Մամուլի տեսություն 29.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112990-Մամուլի_տեսություն_29.10.2019
Ահաբեկչական խմբավորումների ձևավորման հարցում իր դերկատարությունը ծածկելու համար, Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, նախընտրում է ահաբեկիչներին սպանել՝ նրանց ձերբակալելու և պառասխանատվության ենթարկելու փոխարեն: Եվ հենց այդ համատեքստում, ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվեց ամերիկացիների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2019 09:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.10.2019

Ահաբեկչական խմբավորումների ձևավորման հարցում իր դերկատարությունը ծածկելու համար, Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, նախընտրում է ահաբեկիչներին սպանել՝ նրանց ձերբակալելու և պառասխանատվության ենթարկելու փոխարեն: Եվ հենց այդ համատեքստում, ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվեց ամերիկացիների կողմից:

Համշահրի օրաթերթ

Ինչո՞ւ սպանել ահաբեկիչներին՝ նրանց ձերբակալելու փոխարեն

Ամերիկացիների գործողությունները ցույց են տալիս, որ նրանք ցանկություն չունեն ձերբակալել ահաբեկիչներին: Եվ ԻԼԻՊ-ի ղեկավարի դեմ ուղղված գործողության ժամանակ ուղղաթիռների ու ԱԹՍ-երի կիարառումը նույնպես վկայում է, որ ամերիկացիները նպատակ ունեին սպանել վերջինիս:

Իրականությունն այն է, որ այս անձնաց ձերբակալությունից հետո սկսվում է դատական պրոցես, որի ընթացքում, դատապարտյալներից շատերի պահվածքը փոփոխվում է և նրանք վերածվում են պատերազմական հանցագործների: Դատավարությունների ընթացքում,  փորձգատեները, քաղաքական ու հասարակական առումներով  վերլուծում են հանցագործությունների արմատներն ու դրանց պատճառները:

Հետևաբար, ահաբեկիչները կարող են դատարանին տրամադրել տեղեկատվություն այն մասին,թե ինչպես են մի սվորական մարդուց վերածվել գազանի: Մասնագատները կուսումնասիրեն այս դեգրադացիայի արմատները և կհարցաքննեն  դրա համար պատասխանատու անձանց: Իսկ այս ամենն այնքան էլ հաճելի չէ շատերի  համար:

 

Իրան օրաթերթ

Սպիտակ տան ավագ մասնագետը Թրամփի դեմ վկայություն է տվել

Ուկրաինայի հարցով Սպիտակ տան պատասխանատուն Ներկայացուցիչների պալատաում ցուցմունք է տվել Թրամփի դեմ:

Ներկայացուցիչների պատալաիտի կողմից Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթացի շրջանակներում կայացած նիստում, Ալեքսանդր Վիդմանը ցուցմունք է տվել Թրամփի դեմ:

Ուկրաինայի նախագահի հետ Թրամփի հեռախոսզրույցից հետո, դեմոկրատականները իմպիչմենտի գործընթաց են սկսել նախագահի դեմ, վերջինիս մեղադրելով իշխանությունը չարաշահելու մեջ:

Ներկայացուցիչների պալատն արդեն կանչել է Թրամփի վարչակազմի մի շարք պաշտոնյաների, ադ թվում՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, պաշտպանության նախարար Մարկ Էսպերին և էներգետիկայի նախարար Ռիկ Փերիին:

ԱՄՆ Կոնգրեսն իրավունք ունի նախագահին հեռացնել պաշտոնից, նախքան քառամյա ժամկետի ավարտը, եթե ապացուցի, որ վերջինս մեղավոր է կոռուպցիայի կամ լիազորությունները չարաշահելու մեջ:

 

armenpress.am

Հայաստանի նպատակը ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն առավել արդյունավետ դարձնելն է. Նիկոլ Փաշինյան

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի թիվ մեկ նպատակը կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուրախ եմ, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը ստացվեց շատ արդյունավետ: Անձամբ ես և մեր կառավարությունը կարողացանք կոնկրետ ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ամբողջ աշխարհում: Եվ մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ նույնը վերաբերում է ՀԱՊԿ-ին: «Ո՞րն է այստեղ նպատակը: Ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք դարձնել ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, որպես անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և անդամ այլ երկրների համար, առավել արդյունավետ: Կարծում եմ, Ռուսաստանը նույն նպատակն ունի: ՀԱՊԿ-ի հարցում մենք Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակ ունենք: Եվ մենք միասին աշխատում ենք այդ ուղղությամբ: Սա հեշտ գործ չէ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես ավելի արդյունավետ կդառնա և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ մյուսների համար»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գործընթաց է համարում ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի անդամակցության հարցի քննարկումները: Սա շատ լավ գործընթաց է: Մենք շատ հետաքրքրված ենք: Այժմ Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են: Հետաքրքիր փաստ. անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ուզբեկստանի առաջնորդների, ղեկավարների միջև պաշտոնական հանդիպում տեղի չի ունեցել: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերին՝ Աշխաբադում, որտեղ մենք հանդիպեցինք Ուզբեկստանի նախագահի հետ և պայմանավորվեցինք փոխադարձ պաշտոնական այցերի շուրջ: Եվ, իհարկե, մենք, որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, շահագրգռված ենք խորացնել համագործակցությունն Ուզբեկստանի հետ: Եթե Տաշքենդը որոշի ԵԱՏՄ անդամ դառնալ, շատ լավ կլինի:

 

armenpress.am

Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական այցով հոկտեմբերի 29-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով:

 

panarmenian.net

Փաշինյան. Գազի սակագնի թեմայով ՀՀ և ՌԴ միջև նորմալ երկխոսություն է

Գազի սակագնի թեմայով ՌԴ և ՀՀ միջև նորմալ երկխոսություն է ընթանում: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, որի համաձայն «բոլորը սպասում են, որ գազի գինը կբարձրանա, հարցը միայն այն է, թե երբ՝ ձմռանը թե գարնանը»:

Փաշինյանը հավելել է, որ դա ռազմավարական դաշնակիցների խոսակցություն է և կոնկրետ արդյունքների կհանգեցնի: «Հայաստանում հիմա շատ լավ դինամիկա է տնտեսության մեջ: Այդ հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, այլ որպես տնտեսական զարգացման հարց: Կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի համար կարևոր է, որ գազի սակագինը չկոտրի ՀՀ տնտեսական զարգացման դինամիկան»,-ասել է նա:

Փաշինյանին հարց են ուղղել այն մասին, թե Հայաստանը բանակցո՞ւմ է, որ գազի գինը չբարձրանա, թե քիչ բարձրանա: Փաշինյանը պատասխանել է, որ «գազի սակագինը պետք է շահավետ լինի ՀՀ տնտեսության համար, որպեսզի պահպանվի տնտեսական աճն ու տեմպը»:

ՀՀ վարչապետին հարցրել են նաև, թե արդյոք 1000 խմ գազի դիմաց գործող $165 գինը շահավետ է և չի կոտրում դինամիկան: «Կարելի՞ է կոնկրետ թվերի մասին չխոսեմ: Կարևորրը բովանդակությունն է, ոչ թե թվերը: Ըստ բովանդակության, ես ասացի, որն է նպատակը: Կարծում եմ, դա ոչ միայն Հայաստանի նպատակն է, դա պետք է լինի նաև ՌԴ նպատակը, քանի որ մենք խոսում ենք ԵՏՄ մասին, մենք միասնական տնտեսական տարածք ենք: Երբ ՌԴ-ում տնտեսական խնդիրներ են առաջանում, դա մեզ շատ է մտահոգում: Կարծում եմ, նույն ընկալումը կա մեր ռուս գործընկերների՝ նախագահի, վարչապետի մոտ: Մենք կլուծենք այդ հարցը»,-ասել է Փաշինյանը:

 

panarmenian.net

Թուրքիան նոր ռազմական գործողությունով է սպառնում Սիրիայի քրդերին

Եթե քուրդ զինյալները դուրս չգան Սիրիայում 30 կմ խորությամբ ստեղծվելիք անվտանգության գոտուց, Թուրքիան կվերսկսի ռազմական գործողություններն այդ երկրում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թեպետ քրդական կողմը, ինչպես նաև Ռուսաստանը, հայտարարել էին քրդական ուժերի հետ քաշվելու մասին, այնուամենայնիվ, ըստ թուրքական կողմի՝ առայժմ ոչ բոլոր քուրդ զինյալներն են լքել այդ տարածքը, հայտնում է Ermenihaber-ը:

«ԱՄՆ-ն պատասխանատվություն ստանձնեց, որ 120 ժամվա ընթացքում Սիրիայի քրդական ուժերը դուրս կգան այդ տարածքից։ Նախ ընդմիջում հայտարարվեց ռազմական գործողություններում, իսկ հետո դրանք դադարեցվեցին։ Եթե ինչ-որ մեկը դուրս չգա, Թուրքիան իրավունք ունի հարվածելու։ Մենք տեսնում ենք, որ նրանք ոչ բոլորն են դուրս գալիս։ Դե մենք էլ նրանց կմաքրենք։ Ռուսաստանի հետ համաձայնեցված 150 ժամվա ընթացքում եթե Սիրիայի քրդական ուժերը Քոբանիից 30 կմ չհեռանան, ապա Թուքիան ահաբեկիչներից կմաքրի այդ տարածքները։ Այն, որ հայտարարել ենք ռազմագործողությունը դադարեցնելու մասին, դա դեռ չի նշանակում, որ մենք որևէ բան չենք անելու»,-ասել է նա։

150 ժամվա ժամկետը լրանում է հոկտեմբերի 29-ին։