Մամուլի տեսութուն 22.10.2019
Վերջին ամիսներին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ դիմակայության մեջ Իրանը հետևել է առավելագույն դիմադրության և անակնկալ գրոհների ռազմավարությանը, որը փորձագետների կարծիքով, հաջողվել է:
Քեյհան օրաթերթ
Իրանը հաջողությամբ հարվածում է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
The National Interest պարբերականը գրել է. «Վերջին ամիսներին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ դիմակայության մեջ Իրանը հետևել է առավելագույն դիմադրության և անակնկալ գրոհների ռազմավարությանը, որը փորձագետների կարծիքով, հաջողվել է: Թրամփի կառավարությունը մինչ այժմ խուսափել է արձագանքել Պարիսց ծոցում Իրանի գործողություններին»:
Սակայն կարիք չկա, որ Վաշինգտոնը շարունակի իր ներկա վերաբերմունքը: Ռազմական առումով, Իրանը թույլ երկիր չէ: Բացի այդ, անցած տարվա զարգացումները ցույց են տվել, որ տնտեսական ճնշումները ոչ մի ազդեցություն չեն ունեցել Թեհրանի պահվածքի վրա:
Սակայն ամենակարևոն Իրանի ռազմավարությունն է, որն այդ երկրին տալիս է հնարավարություն՝ մնալով «մոխրագույն տարածաշրջանում», հասնել իր ռազմավարական նպատակներին»: «Մոխրագույն տարածաշրջանը» ենթադրում է ոչ խաղաղ և ոչ պատերազմական վիճակը:
Խորասան օրաթերթ
ԱՄՆ-ը, չգնացած, հետ վերադարձավ
ԱՄՆ Սենատի ամենաազդեցիկ հանրապատեկան անդամներից և Սիրիայից ամերիկյան զորուժի դուրս բերման ընդդիամդիր Լինդսի Գրեհամը, Fox News- ին տված հարցազրույցում, ընդգծել է մի կարևոր կետ, որ վերաբերում է Սիրիայի հյուսիսում գտնվող նավթահորերին և վկայում է, որ ԱՄՆ նախագահի վերջին հայտարարություններին հակառակ, Սիրիան Միջին Արևելքում, ԱՄՆ-ի ու անձամբ Թրամփի համար, չի կորցրել իր կարևորությունը:
Գրեհամը հայտարարել է, որ Թրամփն աչք ունի Սիրիայի հյուսիսում գտնվող նավթահորերի վրա և չի ցանկանում, որ Իրանը և Դամասկոսը տիրանան դրանց: Գրեհամի խոսքերով. «Ներկայումս, մենք բանակցություններ ենք վարում Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ, մի նախագծի շուրջ, որով նախատեսվում է վերականգնել այդ հորերը, որպեսզի դրանց եկամուտները ստանան հենց այդ ուժերը, ոչ թե Սիրիայի կառավարությունը»:
Սիրիայի պատերազմից առաջ, նավթարդյունաբերությունը երկրի հիմնական եկամտի աղբյուրներից մեկն էր և ապահովում էր կառավարության բյուջեի ավելի քան մեկ քառորդ մասը:
Իսլամական հանրապետություն օրաթերթ
Աթաթուրքի նպատակներն Էրդողանի աշխարհակալության երազներում
Էրդողանը հավատում է «Նոր Օսմանյան կայսրությանը»: Նա հավատում է, որ թուրքական իշխանությունը և այլ երկրների թուլությունը, կարող են նրան ավելի մոտեցնել իր նպատակներին, որպեսզի նա կարողանա նվաճել Աթաթուրքի կորցրած տարածքները, ինչպիսիք են Մոսուլը, Հալեպն ու Քերքուքը և դրանք միացնել Թուրքիայի ներկա սահմաններին:
Մարդոմսալարի օրաթերթ
Բարսելոնայի անհանգիստ գիշերները
Երկուշաբթի օրը, Բարսելանայում շարունակվել են յոթ օր առաջ սկսված բողոքի ցույցերը: Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ երեքշաբթի օրը մեկնելու է Բարսելոնա: Ցուցարարների մի մեծ խումբ, փակել է Կատալոնիայում Իսպանիայի կառավարության շենքի ճանապարհը և աղբ է նետել ոսիտկանական մեքենաների ուղղությամբ: Բողոքարարների մեկ այլ խումբ, փակել է Բարսելանոյի արևելքում գտնվող փողոցներից մեկը:
armenpress.am
Տիգրան Ավինյանը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Վրաստանի վարչապետի ելույթով մեկնարկած բացման արարողությունից հետո տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում, որտեղ որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, Ուզբեկստանի փոխվարչապետ էլյոր Գանիևը, Չինաստանի կառավարության Եվրասիայի համար հատուկ բանագնաց Լի Հուեյը և Ասիական զագացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենը։ Քննարկումը համակարգում էր հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին։
Բանախոսներն իրենց ելույթներում ներկայացրել են այն առանցքային ոլորտները և հավակնոտ նախագծերը, որոնց միջոցով երկրները նախատեսում են ընդլայնել իրենց ելքը միջազգային շուկաներ և էլ ավելի ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։
Ելույթներին հաջորդող քննարկման ընթացքում պատասխանելով համակարգողի հարցերին՝ Տիգրան Ավինյանն անդրադրաձել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականին, իրականացվող բարեփոխումներին և երկրի գրանացած հաջողություններին։ Հաջորդիվ, ՀՀ փոխվարչապետը խոսել է թվային դարաշրջանում պետությունների և կառավարությունների ունեցած հնարավորությունների և մարտահրավերների մասին, և այս համատեքստում Հայաստանի օրինակով ներկայացրել պետական կառավարման համակարգում իրականացվող վերափոխումները՝ տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելու և թվայնացման օգուտները քաղելու համար։
armenpress.am
Թուրքիան խախտում Է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. ՌԴ ԱԳՆ
Թուրքիան խախտում Է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ իր գործողությունն անցկացնելով այդ երկրի տարածքում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նրանք (ԱՄՆ) Սիրիա մտան առանց կառավարության թույլտվության, նրանք մտան անօրինականորեն… Սիրիայի տարածքային ամբողջականությունը նույն Թուրքիան խախտում Է իր գործողությամբ»,-ասել Է փոխնախարարը լրագրողներին: Նա ընդգծել Է, որ Սիրիայում օրինականորեն են գտնվում միայն Ռուսաստանը եւ Իրանը, որոնք ստացել են Դամասկոսի թույլտվությունը:
panarmenian.net
Ասադն առաջնագիծ է այցելել
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն առաջնագիծ է այցելել Իդլիբ գավառում:
Սիրիայի նախագահը հանդիպում է ունեցել զինծառայողների հետ Ալ Հաբիթ ավանում: Չի հստակեցվում, թե հատկապես երբ է կայացել այցը, գրում է Interfax-ը ՍԱՆԱ գործակալության վրա հղումով:
Իդլիբն այժմ Սիրիայի միակ գավառն է, որի զգալի մասն առայժմ խռովարարների հսկողության տակ է:
Ըստ ռուսական ԱԽ-ի, Իդլիբ գավառում ահաբեկչական տարբեր խմբավորումների գրոհայինների թիվը հասնում է 35,000-ի:
panarmenian.net
Չինաստանն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների քանակով
Չինաստանն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների քանակով: Այդ մասին ասվում է Global Wealth Report от Credit Suisse զեկույցում, որը հրապարակվել է շվեյցարական բանկի կայքում:
Ըստ հետազոտության, 2019-ի կեսի տվյալներով աշխարհի մեծահարուստների առաջին 10 տոկոսի մեջ Չինաստանի քաղաքացի է 100 մլն մարդ: Իսկ ԱՄՆ-ում այդ կարգին է դասվում 99 մլն մարդ, գրում է ՌԲԿ-ն:
«Անկախ ԱՄՆ և Չինաստանի միջև առևտրային տարաձայնություններից, վերջին 12 ամսում երկու երկրները մեծ հաջողությունների են հասել բարեկեցության բարելավման տեսակետից՝ $3,8 տրլն և $1,9 տրլն համապատասխանաբար»,-ասվում է զեկույցում:
Ըստ Credit Suisse-ի, ԱՄՆ-ն առաջ է Չինաստանից միլիոնատերերի ընդհանուր քանակով՝ ԱՄՆ-ում 18,6 մլն միլիոնատեր կա, իսկ Չինաստանում՝ միայն 4,4 մլն:
Ընդհանուր առմամբ, ըստ բանկի փորձագետների, 2019-ին 2018-ի համեմատ միլիոնատերերի քանակն աճել է ավելի քան 1 միլիոնով՝ 45,6-ից մինչև 46,8 մլն: