Մամուլի տեսություն 05.11.2019
Նոյեմբերի 4-ի բազմամիլիոնանոց երթը, Իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը և Իրանում նոր սերնդի ցենտրիֆուգների գործարկումը, եղել են այսօրվա թերթերի մեծ մասի ուշադրության կլենտրոնւմ:
Իսլամական հանրապետություն օրաթերթ
Իրանում գործարկվել են նոր սերնդի IR6 ցենտրիֆուգներ
Իրանի Նաթանզի միջուկային կառույցում, ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի ներկայությամբ, երկուշաբթի օրը տեղի է ունեցել նոր սերնդի IR6 ցենտրիֆուգների գործարկման արարողությունը:
Արարողության ժամանակ ունեցած ելույթում, Սալեհին ասել է. «Մենք այս քայլն անում ենք Իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը, որպեսզի ցույց տանք, որ մեր նահատակների թափած արյունը չի մոռացվել և կազմակերպության երիտասարդ գիտնականները, որոնք գիտության ճանապարհրի նվիրյալներ են, Արևմուտքի բոլոր սադրանքներով հանդերձ, շարունակելու են միջուկային ոլորտի նահատակ գիտնականների ճանապարհը և երբեք կանգ չեն առնելու»:
Աֆթաբե Յազդ օարթերթ
Դատապարտվել են դիադրություն-բանակցությունը երկբևեռ դարձնլու փորձերը
Իրանի հազարավոր քաղաքներում, նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Իմպերիալիզմի դեմ պայքարի օրվա բազմամիլիոնանոց երթը՝ «Իսլամական դիմադրությունը որպես ԱՄՆ-ի փլուզման սկիզբ» կարգախոսով: Քայլերթը լուսաբանել են արտասահմանցի 150 ֆոտո և հեռուստալրագրողներ և 2500 ներքին լրագրողներ:
Քայլերթի մասնակից երիտասարները կրում էին Եմենի, Իրաքի ու Աֆղանստանի երեխաներին պատկերող պաստառներ, որոնք վկայում են տարածաշրջանի երկրների դեմ ԱՄՆ-ի հարձակումների կամ այլ երկրների զենք տրամադրելու հետևանքով տեղի ունեցած հանցագործությոինների մասին: Երթի ընթացքում, մասնակիցները պատկերել են բանտ, որտեղ պետք է բանտարկվեն Սաուդյան Արաբիայի արքայազն Բին Սալմանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Բահրեյնի թագավոր Ալ Խալիֆան:
Իրան օրաթերթ
Ռոհանու ուղերձը Սաուդյան Արաբիայի թագավորին
Իրանը լրջորեն է վերաբերվում տարածաշրջանային լարվածության թուլացմանը: Այդ նպատակով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում այս կապակցությամբ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելուց հետո, ԻԻՀ նախագահն այժմ նամակ է ուղղել Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի թագավորներին: Սաւդյան Արաբիան ու Բահրեյնն Իրանի հարևան պետություններն են, որոնք գաղափարական տարաձայնությունների պատճառով, դիվանագիտական հարաբերություններ չունեն Թեհրանի հետ:
Երկու երկրների ղեկավարներին ուղղված Հասան ռոհանու նամակը, ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված իր առաջարկությունների իրականացման ուղղությամբ:
Երեկ կայացած մամուլի ասուլիսում, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին հաստատել է նամակի վերաբերյալ լուրը և նշել, որ Իրանը մշտապես կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:
armenpress.am
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Դուշանբեում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստը կանցկացվի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին Երևանում ընթացող ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստի ընթացքում հայտնեց վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ընդունելության համար:
«Մենք բոլորին, ովքեր այստեղ են, և, ովքեր դեռ կավելանան մինչև այդ, մեծ հաճույքով հրավիրում ենք, մենք ձեզ սպասում ենք: Մենք բոլորս պետք է աշխատենք այն հարցերի շուրջ, որոնք կներառվեն օրակարգում»,- ասաց Զուխուրովը:
Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
Բելառուսի խորհրդարանի պատվիրակն է Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Բազանովը:
Դիտորդի և հյուրի կարգավիճակով նիստին մասնակցում են Սերբիայի, Իրանի և Կուբայի խորհրդարանների ներկայացուցիչները: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև Աֆղանստանի խորհրդարանի ներկայացուցիչը:
armenpress.am
Փորձագետները ոսկերչական իրերի համաշխարհային պահանջարկի կրճատում են արձանագրել
2019 թվականի երրորդ եռամսյակում ոսկերչական իրերի համաշխարհային պահանջարկը 2018 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ կրճատվել Է 16 տոկոսով եւ կազմել 460,9 տոննա: Դա հետեւում Է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) «Ոսկու պահանջարկի դինամիկան» հաշվետվությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սպառողների բացասական տրամադրությունները, որոնք առաջացել են աշխարհաքաղաքական եւ տնտեսական անորոշության պահպանումից՝ ոսկու զգալիորեն աճած գների զուգակցությամբ, հանգեցրել են ոսկերչական իրերի պահանջարկի կրճատման բոլոր հիմնական շուկաներում, նշում են կազմակերպության փորձագետները: 2019 թվականի հուլիս – սեպտեմբերին ոսկու ընդհանուր պահանջարկը կազմել Է 1,108 հազար տոննա, ինչը 3 տոկոսով բարձր Է, քան 2018 թվականի երրորդ եռամսյակում, ասված Է հաշվետվության մեջ:
Նշված ժամանակամիջոցում ոսկու շուկայում միագումար առաջարկն անցած տարվա 1,18 հազարի համեմատությամբ աճել Է 4 տոկոսով՝ մինչեւ 1,22 հազար տոննա: Ըստ որում երրորդ եռամսյակում կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումները կազմել են 156,2 տոննա՝ 2018 թվականի նույն ժամանակամիջոցի ցուցանիշի նկատմամբ կրճատվելով 38 տոկոսով, որն այդ ցուցանիշով ռեկորդային Է դարձել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, նշում են Ոսկու համաշխարհային խորհրդի փորձագետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Փաշինյան. Խոշորագույն հարկատուները 2019-ին 13.5%-ով ավելի հարկ են մուծել
2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է մոտ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելիէ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ 2019թ. առաջին 9 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է նաև 10, 50 և 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը:
«Այսպես, 2019-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 190 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 21.5 մլրդ դրամով կամ 12.6%-ով: 100 խոշոր հարկատուները, 2018թ. համեմատ, վճարել են 50 մլրդ դրամով ավելի հարկ:
2019թ. հաշվետու ժամանակահատվածում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար պետք էր վճարել առնվազն 119 մլն դրամի հարկ, 2018-ին` 98 մլն դրամից մի փոքր ավելի, իսկ 2017-ին` դրա համար բավարար կլիներ ընդամենը 80 մլն դրամի չափով հարկային պարտավորության կատարումը»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: