Մամուլի տեսություն 3.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113145-Մամուլի_տեսություն_3.11.2019
աբաթ օրը, Թեհրանում ԱՄՆ լրտեսական որջի (նախկին դեսպանատան) պատերի Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանության՝ լրտեսական որջի պատերի վրա արված գրաֆիտի աշխատանքների ներկայացման արարողության ընթացքում, ԻՀՊԿ հրամանատար Հուսեյն Սալամին ասել է. «Աշխարհի բոլոր մեծ պատերազմներում, ԱՄՆ-ը ուղղակի կամ անուղղակի դերակատարություն է ունեցել: Ամերիկյան զորուժի գործողությունների հետևանքով, աշխարհում զոհվել է ավելի քան 8 միլիոն մարդ»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 03, 2019 05:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 3.11.2019

աբաթ օրը, Թեհրանում ԱՄՆ լրտեսական որջի (նախկին դեսպանատան) պատերի Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանության՝ լրտեսական որջի պատերի վրա արված գրաֆիտի աշխատանքների ներկայացման արարողության ընթացքում, ԻՀՊԿ հրամանատար Հուսեյն Սալամին ասել է. «Աշխարհի բոլոր մեծ պատերազմներում, ԱՄՆ-ը ուղղակի կամ անուղղակի դերակատարություն է ունեցել: Ամերիկյան զորուժի գործողությունների հետևանքով, աշխարհում զոհվել է ավելի քան 8 միլիոն մարդ»:

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանը Հորմուզի նեղուցի անվտանգության պահպանությունը համարում է իր ինքիշխանության իրավոննքը

Շաբաթ օրը կայացած ՇՀԿ 18-րդ գագաթաժողովում ունեցած ելույթում, ԻԻՀ փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հայտարարել է. «Ծովային անվտանգությունը, որպես միջազգային իրավունքի ճանաչված սկզբունք, միշտ էլ շեշտվել է Իրանի Իսլամական հանրապետության կողմից: Հորմուզի նեղուցում նավարկությունը հիմնված է բոլոր ուղիներով, առանց խտրականության, «անվտանգ անցման» վրա: ԻԻՀ-ը, նեղուցի անվտանգությունը և իր ջրային սահմանները պաշտպանելը, համարում է իր ինքնիշխանության պահպանման մի մասը»:

«Հորմուզի անվտանգության» նախաձեռնությունը, որը ներկայացրեց ԻԻՀ նախագահը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում, հնարավորություն է տալիս, տարածաշրջանի երկրների միջև կայուն համագործակցության արդյունքում, ապահովել  էներգիայի տեղափոխման, բեռնափոխադրումների և առևտրային փոխանակումների անվտանգությունը: Ռոհանին հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը և տարածաշրջանային կազմակերպությունները կաջակցեն նախաձեռնությանը:

 

Քեյհան օրևաթերթ

Թեհրանում ԱՄՆ-ի լրտեսական որջի բացահայտումից 40 տարի անց, Իրանը շարունակում է մնալ հեղափոխական, ԱՄՆ-ը՝ թշնամանքով լի

40 տարի առաջ, իրանցի մի խումբ ուսանողներ, բարձրանալով Թեհրանում  ԱՄՆ-ի դեսպանության պատից և  մուտք գործելով դեսպանության շենք, գրավեցին ամերիկացիների համար որպես լրեսության որջ ծառայող այդ կենտրոնը: Սակայն 40 տարի անց ի՞նչ է փոխվել Իրանի ու ԱՄՆ-ի հարաբերություններում:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այս օրն անվանել է «երկրորդ հեղափոխություն»: Նա ասել է. «Մենք «մահ՝ ԱՄՆ-ին» կարգախոսի իրագործումը տեսանք իրանցի հավատացյալ ու հերոս երիտասարդների կողմից ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավման ժամանակ: Ուսանողները, որոնք գրավեցին ԱՄՆ-ի լրտեսական որջը, բարձր պահեցին իրենց ազգի պատիվը»:

 

Խորասան օրաթերթ

Նահանջը հնարավոր չէ

30 IR-6 ցենտրիֆուգներից բաղկացած շղթայի գազի լիցքավորման ժամկետի մոտենալուն զուգահեռ, Իրանը Եվրոպային հստակ ուղերձ է հղել, որ չի պատրաստվում նահանջել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատումից:
Ավելի վաղ, ԻԻՀ նախագահը հայտարարել էր այս ուղղությամբ երրորդ քայլի մասին, նշելով, որ այն Թեհրանի կարևորագույն քայլն է՝ իր պարտավորությունների կրճատան ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնյաներից մեկը, Խորասան օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ 30 IR-6 ցենտրիֆուգներից բաղկացած շղթայի գազի լիցքավորումը երրորդ քայլի կարևորագույն մասն է, քանի որ այդպիսով հնարավորություն է ստեղծվում ունենալ ուրանի հարստացման համար նախատեսված սարքերի ներքա քանակից 10 անգամ ավելին:

 

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ընթացքում, աշխարհում զոհվել է ավելի քան 8.5 միլիոն մարդ

Շաբաթ առավոտյան, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հուսեյն Սալամին կատարել է Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան՝ լրտեսական որջի պատերի նոր որմնանկարների բացումը: Արարողության ընթացքում, Սալամին հայտարարել է. «ԱՄՆ-ը իր գոյության ընթացքում, ամբողջ աշխարհում, սկսած արևելքից մինչև արևմուտք, Մեքսիկայի պատերազմից մինչև առաջին ու երկրորդ աշխարհամարտեր,  8.5 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ը հանդիսանում է աշխարհում զենք արտահանող ամենախոշոր երկիրը, և փոքր ու մեծ պատերազմների հիմնական նախագծողը, թղթի վրա ու ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, աշխարհում տիրում է  խաղաղությունը»:

 

panarmenian.net

Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի բնակելի թաղամասը

Ահաբեկիչները հրթիռակոծել են սիրիական Հալեպի բնակելի թաղամասը: Գրոհայինները 2 հրթիռ են արձակել: Խաղաղ բնակիչներից մեկը վիրավորվել է:

«Կինը վիրավորվել է Հալեպի Ալ Նիլ թաղամասի հրթիռակոծման հետևանքով»,-գրել է գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի Հալեպի ազատագրումից հետո ծայրահեղականների ջոկատներն ամրացել են Հալեպից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք ընկած գյուղերում, որտեղից պարբերաբար գնդակոծում են քաղաքի բնակելի թաղամասերը:

 

panarmenian.net

Լավրով. Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցերի շուրջ

ԵԱՀԿ քարտուղարության աջակցությամբ Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցելությունների շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջոցառումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին՝ հավելելով, որ երկխոսության դրական արդյունքի վերաբերյալ հույսերը պահպանվում են:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ապրիլին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ հետ համատեղ «մի շարք հումանիտար քայլերի հեռանկարներ ձևավորվեցին», հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն ժամանակ քննարկվեցին նաև երկու կողմերում պահվող անձանց փոխանակման, զոհվածների դիերի փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի հարցերը՝ մի փոքր մեղմելու համար լարվածությունն ու վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջ շարժվելու նպատակով: Լրագրողների վերաբերյալ, ինչպես գիտեմ, երկխոսությունը ընթանում է, հույս կա...»,-ասել է նա:

«Պահվող անձանց փոխանակման պարագայում իրավիճակը հուսադրող չէ, բայց, մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, որ հարկավոր է շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Ըստ նրա, «կողմերի դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ հարկավոր են համանախագահների շարունակվող ջանքերը»: Նա հավելել է, որ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոյեմբերին կայանալիք նիստում կարևոր կլինի օգտագործել ՄԽ համանախագաների ելույթները «առավել դրական մթնոլորտ ձևավորելու համար»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 2 հունով՝ բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։

 

operativ.am

Իտալական ոստիկանությունը ձերբակալել է խոշորագույն միջազգային թմրակարտելի անդամներին

Իտալական ոստիկանությունը հերոինի վաճառքով զբաղվող խոշորագույն կարտելի վնասազերծման գործողության շրջանակներում ձերբակալել է 19 մարդու, հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ ձերբակալվածները հիմնականում Տանզանիայից են, իսկ գործողությունը անցկացվել է Աֆրիկայից, Ասիայից եւ Եվրոպայից ավելի քան 150 կասկածյալների հանդեպ։

Հետաքննությունը լրագրողներին հայտնել է, որ կասկածյալներից մեկը Լեհաստանում իր բազայի միջոցով Ասիայից Իտալիա հերոին է առաքել։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն, երկու կասկածյալներ Բուրունդիից են։

Ոստիկանությունում նշել են, որ թմրակարտելի անդամները ձգտել են համեստ կենսակերպ վարել, ապրել են սովորական տներում, աշխատել են վարսավիր, վաճառող եւ զբաղվել են այլ օրինական գործունեությամբ։

Հետաքննության սկզբից ձերբակալվել է 144 առաքիչ։

Ընդհանուր առմամբ, մի քանի տարվա ընթացքում ոստիկանությունը 35 միլիոն եվրոյի հերոին եւ 4,2 միլիոն եվրոյի կոկաին է առգրավել։

 

operativ.am

Հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույն գանձերից մեկը

Լոնդոնում աշխատողները շինարարական հարթակի վրա բրոնզե դարի գանձ են հայտնաբերել՝ զենքեր եւ գործիքներ: Այն ճանաչվել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույն գանձերից մեկը, հաղորդում է RG-ը՝ BBC News-ի վրա հղումով:

Գանձը պատահաբար է հայտնաբերվել: Այն հայտնաբերել են աշխատողները Թեմզայի ափին հողային աշխատանքների ժամանակ: Այդ վայր են կանչվել հնագետները, որոնք պեղումներ են անցկացրել եւ հողից դուրս բերել բրոնզե դարի մեծ քանակությամբ արտեֆակտներ:

Հաղորդվել է 453 հնագույն իրերի հայտնաբերման մասին, որոնք հաջորդ տարի կներկայացվեն Լոնդոնի թանգարանում:

Հետազոտողները հաստատել են, որ հայտնաբերված զենքը թվագրվում է մ.թ.ա. 900-800 թվականներին: Գտածոն ստացել է «Հեվերինգյան գանձ» անվանումը:

Հարկ է նշել, որ գտածոն հնագետների մոտ տարակուսանք է առաջացրել: Բացառված չէ, որ դա եղել է վայր, որտեղ «թաղել են» խոտանված կամ ժամկետանց գործիքներ:

Սակայն արտեֆակտները կիրառման համար պիտանի տեսք ունեն, չնայած դրան՝ գրեթե բոլորը վնասված են: Գիտնականները հաստատել են, որ այդ գործիքները կարելի էր վերականգնել, սակայն բրոնզե դարի մարդիկ դա չեն արել:

Մեկ այլ վարկած է այն, որ գանձը կարող էր աստվածներին մատուցված զոհաբերություն լինել: Նման ծիսակատարություններ էին կիրառվում Բրիտանիայի հնագույն բնակիչների կողմից: