Մամուլի տեսություն 28.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112965-Մամուլի_տեսություն_28.10.2019
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր ալ-Բաղդադիի մահվան լուրը շարունակում է մնալ աշխարհի թերթերի առաջին էջերում, թեև Ռուսաստանը կասկածում է, որ ալ Բաղդադին ոչնչացվել է: Թուրքիայի նախագահն այս կապակցությամբ ասել է.«Ահաբեկիչների ղեկավարին չեզոքացնելը շրջադարձային իրադարձություն է ահաբեկչության դեմ մեր և մեր դաշնակիցների մղած պայքարում: Թուրքիան, ինչպես նախկինում, հետագայում էլ շարունակելու է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 28, 2019 12:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.10.2019

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր ալ-Բաղդադիի մահվան լուրը շարունակում է մնալ աշխարհի թերթերի առաջին էջերում, թեև Ռուսաստանը կասկածում է, որ ալ Բաղդադին ոչնչացվել է: Թուրքիայի նախագահն այս կապակցությամբ ասել է.«Ահաբեկիչների ղեկավարին չեզոքացնելը շրջադարձային իրադարձություն է ահաբեկչության դեմ մեր և մեր դաշնակիցների մղած պայքարում: Թուրքիան, ինչպես նախկինում, հետագայում էլ շարունակելու է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում»:

«Համշահրի» օրաթերթ

Ղարդաշը կփոխարինի  նախօրեին սպանված ԻԼԻՊ-ի պարագլխին

 

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից հետո, նրա  փոխարեն նոր ղեկավար է նշանակվել: Այս մասին  հայտնում է ամերիկյան Newsweek  պարբերականը: Ըստ պարբերականի տեղեկատվության՝  ԻԼԻՊ- ի նոր առաջնորդն  է Աբդուլլահ Ղարդաշը, ով նաև հայտնի է որպես Հաջի Աբդուլլահ ալ-Աֆարի: Նա դեռևս օգոստոսին էր նշանակվել, որպես ալ Բաղդադիին փոխարինող անձ: Նշվում է, որ Աբուբաքր ալ-Բաղդադին ինքն էր առաջարկել նրա թեկնածությունը:

Աբդուլլահ Ղարդաշն ալ-Բաղդադիի մերձավորներից է :

Ղարդաշն ԻԼԻՊ-ի անգութ ու դաժան ահաբեկիչներից է, ով նույնիսկ այդ ահաբեկչական խմբավորման անդամների շրջանում  հայտնի է որպես ամենադաժան ու անողոք անդամը: 

*** 

«Իրան» օրաթերթ

 Չիլիի նախագահը ցրում է կառավարությունը

 

Չիլիում տեղի ունեցած զագնվածային ցույցերի ֆոնին, որոնք ծագել են մետրոյի ուղեվարձի թանկացումից հետո, նախագահ Սեբաստիան Պինյերան բոլոր նախարարներին կոչ է արել հրաժարական տալ՝ կառավարությունում վերափոխումներ իրականացնելու համար: .«Ես բոլոր նախարարներին խնդրել եմ հրաժարական տալ, որպեսզի նոր կաբինետ կազմվի», – ասել է Պինյերան:

Չիլիի առաջնորդը նաև ասել է, որ մտադիր է չեղարկել 10 օր տևած արտակարգ դրությունը բոլոր շրջաններում,որը չկարողացավ խաղաղություն հաստատել այդ երկրում: Բողոքի ակցիաներն սկզբում ծագել էին մետրոյի ուղեվարձի թանկացման պատճառով, սակայն այնուհետև զանգվածային բողոքները շարունակվեցին ընդդեմ Պինյերայի:

Ուրաթ օրը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում խաղաղ ցույցեր են ընթանցել: Ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ մասնակցել են ցույցերին: Նրանք սոցիալական արդարություն են պահանջել: Չիլիի նախագահն ասել է.«Ես լսել եմ ժողովրդի ձայնը: Մենք ապրում ենք նոր իրողության մեջ: Չիլին այլևս մեկ շաբաթ առաջվա երկիրը չէ»:

 

«Ջամ-ե Ջամ» օրաթերթ

Հնարքներ՝ կյանքի տևողությունը երկարացնելու համար

Հարվարդ համալսարանի բժշկական ֆակուլտետի հետազոտողները հաղորդել են, որ առանց լարվածության ու սթրեսի ուղեղը, կարող է հանգեցնել ավելի երկարատև կյանքի:

Չնայած ծերության ժամանակ առողջ ուղեղ ունենալու միջոցներից մեկը մտավոր աշխատանք իրականացնելն է, հետազոտողները պարզել են, որ  լարվածությունից զերծ  ուղեղ ունենալը  կարող է խթանել  կյանքի տևողության երկարացումը:

Հետազոտողները 60-100 տարեկան մահացած մարդկանց ուղեղներն ուսումնասիրելու արդյունքում պարզել են, որ այն մարդիկ են ավելի երկար ապրել, ովքեր  ավելի քիչ գեներ են ունեցել  նյարդային գործունեության համար:

Ուսումնասիրություններն ապացուցում են ,որ մեդիտացիան, բավարար քունը և սպորտը կարող են նպաստել ուղեղի առողջությանը: 

 

Armenpress.am

ԵՄ-ի երկրները որոշեցին հավանություն տալ Brexit-ի հետաձգմանը մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը

Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի ամսաթիվը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին Բրյուսելում հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

«ԵՄ-ի 27 երկրները պայմանավորվեցին հավանություն տալ Brexit-ը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը»,-ասել Է նա:

Տուսկի խոսքով՝ այդ «որոշումը պաշտոնապես կձեւակերպվի գրավոր ընթացակարգով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Tert.am

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում. դեռևս կոնկրետ թղթի վրա ձևավորված ձևակերպումների շուրջ չենք աշխատում. Զ. Մնացականյան

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի ծրագրվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այս պահին ծրագրվում է միայն արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում, որը տեղի կունենա մոտակա ամիսների ընթացքում:

«Մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք, որ շարունակենք իրականացնել մեր հանդիպումները արտաքին գործերի նախարարների մակարդակով, դա հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպում նախապատրաստելու համար»,- ասաց ԱԳՆ ղեկավարը:

Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ բանակցությունների օրակարգը վերաբերում է թե´ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող անմիջական հարցերին, թե´ խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը:

Հարցին, թե ինչ փաստաթղթի շուրջ են բանակցություններն ընթանում, ՀՀ արտգործնախարարը պատասխանեց. «Դեռևս մենք կոնկրետ թղթի վրա ձևավորված ձևակերպումների շուրջ չենք աշխատում: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու, թե ինչպես կարող ենք կառուցել կողմերի պարտավորությունների անհրաժեշտ համաչափությունը»:

 

1in.am

ՆԱՏՕ-ի ընդլայնումն Արևմուտքի խոշոր ռազմավարական սխալն էր․ Գորբաչով

 

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ՆԱՏՕ-ն ընդլայնելու մասին որոշումն անվանել է Արևմուտքի խոշոր ռազմավարական սխալ, որը հանգեցրել է վստահության խաթարմանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գորբաչովը նշել է, որ տվյալ որոշումը քայլ դարձավ դեպի Եվրոպայի և դրա սահմաններից դուրս ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումը։ Դա նաև տեղի է ունեցել սառը պատերազմի դադարեցման ֆոնին։

 

News.am

Անկարան կարեւոր է համարում Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համագործակցությունը

 

Թուրքիան կարեւոր է համարում «Աստանայի ձեւաչափի» երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համագործակցությունը սիրիական հակամարտության կարգավորման համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Ժնեւյան գրասենյակում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սադիկ Արսլանը:

««Աստանայի» խումբը մի շարք հարցեր է քննարկում: Առաջին թեման քաղաքական է, մյուսը, իհարկե, վերաբերում է անվտանգությանը: Դրան հաջորդում են բանտարկյալների եւ մարդասիրական թեմաները: Խմբի կարեւորությունը չի վերանում: Այդ պատճառով սիրիական ֆայլը մինչ այժմ բաց է, եւ այն մինչ այժմ բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծում հարեւան երկրների եւ միջազգային հանրության համար»,- ասել է նա: 

Նրա խոսքով՝ երաշխավոր երկրների եռակողմ ձեւաչափով հանդիպումները շարունակվում են: Մոտ ժամանակներս դրանք կշարունակվեն Նուր-Սուլթանում:

Սիրիայում, որտեղ 2011 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը, հաշտեցման երաշխավոր երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը: Սիրիայի ճգնաժամի կարգավորումը պարբերաբար քննարկվում է Նուր-Սուլթանի հարթակում: Այդ ընթացքում հաջողվել է գրեթե ամբողջությամբ Սիրիան մաքրել ահաբեկիչներից, սկսվել է քաղաքական կարգավորում, փախստականների վերադարձ եւ ենթակառուցվածքների վերականգնում: Ստեղծվել է նաեւ սահմանադրական հանձնաժողով, որում ներառված է նաեւ ընդդիմությունը: Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին Ժնեւում: