Մամուլի տեսություն 01.11.2019
Ինչպես որ խոստացել էր, ի պատասխան ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտավորոևթյոընների նկատմամբ Եվրոպայի անհավատարմության, Իրանը պատրաստվում է անել իր պարտավորությսւնների կրճագման չորրորդ քայլը:
Ջամե Ջամ օրաթերթ
Իրանի ազգային անվտանգության խորհուրդը նախապատրաստում է չորրորդ քայլի բանաձևը
Իրանի ազգային անվտանգության խորհուրդը նախապատրաստում է նախապատրաստում է միջուկային համաձայնությամբ նախատեսված, Իրանի պարտավորությունների կրճատման չորորդ փուլի նագագիծը:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է. «Դիվանագիտության ուղին բաց է և եվրոպացիների, հատկապես՝ ֆրանսիացիների համար, գոյություն ունի իրենց պարտավորոություններն իրագործելու հնարավորություն: Նրանք քայլեր են անում ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների իրագործման ուղղությամբ:
Նշելով, որ այնուամենայնիվ եվրոպացիների կողմից այս ուղղությամբ դեռևս որևէ հստակ քայլ չյ արվել, Մուսավին հավելել է. «Մինչ այժմ, նրանց ջանքերը որևէ աչդյունք չեն ունեցել, հետևաբար, Իրան ազգային անվտանգության խորհրդում ձևավորվել է համապատասխան կոմիտե, որը իրավիճակը չփոխվելու դեպքում, նախապատրաստելու է Իրանի պարտավորությունների կրճատման չորրորդ քայլի գործադրումը»:
Իրան օրաթերթ
Թրամփը ցուցադրել է Ալ Բաղդադիի սպանությանը մասնակցած շանը մեդալ նվիրելու Photoshop ծրագրով մշակված նկարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ցուցադրել է Photoshop ծրագրով մշակված մի լուսանկար, որտեղ ինքը իբրև թե մեդալ է շնորհում այն շանը, որը մասնակել է ԻԼԻՊ-ի ղեկավար ալ-Բաղդադիի սպանության գործողությանը:
Մեծ թվով լրատվամիջոցներ, տարածելով նկարը, գրել են, որ նկարում իրականում պատկերված է ԱՄՆ բանակի թոշակառու բժիշկ Ջեյմս Մըք Քլուեն, ում վզին Թրամփը մեդալ է գցում՝ Վիետնամի պատերազմի ժամանակ տասնյակ մարդկանց փրկելու համար:
Էթեմադ օրաթերթ
Քարը տեղից շարժվում է, զբոսաշրջիկներն այցելում են Իրան
Իրանի Մշակութային ժառանգության կազմակերպության նախկին ղեկավարը հայտարարել է, որ հիջաբ կրելը և ալկոհոլի արգելված լինելը, զբոսաշրջիկներին չեն խանգարում այցելել Իրան: Նրա խոսքերով. «Նրանք Իրան են այցելում, ծանոթանալու իրանցիների հյուրընկալությանը»:
Մոհամմադ Բեհեշթին նշել է, որ Իրանն այլ երկրներից, այդ թվում նաև Հունաստանից ավելի մեծ հնարավորւթյուններ ունի զբոսաշրջիկներին գրավելու համար, սակայն այն ինչը նրան տարբերում է ոլորտի մյուս մասնագետներից, զբոսաշրջիկների ներգրավմանը ոչ տնտեսական տեսակետից նայելն է:
Բեհեշթին ասում է. «Մեզ հարկավոր է, որ արտասահմանցի զբոսաշրջիկները ճանաչեն Իրանի իսկական դեմքը: Զբոսաշրջիկների բերած օգուտը մեր երկրի համար ավելին է, քան պարզապես տնտեսական շահը: Նրանց միջոցով մենք կարող ենք աշխարհին ցույց տալ մեր երկրի անվտանգությունն ու հեղինակությունը»:
Համշահրի օրաթերթ
200 միլիոն դոլարի թմրանյութ՝ բիբարի մածուկի համար նախատեսված շշերում
Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է չորս անձնաց, ովքեր ԱՄՆ-ից, բիբարի մածուկի համար նախատեսված շշերի մեջ, տեղափոխել են 400 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ:
Թմրանյութի բեռնվածքը հայտնաբերվել է Սիդնեյում: ստիկանությունը շշերից դուրս է բերել մոտ 200 միլիոն դոլար արժողությամբ թմրանյութ: Դրանից հետո, ոստիկանները ձերբակալել են 30, 34, 36 և 45 տարեկան չորս անձանց՝ թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնելու մեղադրանքով:
Այս պատմության մեջ զարմանալին այն է, որ ԱՄՆ-ից թմրանյութի տեղափոխողները բիբարի մածուկի մեջ թմրանյութն այնքան մանրակրկիտ են տեղավորել, որ Ավստրալիայում դրանց հայտնաբերումը հնարավոր է եղել միայն քիմիական բարդ պրոցեսի ընթացքում:
armenpress.am
Բրազիլիայի նախագահը չեղարկել Է իրեն քննադատող թերթի՝ պետական կառույցների բաժանորդագրությունը
Բրազիլիայի խոշորագույն թերթերից մեկը՝ Folha de S.Paulo-ն, նոյեմբերի 1-ին հայտնել Է, որ ի դեմս երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի եւ կառավարության զրկվել Է բաժանորդներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր ես որոշում ընդունեցի, որ դաշնային կառավարությունը կհրաժարվի Folha de S.Paulo թերթի բաժանորդագրությունից: Իմ հրամանագիրը նշանակում Է, որ իմ կառավարության ոչ մի կառույց Folha de S.Paulo թերթ չի ստանա Բրազիլիայի մայրաքաղաքում: Դա որոշված Է»,- մեջբերում Է հրատարակությունը Բոլսոնարուի հայտարարությունը:
Folha de S.Paulo թերթը նշում Է, որ ավելի վաղ Բրազիլիայի նախագահը թերթը համարել Է «երկրում ստահոդ նորությունների գլխավոր աղբյուրը»: Ավելի վաղ Բոլսոնարուն նաեւ քննադատել Է Veja հանդեսը եւ Globo հեռուստառադիոընկերությունը, որոնք Folha de S.Paulo-ի հետ մեկտեղ Բրազիլիայի խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներից են: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել Է իրեն ակտիվորեն քննադատող The New York Times եւ The Washington Post թերթերի բաժանորդագրությունը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
armenpress.am
Թուրքիայում C-400 համակարգերի ծավալման աշխատանքները կշարունակվեն մինչեւ 2020 թվականի գարուն
Թուրքիայի ազգային պաշտպանությման նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 31-ին հայտարարել Է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի շահագործման հետ կապված աշխատանքները կշարունակվեն մինչեւ 2020 թվականի գարուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աշխատանքները, որոնց ավարտին հակաօդային պաշտպանության այդ համակարգերը կաշխատեն ողջ ուժով, կշարունակվեն մինչեւ 2020 թվականի գարուն»,-նրա խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը:
Աքարը նաեւ հայտնել Է, որ Անկարան դեռեւս շարունակում Է Վաշինգտոնի հետ բանակցություներ վարել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների հնարավոր մատակարարման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Կենդանաբանական այգու տնօրենը հեռանում է պաշտոնից
Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները:
Պաշտոնավարմանս 8 տարիների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին գրանցել է տեսանելի առաջընթաց, վերանորոգվել, բարեկարգվել և կառուցվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ, ներմուծվել Երևանում երբևէ չցուցադրված կենդանիներ, բարձրացվել կենդանաբուժական ծառայությունների ստանդարտը, այգին դարձել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացայի թեկնածու անդամ:
Թեպետ որոշումը կայացրել եմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, լիահույս եմ, որ լիազորություններիս դադարեցման արդյունքում այլևս կավարտվի կենդանիների անկումների շարանը (այդ թվում՝ թափառող շների հարձակումները), քանի որ աշխատանքիս թիրախում մշտապես ունեցել եմ կենդանիների բարեկեցությունն ու հանրային անվտանգությունը:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ մշտապես եղել եմ, և շարունակելու եմ լինել Երևանի կենդանաբանական այգու կողքին՝ որպես աջակից, ինչպես նաև քաղաքային իշխանությունների թիմակից և ընկեր՝ մշտապես աջակցելով Այգու բարեկարգման որդեգրած ուղին առաջ տանելու հարցում:
Շնորհակալ եմ քաղաքային իշխանություններին՝ ցուցաբերած վստահության համար, և է՛լ ավելի շնորհակալ իմ թիմին՝ իր աշխատանքային պարտականությունները մշտապես գերակատարելու և Կենդանաբանական այգու թռիչքաձև զարգացման ուղին որդեգրելու համար»,-ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն առաջարկել է Կենդանաբանական այգու տնօրենին աշխատանքից ազատվելու դիմում գրել:
Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն նոյեմբերի 1-ի առավոտյան այգում կրկին կենդանիներ են անկել և կրկին թափառող շների ներթափանցման հետևանքով: Հոկտեմբերի 31-ին թափառող շների զոհ էին դարձել կենգուրուները: 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում էր գրանցվել: