Մամուլի տեսություն 18.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113613-Մամուլի_տեսություն_18.11.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի ղեկավարը Թրամփին անվանել է «խաբեբա» ,ով համարվում է ամերիկյան ժողովրդավարության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 18, 2019 13:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.11.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի ղեկավարը Թրամփին անվանել է «խաբեբա» ,ով համարվում է ամերիկյան ժողովրդավարության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքը:

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի ղեկավար դեմոկրատ Ադամ Շիֆը Թրամփին անվանել է «խաբեբա» և «ամերիկյան ժողովրդավարության դեմ ուղղված մեծագույն սպառնալիք»:

Շիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի կողմնակիցներից է: Նա   նախագահում է Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործով բաց լսումները:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում  կայացած Դեմոկրատական Դեմոկրատական կուսակցության միջոցառումներից մեկում ունեցած ելույթում   Ադամ Շիֆը խոստացել է Թրամփին ուղարկել այնտեղ,որտեղից նա եկել է,բայդ դա պետք է իրականացնել քվեարկության միջոցով:

Նա հավելել է.«Սպիտակ Տանը գտնվող խաբեբային կուղարկենք այնտեղ, որտեղից նա եկել է, որտեղ մինչ նախագահ դառնալը աշխատում էր նա: Գիտեք ինչո՞ւ: Որովհետև  մենք քվերակության միջոցով դա կիրականացնենք»:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Հայտնաբերվել են Իրանում խառնակություններ հրահրող աձինք

Իրանի իսլամական հանրապետության անվտանգության նախարարությունը վառելիքի սպառման կառավարման նախագծի իրագործումից հետո առաջացած հարցերի վերաբերյալ հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է.«Հայտնաբերվել են անցած երկու օրերի ընթացքում երկրում խառնակություններ հրահրող անձինք և համապաստասխան քայլեր են ձեռնարկվում նրանց նկատմամբ»:

Հաղորդագրության մեջ ասված է.«Անշուշտ այս խառնակություւնների հետ կապված  հույսեր փայփայող թշնամիներն ինչպես անցյալում, ամոթից բացի այլ ձեռքբերում չեն կարող ունենալ: Իրանի սիրելի ու ազնիվ ժողովրդի համար խաղաղություն  ու անվտանգություն հաստատելը,մեր կրոնական ու ազգային պարտականությունն ենք համարում և մեծարգո առաջնորդին ու պանծալի ժողովրդին վստահեցնում ենք,որ այս ճանապարհին ոչ մի ջանք չեն խնայելու»:

«Քեյհան» օրաթերթ»

ՄԱԿ.«Մերկելը և Մակրոնը մեղսակից են  բին Սալմանի կողմից իրականացված Խաշողջիի սպանությանը»

Յուրաքանչյուր օր որ անցնում է, սաուդյան այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության հետ կապված նոր բացահայտումներ են լինում:

Արտադատարանային սպանությունների հարցերով ՄԱԿ-ի  հատուկ զեկուցող Ագնես Քալլամարդը  ,որ հետաքննում է Խաշողջիի սպանության գործը,«Բիզնես Ինսայդըր»-ին տված հարցազրույցում ասել է.«Միջազգային հանրությունը բավարար չափով քայլեր չի ձեռնարկել սաուդյան լրագրողի սպանության մանրամասները բացահայտելու համար»:

Քալլամարդն իր զեկույցում պահանջել է անկախ հետաքննություն անցկացնել Արաբիայի իշխանությունների , այդ թվում գահաժառանգ բին Սալմանի վերաբերյալ: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ասել է.«Անընդունելի է այն փաստը,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաշողջիի սպանությունը համարում է «մի բան», իսկ եվրոպացի առաջնորդներ Անգելա Մերկելը և Էմանունել Մակրոնը ևս միացել են Թրամփին»: ՄԱԿ-ի ներկայացուցիչը հավելել է.«Մերկելը և Մակրոնը կարող էին քաջություն դրսևորել, բայց նրանք դա չարեցին և Օսակայի փորձը ցույց է տալիս,որ նրանք աջակցում են Արաբիային»: 

 

 «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Իրանի ռազմավարական նշանակություն ունեցող պաշարները ցանկալի մակարդակում են

Իրանի պետական առևտրի ընկերության գործադիր տնօրենն ասել է.«Հիմնական ապրանքներ հայթայթելու առումով, շուկայում ոչ մի խնդիր չկա»:

Շուկայի հարցերի կարգավորման շտաբի 3-րդ նիստի շրջանակներում, Յազդան Սեյֆն ասել է.«Երկրի տարբեր քաղաքների ու շրջանների մթերային շղթայական խանութները ցույց են տալիս,որ  բավարար չափով կան հիմնական ապրանքներ, այդ թվում բրինձ, շաքար, կարմիր միս, սպիտակ միս և ոչ մի մտահոգություն չունենք դրանց հայթայթման առումով»: 

 

Armenpress.am

Պարսկական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփվեց  

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում նոյեմբերի 16-ին ամփոփվեց Պարսկական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը. կայացավ մրցույթի մրցանակաբաշխությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, 2019 թ. մայիսին մեկնարկած երկփուլ մրցույթին մասնակցում էին  12-15 տարեկան շուրջ 200 սան:

Մրցույթի առաջին փուլը հաղթահարել էին 52 մասնակից, որից մրցանակային տեղերի արժանացան 8-ը. ժյուրիի կողմից սահմանված պարսկերեն և հայերեն լավագույն ասմունքողների 3-ական մրցանակներին համակազմակերպիչներ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից շնորհվեց ևս 1-ական հատուկ մրցանակ համապատասխանաբար՝ հայերենի և պարսկերենի համար:

Մրցանակները հանձնեցին ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին, դեսպանության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գևորգյանը: Պարսկերեն ասմունքի I մրցանակի արժանացավ Վլադ Ստեփանյանը (Մեղրիի մարզամշակութային կենտրոն), II մրցանակը տրվեց Ալբերտ Առաքելյանին (Գյումրիի թիվ 6 հիմն. դպրոց), III մրցանակը՝ Միլենա Հակոբյանին (Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոց): Պարսկերենով ասմունքի հատուկ մրցանակ ստացավ Լիլիթ Ստեփանյանը (Աբովյանի Ա. Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց): Հայերեն ասմունքի համար I մրցանակի արժանացավ Արաքսյա Գրիգորյանը (Կարբիի Վ. Թեքեյանի անվ. միջն. դպրոց), II մրցանակի՝ Գրիգոր Շահբազյանը (Երևանի Հ. Կարապենցի անվ. դպրոց), III մրցանակ՝ Միլենա Փալթաջյանը (Երևանի թիվ 136 հիմն. դպրոց): Գրադարանի հատուկ մրցանակ ստացավ Անի Արղությանը (Մխ. Սեբաստացի կրթահամալիր). նրանք արժանացան պատվոգրերի և հուշանվերների:

Մրցանակաբաշխությանը Ազգալդյանի անվան դպրոցի սաները ներկայացրեցին Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգությունից մանրապատումներ, մյուսները պոեմից ասմունքեցին հատվածներ: Երաժշտական կատարումով հանդես եկան Պետական կոնսերվատորիայի IV կուրսի ուսանողուհի Լ. Դավթյանը՝ Մ. Հայրապետյանի նվագակցությամբ, և «Կապույտ մզկիթ»-ի ուսանող Գ. Գալթավյանը:

 

Hayatsk.info

Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ

Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 27-ը վիրավորվել են սիրիական Էլ-Բաբ քաղաքում, որը գտնվում է հանրապետության հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին շաբաթ օրը հաղորդել է Anadolu-ն:Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր թվիթերյան էջում տեղեկացրել էր 10 զոհված և 15 վիրավորների մասին: Նրա խոսքով՝ պայթուցիկներով լցված մեքենայի պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կայարանում: Նախարարությունը պնդում է, որ այն բեմադրվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների կողմից:Գործակալության տվյալներով՝ Էլ-Բաբը 2016 թվականին «ընդհանուր առմամբ մաքրվել է ՔԱԿ-ի ահաբեկիչներից» ՝ «Եփրատի վահան» թուրքական գործողության արդյունքում:

1in.am

Լոնդոնի դատարանը Ասանժին թողեց կալանքի տակ

 Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել Է կալանքի տակ, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին եւ 19-ին: Այդ մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հերթական տեխնիկական լսումներն անցել են Լոնդոնի Վեսթմինսթերի օկրուգի մագիստրատական դատարանում: Ասանժը դրանց բանտից մասնակցել Է տեսակապով, որտեղ պահվում Է գրավով դուրս գալու պայմանների խախտման դատավճռով:Դատարանը խնդրել Է հաստատել Ասանժի անունը եւ ծննդյան ամսաթիվը, դատավորը հիշեցրել Է, որ այսօրվա լսումներն անհրաժեշտ ադմինիստրատիվ ընթացակարգ են արտահանձնման գործերում, երբ դատապարտյալը պետք Է դատարանում հայտնվի 28 օրվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս:Ասանժի փաստաբան Գարեթ Փիրսը հայտարարել Է, որ Ասանժը իրեն վատ Է զգում, չունի համակարգչից օգտվելու հնարավորություն, եւ խնդրել Է մեղմացնել կալանքի պայմանները: Դատավորը պատասխանել Է, որ դրա իրավասությունը չունի եւ մերժել Է խնդրանքը:Այսօրվա լսումները տեւել են չորս րոպե: