Մամուլի տեսություն 08.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113321-Մամուլի_տեսություն_08.11.2019
Իրանի առաջնորդի գրասենյակի ղեկավարի խոսքով ՝ գրավյալ տարածքներում Սիոնիստական ռեժիմի բոլոր դիրքերը գտնվում են իրանական հրթիռների թիրախում:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 08, 2019 05:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.11.2019

Իրանի առաջնորդի գրասենյակի ղեկավարի խոսքով ՝ գրավյալ տարածքներում Սիոնիստական ռեժիմի բոլոր դիրքերը գտնվում են իրանական հրթիռների թիրախում:

Իրան օրաթերթ

ԻԻՀ առաջնորդի գրասենյակի ղեկավար. Իսրայելում չկա որևէ կետ, ոը պաշտպանված է մեր հրթիռներից:

Նշելով, որ ԱՄՆը-ը նպատակ ունի թուլացնել Իրանի ռազմական ուժը, ԻԻՀ առաջնորդի գրասենյակի ղեկավարն ասել է. «ԱՄՆ-ի ցանկությունները որևէ բանով չեն սահմանափակվում և միջուկային բանակցությունների ժամանակ, դրանք հնարավոր չի լինի ամփոփել մեկ գործարքում»:

Հինգշաբթի օրը, Մազանդարան նահանգում առաջնորդի ներկայացուցչի ներկայացման միջոցառման ընթացքում, Մուհամամդ Մուհամմադի Գոլփայեգանին նշել է. «Անցել են այն ժամանակները, երբ մեզ անգամ փշալար չէին վաճառում և այսօր, ԱՄՆ-ը ու իր դաշնակիցները լավ գիտեն, որ Իսրայելում չկա որևէ կետ, որն ապահովված լինի մեր հրթիռների հարձակումներից»:

Նշելով, որ այսօր, առավել քան երբևէ, հեղափոխությունն իր ողջ ուժով կանգնած է համաշխարհային իմպերիալիզմի դեմ, նա հավելել է. «ԱՄՆ-ը իր ցանկությունները պարտադրում է բոլոր երկրներին»:

 

Էթեմադ օրաթերթ

Ինքնաբուխ բողոքի ակցիաներ Իրաքում, թե՞ կազմակերպված դավադրություն:

Իրաքում տեղի ունեցած բողոքի ցույցերից մի քանի շաբաթ անց, փորձագետներին ոչ միայն չի հաջողվել պատասխանել իրենց հարցերին, այլև ավելացել է այդ կապակցությամբ անորոշությունը:

Բողոքի ցույցերից մոտ մեկ ամիս անց, վերլուծաբանների միջև առաջացել է տարաձայնություն դրանց ինքնաբուխ թե՝ կազմակերպված լինելու շուրջ:

Այնուամենայնիվ, բոլոր փորձագետները, թե կառավարության, թե՝ ընդդիմության կողմնակիցներից, պնդում են, որ այս բողոքների ամենամեծ խթանն առողջ կառավարության բացակայությունն է և կոռուպցիայի տարածվածությունը:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Խաղացողին հեռացրել են ֆուտբոլային խաղից՝ հավի հետ վատ վերաբեևրվելու պատճառով

Խորվաթիայի սիրողական ֆուտբոլի լիգայում տեղի է ունեցել առանձնահատուիկ դեպք: Խաղացողին զրկել են խաղի իրավունքից՝ հավին հարվածելու համար և նրա նկատմամբ սկսվել է դատական գործընթաց:

Ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ, ֆոտբոլի դաշտ են մտել մի քանի հավեր: Խաղացողներից մեկը վազել է թռչունների հետևից, ոտքով հարվածել նրանցից մեկին, այնուհետև նրան շպրտել ցանկապատից այն կողմ: Դա բավական էր, որ մրցավաըրը նրան կարմիր քարտ ցույց տար:

Խորբվաթիայի կենդանասերների ասոցիացիան, դատի է տվել խաղացողին և նա պետք է ներկայանա դատարան՝ որպեսզի բացատրի, թե ինչու է նման կերպ պահել իրեն:

 

armenpress.am

Թուրքական իշխանություններն ԻՊ-ի «ներքին աշխատանքի» գաղտնիքներն իմացել են ալ Բաղդադիի կնոջից

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ոչնչացված պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի կինը բազմաթիվ տեղեկություններ Է հայտնել ԻՊ-ի «ներքին աշխատանքի» վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին գրում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով թուրքական իշխանությունների ներկայացուցիչներին:Կինը 2018 թվականի հունիսի 2-ին Թուրքիայի հարավի Հաթայի մարզում ձերբակալվել Էր ԻՊ-ի պարագլխի եւս 10 ազգականների հետ: «Մենք բավականին արագ պարզեցինք (ալ Բաղդադիի կնոջ) անձը»,-ասել Է թուրքական իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ կինը կամավոր տեղեկություններ Է հայտնել ալ Բաղդադիի, ինչպես նաեւ ԻՊ-ի գործունեության վերաբերյալ:«Մենք կարողացել ենք շատ բան հաստատել այն ամենից, ինչը մենք արդեն գիտեինք: Մենք նաեւ ստացել են նոր տեղեկատվություն, որը հանգեցրել Է մի շարք լրացուցիչ ձերբակալությունների»,-նշել Է պաշտոնյան:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ ավելի վաղ հայտնել Էր, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունների աշխատակիցները բռնել են Ալ Բաղդադիի կնոջը: «Մենք բռնել ենք Ալ Բաղդադիի կնոջը, բայց աղմուկ չենք բարձրացրել դրա պատճառով: Ես այդ մասին պատմում եմ առաջին անգամ»,-հայտարարել Է նա, որի խոսքը նոյեմբերի 6-ին մեջբերել են թուրքական ԶԼՄ-ները:Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Էր ամերիկյան հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում Բաղդադիին վերացնելու մասին:Ավելի ուշ ԻՊ-ն ընդունել Էր իր պարագլխի զոհվելը եւ հայտնել Բաղդադիին փոխարինող ընտրելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Էրդողանը հայտարարել Է, որ քրդական կազմավորումներն իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայից

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» կազմավորումները, որոնց Անկարան համարում Է ահաբեկչական կազմակերպություն, տակավին իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայի հյուսիս - արեւելքից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին այս պնդմամբ հանդես Է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:

«Մի կողմից մենք բանակցություններ վարեցինք (ԱՄՆ-ի հետ), որոնց արդյուքում ահաբեկիչներին տրվեց 120 ժամ, որպեսզի հեռանան, բայց այդ (համաձայնությունները) չեն կատարվել: Ռուսաստանի հետ մեր համաձայնագրի շրջանակներում տրվել Է 150 ժամ, բայց ահաբեկիչները դուրս չեն եկել (Սիրիայում) այդ տարածքներից»,- պնդում Է Թուրքիայի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Գիտնականները ՄԻԱՎ-ի նոր շտամ են հայտնաբերել

19 տարվա աշխատանքից հետո գիտնականների թիմը մարդու իմունաանբավարարության՝ ՄԻԱՎ-ի նոր շտամ է հայտնաբերել:

Abbott Laboratories ընկերությունը հետազոտությունն անցկացրել է Միսսուրի համալսարանի հետ համատեղ, և եկել է այն եզրակացության, որ նոր շտամը ՄԻԱՎ-1-ի տարբերակի Մ խմբի մաս է կազմում՝ ՄԻԱՎ-1-ը վիրուսային այն ենթատեսակն է, որը գլոբալ ՄԻԱՎ պանդեմիա է առաջացնում, գրում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով:

Գիտնականները պնդում են, որ մտահոգվելու կարիք չկա, քանի որ բուժման ժամանակակից մեթոդներն արդյունավետ են նոր շտամի դեմ: Այնուամենայնիվ, նոր շտամի հայտնաբերումն առավել լիարժեք պատկեր է տալիս, թե ինչպես է զարգանում ՄԻԱՎ-ը և թույլ կտա ՄԻԱՎ ախտորոշման առավել ճշգրիտ մեթոդներ մշակել:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, աշխարհում ՄԻԱվ վարակակիր մոտ 36,7 մլն մարդ կա: Դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդության մոտ 70 մլն դեպք, որից 35 մլն հիվանդ մահացել է:

 

panarmenian.net

Թրամփն ու Էրդողանը վերահաստատել են, որ կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցությունների արդյունքում վերահաստատել են, որ կհանդիպեն Վաշինգտոնում նոյեմբերի 13-ին:

Ինչպես ասվում է Թուրքիայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, գրում է «Իզվեստիան»:

Նոյեմբերի 6-ին Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի հետ: Բացի այդ, նա ասել է, որ «անհամբեր» սպասում է հանդիպմանը Սպիտակ տանը:

Ըստ ԱՄՆ նախագահի, Էրդողանն ասել է իրեն, որ Անկարան «բազմաթիվ ԻՊ գրոհայինների է գերեվարել, այդ թվում ահաբեկիչ Ալ Բաղդադիի կնոջն ու քրոջը»:

 

ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները քննարկել են նաև Թուրքիայի սահմանը Սիրիայի հետ, ահաբեկչության ոչնչացմանն ու քրդերի հետ թշնամանքի կասեցմանն առնչվող հարցեր, գրել է Թրամփը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցականի տակ էր դրել նոյեմբերի 13-ին կայանալիք իր այցն ԱՄՆ այդ երկրի Կոնգրեսի Ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման պատճառով: Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: «Բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ընդունում»,-ասել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով: