Մամուլի տեսություն 23.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112800-Մամուլի_տեսություն_23.10.2019
«Newsweek» ամսագիրը մի հոդվածում գրել է, որ Թրամփը հայտարարում է, թե մտահոգված է իրանցիների համար, սակայն ավելի է սաստկացնում դեղորայքի ու սննդի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 23, 2019 10:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.10.2019

«Newsweek» ամսագիրը մի հոդվածում գրել է, որ Թրամփը հայտարարում է, թե մտահոգված է իրանցիների համար, սակայն ավելի է սաստկացնում դեղորայքի ու սննդի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Քեյհան օրաթերթ

«Իրանցիների կողքին Թրամփի լինելը» նշանակում է զրկել նրանց դեղորայքից ու սննդից

Newsweek- ը մի հոդվածում գրել է, որ Թրամփի վարչակազմը չի մտածում սովորական մարդկանց մասին, քանի որ  պատժամիջոցների միջոցով, մարդկանց զրկում է դեղորայքից և սննդից:

Անդրադառնալով ԱՄՆ պեդտեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից Բրայան Հուքի այն պնդումներին, թե «Վաշինգտոնը կանգնած է իրանցիների կողքին», պարբերականը գրել է. «Ստացված տեղեկությունները վկայում են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով, կրճատվել է Իրան ներմուծվող դեղորայքի ու սննդի քանակը»:

Newsweek- ի գրությամբ. «Սեպտեմբերի սկզբին, ընդհամենը երկու ամիս անց Հուքի այն հայտարարութունից, թե պատժամիջոցները չեն վերաբերվում հումանիտար ոլորտին, Թրամփի վարչակազմն առավել քան երբևէ, խստացրեց ճնշումն իրանցիների նկատմամբ: Պատժամիջոցներ սահմանելով Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ, Թրամփի կառավարությունը միտումնավոր կերպով չեղարկեց պատժամիջոցներում նկատի առնված բացառությունները»:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Թրամփի իմպիչմենտին մնացել են հաշված րոպեներ

Թրամփի իմպիչմենտի մեկնարկին մնացել է շատ քիչ ժաանակ: Վաշինգտոնում բոլորն արդեն գիտեն, որ շուտով այդ մասին լուր կհրապարակվի: Իրավիճակն այնքան լուրջ է, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Ներկայացուցիչների պալատն անպայման կքվեարկի Ուկրաինայի նախագահի հետ 2020թ ընտրություններում իմ մրցակից Ջո Բայդենի վերաբերյալ խոսակցությունից հետո իմ նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու օգտին»:

Նա հավելել է, որ իր նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելով, դեմոկրատները նպատակ ունեն հաղթել 2020թ նախագահական ընտրություններում: Նա նշել է. «Դեմոկրատները ցանկանում են իմպիչմենտի ենթարկել ինձ և դա անել հնարավորինս արագ»:

 

Համշահրի օրաթերթ

Զարիֆը Բաքվի նիստում ասել է. «Արևմտյան Ասիան տառապում է համաշխարհային կարգին հակասող գործողությունների հետևանքով»

Բաքվում կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում ունեցած ելույթում, Մոհամամդ Ջավադ Զարիֆն ասել է. «Արևմտյան Ասիան տառապում է համաշխարհային կարգին հակասող գորողությունների հետևանքով»:

Նա հավելել է. «Անօրինական կերպով Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքիշխանությունը ճանաչելով և իր մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելով, ԱՄՆ-ը առավելագույն ճնշում է գործադրում  պաղեստինցիների վրա»:

 

Իսլամական Հանրապետություն օրաթերթ

Էրդողանը Ռուսաստանից ձեռնունայն վերադարձավ

Ռուսաստանի նախագահի գրասենյակի խոսնակը շեշտել է, որ Թուրքիան պետք է թույլտվություն ստանա ոչ թե Մոսկվայից, այլ Դամասկոսից՝ սիրիական հողի վրա իր ներկայությունը շարունակելու համար:

Երեքշաբթի օրը, Թուրքիայի նախագահի ՌԴ կատարած այցին զուգահեռ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունն է, որ պետք է որոշում կայացնի այդ երկրում օտարեկրյա ուժերի, այդ թվում՝ Թուքրիայի բանակի ներկայության կապակցությամբ:

Ինտերֆաքս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պեսկովն ասել է. «Միայն սիրիացի պաշտոնյաները կարսղ են որոշել այդ երկորւմ պետք է ներկա լինի ռուսակա՞ն բանակը, թե՝ թուրքական»:

 

armenpress.am

Թուրքիան Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն առայժմ չի տեսնում

Թուրքիան ներկա փուլում Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն չի տեսնում սիրիական կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ համաձայնության ձեռքբերման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Սոչիի համաձայնագիրը ներառում Է հոդվածներ, որոնք երաշխավորում են Թուրքիայի սահմանների անվտանգությունը եւ մեր սահմանից YPG-ի (սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի) ահաբեկչական տարրերի հետքաշումը 30 կիլոմետրով: Տվյալ փուլում գործողության ներկայիս գոտու սահմաններից դուրս նոր գործողություն անցկացնելու անհրաժեշտություն չկա»,-ասված Է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած վեցժամյա բանակցությունների արդյունքներով ստորագրել են տասը կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր: Դրանում, մասնավորապես, ասված Է, որ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում, «Խաղաղության ակունք» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս, մտցվում են ռուսական ռազմական ոստիկանության եւ Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ: Դրանք օժանդակելու են քրդական զինված ջոկատները սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հետքաշելուն, ինչը պետք Է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Դրանից հետո կսկսվի սահմանից 10 կիլոմետր խորությամբ ռուս-թուրքական համատեղ պարեկումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանից արեւմուտք եւ արեւելք, բացի Ղամիշլի քաղաքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

 

armenpress.am

Ավստրիան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար

Վիեննան 750 հազար եվրո կհատկացնի Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանության համար: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել Է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը: Համապատասխան որոշումն ընդունվել Է կառավարության նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Սիրիայում իրադրությունն օրհասական Է եւ արագ գործողություններ Է պահանջում: Ավստրիան հետեւողականորեն շարունակելու Է Սիրիայի խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված իր ջանքերը: Ամենից կարեւորն Է՝ բաց պահել հումանիտար օգնության մատակարարման ուղիները, չնայած Թուրքիայի ռազմական գործողություններին»,-հայտարարել Է Շալենբերգը, որի խոսքը մեջբերել Է Ավստրիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

panarmenian.net

ՀՀ-ում երեխային լյարդի առաջին փոխպատվաստումն է արվել (վիդեո)

 Հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲԿ-ում մեր բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Հիշեցնեմ, որ 2019-ին նաև առաջին լյարդի փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին «Աստղիկ» ԲԿ-ում մեր ռուսաստանի գործընկերների հետ:

Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:Բելառուս գործընկերների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ 2019-ի հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում:

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց»,-ասվում է նախարարի գրառման մեջ։

 

tert.am

Կիմ Չեն Ընը կարգադրել է «հեռացնել» հարավկորեական կառույցները Կիմգանսան հանգստավայրից

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է ապամոնտաժել Կիմգանսան հանգստյան գոտում հարավկորեական կառույցները, գրում է The Guardian-ը:

Կիմ Չեն Ընն ուսումնասիրել է Կիմգանսան լեռան զբոսաշրջային հատվածում կառուցված օբյեկտները և քննադատել է այնտեղ կառուցված շինությունները՝ դրանք անվանելով «ժամանակավոր հյուղակներ»:

Հանգստավայրը ժամանակին ակտիվորեն ընդունել է հարավկորեացի զբոսաշրջիկների:

Կիմ Չեն Ընը շինությունների հետ կապված մասնավորապես հայտարարել է, որ նրա համար տհաճ է Հարավային Կորեայի կողմից կառուցված շինություններին նույնիսկ նայելը, այնպես որ կարծում է՝ Սեուլի հետ խորհրդակցություններից հետո կկարգադրի ապամոնտաժել դրանք:

Իր որոշումը Կիմ Չեն Ընը բացատրել է այն հանգամանքով, որ Կիմգանսանը համարվում է ոչ միայն Կորեա թերակղզու հյուսիսային և հարավային հատվածների մշակութային ժառանգությունը, այլ նաև միջկորեական հարաբերությունների խորհրդանիշն ու քարտեզը, իսկ այդ հարաբերությունների բացակայության պարագայում չի լինելու նաև հարավկորեացի զբոսաշրջիկների հոսք:

Կիմգանսան հանգստավայրում 2002 թվականին հարավկորեացի զբոսաշրջիկներին ակտիվորեն ընդունելու հետ կապված հատուկ ռեժիմ էր սահմանվել: Այնուամենայնիվ, 2008 թվականին՝ հարավկորեացի զբոսաշրջիկներից մեկի սպանությունից հետո, Հարավային Կորեան դադարեցրել է դեպի Կիմգանսան շրջայցերի կազմակերպումը: Ավելի ուշ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հանգստյան գոտին «միայնակ» է զարգացնելու՝ առանց Հարավի միջամտության:

Կիմգանսանի լեռնային տեղանքը Կորեական թերակղզու ամենագեղեցիկ վայրն են համարվում: