Մամուլի տեսություն 19.11.2019
Ռուսաստանը պատրաստ է զենք վաճառել Իրանին
Իսլամական Հանրապետություն օրաթերթ
Ռուսաստան, պատրաստ ենք զենք վաճառել Իրանին
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունների դաշնային կազմակերպության նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զենք վաճառել Իրանին:
Դմիտրի Շուգաևը, Ռիա Նովոստի լրատվական գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է այս հարցը քննարկել Թեհրանի հետ: Նա հավելել է, որ այս կապակցությամբ նախագծերը կգործադրվեն Իրանի նկատմամբ սպառազինական ոլորտի պատժամիջոցների ժամկետի ավատին:
Ավելի վաղ, ԻԻՀ նախագահը հայտարարել էր. «Արդեն երկար տարիներ, ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա, Իրանից զենք գնելն արգելված է և մենք չենք կարողանում մեր զենքը վաճառել: Սակայն եթե պահանենք ՀԳՀԾ-ն, հաջորդ տարի, երբ սպառազինական պատժամիջոցների ժամկետն ավարտվի, մենք կկարողանանք հեշտությամբ զենք գնել ու վաճառել»:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ը սպառնացել է Իրաքին, որ Իրանի նկատմամբ թշնամական քաղաքականություն չվարելու դեպքում, այդ երկիրը կդառնա երկրորդ Հյուսիսային Կորեա
Իրաքի խորհրդարանի նախագահ Սալիմ Ալ Ջաբուրին հայտարարել է, որ Բերթ Մաքգորգը սպառնացել է Իրաքին, որ ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանը չմիանալու դեպքում, Վաշինգտոնն այդ երկրին կվերածի երկրորդ Հյուսիսային Կորեայի:
Ալ Ջաբուրին ասել է. «Հանդիպումներից մեկի ժամանակ, Մաքգորգը իր բջջային հեռախոսը հանեց իր գրպանից և ցույց տալով Հյուսիսային Կորեայից մի նկար, նշել է, որ Իրաքը պետք է ՝ընտրի Իրանի ու ԱՄՆ-ի միջև»:
Իրաքի խորհրդարանի նախկին նախագահը հավելել է, որ այնուհետև տեղի է ունեցել վիճաբանություն և ինքն ԱՄՆ-ի բանագնացին կոչ է արել չմիջամտել Բաղդադի ներքին հարցերին:
Մաքգորգը Բարաք Օբամայի նախագահության շրջանում, 2014թ. եղել է այդ երկրի ներկայացուցիչը հակաիլիպական միջազգային կոալիցիայում: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր մինչև վերջերս:
Իսլամական հանրապետություն օրաթերթ
Ամերիկյան պարբերական. Թրամփը լրջորեն տրամադրված չէ Միջին Արևելքից դուսր գալու հարցում
National Interest ամերիկյան պարբերականը գրել է. «ԱՄՆ նախագահը, հակառակ իր հայտարարությունների, լրջորեն տրամադրված չէ Սիրիայից ու Միջին Արևելքից իր ուժերը դուրս բերելու հարցում»:
Ամերիկյան պարբերականը գրել է, որ Սիրիայում ամերիկյան զորայինների քանակն այժմ ավելի շատ է, քան 2018թ դեկտեմբերին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկացի զորայինները ԻԼԻՊ-ի դեմ 4 տարի տևած պատերազմից հետո, հեռանում են Սիրիայից:
Թրամփը բազմիցս նշել է, որ Սիրիայից դուսր է բերելու ամերիկյան ուժերը: Սակայն վերջերս նա հայտարարեց, որ ամերիկյան զորուժը տեղակայվելու է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող նավթահորրեի մերձակայքում:
armenpress.am
Լիբանանի բանկերն անկարգությունների պատճառով սահմանափակել են կանխիկ գումարների հանումը
Լիբանանի բանկերը քաղաքական բողոքներով պայմանավորված ընդմիջումից հետո վերսկսել են աշխատանքը, եւ օտարերկրյա արժույթով հաշիվներից շաբաթական մինչեւ 1000 դոլար փող հանելու սահմանափակումներ են մտցրել: Ինչպես հայտնել Է Լիբանանի բանկերի ասոցիացիան, այս կոորդինացված միջոցառումները լինելու են ժամանակավոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արտասահման միջոցների փոխանցումներն բանկերը թույլատրելու են բացառապես անձնական արտակարգ պատճառների դեպքում:
Արտասահմանից դրամական փոխանցումների սահմանափակումները չեղարկվել են: Սահմանափակումները համաձայնեցված են Լիբանանի ազգային բանկի հետ, ճշտել Է ասոցիացիան:
Բանկերը փակ են եղել անցած ամսվա մեծ մասի ընթացքում, իսկ անցած շաբաթ բանկերի աշխատակիցները գործադուլ են արել՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության միջոցներն իրենց աշխատանքի համար: Լիբանանում զանգվածային բողոքներն սկսվել են հոկտեմբերի կեսերին տնտեսական ճգնաժամի ֆոնին: Հոկտեմբերի 29-ին բողոքողների ճնշման ներքո հրաժարական տվեց վարչապետ Սաադ Հարիրին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Վրաստանի վարչապետն օրինական Է համարել հանրահավաքի ցրումը խորհրդարանի մոտ
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան օրինական Է համարել հատուկ նշանակության ուժերի գործողությունները, որոնք նոյեմբերի 18-ին ցրել են խորհրդարանը պիկետող ընդդիմադիրներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր երկրում խոսքի ազատությունը լիովին ապահովված Է: Մի քանի օր կարծիքների արտահայտման ազատությունն ընթանում Էր առանց խնդիրների, բայց այնուհետեւ մի քանի անպատասխանատու քաղաքական գործիչներ կոչ արեցին քաղաքացիներին՝ նախ՝ արգելափակել ճանապարհները եւ բարիկադներ կանգնեցնել, այնուհետեւ՝ շրջափակել խորհրդարանի շենքը: Գիշերվա ընթացքում խորհրդարանի աշխատանքը հարցականի տակ դրվեց, գլխավոր պետական հաստատությունը չԷր գործում կես օր: Փաստորեն հանրահավաքի մասնակիցները հարձակվել են ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների վրա: Նման դեպքում ոստիկանությունն ու կառավարությունն ընդունեցին որոշում, որի իրավունքն ունեին»,-հայտարարել Է Գախարիան լրագրողներին:
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կիրակի օրը տեղի Է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ընդդիմադիրները պիկետել են խորհրդարանի շենքը, ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը: Ինչպես հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը, հանրահավաքի ցրման ընթացքում բերման Է ենթարկվել 37 մարդ:
Տուժել Է չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք հիվանդանոց են տեղափոխվել: Վարչապետի խոսքով՝ ոստիկանությունը գործել Է օրենքի շրջանակում՝ նպատակ ունենալով դադարեցնել հանրահավաքի մասնակիցների անօրինական գործողությունները: Գախարիան հավելել Է, որ ապակառուցողական գործողությունների կրկնվելու դեպքում իրավապահները կգործեն նույն կերպ: Մինչդեռ վրացական ընդդիմությունը մտադիր Է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում:
Բողոքի շարժման ղեկավարները ծրագրում են նոյեմբերի 19-ին ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու Է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի եւ Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ: Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված Է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ:
Ընդ որում քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել ոչ միայն խորհրդարանի շենքի, այլեւ պետական այլ հաստատությունների պիկետումը: Ընդդիմությունը խորհրդարանի պատգամավորներից պահանջում Է քննարկել համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Նիդերլանդներում 9-ամյա տղան ավարտում է համալսարանը
9-ամյա բելգիացին, որն ապրում է Նիդերլանդներում, ավարտում է համալսարանը: Դեկտեմբերին նա բակալավրի աստիճան կստանա Էյնդհովենի Տեխնիկական համալսարանում՝ նա սկսել է ուսումը էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում 2019-ի մարտին, երբ դեռ 8 տարեկան էր: 3 տարվա համար նախատեսված դասընթացը պատանի հանճարն ավարտել է 10 ամսում:
Այժմ աշխարհի լավագույն համալսարաններն առաջարկում են վունդերկինդին իրենց մոտ կրթություն ստանալ, սակայն Սիմոնսի ծնողները դեռ չեն հրապարակում, թե որ բուհն է նա ընտրել: Ինքը Լորանն ասում է, որ ցանկանում է շարունակել էլեկտրատեխնիկա ուսումնասիրել՝ թեկնածուի աստիճան ստանալ, և զուգահեռաբար բժշկություն սովորել, գրում է Bird in Flight-ը:
Տղան ասել է, որ ապագայում ցանկանում է զբաղվել արհեստական օրգաններ ստեղծելով, քանի որ պապիկն ու տատիկը սրտի հիվանդություններ ունեն: «Ես կցանկանայի օգնել նրանց պես մարդկանց»,-ասել է Լորանը The New York Times-ին տված հարցազրույցում:
Տղայի ծնողները տևական ժամանակ չէին հավատում, որ իրենց որդին վունդերկինդ է: Լիդիա և Ալեքսանդր Սիմոնսները բժիշկներ են: Նրանք աշխատում էին Նիդերլանդներում, մինչդեռ Լորանին դաստիարակում էին Բելգիայում ապրող պապն ու տատը: «Նրանք միշտ ասում էին մեզ, որ Լորանն առանձնահատուկ է: Մեզ սկզբից թվում էր, որ նրանք ամեն ինչ շատ լուրջ են ընդունում»,-ասել է տղայի հայրը:
panarmenian.net
ՀՀ-ն գլխավորում է ֆրանսիական Evaneos-ի 2020-ի նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների ցանկը
Հայաստանը գլխավորում է ֆրանսիական զբոսաշրջային Evaneos գործակալության 2020-ի ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունների վարկանիշը:
«Evaneos-ը հրապարակել է այն ուղղությունների ցանկը, ուր հարկավոր է այցելել 2020-ին: Հայաստանը, այն երկիրը, որից սերում էր Ազնավուրը, առաջինն է այդ ցուցակում»,-գրում է Sputnik Արմենիան rtbf.be-ի վրա հղումով:
«Հայաստանը շատերի համար անսպասելի բացահայտում կլինի, երկիրը բավարար ռեսուրսներ ունի գրավելու համար գինու գիտակներին և սիրահարներին, ինչպես նաև նրանց, ում հիացնում են հին ճարտարապետությունն ու գեղեցիկ եկեղեցիները, ով որոնում է անհայտ հորիզոններ: 2020-ը քաղաքակրթությունների խաչմերուկի բացահայտման տարի կդառնա»,-ասվում է հրապարակման մեջ: