Մամուլի տեսություն 6.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113262-Մամուլի_տեսություն_6.11.2019
Կին մաթեմատիկոսների համար միջազգային մրցանակ է սահմանվել՝ ի պատիվ իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանիի:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 06, 2019 09:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 6.11.2019

Կին մաթեմատիկոսների համար միջազգային մրցանակ է սահմանվել՝ ի պատիվ իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանիի:

Համշահրի օրաթերթ

Մաթեմատիկայի ոլորտում խոշոր մրցանակն անվանվել է Մարիամ Միզախանիի պատվին

Breakthrough Prize մրցանակների հիմնադրամը նոր մրցանակ է սահմանել երիտասարդ կանանց մաթեմատիկոսների համար և այն անվանել իրանցի անվանի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանի պատվին:

Մրցանակի հանձնաժողովի քարտուղար Ռիչարդ Թելյորն ասել է. «Հուսով ենք, որ Մարիամ Միրզախանիի անունով «Նոր սահմաններ» մրցանակը, երիտասարդ կանանց հնրավորություն կտա հետևել մաթեմատիկայի հանդեպ իրենց սիրուն»:

Նա հավելել է. «Մաթեմատիկայի ոլորտում օժտված կանանց հայտնաբերելը, հարգանքի տուրք կլինի տիկին Միրզախանիի գեղեցիկ մտքին»:

Մարիամ Միրզախանին առաջին կին մաթեմատիկոսն էր, ով արժանացավ հեղինակավոր Fields մրցանակին: Նա մահացավ 2017թ.՝ քաղցկեղից:

 

Էթեմադ օրաթերթ

Իրաքի վարչապետ. Կառավարությունը չի դադարեցնի իր աշխատանքն առանց այլընտրանքի

Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին, կառավարության ամենշաբաթյա նիստում, որը ուղիղ   եթերով հեռարձակվում է հեռուստատեսությամբ, նշել է, որ Իրաքում ընթացսղ բողոքի ցույցերը վկայում են, որ 2003 թվականից հետո կուտակվել են մեծ թվով սխալներ և իր կառավարություն պատրաստ չէ անմիջապես ցրվել ինչպես պահանջում են ցուցարարները: Նա նշել է, որ դա տեղի կունենա, եթե քաղաքական բոլոր կուսակցությունները համաձայնության գան:

Աբդուլմահդին հավելել է. «Առաջարկվում է անհապաղ ցրել կառավարությունը, սակայն դա անհնար է առանց այլընտրանքային կառավարության գոյության»:

Իրաքի վարչապետը հավելել է, որ կառավարության հրաժարականը երկրում կառաջացնի վակումային իրավիճակ, որը կխորացնի խնդիրները, քանի որ ժամանակավոր կառավարությունը հնարավորություն չի ունենա հաստատել բյուջեն  և իրականացնել բարեփոխումներ:

 

Իրան օրաթերթ

Հակակոռուպցիոն ցույցերը հասնում են Քուվեյթ

Քուվեյթում տարածվել են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցներւը պահանջում են քաղաքկան բարեփոխումներ և հնարավորություն՝ նստացույց իրականացնել քաղաքի Ալռադա հրաարակում:

Քուվեյթի խորհրդանի նախկին անդամներից Սալեհ Ալմալահն իր թուիթերյան էջում գրել է, որ բողոքի ցույցերի անցկացման համար ձեռնարկվել են օրենսդրական քայլեր և ցույցը տեղի կունենա տեղական ժամանակով  չորեքշաբթի առավոտյան ժամը 8-ին:

Նա հրապարակել է  Քուվեյթ նահանգի անվտանգության ծառայությանն ուղղված նամակի տեսքստը, որտեղ ասվում է. «Սահմանադրությամբ ամրագրված է խաղաղ հավաքների իրավունքը: Մեր պահանջը վերաբերվում է պետական հաստատություններում կոռուպցիայի տարածմանը, հետևաբար կայացվել է որոշում, ՝անցկացնել բողոքի խաղաղ ցույց»:

 

armenpress.am

Թրամփն ընտրություններում զիջում Է հինգ հնարավոր մրցակիցների. հարցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում Է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ 2020 թվականի նոյեմբերին նշանակված նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ նոյեմբերի 5-ին հրապարակված արդյունքները, որը Langer Research Associates սոցիալական ծառայությունն անցկացրել Է NBC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի պատվերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Այդ գնահատումների համաձայն, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու ամենամեծ շանսերն առաջվա պես ունի հինգ քաղաքական գործիչ: Խոսքը վերաբերում Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենին, Ինդիանայի նահանգի Սաութ-Բենդ քաղաքի քաղաքագլուխ Փիթ Բութեջաջին եւ Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսին: Նրանք արդեն մի քանի ամիս նախընտրական արշավի առաջատարներն են դեմոկրատների շրջանում:Ինչպես վկայում են հարցման արդյունքները, եթե ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կայանային այժմ, Թրամփը տանուլ կտար նշված հինգ քաղաքական գործիչներից յուրաքանչյուրին: Եթե դեմոկրատներից թեկնածու առաջադրվի Բայդենը, նա կստանա ընտրողների ձայների 56 տոկոսը, իսկ Թրամփը՝ 39 տոկոսը: Նույն արդյունքները կլինեին նաեւ այն դեպքում, եթե Թրամփի մրցակիցը դառնար Սանդերսը:Ուորենը կհաղթեր Թրամփին՝ հավաքելով ձայների 54 տոկոսը, հանրապետականի արդյունքը կկազմեր 39 տոկոս: Բութեջաջը Թրամփի նկատմամբ հաղթանակ կտաներ ձայների 51 տոկոս առ 40 տոկոս հարաբերակցությամբ հօգուտ դեմոկրատի: Հարիսն ընտրությունները կշահեր ձայների 52 տոկոս առ 41 տոկոս հարաբերակցությամբ:Թրամփն ավելի վաղ քանիցս հայտարարել Է, թե վստահության արժանի չի համարում սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք անցկացվում են մի շարք առաջատար ԶԼՄ-ների պատվերով: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ իր քաղաքական ընդդիմախոսները հակված են ցանկալի արդյունքները ներկայացնել որպես իրականություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Boeing-ը NASA-ին ներկայացրել Է Լուսնի վրա աստղանավորդների իջեցման ապարատի նախագիծը

Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությանն (NASA) Է ներկայացրել Լուսնի մակերեւույթին աստղանավորդների իջեցման ապարատի նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նոյեմբերի 5-ին Boeing-ի կայքում հրապարակված զեկույցում:

Մոդուլը, որը կրում Է Human Lander System (HLS) աշխատանքային անվանումը, բաղկացած Է երկու մասից, որոնցից մեկը պատասանատու Է Երկրի արբանյակի մակերեւույթ իջեցման համար, իսկ մյուսն՝ ուղեծիր բարձրանալու համար: Boeing-ի մասնագետների մտահղացման համաձայն՝ երկու բաղադրիչները պլանավորվում Է արձակել Space Launch System մեկ ծանր տանող հրթիռով: Կորպորացիայում նշել են, որ ապարատը կարելի կլինի կցել NASA-ի պատվերով մշակվող Gateway լուսնաշուրջ կայանի կամ Orion տիեզերանավերի հետ, որոնք ստեղծում Է Lockheed Martin ընկերությունը:

NASA-ն գարնանը հայտարարել, որ Լուսնի յուրացման նոր ծրագիրն ստացել Է Artemis անվանումը: Այն բաղկացած կլինի երեք փուլից. առաջինը (Artemis 1) նախատեսում Է Space Launch System ծանր հրթիռի վրա տեղակայված Orion տիեզերանավի անօդաչուավոր թռիչք Լուսնի շուրջը եւ դրա վերադարձը Երկիր, այդ փուլը պլանավորված Է 2020 թվականի երկրորդ կեսին: Երկրորդ փուլում (Artemis 2) նախատեսվում Է անձնակազմով պտույտ կատարել Երկրի բնական արբանյակի շուրջը, այն պլանավորված Է 2022 թվականին: Երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն մտադիր Է իրականացնել Լուսնի վրա աստղանավորդների իջեցում 2024 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Էրդողանի այցն ԱՄՆ կարող է չեղարկվել

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոյեմբերի 13-ի համար նախատեսված ամերիկյան այցին։

«Նախագահի ԱՄՆ մեկնելու հարցի վերաբերյալ մեր քննարկումները շարունակվում են։ Եթե մեր կասկածները չփարատվեն, հնարավոր է, որ այցը չկայանա։ Վերջնական որոշումը կկայացվի մի քանի օրվա ընթացքում», - հայտարարել է Քալընը, հայտնում է Ermenihaber-ը։

Նա հավելել է, որ Էրդողանի այցը պլանավորվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերի հիման վրա։ Այցի նպատակն այնպիսի օրակարգային հարցերի քննարկումն էր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, սիրիական հարցը, թուրք-ամերիկյան ռազմարդյունաբերական համագործակցությունը, երկկողմ առևտրաշրջանառության խթանումը և այլն։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցականի տակ էր դրել նոյեմբերի 13-ին կայանալիք իր այցն ԱՄՆ այդ երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառով: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: «Բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ընդունում»,-ասել է նա: