Մամուլի տեսություն 09.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113365-Մամուլի_տեսություն_09.11.2019
Իրանի բանակի ՀՕՊ համակարգերը այս երկրի հարավային բաժնում խոցել են Իրանի օդային սահմանները խախտած ԱԹՍ-ը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 09, 2019 14:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.11.2019

Իրանի բանակի ՀՕՊ համակարգերը այս երկրի հարավային բաժնում խոցել են Իրանի օդային սահմանները խախտած ԱԹՍ-ը:

«Մարդոմ Սալարի»

Իրանի միջուկային կարողությունը և Թրամփի պատրանքը

Ամերիկացի դիվանագետ և Միջին Արևելքի հարցերի փորձագետ Մարտին Ինդիքը Foregin Afairs պարբերականի ամենավերջին համարում հրապարակված հոդվածում Դոնալդ Թրամփի միջինարևելյան քաղաքականությունը ապարդյուն է բնութագրել և գրել, որ ԱՄՆ-ը, շարունակելով իր միջինարևելյան ներկա քաղաքականությունները անապատում պատրանքի հետևից վազելուց բացի ուրիշ ելք չունի: Նա համոզված է, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա միջուկային համաձայնությանը և Թրամփը իր միջինարևելյան քաղաքականությունները այդ թվում Իրանի նկատմամբ քաղաքականությունները պետք է սահմանափակի մատչելի նպատակներին:

 

«Ջավան»

Կասկածելի կին քննիչը արտաքսվել է

Հոկտեմբերի 28-ին, Իրանի անվտանգության սարքերը, Նաթանզի միջուկային օբյելտում ՄԱԳԱՏԷ-ի մի խումբ քննիչների կողմից անցկացվող ստուգումների ժամանակ, ահազանգեր են հնչեցրել քննիչներից մեկի մոտ վտանգավոր նյութերի առկայության մասին: Իրանի ատոմային էնէրգիայի կազմակերպությունը և ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը ասում են, որ այս սարքերը ակտիվացել են Նաթանզի օբյեկտ ՄԱԳԱՏԷ-ի քննիչներից մեկի մուտքի ժամանակ և այս ահազանգերը այս կին քննիչից կատարված մի քանի առանձին քննություններում ու նույնպես հիշյալի օգտագործած զուգարանում կրկնվել են: Իրանը դեռ  մանրամասներ չի հաղորդել այդ «կասկածելի» ու «վտանգավոր» նյութերի մասին, որ ՄԱԳԱՏԷ-ի քննիչը աղտոտված է եղել դրան, սակայն Վիեննայում տեղակայված ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնատեղիում Իրանի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին ու Իրանի ատոմային էնէրգիայի կազմակերպությունը այդ մասին հրապարակած առանձին հաղորդագրություններում ասել են, որ կասկած չկա ստուգումների ժամանակ այդ կին քննիչն իր հետ ունեցել է որոշ կասկածելի նյութեր:

 

«Քեյհան»

ԻՀՊԿ-ն Իրանում շահագործման է հանձնել  շինարարական 700 նախագիծ

Հինգշաբթի օրը, շինարարական 700 նախագծերի բացման արարողության ընթացքում, ԻՀՊԿ-ի Թեհրանի Մոհամմեդ մարգարե զորքի հրամանտար Բրիգադային գեներալ Մոհամմեդ Ռեզա Յազդին ասել է.«Թեհրանի զորքը ունի 1300 ջիհադական նախագծեր, որ դրա 600 խմբերի Թեհրանի թաղամասերում ծառայություն են մատուցելու ժողովրդին և 700-ը երկրի տարբեր վայրերում:

Նա նշել է.«Այս արարողության ընթացքում շահագործման հանձնեցինք 700 շինարարական նախագծեր և նույնպես հինգշաբթի օրվանից շուրջ հազար ձեռք օժիտ է նվիրվելու երիտասարտդ զույգերին, որոնցից 200-ը մինչը աշխարհազորի շաբաթը կտրամադրվի երիտասարդ զույգերին»:

 

«Արման Մելլի»

Երկրորդ ԱԹՍ-ն նույնպես խոցվել է

Ուրբաթ օրը Իրանի բանակի ՀՕՊ համակարգերը Մահշահր նավահանգստի երկնքւոմ խոցել են Իրանի օդային սահմանները խախտած մի ԱԹՍ: Դեռևս պարզ չէ թե այս ԱԹՍ-ը ո՞ր երկրին է պատկանում: Իրանի բանակի հակաօդային պահապանության ուժերի հրամանատարն ասում է.«Այս կտրուկ քայլը և հրթիռի արձակումը Իրանի սահմանները խախտած ԱԹՍ-ի դեմ համապատասխան հակազդեցություն է եղել և ագրեսոր ԱԹՍ-ը կարևոր վայրերին հասնելուց առաջ Իրանի ՀՕՊ միատարր ցանցի լիարժեք զգոնության շնորհիվ կործանվել է»:

Հատկանշական է, որ  Խորդադի 3 ՀՕՊ համակարգի կողմից ԱՄՆ-ի ԱԹՍ-ն խոցվելուց հետո սա երկրորդ ԱԹՍ-ն է, որ խոցվում է Իրանի ՀՕՊ համակարգերի կողմից:

 

armenpress.am

Ադրբեջանը մեկ շաբաթում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  2500 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

news.am

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է քաղաքական ճանապարհով որոշվի բանակցությունների ընթացքում. Լավրով

Ողջունում ենք սահմանին եւ շփման գծում համեմատական կայունության պահպանումը: Կարծում ենք, որ լարվածության հետագա նվազեցումը կկարողանար նպաստել այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որը կնպաստեր բանակցային գործընթացին, «Մեդիամաքս» գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի մասին հարցին, ապա այն դասվում է առավել բարդ հարցերի թվին, նշել է Սերգեյ Լավրովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է քաղաքական ճանապարհով որոշվի բանակցությունների ընթացքում՝ իրավաբանորեն պարտավորեցնող կամարտահայտման հիման վրա: Այս աշխատանքի չափանիշները՝ ներառյալ կազմակերպական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Սերգեյ Լավրովը նաեւ պատասխանել է այն հարցին, թե ինքն արդյոք հնարավոր համարո՞ւմ է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերկենդանացումը՝ առանց այն կապելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եւ Ռուսաստանն արդյոք պատրա՞ստ է դրանում դերակատարում ունենալ:

«Մեկնաբանելով արձանագրությունների ստորագրման արդյունքները՝ ես մեր երկրի անունից հայտարարել եմ, որ Ռուսաստանը պատրաստ է այս գործընթացին աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի հետ համագործակցության նախագծերի հետագա իրականացման միջոցով, առաջին հերթին՝ էներգետիկ եւ տրանսպորտա-հաղորդակցային ոլորտներում»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջին հերթին Երեւանի եւ Անկարայի երկկողմ օրակարգի հարց է:

«Ցավոք, այս փուլում մեր գործընկերներին առայժմ չի հաջողվում հասնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Հույս ունենք, որ Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն այս ուղղությամբ աշխատել: Կարծում ենք, որ նման հնարավորություններ կան: Մեր կողմից պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ: Առավել եւս, որ հայ-թուրքական առկա տարաձայնությունների արագ կարգավորումը կծառայեր Անդրկովկասում ընդհանուր քաղաքական մթնոլոտի առողջացմանը, այնտեղ անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:

Սերգեյ Լավրովը նաեւ նշել է Երեւանի արտաքին քաղաքականության հավասարակշռված բնույթը:

«Մեր կարծիքով՝ Երեւանի վարած արտաքին քաղաքականությունը հավասարակշռված, պատասխանատու բնույթ ունի: Նշում ենք հայ բարեկամների հանձնառությունը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության պահպանմանն ու ամրապնդմանը, հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմ միավորումներին եռանդուն մասնակցությանը»,- նշել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Երեւան:

Նրա խոսքով՝ այցի շրջանակում տեղի կունենան Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցեր:

Լավրովն այցի շրջանակում կայցելի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ պսակ կդնի ի հիշատակ անմեղ զոհերի:

 

armenpress.am

Լավրովը Հայաստանում կհանդիպի Դիվանագիտական դպրոցի սաների և տարբեր բուհերի ուսանողների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ կժամանի Հայաստան:

Այցի շրջանակներում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կունենա նաև Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը:

 

armenpress.am

Երիտասարդների մասնակցությունը նկատելի աճել է քաղաքացիական ու քաղաքական գործընթացներում

Հայաստանում հեղափոխությունից հետո քաղաքացիական, քաղաքական գործընթացներում երիտասարդների մասնակցության թվերը նկատելի աճել են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի երիտասարդության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը, ներկայացնելով իրենց կողմից անցկացված սոցհարցման արդյունքները, նշեց, որ այդ թիվն աճել է 10-12 տոկոսով: Քաղաքական անցուդարձով հետաքրքրվողների թիվն այսօր 82 տոկոս է, մինչ հեղափոխությունը մոտ 70 տոկոս էր: Ատոմ Մխիթարյանը նկատեց, որ նվազել է քաղաքացիական հասարակության կազմակերպություններում որոշումներ կայացնող երիտասարդների թիվը: Եթե նախկինում  7-8 տոկոս էր, ապա այսօր 5 տոկոս է:

 

news.am

Խոշոր հրդեհ Ազգային ժողովի շենքին կից շինության տանիքում

Երեւանի Դեմիրճյան փակուղում հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Այս պահին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, հրդեհը բռնկվել է ժամը 15.11–ին։ Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: