Մամուլի տեսություն 04.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113200-Մամուլի_տեսություն_04.11.2019
Այսօր իրանական թերթերի գլխագրերը նվիրված էին «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա» նախօրեին հազարավոր աշակերտների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ունեցած ելույթին, որի ընթացքում, գերապատիվ առաջնորդը նշելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցելն արդյունք չունի, կարևորել է ազգային կարողությունները:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 04, 2019 14:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.11.2019

Այսօր իրանական թերթերի գլխագրերը նվիրված էին «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա» նախօրեին հազարավոր աշակերտների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ունեցած ելույթին, որի ընթացքում, գերապատիվ առաջնորդը նշելով, որ ԱՄՆ-ի հետ բանակցելն արդյունք չունի, կարևորել է ազգային կարողությունները:

«Մարդոմսալարի» օրաթերթ

«Ամերիկացիների հետ  բանակցելը ոչ մի արդյունք չունի, քանի որ նրանք անշուշտ ոչ մի զիջման չեն գնալու»

Երեկ առավոտյան, «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա» նախօրեին, հազարավոր աշակերտների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, նշելով, որ հզոր, մոտիվացված և եռանդուն երիտասարդ սերունդը մեծ բարիք է  և արժեքավոր հարստություն Իրանի համար, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Գայլանման Ամերիկան իհարկե ավելի թուլացել, սակայն ավելի վայրենի ու հանդուգն է դարձել, իսկ Իրանի իսլամական հանրապետությունն ամենայն հզորությամբ պաշտպանվելով և բանականորեն արգելելով ԱՄՆ-ի հետ բանակցությունը, փակել է այդ երկրի ազդեցության և վերստին Իրան մուտք գործելու ճանապարհը»:

Նշելով, որ «արտադրության բարգավաճումը», ժողովրդի տնտեսական խնդիրները, այդ թվում՝ գնաճն ու ազգային արժույթի արժեզրկումը հաղթահարելու բանալին է,  Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Մենք չպետք է ժամանակի կուրուստ ունենանք, և ՀԳՀԾ-ի հարցով սպասենք եվրոպացիների քայլերին: Մենք պետք է  մեր ամբողջ կարողությունը գործի դնենք՝ արտադրության բարգավաճման համար»:

 

«Քեյհան» օրաթերթ

Ատլանտյան խորհուրդ. «ԱՄՆ-ը պետք է զերծ մնա պատրանքներից. Իրանի իսլամական հեղափոխությունը հզոր ու կանգուն է»

Ամերիկյան  Ատլանտյան խորհուրդ ( Atlantic Council)  վերլուծական կենտրոնը հայտարարել է.«Իրանի իսլամական հանրապետությունը հզոր ու կանգուն է և Միացյալ Նահանգները պետք է զերծ մնա պատրանքներից»:

Կենտրոնի կայքէջը գրել է.«ԱՄՆ-ը Իրանում 1979 թվականին իրականացված հեղափոխությունից ի վեր, սպասում է Իսլամական հանրապետության տապալմանը, սակայն Իրանը դիմակայել է բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ Իրաքի հետ ութամյա պատերազմին, տասնամյակներ շարունակվող շրջափակումներին, 2009 թվականին երկրում տեղի ունեցած խռովություններին, նույնիսկ գունավոր հեղափոխությունների ժողովրդավարականացման ալիքներին և արևելյան Ասիայում, Միջին Արևելքում տեղի ունեցած շարժումներին, ու այսօր ավելի է հզորացել: Այժմ Միջին Արևելքում  Իրանի վստահված ուժերը, այդ թվում՝ Լիբանանի Հեզբոլլահը և  Եմենի հուսիները, խառնաշփոթ իրավիճակ են ստեղծել արտասահմանյան երկրներում և Իրանին աջակցող շիա խմբերի ազդեցությունը մեծացել է տարածաշրջանում»:

 

«Էբթեքար» օրաթերթ

Բրիտանիայի վարչապետն իր կողմնակիցներին կոչ է արել կանխել Ջերեմի Քորբինի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում

Բորիս Ջոնսոնը խորը ափսոսանք  է հայտնել   խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու և հոկտեմբերի 31-ին Եվրամիության կազմից դուրս գալու հարցում ձախողելու կապակցությամբ և հայտարարել, որ խորհրդարանն է մեղավոր դր ահամար:

Նշելով, որ Բրեքսիթի հետաձգումը անորոշության է մատնել ժողովրդին, Ջոնսոնը ներողություն է խնդրել պահպանողական կուսակցության ընտրողներից: Հատկանշական է, որ ավելի վաղ, նա հայտարարել էր, որ համաձայնագրով կամ առանց դրա, հոկտեմբերի 31-ին կիրականացնի բրեքսիթը: Բրեքսիթի ժամկետը խորհրդարանի կողմից երկարաձգվել է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Ջոնսոնը և նրա գլխավորած կուսակցությունը, բրեքսիթից բացի, կանգնած են վաղաժամկետ ընտրությունների մարտահրավերի առջև: Ջերեմի Քորբինի գլխավորած մրցակից կուսակցությունը պատրաստ է գրավել Լոնդոնի Դաունինգ սթրիթում գտնվող համար 10 շենքը: 

 

Panarmenian.net

Փաշինյան. ԼՂ հարցում ՀՀ և Արցախի ղեկավարների պատկերացումները նույնական են

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի ղեկավարների պատկերացումները նույնական են։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա չափազանց կարևոր արձանագրում է: Վարչապետի խոսքը վերնագրված է «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում»:

Ըստ վարչապետի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա: «Այդ դինամիկան կզարգանա: Արդեն ասել եմ, որ Աշխաբադում Ադրբեջանի նախագահի հետ զրույց ենք ունեցել, քննարկում, և որոշակի դինամիկա կա։ Փնտրելու ձգտում, ցանկություն կա»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որն է ԼՂ հարցում ռազմավարությունը՝ վարչապետն ասել է, որ դավադրություններն այդ հարցում բացառվում են: «Ղարաբաղի հարցը իմ հարցը չէ, Ղարաբաղի հարցը խմբի հարց չէ, դա ազգային հարց է։ Եվ բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ՝ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,-հավելել է նա։

«Երբ բանակցային գործընթացում կձևակերպվի մի այնպիսի լուծում, մի այնպիսի առաջարկ, որը ես կարող եմ համարել ընդունելի հայ ժողովրդի համար, ես այդ լուծման վերաբերյալ առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին: Համազգային քննարկում կունենանք, այստեղ մի քանի տարբերակներ կան: Եթե անհրաժեշտ լինի, կարող է նաև հանրաքվե անցկացվել»,-ասել է նա։

 

Armenpress.am

Թուրքիային ռուսական C-400-ի մատակարարման երկրորդ փուլը ենթադրում Է դրանց համատեղ արտադրություն

Թուրքիային հակաօդային պաշտպանության C-400 ռուսական համակարգերի մատակարարման երկրորդ փուլը նախատեսում Է դրանց համատեղ արտադրությունը, ինչը կարող Է իրականացվել 2020 թվականի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:«C-400-ի մատակարարումների երկրորդ փուլի գծով մենք օրացույց ունենք հաջորդ տարվա համար: Այդ դեպքում, ի տարբերություն առաջին փուլի, խոսքը վերաբերում Է համատեղ արտադրությանը եւ տեխնոլոգիաների հանձնմանը: Համատեղ արտադրությունը կարող Է փոքր-ինչ փոփոխել նախանշված օրացույցը՝ ժամկետները հետաձգելով, հնարավոր Է՝ մինչեւ 2020 թվականի վերջը»,-ասել Է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում:Նա հավելել Է, որ ռուսական կողմի հետ շարունակվում են կոնսուլտացիաները Թուրքիայում C-400-ի բաղադրիչների մասնակի արտադրության շուրջ:Հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսերին: Թուրքիային С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագիրը «ՌոսօբորոնԷքսպորտ»-ն ստորագրել Է 2017 թվականի ապրիլին Մոսկվայում: Այն դարձել Է Ռուսաստանի ամենախոշոր արտահանական պարտավորագիրը ՆԱՏՕ-ի դաշինքի երկրների հետ: Պարտավորագրի համաձայն, Ռուսաստանը Թուրքիային մատակարարել Է С-400 հակաօդային պաշտպանության համակարգի չորս դիվիզիոն՝ մոտավորապես 2,5 մլրդ դոլար գումարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

News.am

Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում կողոպտվել է տաճար ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակից

 

Հանցագործները կողոպտել են ֆրանսիական Օլորոն Սենթ Մարի քաղաքի (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) տաճարը, որը գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այս մասին տեղեկացրել է France Info ռադիոկայանը՝ հղում կատարելով դատախազությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա տեղեկատվությամբ՝ հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի, Փարիզի ժամանակով ժամը 02.00-ին։ Հանցագործները մեքենայով ներխուժել են տաճարի փայտե դռնից ներս, որը միջնադարյան ժամանակաշրջանի գործ է։

Համայնքի բնակիչները, աղմուկ լսելով, ժանդարմներ են կանչել։ Ոստիկանական ազդանշաններից վախեցած չարագործները թողել են մեքենան հանցանքի վայրում եւ փախել մեկ այլ մեքենայով։ Ականատեսների վկայությամբ՝ կողոպտիչները երեքն էին, նրանք բոլորը դիմակներով էին։

Քաղաքապետի խոսքով՝ հանցագործները գողացել են արծաթե իրեր տաճարի ցուցանմուշներից։

Մասնագետները հաշվարկում են կողոպտվածի արժեքը։ Կողոպուտի փաստով ժանդարմերիան հետաքննություն է սկսել։ Ոստիկանությունը որոնում է չարագործներին։