Մամուլի տեսություն 26.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112924-Մամուլի_տեսություն_26.10.2019
Հիմնվելով արևմտյան ֆինանսական դիտորդ կառույցների փաստաթղթերին, արևմտյան որոշ ԶԼՄ-եր հաղորդել են, որ Իրանի տնտեսությունն ընթանում է բարելավման ուղղությամբ և Թրմափի առավելագույն ճնշման քաղաքականությունն անազդեցիկ է եղել:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 26, 2019 15:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26.10.2019

Հիմնվելով արևմտյան ֆինանսական դիտորդ կառույցների փաստաթղթերին, արևմտյան որոշ ԶԼՄ-եր հաղորդել են, որ Իրանի տնտեսությունն ընթանում է բարելավման ուղղությամբ և Թրմափի առավելագույն ճնշման քաղաքականությունն անազդեցիկ է եղել:

«Մարդոմսալարի»

Իրանի տնտեսության վիճակը բարելավվում է

Իրանի տնտեսության մասին հաղորդման մեջ Բլումբերգը գրել է, որ Իրանի տնտեսության վիճակի բարելավումն արդեն ակնհայտ է: Վերջերս անցկացված մի սոցհարցման մասնակիցների մեծամասնությունը համոզված է, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը ոչ մի արդյունք չի ունենալու:

Անդրադառնալով Իրանի բացասական 9.5 տոկոս տնտեսական աճի կանխատեսման մասին ԱՄՀ-ի վերջին հաղորդմանը, Բլումբերգն Իրանի տնտեսական վիճակի մասին մի հաղորդման մեջ գրել է.«Առաջին հայացքից պարզվում է, որ Թրամփի «առավելագույն ճնշման» քաղաքականությունն արդյունավետ է՝ եղել, սակայն հենց այս հաղորդման մեջ կանխատեսվել է, որ Իրանի տնտեսությունը դուրս կգա լճացած վիծակից և ու աստիճանաբար կշարժվի դեպի դրական աճ:

 

«Քեյհան»

Իրանը հաղթել է Միջին Արևելքի պատերազմներում

Ամերիկյան Foreign policy պարբերականը, մի վերլուծության մեջ անդրադառնալով Միջին Արևելքի տարածաշրջանի վերջին զարգացումներին, գրել է. «Միջին Արևելքի ապագայի  համար պատերազմում Իրանը հաղթել է»:

Արտաքին քաղաքականության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտական պարբերականը, վերլուծության սկզբում անդրադառնալով անցած ամիս Սաուդյան Արաբիայի նավթային օբյելտների վրա իրականացված հարձակումներին, գրել է. «Թևավոր հրթիռներն ու ԱԹՍ-երը, որ սեպտեմբերի 14-ին թիրախ դարձրին Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության սիրտը,  աշխարհում իշխող բռնատիրական համակարգի դեմ իրականցված ճշգրիտ հարձակման օրինակ էին»:

Պարբերականն այս հարձակումները համարում է «Հիմնական փոփոխությունների փուլում գտնվող աշխարհի» արձագանքը, որի մեջ Չինաստանը, ՌԴ-ն ու Իրանի նման տարածաշրջանային ուժերը ձգտում են ոչնչացնել ԱՄՆ-ի հեգեմոնիան:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ,  պարբերականը գրել է, որ Միջին Արևելքի զարգացումների պատմական նշանակությունը պարզ է դառնում ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանտար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տված հարցազրույցում:

 

«Ջոմհուրի Էսլամի»

Բացահայտվել է ԱՄՆ-ի կողմից դեպի Սիրիա զենքի առաքման ծավալուն նախագիծը

ԱՄՆ-ն մտադիր է նավթային պաշարների պահպանման պատրվակով, ավելի մեծ քանակությամբ արդիական զենք ու զինտեխնիկա ուղարկել Սիրիա:

Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, ով չի ներկայացել, խոսել է  Սիրիա ավելի մեծ ծավալով զենք ուղարկելու  Թրամփի կառավարության որոշման մասին: Պենտագոնի այս պաշտոնյան հայտարարել է, որ Սիրիա զենք առաքելով, ԱՄՆ-ի հետապնդում է այդ երկրի «նավթային պաշարները» պաշտպանելու նպատակը:

Պաշտոնյան  հայտարարել է, որ Թրամփի կառավարությունը մտադիր է ավելի մեծ քանակությամբ զինտեխնիկայի առաքմամբ կանխել ԻԼԻՊ-ի կամ այլ զինված խմբերի կողմից Սիրիայում նավթադաշտերի բռնագրավումը:

 

«Համշահրի»

ԱՄՆ-ում փակվելու է աշխարհի ամենամեծ կալանավայրը

Նյու Յուրք Թայմզի հաղորդմամբ, Նյու Յորքի քաղաքային պաշտոնյաները վավերացրել են մի նախագիծ, որի համաձայն, փակվելու է ԱՄՆ-ում աշխարհի ամենամեծ կալանավայրը համարվող «Ռիքերսը»:

Ռիքերսի բանտը գտնվում է Արևելյան կղզում, որտեղ պահվում են ավելի քան 10 հազար բանտարկյալներ:

Նյու Յորք քաղաքի ՏԻՄ պաշտոնյաները նշել են, որ նախատեսվում է կալանավայրի փոխարեն նահանգի տարբեր վայրերում ինչպես Բրուքլինում, Բրոնքսում, Քվինսում և Մանհեթենում, կառուցել 4 այլ կալանավայրեր, որոնք ավելի փոքր են լինելու քան Ռիքերսի կալանավայրը:

Կալանավայրը փակվելու է 2026թ.:

 

armenpress.am

Նախարարը հստակ արձանագրել է ԼՂ խնդրի առաջնահերթությունները. պատգամավորը՝ BBC-ի հարցազրույցի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC լրատվական ծառայության «Hard Talk» հաղորդմանը տված հարցազրույցում հստակ արձանագրում է ղարաբաղյան հարցի հետ կապված բոլոր առաջնահերթությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Մնացականյանի հարցազրույցին:

«Հայաստանի արտգործնախարարը կարմիր թելի նման անցկացնում էր այն հիմնական թեզերը, որոնցով մենք մշտապես ներկայացնում ենք մեր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի հետ կապված, մասնավորապես՝ կարգավիճակի ու անվտանգության հարցը՝ արձանագրելով, որ պայմանավորված է ադրբեջանական ագրեսիայով: Խոսվեց 2016 թվականի ապրիլյան դեպքերի, Սաֆարովի հերոսացման, 90-ականների վայրագությունների մասին: Կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ խաղաղությունը չի կարող լինել միակողմանի, այն պետք է լինի ընդգրկուն՝ ներառելով Ադրբեջանի, Արցախի ժողովուրդներին: Մինչդեռ Ադրբեջանի կողմից մեր հնչեցրած խաղաղության դիսկուրս առաջացնող ոչ մի թեզին որևէ արձագանք մինչ օրս չի տրվել»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Ինչ վերաբերում է խորքային պատմական էքսկուրսներին, ապա պատգամավորը նկատեց, որ պետք է հասկանալ՝ հաղորդման ֆորմատը դա թույլ չի տալիս: Նա ընդգծեց, որ այս ֆորմատով կարևոր, առանցքային թեզերը հնչեցվեցին՝ հստակ ցույց տալով Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:

Տաթև Հայրապետյանն անդրադարձավ ԱԳ նախարարի հարցազրույցից հետո հնչած այն դիտարկումներին, ըստ որոնց՝ հաղորդման շրջանակում չշրջանցվեցին ներքաղաքական հարցերը, առաջ քաշվեցին կոռուպցիոն հարցերը, անդրադարձ եղավ Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի գործին:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախկին իշխանությունները, օգտագործելով իրենց կապերը, Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացները փորձում են այլ լույսի ներքո ներկայացնել: Արտգործնախարարը հստակ ներկայացնում է այն բոլոր գործընթացները, բարեփոխումները, որոնք ընթանում են Հայաստանում՝ արձանագրելով, որ մենք չենք բավարարվել հեղափոխություն իրականացնելով և այժմ կառուցում ենք ամուր, իրավական ինստիտուտներ: Դրանք երաշխավորելու են այն ժողովրդավարական արժեքները, որոնք դրել ենք այս գործընթացների հիմքում»,-ասաց նա: Տաթև Հայրապետյանը նկատեց, որ առանձին շրջանակներին այդ գործընթացը նյարդայնացնում է, որովհետև ԱԳ նախարարի մակարդակով հստակ փակվում են բոլոր այն թեզերը, թե Հայաստանում այլ պրոցեսներ, հետապնդումներ են ընթանում: Նա ընդգծեց, որ Հայաստանում հստակ դատաիրավական բարեփոխումների փուլ է սկսվել, որի շնորհիվ նախկինում տեղի ունեցած բոլոր խախտումներ իրագործածները պետք է համարժեք պատիժ կրեն:

«Hard Talk» հաղորդման շրջանակում հարցադրումներ եղան աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ: Տաթև Հայրապետյանը նշեց, որ այդ թեմայի վերաբերյալ Զոհրաբ Մնացականյանը հստակ արձանագրեց, որ Հայաստանը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, ոչ ամերիկամետ:

 «Մեր արտաքին քաղաքականությունը որքան էլ բարդ է, միևնույն է՝ այն կառուցվում է ոչ թե հակասությունների, այլ մեր պետական շահերի հիման վրա: Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում, որը ևս հարցազրույցում շեշտվում է: Իրանի հետ կապված համարձակ շեշտադրումներով կոնկրետ պատասխան տրվեց: Նախարարը հստակ արձանագրեց՝ մեր արտաքին քաղաքականությունը կառուցվում  է՝ ելնելով մեր պետական շահերից, ու դրա հիմքում ընկած է մեր անվտանգությունը: Մենք այնպիսի ռիսկային տարածաշրջանում ենք ապրում, որ մի վայրկյան անգամ չենք կարող գնալ այնպիսի փորձության, որը հարցականի տակ կդնի մեր անվտանգությունը»,-հավելեց Տաթև Հայրապետյանը:

 

armenpress.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոն կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը:

Դիկարլոյի գլխավորած պատվիրակության անդամները հոկտեմբերի 28-29-ը կլինեն Հայաստանում:

 

armenpress.am

Խոշոր երկնաքարն անցել է Երկիր մոլորակից 6 մլն կմ հեռավորության վրա

Խոշոր 1998 HL1 երկնաքարը  հոկտեմբերի 25-ին անցել է Երկիր մոլորակից 6,21 մլն կմ հեռավորության վրա, որը տասն անգամ ավելի մեծ է մեր մոլորակը Լուսնից բաժանող հեռավորությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկնաքարի տրամագիծը կազմել է մոտ 550 մ: Ամերիկյան NASA-ն այն դասում է պոտենցիալ վտանգավոր երկնաքարերի շարքում:

Հաջորդ անգամ երկնաքարը Երկիր մոլորակին մոտ կթռչի 2140 թվականի հոկտեմբերի 26-ին՝ լինելով մեզնից 6.1 մլն կմ հեռավորության վրա:

 

armenpress.am

Մարզերում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Մի քանի մարզում քաղաքացիները կամավոր ներկայացել են ՀՀ ոստիկանության համապատասխան բաժիններ և հանձնել իրենց զենք-զինամթերքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Արարատ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին բաժին է ներկայացել Արմաշ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաձիգի երկու փամփշտատուփ, որից մեկը լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Ֆ-1» տիպի ձեռքի բեկորային նռնակ՝ պայթուցիչով և տարբեր տրամաչափի 182 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին Մեծամոր քաղաքի մի բնակչուհի կամավոր ոստիկաններին է հանձնել «ՌԳԴ» տիպի ձեռքի նռնակ՝ պայթուցիչով և 7,62 մմ տ/չ 46 փամփուշտ:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին բաժին է ներկայացել Գեղանուշ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է «ՏՕԶ-8Մ» տեսակի 5.6 մմ տրամաչափի ակոսափող հրացան: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 25-ին Նոյեմբերյանի Օրբելու փողոցի մի բնակիչ կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն հրացան և տարբեր տրամաչափի 30 փամփուշտ: Վերոնշյալ դեպքերի համար նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն և նախապատրաստվում են նյութեր:

 

armenpress.am

Մեկ օրվա ընթացքում Լիբանանից և Հորդանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական

Մեկ օրվա ընթացքում Լիբանանից Սիրիա է վերադարձել 400 մարդ, 470-ից ավելի էլ՝ Հորդանանից: Այս մասին նշվում է Փախստականների ընդունման, բաշխման և տեղավորման կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին օրերի ընթացքում  օտար պետություններից, այդ թվում՝ Լիբանանից և Հորդանանից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 882 փախստական: Լիբանանից  «Ջեյդետ Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետով վերադարձել է 407 մարդ (որից՝ 122 կին, 207 երեխա): Հորդանանից «Նասիբ» անցակետով վերադարձել է 475 մարդ (որից՝ 143 կին, 242 երեխա)»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ անցած օրերի ընթացքում ռուսական կողմը հումանիտար և բարեգործական ակցիաներ չի իրականացրել:

news.am

Էրդողանի ահաբեկիչները Սիրիայում խաղաղ բնակիչների խումբ են առեւանգել. ՍԱՆԱ

Թուրք ագրեսորը եւ նրա վարձկաններն ահաբեկչական կազմակերպություններից շարունակել են դաժան հանցագործություններն ընդդեմ խաղաղ բնակիչների Հասակե նահանգի Ռաս ալ Այն  քաղաքի արվարձաններում, տեղեկացնում է ՍԱՆԱ-ն։

«ՍԱՆԱ գործակալության թղթակիցը տեղեկացրել է, որ Էրդողանի ահաբեկիչները առեւանգել են խաղաղ բնակիչների Ալ Մանաջիր գյուղից Թել Թամրա արվարձանում եւ նրանց տարել են Ում ալ Լյաբան գյուղ»,- նշում է գործակալությունը։

 

news.am

Ամերիկացի զինվորականները Իրաքից վերադարձել են Սիրիա. ԶԼՄ-ներ

Ամերիկացի զինվորականները վերադարձել են Սիրիայի հյուսիս-արեւելք, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով սիրիական պետական հեռուստատեսությանը։

«Ամերիկյան օկուպացիոն զորքերի շարասյունը դուրս է եկել Իրաքից եւ մտել սիրիական Հասեկ նահանգ ալ Վալիդ ապօրինի սահմանային անցումով։ Նրա կազմում տասնյակ զինվորականներ են եւ ռազմատեխնիկա, շարասյունը եզրափակվում է ամերիկյան ուղղաթիռներով»,- տեղեկացրել է Syria TV հեռուստաալիքը։

ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները 2014 թվականին Սիրիայում եւ Իրաքում իրականացրել են գործողություն «Իսլամական պետության» դեմ, ընդ որում՝ Սիրիայում գործել են առանց պաշտոնական իշխանությունների համաձայնության։ Երկրի հյուսիս-արեւելքից հեռանալու որոշումը Վաշինգտոնում կայացրել են Սիրիայի հյուսիս-արեւելք Թուրքիայի ներխուժումից հետո։

Արդյունքում՝ ամերիկացի զինվորականները թողել են ռազմակայանների մեծ մասը Հալեպում, Էլ Հասակում եւ Ռաքայում եւ տեղակայվել Իրաքում։