Մամուլի տեսություն 21.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112735-Մամուլի_տեսություն_21.10.2019
Քանի որ Եվրոպան չի կատարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, Իրանը որոշել է նոյեմբերի 6-ին սկսել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների կրճատման  չորրորդ փուլը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 21, 2019 14:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  21.10.2019

Քանի որ Եվրոպան չի կատարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, Իրանը որոշել է նոյեմբերի 6-ին սկսել միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունների կրճատման  չորրորդ փուլը:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանը հավանաբար նույեմբերի 6-ին կսկսի միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման  չորրորդ փուլը

Քանի որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մյուս մասնակիցները, հատկապես եվրոպացիները չեն կատարում համաձայնագրի շրջանակում իրենց ստանձնած պարտավորությունները և ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին դուրս եկավ ՀԳՀԾ-ից , Թեհրանը ձեռնամուխ եղավ ՀԳՀԾ-ի  շրջանակում իր պարտավորությունների փուլ առ փուլ կրճատմանը: Այս  համատեքստում, Իրանը  երկամսյա ժամկետ սահմանեց  ՀԳՀԾ-ի մասնակից մնացած երկրների համար, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտավորությունները, սակայն վեց ամիս անց, նրանց կողմից ոչ մի գործնական քայլ չի արվել: 

Իրանը մինչ այժմ միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ  երեք քայլ է իրականացրել և պատրաստվում է նույեմբերի 6-ին անել չորրորդը: 

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

ԱՄՆ-ը վախենում է Իրանին զենքի մատակարարման էմբարգոյի  ժամկետը լրանալուց 

ԱՄՆ պաշտոնատարները զգուշացրել են մեկ տարի հետո Իրանին զենքի մատակարարման  էմբարգոյի ժամկետը լրանալու կապակցությամբ: ԱՄՆ-ի այդ քայլը  ոչ այլ ինչ է, քան խաբեություն, քանի որ Միացյալ Նահանգները հանդիսանում է տարածաշրջանում սպառազինական մրցավազքի հիմնական  աղբյուրը:

Մեկ տարի է մնացել ՄԱԿ-ի կողմից Իրանին զենքի մատակարարման վրա սահմանված էմբարգոյի ժամկետի ավարտին, ինչը դարձել է նոր պատրվակ ամերիկացի պաշտոնատարների համար, որպեսզի ընթացք տան իրենց  հակաիրանական քարոզչությանը և իրանաֆոբիայի քաղաքականությանը:

Այս կապակցությամբ, Իրանի հարցով ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկն ԱՄՆ-ի Անվտանգության Խորհրդին զգուշացրել է առաջիկա տարում Իրանին զենքի մատակարարումների վրա սահմանված էմբարգոն չեղարկելու կապակցությամբ: 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Աշխարհում  820 միլիոն մարդ քաղցած է . Ամեն տարի 1 միլիարդ տոննա սննդամթերք է թափվում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է.«Օրական 820 միլիոն մարդ  ամեն օր քաղցած է պառկում քնելու,  երբ տարեկան մեկ միլիարդ տոննա սնունդ որպես աղբ նետվում է աղբանոցները»։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  2019 թվականի հոկտեմբերի 16-ին Պարենի միջազգային օրվա առիթով կոչ է արել գործուն քայլեր ձեռնարկել աղքատության հաղթահարման համար, որպեսզի լիարժեք սնվելու հնարավորություն ունենան բոլորը և ամենուր։

Գութերեշն ասել է.«Ներկայումս 820 միլիոն մարդ տառապում է թերսնումից։ Առնվազն անթույլատրելի է, որ աշխարհում սով լինի այդ դեպքում, երբ տարեկան մեկ միլիարդ տոննա սնունդ որպես աղբ նետվում է աղբանոցները»:

«Կլիմայական արտակարգ դրությունը լուրջ սպառնալիք է դարձել մոլորակի պարենային անվտանգության համար։ Սրանով հանդերձ, երկու միլիարդ կանայք, երեխաներ և տղամարդիկ տառապում են ավելորդ քաշից ու ճարպակալումից, ինչն հետևանք է անառողջ սնվելու». հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

 

«Էբթեքար» օրաթերթ

Իրանին  վարկ տրամադրելու Ֆրանսիայի  և Ճապոնիայի  համատեղ նախագիծը

Ֆրանսիան և Ճապոնիան համատեղ նախագիծ են ներկայացրել Իրանին վարկ տրամադրելու համար:Վարկը նախատեսված է դեղորայքի և պարենի  ապահովման համար:  Լրատվական աղբյուրները  հաղորդել են, որ  Ֆրանսիան և Ճապոնիան համաձայնության են եկել Իրանին տրամադրել 18.4  միլիարդ դոլար վարկ  պայմանով,որ  Թեհրանը լիովին հավատարիմ մնա Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: 

 

Armenpress.am

ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակները դատապարտել են Սիրիայում Թուրքիայի գործողությունները

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի առանցքային թեմաներից են եղել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները: Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեցին ՀՀ ազգային ժողովի պատվիրակության անդամները՝ եվրոպական շատ երկրների պատվիրակների կողմից Թուրքիայի գործողությունները սուր քննադատության են արժանացել:

«Քանի որ նստաշրջանի օրերը համընկել էին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների իրականացման ժամանակի հետ, հետևաբար քննարկման առարկա է դարձել նաև այդ հարցը: Պաշտպանության հարցերի հանձնաժողովում քննարկված թեմաները ևս առնչվել են Սիրիային, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի ապագային»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը վեհաժողովի շրջանակում մասնակցել է նաև քաղաքացիական անվտանգության և գիտություն, տեխնոլոգիաների թեմաներով քննարկումների: «Երկուսի կիզակետում էլ եղել է Թուրքիայի ներխուժումը Սիրիա: Թուրքիան պատճառաբանել է, թե այնտեղ ահաբեկիչներ կան: Սակայն եվրոպական երկրների ներկայացուցիչներին դա չի բավարարել»,-ասաց Գորգիսյանը:

Նա նշեց, որ վերջում գլխավոր քարտուղարի պատասխանից հասկացել են, որ ամեն պետություն իր անվտանգության հույսը պետք է դնի միայն իր վրա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստի առանցքում ևս եղել են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծավալված գործողությունները, թեև հարցը ընդգրկված չի եղել օրակարգում: Պատգամավորների կողմից Թուրքիայի կառավարության որոշումը մեծ քննադատության է արժանացել: Նույնիսկ քննադատական ելույթները ծափողջույններով են ընդհատվել:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կայացել է հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում:

 

Mamul.am

ԵՄ-ը պատրաստ է Brexit-ի ժամկետը երեք ամսով հետաձգելու հնարավորություն տալ  Բրիտանիային Times

Եվրամիությունը հակված է Բրիտանիային տրամադրել Brexit-ի ժամկետը երեք ամսով հետաձգելու հնարավորություն, եթե վարչապետ Բորիս Ջոնսոնը չկարողանա հաջորդ շաբաթ խորհրդարանում համաձայնության գալ դրա շուրջ: Այս մասին հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին: Ըստ պարբերականի՝ Բրյուսելում այն կարծիքին են, որ Բրիտանիան կկարողանա լքել Եվրամիությունը նախանշված ժամկետներում՝ նոյեմբերի, դեկտեմբերի կամ հունվարի 1-ից 15-ը:
     Հայտնի է, որ ԵՄ-ն այդ մասին որոշում չի կայացնի այնքան ժամանակ, քանի դեռ պարզ չէ՝ արդյոք Ջոնսոնին կհաջողվի՞ ստանալ գործարքի հաստատումը Համայնքների պալատից: Եթե Բրիտանիայի վարչապետը լուրջ դժվարությունների բախվի, օրինակ՝ եթե խորհրդարանը նրան պարտավորեցնի անցկացնել Brexit-ի վերաբերյալ երկրորդ հանրաքվեն, ապա Գերմանիան կարող է պահանջել Brexit-ի հետաձգումը, օրինակ՝ մինչև հաջորդ տարվա հունիս:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ում գրել էր, որ անձնական նամակ է ստացել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից՝ Brexit-ի ժամկետը երեք ամսով հետաձգելու վերաբերյալ:

 

 

Armenpress.am

Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատը կարող Է տեւել վեց տարի. Daily Mail

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող Է ձգվել վեց տարի եւ բրիտանացի հարկատուների վրա կնստի 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հոկտեմբերի 21-ին հայտնել Է Daily Mail թերթը՝ վկայակոչելով Ասանժի փաստաբանների պլաններին իրազեկ աղբյուրներ:

«Նա դատարանում պայքարելու Է այնքան, որքան պահանջվի»,-հրատարակությունը մեջբերել Է Blueprint for Free Speech բարեգործական ընկերության ներկայացուցիչ Նաոմի Կոլվինի խոսքը: Պայքարը մղվելու Է «ընդհուպ մինչեւ Գերագույն դատարան, ինչպես նաեւ, եթե հարկ լինի, Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը»,-նշել Է նա: Հոկտեմբերի 21-ին Լոնդոնի Վեստմինսթերյան մագիստրատական դատարանում նոր լսումներ են նշանակված ԱՄՆ Ասանժի արտահանձնման գործի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: