոր հարկատեսակի չափը կախված կլինի սեզոնից. նախատեսվում է, որ նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածի համար այն կկազմի 3 եվրո, մայիսից հոկտեմբեր՝ 8, ամառային հանգստյան օրերին և կառնավալի ընթացքում հարկը կկազմի 10 եվրո: Սովորելու կամ ընտանիքին այցելելու, ինչպես նաև աշխատանքային այցով Վենետիկ եկածները կազատվեն այս հարկից:
Զբոսաշրջիկի կողմից հարկը կարող է վճարվել հավելվածով, բանկային քարտով կամ մշակվող մեկ այլ տարբերակով: Հարկի չվճարման տուգանքը կարող է կազմել մինչև 450 եվրո:
armenpress.am
Բրիտանացի փորձագետի կարծիքով, Թուրքիան սպիտակ ֆոսֆոր Է կիրառել քրդերի դեմ
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիս-արեւելքի Ռաս Էլ Այն քաղաքում գործողության ժամանակ կարող Էին կիրառել արգելված սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք: Այդ մասին հոկտեմբերի 18-ին The Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է քիմիական զենքի գծով բրիտանացի փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Շատ նման Է այն բանին, որ դրա պատճառը սպիտակ ֆոսֆորն Է»,-ասել Է փորձագետը, երբ նրանց ցուցադրել են լուսանկարներ, որտեղ պատկերված Է 13-ամյա մի տղա՝ այրվածքներով, որոնք նա ստացել Է Ռաս Էլ Այնի թուրքական ռմբակոծման ընթացքում: Տղայի հոր խոսքով՝ ավիահարվածը հասցվել Է լույս հոկտեմբերի 16-ի գիշերը: Ներկայում երեխան բուժում Է անցնում Հասեքե նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող Թել-Թամերի շրջանի հիվանդանոցում:«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ նման այրվածքներով ավելի շատ լուսանկարներ են ցույց տվել, քան Սիրիայում պատերազմի բոլոր նախորդ փուլերում: Սպիտակ ֆոսֆորն ահավոր զենք Է, որը կարելի Է կիրառել ինքնաթիռներից կամ հրետանիով»,-նշել Է փորձագետը:Սիրիացի քրդերը հոկտեմբերի 17-ին թուրքական բանակին մեղադրել են Ռաս Էլ Այնում մարտական գործողությունների ընթացքում «արգելված զինատեսակների» օգտագործման մեջ:Rudaw հեռուստաալիքի վարկածով՝ խոսքը վերաբերում Է ֆոսֆոր եւ նապալմ պարունակող արկերի կիրառմանը: Սիրիայի հյուսիսում ինքնահռչակ քրդական ինքնավար վարչակազմի առողջապահության դեպարտամենտում հեռուստաալիքին հայտնել են, որ ներկայում հատուկ բժշկական հանձնաժողովը պարզում Է, թե հատկապես ինչ զենք Է օգտագործվում թուրքական զորքերի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: