Մամուլի տեսություն 02.11.2019
Շաբաթ օրը Իրանի մեծ թվով օրաթերթեր անդրադարձել են ԱՄՆ-ի կողմից Իրանի շինարարական բաժնի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին ու միևնույն ժամանակ Թեհրանի հետ միջուկային խաղաղանպատակ համագործակցությունների ազատմանը:
«Մարդոմսալարի»
ԱՄՆ-ն պնդում է առավելագույն ճնշման պատրանքը
ԱՄՆ-ի պետդեպարտմենտը երկարաձգելով Թեհրանի հետ միջուկային խաղաղանպատակ համագործակցությունների պատժամիջոցներից ազատման ժամկետը, հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Իրանի շինարարական բաժնի և միջուկային գործունեության, ռազմական ու բալիստիկ հրթիռների ոլորտների հետ կապված նյութերի նկատմամբ:
Ուրբաթ առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը, հանդես գալով մի հաղորդագրությամբ, հայտարարել է, որ Թեհրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի վրա հսկողության, դրա տարածման վտանգի նվազեցման և միջուկային զենքին հասանելիության համար կարողությունների զսպման և միջուկային օբյեկտների վերակառուցումը կանխարգելելու նպատակով, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն երկրարաձգում է Իրանի խաղաղանպատակ գործունեության հետ համագործակցությունների պատժամիջոցներից ազատման ժամկետը:
«Քեյհան»
Բաքվում կայացած հանդիպումը և դրան հաջորդող վիրավորանքները
Որոշ ժամանակ առաջ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին Չմիավորման շարժման անդամ երկրների 18-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, մեկնել էր Բաքու: Երկկողմ հանդիպումների համար տրված կարճ հնարավորության ընթացքում Իրանի նախագահը նաև հանդիպել է Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքուր Փաշազադե անունով անձի հետ: Այս հանդիպումը անտեղի էր և ակնառու ծախսեր ու հետևանքներ է ունեցել: Այս քալը հակասում է 11-րդ կառավարության «Մարտավարություն» կարգախոսի հետ:
Իրանի գործադիր իշխանության գերագույն պաշոնյայի հանդիպումը Ադրբեջանում մի վարչության ղեկավարի հետ անկախ դրանից, թե որքանով է համապատասխանում դիվանագիտական սկզբունքներին ու բացի այն, որ Ադրբեջանի շիա բնակչության ու ակտիվիստների դժգոհության պատճառ է դարձել, կատարվածը այժմ Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ների ու կուսակցական պատասխանատուների կողմից որպես պատրվակ չարաշահվում է ԻԻՀ-ի համակարգի բարձրաստիճան պատասխանատուներին վիրավորելու համար:
«Ջոմհուրի Էսլամի»
Եմենի բանակը խոցել է ԱՄՆ-ի 11 մլն. դոլար արժող ԱԹՍ-ն
Եմենի «Ալ-Մասիրա» լրատվական կայքը ուրբաթ օրը հայտարարել է, որ բանակի ՀՕՊ համակրգը Սաուդյան Արաբիայի Ասիր նահանգի հետ սահմանում բացահայտել ու խոցել է ամերիկյան «Սքան Իգլ» կոչվող ԱԹՍ-ն:
Եմենի զինված ուժերի խոսնակ բրիգադային գեներալ Յահյա Սարիհն ասել է.«Այս լրտեսական ԱԹՍ-ը տեսագրում էր Եմենի հետ Սաուդյան Արաբիայի սահմանային շրջանները: Ոտնձգիչ գործողության իրականցումից մի ժամ անց, ԱԹՍ-ը խոցվել է Եմենի ՀՕՊ համակարգի կողմից»:
Ալ-Մասիրայի հաղորդմամբ, 11.5 մլ. դոլար արժողությամբ ԱԹՍ-ը օգտագործվում է նախքան ռմբակոծումը ռազմական դրքերը հայտնաբերելու համար:
«Էբթեքար»
Լիբանանի ու Իրաքի բողոքների պատճառները
Իրաքի ու Լիբանանի բողոքների հարցը ձգձգվել է: Անցած շաբաթների ընթացքում հիշյալ երնրներում մեկնարկել էին բողոքի ցույցեր՝ տնտեսական վատ իրավիճակի, ծառայությունների ցածր որակի ու պաշտոնյաների կոռումպացվածության դեմ: Ցույցերից ընթացքում, երբեմն գրանցվել են բռնություններ և դրանք չեն դադարել նույնիսկ իշխանությունների կողմից տնտեսական բարեփոխումների ու ծառայությունների բարելավման վերաբերյալ տրված խոստումներից հետո: Բողոքարարների պահանջները իրոք տեղին էին, քանի որ այդ երկրներում տնտեսական վիճակն ու կոռուպցիայի մակարդակը անթույլատրելի են: Ոմանք կոչ են անում կառավարության հրաժարականը, իսկ ոմանք էլ կոչ են անում լուծարել Իրաքի խորհրդարանը:
armenpress.am
Հոնկոնգում ցուցարարները կոտրել են «Սինխուա» գործակալության պատուհանները
Ծայրահեղական ցուցարարները Հոնկոնգում հերթական անարգությունների ժամանակ կոտրել են Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության ապակե դռներն ու պատուհանները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Նոյեմբերի 2-ին Հոնկոնգում մեկնարկել են հակակառավարական հերթական ցույցերը: Դրանց մասնակիցները կազմակերպել են անկարգություններ, ճանապարհները փակել են բարիկադներով: Իրավապահ մարմինների ծառայողները ցույցերը ցրելու համար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցաններ են կիրառել:
armenpress.am
Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասի վրա
Ահաբեկիչները երկու հրթիռ են բաց թողել Հալեպի Ալ-Նիլ թաղամասի ուղղությամբ՝ վիրավորելով մեկ քաղաքացիական անձի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հալեպի ազատագրումից հետո 2016-ին արմատական խմբավորումների ջոկատները համախմբվել էին Հալեպի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղերում: Այնտեղից նրանք պարբերաբար քաղաքի բնակելի թաղամասերում իրականացնում են հրետակոծություններ:
armenpress.am
Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 1600 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:
news.am
Թրամփը հայտնել է ներքին անվտանգության նոր նախարարի անունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նոր նախարարի անունը: Նախարարությունը կղեկավարի ներքին անվտանգության նախարարության ռազմավարության գծով պետ Չեդ Վուլդը, հաղորդում է DW-ը:
«Տեսնենք՝ ինչ կստացվի: Այնտեղ հիանալի մարդիկ են աշխատում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:
Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Հոգան Գիդլին հայտնել է, որ ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քեւին Մաքալիլանը կլքի պաշտոնը նոյեմբերի 11-ին: Վերջինս հայտնել էր հրաժարականի մասին այս տարվա հոկտեմբերին: Նա ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար էր նշանակվել 2019-ի ապրիլին:
Չեդ Վուլդը կդառնա ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության 5-րդ ղեկավարը: Նախարարության ղեկավարների կազմում փոփոխություններ են կատարվում այն պահից, երբ Թրամփը 2017-ի հունվարին զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Թրամփը նախարարությունն օգտագործում է որպես ԱՄՆ-ում անօրինական ներգաղթի դեմ պայքարի գլխավոր գործիք:
arka.am
Բաթոյան. գրեթե կես միլիոն քաղաքացու կենսաթոշակ կբարձրանա, նպաստները ևս կավելանան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է 2020թ.–ին քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների բարձրացման հետ կապված մանրամասները։
Ինչպես նշեց նախարարն ուրբաթ ԱԺ–ում, կենսաթոշակները կբարձրանան միջինը 10%–ով, նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինվորական կեսաթոշակառուների և 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը:
«Մենք նախատեսում ենք նվազագույն կենսաթոշակի չափը 25 500 դրամից դարձնել 26 500 դրամ, աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը դարձնել 18 000 դրամ` 16000 դրամի փոխարեն, և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն առաջին 10 տարվա համար սահմանել 950 դրամ` 800 դրամի փոխարեն», – նշեց Զարուհի Բաթոյանը։
Ինչ վերաբերում է սոցիալական նպաստներին, ապա Բաթոյանի խոսքով, գրանցում չունեցող և ծայրահեղ աղքատ վիճակում գտնվող քաղաքացիները ևս կստանան սոցիալական աջակցություն։
Հուլիսի 1–ից նախատեսվում է 40%–ով բարձրացնել մինչև երկու տարեկան երեխաների խնամքի ամսական նպաստը` 18 հազարից դարձնելով 25 հազար։ Այս ծրագրի ֆինանսավորման համար լրացուցիչ կտրամադրվի 1 մլրդ դրամ։
«Նախատեսվում է ավելացնել առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ վճարը` համապատասխանաբար 6 և 2 անգամ` 50 հազար և 150 հազար դրամից դարձնելով համապատասխանաբար 300 հազար դրամ։ Այս ծրագրի վրա լրացուցիչ կհատկացվի ավելի քան 2,5 մլրդ դրամ», – ասաց Բաթոյանը։
arka.am
ՀՀ ԱԳՆ ղեկավարը խոսել է Լավրովի երևանյան այցի օրակարգի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում բացահայտեց իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի այցի օրակարգը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լավրովը Հայաստան կայցելի նոյեմբերի 10-11-ին: Նախատեսվում է հուշագրի ստորագրում, ըստ որի, որոշ որոշ ԶԼՄ-ների, ռուս մասնագետների համար բաց կլինեն Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված կենսալաբորատորիաները:
«Լավրովի այցը պաշտոնական կլինի: Կժամանի մեր ռազմավարական գործընկեր պետության ԱԳՆ ղեկավարը: Մենք բավականին ակտիվ շփում ունենք, վստահ երկխոսություն, ունենք շատ լայն օրակարգ ինչպես երկկողմանի հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային հարաբերությունների տեսակետից», - ասաց Մնացականյանը:
Մասնավորապես, ըստ նախարարի, քննարկվեն համագործակցության հարցերը տարբեր հարթակներում, այդ թվում` ՀԱՊԿ և ԵՏՄ-ի շրջանակում:
Հարցին, թե կդիտարկվի, արդյոք, Հայաստանում կենսաբանական լաբորատորիաերի հարցը, Մնացականյանը հայտարարեց, որ դրա մասին հնարավոր կլինի խոսել բանակցությունների ավարտից հետո: