ՌԴ վարչապետի այցը Հայաստան
ՌԴ վարչապետ՝ Դմիտրի Մեդվեդևը , որ Ղարաբաղյան հարցի կարգավորման շրջանակներում ուղևորվել է Կովկասյան տարածաշրջան, ապրիլի 7-ին ժամանել է Երևան: Նա հանդիպում ու բանակցություն է ունեցել ՀՀ պաշտոնատարների հետ:
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտվելուց և հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը սրվելուց հետո, Ղարաբաղյան հակամարտությունը կրկին անգամ հայտնվել է տարածաշրջանի և արևմտյան պետությունների ուշադրության կենտրոնում:
Հակամարտությունը սրվելուց անմիջապես հետո, Ռուսաստանը հակամարտ կողմերին զսպվածություն պահպանելու և կրակը դադարեցնելու կոչ է արել: Կովկասյան տարածաշրջանում հրադադար հաստատելու անհրաժեշտությունն ընդգծելու առումով ՌԴ դերն ավելի մեծ է եղել տարածաշրջանային ու վերտարածաշրջանային մյուս դերակատարներից:
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտում հրադադար հաստատելու անհրաժեշտության կապակցությամբ ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի և բանակի շտաբի պետի հստակ հայտարարություններից հետո, Բաքվին և Երևանին ուղղված Դմիտրի Մեդվեդևի զգուշացումներով ուղեկցված արտահայտությունները Ռուսաստանի կարևորագույն հակազդեցությունն են եղել ղարաբաղյան ճգնաժամի վերաբերյալ:
Երևանում Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրումը կենսական նշանակություն ունի և պետք է կանխել այն:
Մեդվեդևն ընդգծել է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում կրակի դադարեցման կարևորությունը:
«Անհրաժեշտ է պահպանել 1994 թվականի հրադադարի ռեժիմի համաձայնագիրը», ասել է ՌԴ վարչապետը, կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը : «ՌԴ-ն հակամարտության կարգավորման համար կանի ամեն բան».- ասել է վարչապետը։
ՌԴ քաղաքական ու պետական պաշտոնյաներն այդ հայտարարություններով փաստորեն նախազգուշացնում են այն երկրներին ,որոնք հույս ունեն նպաստելով Ղարաբաղյան հակամարտության սրմանը, իրենց ազդեցությունը մեծացնել Կովկասյան տարածաշրջանի հավասարություններում:
Միգուցե Թուրքիան ,որ արևմտյան լրատվամիջոցների կողմից որպես օտարերկրյա միջամտություն իրականացրած երկրներից մեկն է ներկայացվում, ՌԴ պետական պաշտոնյաների զգուշացումների թիրախում գտնվող երկրներից մեկն է համարվում:
Իրականում, Արևմուտքը և Թուրքիան ցանկանում են, որ Ուկրաինայի ճգնաժամից հետո Մոսկվան ներքաշվի Ռուսաստանի մոտ գտնվող տարածաշրջանի հակամարտությունների մեջ: Ապրիլի 6-ին Բաքվում տեղի ունեցավ Իրանի, Ադրբեջանի և Մոսկվայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը,որից հետո, Լավրովն ասաց.-«Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտող կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ համաձայնության հասնելու հարցում»:
«Մենք պատրաստ ենք աջակցել, որպեսզի այդ համաձայնությունը չխախտվի»,- ընդգծել է Լավրովը: Ռուսաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը, որոնք առաջիկայում կայցելեն տարածաշրջան: «Կարևոր է հանդարտեցնել իրավիճակը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
Այս քաղաքական հայտարարությունները փաստորեն զգուշացում են` ուղղված Ղարաբաղի հակամարտ կողմերին և արևմտյան ու տարածաշրջանային երկրներին,որոնք միջամտել են կովկասյան նոր ճգնաժամին: Այնուամենայնիվ ղարաբաղյան շփման գոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից անցած տարիների ընթացքում բոլորը խոստովանել են ,որ այդ հրադադարի ռեժիմը փխրուն է եղել: Ռուս պաշտոնատարները հույս ունեն,որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելով, կկարողանան վերջակետ դնել հրադադարի անկայուն և փխրուն իրավիճակին: Միգուցե այդ պատճառով ՌԴ քաղաքական ու լրատվական որոշ շրջանակներ ղարաբաղյան հակամարտության վերջին իրադեպերը լուսաբանելիս խոսել են Մադրիդյան սկզբունքների մասին: 2007 թ. դեկտեմբերին Մադրիդյան նիստում Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները կարևորում են երեք հիմնական հարցեր,որոնք են՝ սպառնալիքից և ուժային միջոցներից խուսափումը, հակամարտ երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնավարության իրավունքը: Թվում է,որ Ղարաբաղյան վերջին դեպքերը ավելի լուրջ են դարձրել ճգանաժամի կարգավորման անհրաժեշտությունը: Բայց տարածաշրջանում հաստատված փխրուն հրադադարը հուսալի պատկեր չի խոստանում Կովկասում անվտանգության ապահովման կապակցությամբ: