ԱՄՆ-ն չեղարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112843-ԱՄՆ_ն_չեղարկել_է_Թուրքիայի_դեմ_սահմանված_պատժամիջոցները
ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտը հոկտեմբերի 23-ին տարածել է հայտարարություն, որում ասված է.«Սիրիայի դեմ հարձակումների պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները, չեղարկվել են»: Հայտարարության մեջ նշված է, որ չեղարկվել են նաև Թուրքիայի մի շարք նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 24, 2019 13:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն չեղարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտը հոկտեմբերի 23-ին տարածել է հայտարարություն, որում ասված է.«Սիրիայի դեմ հարձակումների պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները, չեղարկվել են»: Հայտարարության մեջ նշված է, որ չեղարկվել են նաև Թուրքիայի մի շարք նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ Տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այդ երկրի Գանձապետական դեպարտամենտին կարգադրել է չեղարկել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում ԱՄՆ-ի դաշնակից քրդական ուժերի դեմ հարձակումների պատճառով Թուրքիայի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները:

Թվում է, որ Դոնալդ Թրամփը, որ այնքան էլ չէր ցանկանում Սիրիայի դեմ հարձակումների պատճառով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, Սիրիայի հյուսիսում նոր զինադադարն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, չեղյալ հայտարարեց հակաթուրքական պատժամիջոցները: Փաստորեն Կոնգրեսի կողմից ներքին ճնշումները և ԱՄՆ-ի դեմ ուղղված Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների քննադատությունները՝ Սիրիայի քրդերին լքելու համար, պատճառ դարձան, որ Թրամփը հարկադրված պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի դեմ և նույնիսկ սպառնա,որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը: Իհարկե Թուրքիայի ավագ պաշտոնատարները, հատկապես այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Թրամփի կառավարության սպառնալիքների դեմ խիստ դիրքորոշում որդեգրեց և հայտարարեց, որ դիմակայելու է դրանց:

Սիրիայի հյուսիսային շրջաններից ամերիկյան  զորքերը դուրս բերելու Թրամփի  պատճառաբանությունը Վաշինգտոնի անվտանգության հանձնառությունների կրճատումն էր,  և ԱՄՆ-ի համար ապարդյուն ու ծախսատար պատերազմներից դուրս գալը: Թրամփն այդ կապակցությամբ ասել է.«Նախատեսվում էր, որ ամերիկյան զորայինները Սիրիայում  կմնային մոտ 30 օր, այնինչ մնացին 10 տարի»: 

ԱՄՆ նախագահը բազմիցս ասել է, որ  արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի  ռազմական գործողություններում ու պատերազմներում այդ երկիրը ծախսել է մի քանի տրիլիոն դոլար:  Քննադատելով տարբեր երկրներում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը, նա ասել է, որ նախագահի պաշտոնն զբաղեցնելուց ի վեր, ավելի քան 2 տրիլիոն 500 միլիոն դոլար հատկացվել է ԱՄՆ-ի ռազմական ուժի զորեցամանը և այլևս թույլ չի տա, որ ամերիկյան զինուժը մասնակցություն բերի այն պատերազմներին, որոնց հետ բոլորովին կապ չունի: Թրամփն ընդգծել է.«Մենք այն դեպքում կօգտվենք մեր բանակից, երբ մեր ազգային անվտանգությունը վտանգի տակ կլինի կամ այն դեպքում, երբ որոշակի նպատակ ու ծրագիր կունենանք և կկարողանանք այնուհետև դուրս գալ ճգնաժամից»: Նա հայտարարել է.«ԱՄՆ-ի բանակի պարտականությունը չէ ,որ դառնա աշխարհի ոստիկանը: Մյուս երկրներն էլ պետք է այս ոլորտում կատարեն իրենց պարտականությունը: Այս ուղղությամբ են եղել վերջերս կատարած մեր քայլերը»: 

Թրամփն այն դեպքում է նման անհեթեթ հայտարարություն անում, երբ փաստորեն Պարսից ծոցի հարավային երկրների, հատկապես Արաբիայի դեպքում ցույց է տվել, որ եթե այդ երկրները, հատկապես՝ Սաուդյան ռեժիմը  վճարեն ամերիկացի զինծառայողների ծախսերը և միաժամանակ  սպառազիանական ու տնտեսական  խոշոր պայմանագրեր կնքելով շահավետ հարաբերություն ունենան ԱՄՆ-ի հետ, վերջինս ոչ միայն կընդունի նրանց  պաշտպանության և անվտանգության ապահովման  պատասխանատվությունը, այլև կողջունի այն: Չնայած ԱՄՆ-ի սկանդալային նախագահի հայտարարությանը, Թրամփի նախագահության օրոք Վաշինգտոնը համաշխարհային ոստիկանի  դերում է հանդես գալիս և պնդում է,որ  աշխարհի տարբեր կետերում ռազմական ակտիվ ներկայություն ունենա: