Թրամփի նոր ծրագիրը՝ Սիրիայի քրդերի համար
Ճգնաժամային շրջաններից ամերիկացի զորայիններին հեռացնելու մասին իր աղմկահարույց որոշումն իրագործելով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի զորայիններին հրահանգել է դուրս գալ Սիրիայի հյուսիսային շրջաններից և այդպիսով քրդերին միայնակ թողել Թուրքիայի ռազմական հարձակումների դիմաց:
Հոկտեմբերի 24-ին, Թրամփը թոիթերում գրել է.«Ժամանակն է, որ քրդերը հաստատվեն Սիրիայի այն տարածքներում, որտեղ նավթի հանքավայրեր կան»: Նավթի հանքավայրերը, որոնց մասին խոսում է Թրամփը, ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ էին, քանի դեռ ԱՄՆ-ը քրդերի օգնությամբ գրավեց դրանք: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք ԻԼԻՊ-ին թույլ չի տա կրկին իր վերահսկողության տակ առնել այդ հանքավայրերը: Թրամփը մտադիր է կրկին շահագործել քրդերին՝ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում նավթի հանքավայրերի անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարք Էսպերն ասել էր, որ Պենտագոնը մտադիր է մի խումբ ամերիկացի բանակայինների տեղակայել Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում՝ նավթի հանքավայրերը պաշտպանելու համար, որպեսզի նավթը ԻԼԻՊ-ի կամ այլ խմբավորումների ձեռքը չանցնի: Հարց է ծագում, թե Թրամփը, որ բազմիցս հայտարարել է Սիրիայում ԻԼԻՊ-ի ոչնչացման մասին, այժմ ինչպես է ասում, որ այս թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումը ձգտում է վերստին տիրել նավթի հանքավայրերին:
ԱՄՆ-ի քաղաքական հարցերի փորձագետներ Լարա Սլիգմանն ու Քեյթ Ջոնսոնը, Foreign policy պարբերականում լույս տեսած հոդվածում գրել են, որ Դոնալդ Թրամփը, ով բազմիցս հայտարարել է, որ Իրաքի դեմ հարձակումը պետք է ավարտվեր այդ երկրի նավթի ռեսուրսներին տիրելով, այժմ Սիրիայի նավթի հանքավայրերից ԻԼԻՊ-ին հեռուս պահելու պատրվակով, աչք է հառել այդ երկրի նավթային ռեսուրսների վրա: Ներկայումս Վաշինգտոնը նոր պատրվակով շարունակում է Սիրիայում իր անօրինական ներկայությունը:
Այս բոլորն այն դեպքում, երբ Ռուսաստանը որպես Սիրիայի կառավարության օրինական դաշնակից վերջերս համաձայնագիր է կնքել Թուրքիայի հետ ապահով գոտի ստեղծելու, քուրդ աշխարհազորայինների նահանջի և Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում ռուս զորայինների տեղակայման մասին: Սա վկայում է այն մասին, որ առանց Դամասկոսի թույլտվության Սիրիայում ներկայություն ունեցող օտար ուժերը պետք է շուտափույթ հեռանան այդ երկրից:
Հակադարձելով, Սիրիայում իր զորայինների մի մասը պահելու որոշմանը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«Սիրիայում ապօրինի կերպով տեղակայված բոլոր օտար ուժերը պետք է հեռանան այդ երկրից և այդ հարցն առաջնահերթություն է դառնալու՝ երկրում քաղաքական իրավիճակը կարգավորվելուց հետո»: Ամեն դեպքում, թվում է, թե ԱՄՆ-ը, ցանկացած պատրվակով, այդ թվում՝ Սիրիայի նավթին ԻԼԻՊ-ի տիրելը կանխելու համար, շարունակում է ռազմական ներկայություն ունենալ այդ երկրում: