Թրամփը փորձում է քողարկել ԻԼԻՊ-ի կազմավորման հարցում ԱՄՆ-ի դերը
ԱՄՆ-ը, որն անժխտելի դեր է խաղացել ԻԼԻՊ- ահաբեկչական խմբավորման ձևավորման և տարածման գործում, այժմ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանվելով փորձում է իրեն հերոս ձեվացնել ահաբեկչության դեմ պայքարում:
Կիրակի օրը Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսում, Թրամփը մանրամասներ ներկայացրեց ԻԼԻՊ-ի ղեկավարի սպանվելու գործողությունից: Ելույթի սկզբում նա հայտարարեց. «Անցած գիշեր ԱՄՆ-ը սպանեց աշխարհում ամենամեծ ահաբեկչական ցանցի հրամանատարին», հավելելով, որ ինքն անձամբ է վերահսկել գործողության որոշ բաժինները:
Ալ-Բաղդադիի ոչնչացման մասին ամերիկյան լրատվամիջոցների հայտարարություններից հետո, Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, իրեն պահելով նախկին նախագահների նման, փորձեց իրեն «հերոս» ձևացնել: Թրամփը միտումնավոր փորձում է անտեսել նույնիսկ ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում Օբամայի կառավարության առանցքային դերի վերաբերյալ իր նախկին հայտարարությունները: Թրամփը 2016-ի հունվարին իր նախընտրական ելույթում ասել էր.«Նրանք (Օբաման և Քլինտոնը ) ազնիվ մարդիկ չեն: Նրանք ձեվավորեցին ԻԼԻՊ-ը»: Հիմա հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք Թրամփն այդ մասին իր նախկին հայտարարությունը մոռացել է և այսօր առիթը բաց չթողնելով, մտադիր է միայն իր իմպիմենտից առաջ, փոխել իր մասին ԱՄՆ-ի հասարակական կարծիքը: Հատկանշական է, որ նրա այս քայլը ևս քննադատությունների ալիք է բարձրացրել:
Ամեն դեպքում, նման խնդիրներ չեն կարող քողարկել ԱՄՆ-ի դերը ԻԼԻՊ-ի ձեվավորման հարցում: Սիրիայում անհանդարտությունների զարգանալուն զուգահեռ, ԱՄՆ-ը, գլխավորելով արևմտյան-արաբական առանցքը, փորձեց տապալել Սիրիայի օրինական կառավարությանը, հովանավորելով ԻԼԻՊ-ին ու այլ ահաբեկչական խմբավորումներին: Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններն ապացուցում են, որ 2011-2014 թվականները, երբ ԻԼԻՊ-ը Սիրիայի տարածքներից բացի գրավեց իրաքյան որոշ քաղաքներ և շրջաններ, ամերիկացիները ծառայում էին նրանց, ապահովելով ահաբեկիչների ֆինանսական ու լոգեստիկական կարիքները: Իրաքում, ԻԼԻՊ-ի գործողություններից և այդ երկրի տարածքների մեծ մասի գրավելուց հետո, Վաշինգտոնը ,Օբամայի օրոք իր վերահսկողության տակ առավ ահաբեկչական այդ խմբավորմանը և2014-ին ձեվավորվեց հակաիլիպական կոալիցիա: Այդ ժամանակ ԱՄՆ-ի նպատակն էր՝ԻԼ ԻՊ-ին պահել վերահսկելի շրջանակներում, որպեսզի կարողանա ահաբեկիչներին օգտագործել սիրիական բանակի ,կառավարության ու նրա դաշնակիցների դեմ: Այսպիսով ԻԼԻՊ-ի դեմ ամերիկացիների պայքարը կասկածելի է: