Մամուլի տեսություն 30.10.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113019-Մամուլի_տեսություն_30.10.2019
Ռուսաստանի արտգործնախարարն ապօրինի է համարել Սիրիայում ԱՄՆ-ի և նրա ղեկավարած կոալիցիայի մյուս անդամների ներկայությունը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 30, 2019 11:31 Asia/Tehran
  • Մամուլի  տեսություն 30.10.2019

Ռուսաստանի արտգործնախարարն ապօրինի է համարել Սիրիայում ԱՄՆ-ի և նրա ղեկավարած կոալիցիայի մյուս անդամների ներկայությունը:

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանի տնտեսությունը գտնվում է զարգացման ուղու վրա

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն, Իրանի մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասը ցույց են տալիս աճի  միտում:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՀ-ը Միջին Արևելքի, Կովկասի, Հյուսիսային Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների վերաբերյալ կանխատեսումների շրջանակներում, ուսումնասիրել է 30 երկրների մակրոտնտեսական ցուցանիշները: Տվյալների համաձայն, Իրանը, մեծ թվով ցուցանիշներով, ներառվել է տարածաշրջանի լավագույն երկրների թվում, իսկ այլ ցուցանիշներով, որոնց կատարումը թույլ է եղել, ցույց է տվել աճի միտում:

Հիմնադրամի կանխատեսումների համաձայն, հաջորդ տարի, Իրանի տնտեսությունը կունենա զրոկան աճ, ինչը վկայում է, որ երկու տարի անընդմեջ անկումից հետո, այն սկսում է կայունանալ: 2018թ Իրանի տնտեսությունն արձանագրել է 4.8 տոկոս բացասական աճ: Կանխատեսվում է, որ այս տարի այդ ցուցանիշը կկազմի 9.5 տոկոս:

 

Ջավան օրաթերթ

Թրամփը մոտենում է իր իմպիչմենտին

Սպիտակ տան որոշ պաշտոնյաների ցուցմունքներից հետո, Կոնգրեսական դեմոկրատների մեծ մասն ավելի վճռական են դարձել Թրամփի իմպիչմենտի գործընթացն իրականացնելու հարցում:

Ներկայացոիցչների պալատի կանոնադրական կոմիտեի ղեկավար Ջիմ Մըք Գովերնը հայտարարել է, որ հանձնաժողովը  պատրաստվում է հինգշաբթի օրը ներկայացնել օրինագիծ՝ իմպիչմենտի գործընթացը հստակեցնելու նպատակով:

 

Իրան օրաթերթ

Քեյհան Քալահորին շնորհվել է «Տարվա արվեստագետ» կոչումը

Իրանցի հանրահայտ քամանչահար Քեյհան Քալհորը, կիրակի օրը ստացել է Ֆինլանդիայում կայացած «Womex-2019» համաշխարհային երաժշտական ​​փառատոնի մրցանակը:

Մրցանակը ստանալուց հետո, նա ասել է. «Ես այս մրցանակը չեմ համարում իմ անձնական ձեռքբերումը: Այն Իրանի երաժշտության երկար տարիների անցյալի, գիտելիքների ու համառության արդյունքն է: Եվ ես նույնպես այդ անցյալի ու պատմության արդյունքն եմ: Այսօր ես այս մրցանակն ընդունում եմ Իրանի ողջ երաժշտական հանրության անունից և նվիրում Մուհամմադ Ռեզա Շաջարյանին ում ձայնին բոլորս ենք կարոտել: Հուսյով եմ, նրա առողջությունը լավ է և նա կընդունի իմ նվերը»:

 

Իսլամական հանրապետություն օրաթերթ

Իրանի էկոնոմիկայի նախարար. Պատժամիջոցների պայմաններում, Իրանի տնտեսական ցուցանիշները բարելավվել են

Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարը հայտարարել է. «Երկրի տնտեսական ցուցանիշները, ներառյալ՝ արտադրությունը, արտաքին առևտուրը և զբաղվածությունը, այս տարի ցույց են տալիս, որ տնտեսական պայմանները բարելավվել են ՝ չնայած բոլոր պատժամիջոցներին և սահմանափակումներին, որոնք մյուս երկրները պարտադրել են Իրանին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆարյադ Դեժփասանդը, Խորասան Ռազավի նահանգի դիմադրության տնտեսության պատասխանատուների նիստում ունեցած ելույթում ասել է. «Ներկա իրավիճակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, տնտեսությունը գտնվում է կայուն վիճակում և զարգացման ուղու վրա»:

 

armenpress.am

ԳԴՀ-ի բնակիչների մեծ մասը հանդես Է եկել Թուրքիայի դեմ պատժամիջոցների եւ ՆԱՏՕ-ից նրան բացառելու օգտին

Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը՝ 58 տոկոսը, կպաշտպաներ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր բացառումը Սիրիայում նրա գործողության ֆոնին, 18 տոկոսը դեմ Է արտահայտվել: Սրանք են YouGov ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 29-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցման մասնակիցների 61 տոկոսը հանդես Է եկել Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու, 39 տոկոսը՝ այդ երկիր ռազմական արտադրանքի արտահանումը դադարեցնելու օգտին:

Հարցմանը մասնակցել Է 2033 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Կասպից ծովում պայթել Է SOCAR ադրբեջանական ընկերության նավը

Կասպից ծովում պայթյուն Է տեղի ունեցել ադրբեջանական SOCAR նավթի-գազի ընկերության նավի վրա: Զոհվել Է ընկերության մի աշխատակից, եւս երեքը վնասվածքներ են ստացել: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել Է SOCAR-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պայթյունը տեղի Է ունեցել հոկտեմբերի 29-ի ցերեկը, երբ նավը գտնվում Էր Գյուրգան ավանի մոտ: Նավի վրա եղել Է պայթանյութ, որը նախատեսված Էր երկրաբանահետախուզական աշխատանքների համար: Տուժածները հոսպիտալացվել են, պայթյունի պատճառները պարզվում են:

 

panarmenian.net

Աղաջանյան. 2019-ին վարչապետի աշխատակազմը խնայել է 65 մլն դրամ

ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը 2020 թվականի ընթացքում կազմել է 22.3 մլրդ դրամ՝ 11 ծրագրի և 47 միջոցառման համար: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հաղորդում է 24news-ը:

«2019-ի ընթացքում աշխատակազմում կրճատվել է 44 ավտոմեքենա և 30 վարորդ՝ խնայելով 65 մլն դրամ տարեկան: 2019 թվականի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատակազմում ավելացել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձակատարի գրասենյակը և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև փոփոխություններ են կատարվել աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ արդյունքում հաստիքները 578-ից դարձել են 721», - նշել է Աղաջանյանը:

Հոկտեմբերի 30-ին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել էր, որ 2020 թվականի բյուջեի նախագծով աճել են նախագահի, վարչապետի և ԱԺ աշխատակազմերի հատկացումները: Խոսելով վարչապետի աշխատակազմին հատկացումների մասին՝ Ջանջուղազյանը նշել էր, որ ֆինանսական ցուցանիշը 20.8 մլրդ դրամ է, որը գումարային արտահայտությամբ տարբերվում է 2019-ի ցուցանիշից՝ շուրջ 4 մլրդ դրամով: