Իրանի դիմաց Թրամփի կեղծ հզորությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112758-Իրանի_դիմաց_Թրամփի_կեղծ_հզորությունը
Հոկտեմբերի 21-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ հարկ եղած դեպքում, ռազմական հարձակում է իրականացնելու Իրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2019 09:04 Asia/Tehran
  • Իրանի դիմաց Թրամփի կեղծ հզորությունը

Հոկտեմբերի 21-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ հարկ եղած դեպքում, ռազմական հարձակում է իրականացնելու Իրանի դեմ:

Թրամփն ընդգծել է, որ հարկ եղած դեպքում, աննախադեպ հարված է հասցնելու Իրանին: Թրամփը Թեհրանին զգուշացրել է, ասելով, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր բանակն ունի:

Արևմտյան Ասիայում, հատկապես Պարսից Ծոցի տարածաշրջանում ԱՄն-ի անվտանգության գործելակերպը վկայում է Իրանի դեմ Թրամփի սպառնալիքների սնամեջ լինելու մասին: Չնայած Վաշինգտոնի դաշնակիցներին պատկանող նավթային լցանավերում ու նավերում տեղի ունեցած հրդեհին և Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ տեղի ունեցած հարձակումներին և անգամ Իրանի կողմից ամերիկյան Global Hawk ԱԹՍ-ի կործանմանը, Թրամփի կառավարությունը միայն սպառնալիքներ հնչեցրեց և չհամարձակվեց որևէ քայլ ձեռնարկել:

ԱՄՆ-ը սարսափում է Իրանի դեմ ռազմական հարձակում իրականացնել, հաշվի առնելով Իրանի ռազմական կանխարգելիչ կարողությունները, Իրանի տարածաշրջանային ազդեցությունը և տարածաշրջանում տեղակայված ամերիկացի զորայինների խոցելի լինելը:

Ներկայումս, երբ բազում հակասություններ կան Թրամփի արտաքին քաղաքականությունում  և անվստահություն է առաջացել ԱՄՆ-ի գործընկերների և տարածաշրջանային դաշնակիցների մոտ, Թրամփը փորձում է Իրանի դեմ սպառնալի հայտարարություններով, ԱՄՆ-ի հզորությունը ցույց տալով, հուսադրել նաև Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցներին: Վաշինգտոնը նաև մտադիր է ծովային կոալիցիա ստեղծել Պարսից Ծոցում և Հորմոզի նեղուցում, «ազատ ծովագնացությունը երաշխավորելու» համար: Ամեն դեպքում, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն իր դաշնակիցներին պաշտպանելու համար, ապարդյեւն է եղել:

Թրամփի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացրել Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի ռազմական դոկտրինան փոխելու կապակցությամբ: Թրամփը մի կողմից կարևորում է տարածաշրջանից ամերիկյան ուժերի դուրս գալը և մյուս կողմից Իրանին սպառնում է ռազմական հարձակմամբ: 

Պոմպեոն ասել է.«Իմացեք, որ երբ ռազմական հարձակման կարիք զգացվի, նախագահ Թրամփն անպայման այդ քայլին կդիմի»: Պոմպեոյի այդ հայտարարությունն անհիմն է: Չնայած Վաշինգտոնը Սիրիայի հյուսիսային շրջանների քրդերին խոստացել էր, որ իրենց պաշտպանելու է Թուրքիայի դիմաց, սակայն Թրամփը ամերիկյան ուժերին այդ տարածքից դուրս բերելով, ենթահող ստեղծեց քրդերի դեմ Անկարայի հարձակման համար և ոչ մի ռազմական քայլ չիրագործեց այդ հարձակումները կանխելու համար: