Մամուլի տեսություն 25.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112870-Մամուլի_տեսություն_25.10.2019
Չնայած Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորուժի դուրսբերման մասին, սակայն Սիրիայի նավթային պաշարների վրա վերահսկողություն ունենալու ցանկությունը նրան ստիպեց վերանայել իր որոշումը և ամերիկացի զորայիններին տեղակայել նավթահորերի մերձակայքում:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 25, 2019 09:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.10.2019

Չնայած Թրամփը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորուժի դուրսբերման մասին, սակայն Սիրիայի նավթային պաշարների վրա վերահսկողություն ունենալու ցանկությունը նրան ստիպեց վերանայել իր որոշումը և ամերիկացի զորայիններին տեղակայել նավթահորերի մերձակայքում:

Համշահրի օրաթերթ

Սիրիայի արևելքում գտնվող նավթահորի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը

ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է զորայիններ ու տանկեր տեղակայել սիրիայի նավթահորերի մերձակայքում՝ դրանց անվտանգությունը պահպանելու նպատակով:

Սիրիայից իր զորայիններին դուրս բերելու ԱՄՆ-ի անսպասելի որոշումից հետո, Սիրիայի նավթային դաշտերի մերձակայքում զորուժ տեղակայելու Վաշինգտոնի որոշումը ցույց է տալիս, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականսւթյունը մտնում է նոր փուլ:

SPIEGEL ONLINE կայքն ուրբաթ օրը գրել է, որ ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդման  համաձայն, Պենտագոնը նպատակ ունի զոուժ տեղակայել Սիրիայի արևելքում:

Պենտագոնը հայտարարել է, որ զորւժի տեղակայման նպատակը Սիրիայի արևելքում գտնվող նավթային դաշտերի անվտանգության պահպանությունն է:

 

Իրան օրաթերթ

Իրանը 20 կետով բարելավել է  իր տնտեսական ցուցանիշները

Անցյալ տարի, Իրանի տնտեսության համար ամենադժվար տարին էր: Իսկ այս տարի, պատժամիջոցների խստացմամբ և արժույթի ու սննդի շուկաներում գրանցված  անկայունության հետևանքով, Իրանի տնետսությունը փոխեց իր ուղղությունը: Եվ չնայած այս տարի երկրի տնտեսությունը դեռևս չի կայունացել, սակայն որոշ հատվածների տվյալների ուսումնասիրությունը ցույց  է տալիս, որ այն ընթանում է բարելավման ուղղությամբ:

Իրանի վիճակագրական կենտրոնի տվյալներով, անցած տարվա գարնանը,  տնտեսությունը բարելավվել է 20 ցուցանիշով, այդ թվում նաև գործազրկության մակարդակի նվազեցման առումով: Եվ եթե այս միտումը շարունակվի, այն կարող է փոխել Իրանի տնտեսության վիճակը: Փորձագետների համոզմամբ, այս միտումը առաջիկա տարում դրական կանդրադառնա Իրանի տնտեսության վրա:

 

Էթեմադ օրաթերթ

ԱՄՆ-ը, լիովին դուրս չի բերի իր զորուժը Սիրիայից, քանի դեռ Իրանը շարունակում է մնալ այդ երկրում

National Interest-ում տպագրված հոդվածում,  Մեթյու Փաթին գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,  թե ցանկանում է վերջ տալ Միջին Արևելքի պատերազմներին: Բայց նրա ազգային անվտանգության թիմի որոշ անդամներ անհանգստացած են տարածաշրջանում իրանական և ռուսական ազդեցության ընդլայնմամբ: Այդ պատճառով, նրանք ծրագրում են պահպանել ամերիկյան զորքերի մի մասը Սիրիայի հարավ-արևելքում»:

 

armenpress.am

ՀՀ պատվիրակությունը Փարիզում քննարկել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Ֆրանսիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին Փարիզում ունեցավ հանդիպում ֆրանսիացի գործընկերների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունից, ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։

Ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ Ֆրանսիայի օտարերկրացիների գլխավոր վարչության ներգաղթի բաժնի տնօրեն Հյուգ Բեզանսնոն, պատվիրակության կազմում էին ներգաղթի վարչության արտոնագրերի ենթավարչության ներկայացուցիչ Ալեքանդր Դիբոլտը, ապաստանի իրավունքի և պաշտպանության վարչությանապաստանի բաժնի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դուբլեն։

Հանդիպմանը ՄԱԱԵ մեկնարկի շուրջ ծավալվեցին բովանդակային քննարկումներ և տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Ֆրանսիայում ապաստանի հայցերի վիճակագրությանը, ընթացակարգերին, ընունելության նյութական պայմաններին, ապօրինի ներգաղթի և ցանցերի դեմ պայքարին, հարկադիր վերադարձի ենթական քաղաքացիների վիճակագրությանը, ինչպես նաև մուտքի արտոնագրերի դիմումներին, տեսակներին, հայցադիմումների ուսումնասիրության գործընթացներին։

Հայկական կողմն  ընդգծեց ՄԱԱԵ մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Ծառայության պետ Ա. Ղազարյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, խոսեց հարկադիր և կամավոր վերադարձի աճող տեմպերից, ոլորտում իրականացվող ծրագրերից։ Մասնավորապես ներկայացվեց վերջերս հանրային քննարկման դրված ծրագրի նախագիծը՝ ուղղված հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիների հրատապ վերաինտեգրման աջակցությանը։

Հ. Բեզանսնոն իր հերթին գոհունակություն հայտնեց միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծեց շփումների շարունակականության ապահովման կարևորությունն ինչպես երկխոսության մեկնարկից առաջ, այնպես էլ դրանից հետո։

 

armenpress.am

Չինաստանն առայժմ տվյալներ չունի Մեծ Բրիտանիայում բեռնատարում մահացած 39 անձանց մասին

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն առայժմ վերջնական հավաստի տեղեկատվություն չունի այն անձանց վերաբերյալ, որոնց դիակները հայտնաբերվել են Մեծ Բրիտանիայի տարածքում, բեռնատարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«Բրիտանական ոստիկանությունը շարունակում Է աշխատանքը՝ պարզելու զոհվածների ինքնությունը, սակայն այս պահին դեռեւս հնարավորություն չկա հաստատելու արդյունքները»,-նշել Է նա բրիֆինգում: Դիվանագետի խոսքով՝ Պեկինը խնդրել Է Բրիտանիայի իշխանություններին՝ Չինաստանին օպերատիվ տվյալներ տրամադրել, հենց որ հետաքննությունը պարզի իրական փաստերը: Հոկտեմբերի 24-ին ITV բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներ, հայտնել Է, որ բոլոր այն 39 մարդիկ, որոնց մարմինները հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել են Անգլիայի Էսեքսի կոսությունում բեռնատարի կցասայլում, Չինաստանի քաղաքացիներ են: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում քննիչները պարզում են զոհվածների ինքնությունը:

ԶԼՄ-ները 38 մեծահասակների եւ մեկ դեռահասի մահվան նախնական պատճառը համարում են սառչելը: Բեռնատար-ռեֆրիժերատորի ներսում, որտեղ գտնվել են մարմինները, ջերմաստիճանը եղել Է ըստ Ցելսիուսի մինուս 25 աստիճանի նշագծին: Ավելի վաղ Էսեքսի կոմսության ոստիկանությունում հայտնել են, որ բեռնատարի կցասայլը երկիր Է ժամանել բելգիական Զեբրյուգե նավահանգստից: Քննիչների տվյալներով՝ բուն բեռնատարը ժամանել Է Դուբլինից: Դրա վարորդը՝ Հյուիսիսային Իռլանդիայի 25-ամյա բնակիչը, ձերբակալված Է սպանության կասկածանքով, սակայն, ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, հենց նա Է ոստիկանություն կանչել՝ բեռնատարի ներսում հայտնաբերելով դիակները: Ոստիկանությունն ուսումնասիրում Է երիտասարդի հնարավոր մեղսակցությունը Եվրոպա անօրինական միգրանտների փոխադրման գործում մասնագիտացող խմբավորների գործունեությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային հանձնել քրդերի հրամանատարին

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական թուրքական TRT հեռուստաընկերության եթերով ԱՄՆ-ից պահանջել է Անկարային հանձնել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինին, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով:

«ԱՄՆ-ն մեզ պետք է հանձնի Մազլում կեղծանվամբ ահաբեկիչին, ով ներառված է առավել վտանգավոր ահաբեկիչների ցուցակում։ Կարծում եմ, որ մեր արդարադատության նախարարությունն էլ այս ընթացքում գրավոր հարցում կանի և կպահանջի Թուրքիային հանձնել նրան։ ԱՄՆ-ն պետք է նրան մեզ տա»,-ասել է Էրդողանը՝ դատապարտելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի նախագահը կապ է պահպանում Մազլում Քոբանիի հետ, հայտնում է Ermenihaber-ը։

Էրդողանը նաև դատապարտել է այն երկրներին, որոնք կապ են ունեցել հիշյալ քուրդ հրամանատարի հետ։ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ 1997-ին Թուրքիան կարողացավ հասնել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի արտահանձմանը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Twitter-ի էջում հայտնել էր, որ գոհ է մնացել Ֆերհադ Աբդիի հետ ունեցած հեռախոսազրույցից։ «Ինձ իրոք դուր եկավ գեներալ Մազլում Աբդիի հետ զրույցը։ Նա գնահատում է այն, ինչ մենք արեցինք, իսկ ես գնահատում եմ այն, ինչ արեցին քրդերը։ Հավանաբար եկել է ժամանակը, որ քրդերը շարժվեն դեպի նավթային պաշարներով հարուստ շրջան»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը։