Միացյալ Նահանգները և Սիրիայի նավթի մաքսանենգումը
ԱՄՆ Պաշտպանության նախարար՝ Մարկ Էսպերը հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը ներկայություն ունի Սիրիայում, այդ երկրի նավթային հանքավայրերը պաշտպանելու համար, քանի որ չի ցանկանում, որպեսզի այդ հանքավայրերն անցնեն ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ:
Սիրիան 2011 թվականից ի վեր ներքաշված է բազմազգ ահաբեկիչների դեմ պատերազմի մեջ: Բացի այդ, Սիրիայի համակարգը գտնվում է օտարերկրյա, հատկապես ԱՄՆ-ի ու Եվրամիության խստագույն ճնշումների տակ: Սիրիայի համակարգի դեմ ճնշում գործադրելու հիմնական ոլորտներից մեկն այդ երկրի ֆինանսական, հատկապես նավթի վաճառքից եկամտի աղբյուրների փակումն է: ԱՄՆ-ը և Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Սիրիայի ու նրա նավթի ոլորտի դեմ, վերջինիս զրկելով նավթային եկամտից:
Սիրիայի նավթարդյուանբերության նախարարության տվյալներով՝ այդ երկրում պատերազմն սկսվելուց առաջ, մինչև 2011 թվականը, նավթի արդյունահանման միջին չափը կազմել է օրական 385 հազար բարել, որից 150 հազարը արտահանվում էր, իսկ մնացածն օգտագործվում էր երկրի ներսում: ԱՄՆ-ի ու Եվրոպայի սահմանած պատժամիջոցների պատճառով, սիրիական նավթը մեծ վնասներ է կրել:
Դամասկոսի կառավարության դեմ արևմուտքի քայլերի շրջանակում, առաջին հերթին ԱՄՆ-ը ու Եվրամիությունը փորձեցին Դամասկոսին զրկել նավթային եկամտերից:
Ապա ԱՄՆ-ի կառավարությունն իր օրակարգում ներառեց Սիրիայի նավթային հանքերը իր վերահսկողության տակ առնելը: ԱՄՆ-ը, որ պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նավթարդյունաբերության դեմ, իր օրակարգում է ներառել այդ երկրի, հատկապես Դեյր Էլ-Զորի նավթի մաքսանենգումը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը տիեզերական հետախուզության արդյունքում հրապարակել է լուսանկարներ, որոնք վկայում են ԱՄՆ-ի կողմից սիրիական նավթի մաքսանենգության մասին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ԱՄՆ պետական գործակալությունները մաքսանենգում են սիրիական նավթը և որից գոյացող եկամուտն կազմում է ամսական ավելի քան 30 միլիոն դոլար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս ասել է.-«Մենք վտանգազերծել ենք նավթը, այդ պատճառով փոքրաքանակ ամերիկացի զինծառայողներ կմնան այն շրջանում, որտեղ նավթ կա:»: Նա հավելել է. «Մենք կպաշտպանենք նավթը ու կորոշենք, թե հետո ինչ անենք»:
Թեև Թրամփը պնդում է, որ սիրիական նավթը ԻԼԻՊ-ից պաշտպանելու համար է իր զորայիններին թողնում այդ երկրում, բայց «Նյու Յորք թայմս թերթում» լույս տեսած Բենջամին Հարթի հեղինակած հոդվածում ասված է.«Սիրիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության գերակայությունն է՝ առգրավել այդ արաբական երկրի նավթային հանքվայրերը»:
Թրամփի այդ հայտարարությունը ցուցյ է տալիս սիրիական նավթի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը, այն դեպքում ,երբ Սիրիայի նավթային հանքավայրերը պատկանում են այդ երկրին և Վաշինգտոնն իրավունք չունի դրանց մասին որոշում կայացնել:
ՌԴ Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է.«Այսօր Վաշինգտոնն ուղղակի վերահսկում է Սիրիայի արևելյան նավթային դաշտերը, որտեղից նավթը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվում է այլ պետությունների տարածք: Դա անօրինական է և խախտում է միջազգային իրավունքը»:
Փաստորեն ԱՄՆ-ը, որ Սիրիային զրկել է նավթային եկամուտներից, այժմ այդ երկրի նավթը մաքսանենգելով, միջազգային գողի դերում է հանդես գալիս: