Ջոն Քերիի և Ադել Ալ- Ջոբայրի խաբեությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i11317-Ջոն_Քերիի_և_Ադել_Ալ_Ջոբայրի_խաբեությունը
Եմենի ժողովրդին կոտորելու գործում դերակատար երկրներ՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարների կարծիքով, Իրանը միջամտուում է տարածաշրջանի երկրների ներքին հարցերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2016 09:06 Asia/Tehran
  • Ջոն Քերիի և Ադել Ալ- Ջոբայրի խաբեությունը

Եմենի ժողովրդին կոտորելու գործում դերակատար երկրներ՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարների կարծիքով, Իրանը միջամտուում է տարածաշրջանի երկրների ներքին հարցերին:

Հինգշաբթի ապրիլի 7-ին, Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին փորձեցին տարածաշրջանում իրենց գործողությունները կոծկելու նպատակով, խնդիրները բարդել ուրիշների ուսերին:

ԱՄՆ-ի պետքարտուղարն զառանցագին կերպով Սաուդյան Արաբիային ներկայացրել է, որպես Եմենում խախաղություն հաստատող կողմ և հայտարարել, որ ԻԻՀ Եմենում պատերազմ հրահրելու փոխարեն, ավելի լավ է դրական դերակատարություն ունենա տարածաշրջանում:

ԱՄՆ-ի պետքարտուղարը, որի երկիրը տարբեր տեսակի՝ ներառյալ արգելված սպառազինություն է տրամադրել Սաուդյան Արաբիային Եմենում պատերազմ հրահրելու նպատակով, հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան դրական դերակատարություն է ունեցել Եմենում խաղաղություն հաստատելու համար:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար՝ Ադել Ալ-Ջոբայրը , ով ուղեկցում էր ԱՄՆ պետքարտուղարին, հայտարարել է, որ Իրանը շարունակում է թշնամական քաղաքականություններ վարել տարծաշրջանում: «Եթէ Իրանը շարունակի իր քաղաքականությունները, ապա դժվար կլինի Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերություն հաստատել». ասել է նա:

Ջոն Քերին և Ադել Ալ-Ջոբայրն այն պայմաններում են Իրանի դերակատարությունը կործանիչ համարել Արևմտյան Ասիայի ռազմավարական նշանակություն ունեցող տարծաշրջանում, երբ ԱՄՆ-ն աջակցում է Սաուդյան Արաբիային, որը 2015 թ մարտի 26-ից ի վեր Եմենի ժողովրդին ցամաքից ու երկնքից հարձակման թիրախ է դարձրել:

ԱՄՆ-ի զենքերով Եմենում պատերազմ հրահարծ Սաուդյան Արաբիան վերջին մեկ տարվա ընթացքում մարդկության դեմ բազում ոճրագործություններ է իրականացրել այդ երկրում: Իհարկե յուրաքանչյուր ազատատենչ անձ, տեսնելով Եմենի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները, խիստ անհանգստանում է:

ԱՄՆ-ի համագործակցությամբ, Սաուդյան Արաբիան սպանել է ավելի քան 7 հազար եմենցիների, ներառյալ` մանուկների ու կանանց և ոչնչացրել է այդ երկրի ժողովրդի կյանքի գոյատևման գործում մեծ նշանակություն ունեցող տնտեսական հիմնակառույցները:

Հենց այդ շրջանակներում Մարդու Իրավունքների դիտորդ կազմակերպությունն իր ներկայացրած վերջին զեկույցում հայտարարել է, որ ամերիկյան ռումբերի միջոցով Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայի ուժերի կողմից 2016 թ. մարտին Եմենի հյուսիսային շրջաններում իրականացրած հարձակումների հետևանքով սպանվել են 100 խաղաղ բնակիչներ ներառյալ 25 մանուկներ:

Եմենում Մարդու Իրավունքների դիտորդ կազմակերպության փորձագետների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թ. մարտի 28-ին GBU-31 տեսակի ռումբի հայտնաբերված բեկորները ԱՄՆ-ի արտադրության են:

Մարդու Իրավունքների դիտորդ կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից տրամադրված զենքերով, 2015 թ.-ի մարտի 15-ին Սաուդյան Արաբիան նախաձեռնել է ամենամեծ հարձակումը Եմենի խաղաղ բնակիևների դեմ:

Որպես տարածաշրջանի ճնշված ժողովուրդներին հովանավորող երկիր, ԻԻՀ մշտապես դիմակայել է բռնաճնշողներին: Տարածաշրջանում հատկապես Սիրիայում և Եմենում Իրանի որդեգրած խաղաղատենչ և կայունություն հաստատող քաղաքականությունը Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի քաղաքականությունների ճիշտ հակառակ ուղղությամբ է ընթանում: