Իրանի նոր քայլերը՝ միջուկային տեխնոլոգիայի ու գիտության կիրառան ուղղությամբ
Միջուկային արդյունաբերությունը հզորություն տվող արդյունաբերություն է:
Կիրակի օրը, Բուշեհրի ատոմակայանի երկրորդ հատվածի բետոնապատման աշխատանքների մեկնարկի միջոցառման ժամանակ, անդրադառնալով միջուկային գիտելիքի նշանակության վերաբերյալ մեծարգո առաջնորդի հայտարարությանն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին ասել է.«Միջուկային արդյունաբերությունը կարող է հզորություն առաջացնող արդյունաբերություն լինել, սակայն հեղափոխության թշնամիները ձգտում են խլել հզորության այդ աղբյուրը»:
Սալեհին ԻԻՀ պատրաստակամությունն է հայտնել իր միջուկային փորձը փոխանցել պարսիցծոցյան ավազանի երկրներին, որոնք նոր են սկսել կիրառել միջուկային էներգիա:
Բուշեհրի ատոմակայանի երկրորդ և երրորդ հատվածների կառուցման հիմքը դրվել է 2016թվականին:
Ատոմակայան կառուցելու տեխնոլոգիային Իրանի հասանելիությունը հնարավոր է դարձել Ռուսաստանի հետ համագործակցությամբ և Բուշեհրի ատոմակայանն այդ համագործակցության արդյունքն է:
Նշելով, որ Իրանը Ռուսատսնաի հետ համագործակցում է գիտական, այդ թվում՝ կայուն իզոտոպների արտադրության ոլորտում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Բուշեհրի ատոմակայանը կարող է ապագայում 200-400 հազար խորանարդ քմ քաղցր ջուր ապահովել Բուշեհրի ժողովրդի համար, իսկ այդ երկու ատոմակայանների շահագործմամբ, 22 հազար կիլովատ ժամ էլեկտրաէներգիա կարտադրվի:
Չնայած շրջափակումներին, վերջին տարիների ընթացքում իրանցի մասնագետների ջանքերի արդյունքում Իրանի միջուկային վառելիքի ցիկլը կատարելագործվել է և այսօր, գիտելիքի ու տեխնոլոգիայի տեսանկյունից, ԻԻՀ գտնվում է աշխարհի սակավաթիվ զարգացած երկրների շարքում:
Այդ ճանապարհին ահաբեկչական հարձակումների են ենթարկվել և սպանվել Իրանի մի խումբ միջուկային գիտնականներ: Սակայն այդ պանծալի երթը մեկ վայրկյան անգամ չի դադարել:
ԻԻՀ-ը Թեհրանի հետազոտական ռեակտորի վառելիքն արտադրելով, չարորակ հիվանդությունների դեղերի արտադրության հնարավորություն ստեղծեց:
Անցած շաբաթ ևս, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենի ներկայությամբ, Նաթանզի օբյեկտում շահագործման է հանձնվել IR 6 ցենտրիֆուգների նոր սերունդը, որոնք, ցենտրիֆուգների առաջին սերնդի համեմատությամբ, կարող են 10 անգամ ավելի շատ ուիրան հարստացնել:
Այս բոլորը վկայում են, որ Իրանը մեծ առաջընթաց է արձանագրել միջուկային ոլորտում:
Այդ հաջողությունները ձեռք են բերվել այն պայմաններում, երբ արևմտյան երկրները խուսափել են միջուկային ոլորտում համագործակցել Իրանի հետ և ՄԱԳԱՏԷ-ին ճնշելով, փորձել են արգելք հանդիսանալ Իրանին տեխնիկական օգնությունների փոխանցման ճանապարհին:
ԻԻՀ-ը, հարգելով իր միջուկային հանձնառությունները և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության շրջանակում, հաջողել է հասանելիություն ունենալ միջուկային գիտելիքի բարդ տեխնոլոգիային:
Գիտության մյուս ոլորտներում ևս, շրջափակումների պայմաններում, Իրանը մեծ հաջողություններ է արձանագրել: