Մամուլի տեսություն 22.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113723-Մամուլի_տեսություն_22.11.2019
Համշահրի օրաթերթ
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 22, 2019 10:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.11.2019

Համշահրի օրաթերթ

Ռուսատսնաը խստորեն քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ՌԴ ԱԳՆ խոսնակը, ԱՄՆ ԱԳ նախարարի աջակցությունն Իրանի ժողովրդին, բնութագրել է որպես խելագարություն և քննադատել Իրանի ներքին հարցերին միջամտելու Վաշինգտոնի քայլերը:

Մարիա Զախարովան, խոսելով այն մասին, որ Մոսկվան հետևում է  Իրանի վիճակին, հայտարարել է. «Իրանի ժողովրդի վերաբերյալ Մայք Պոմպեոյի ելույթը մենք համարում ենք ցուցամոլություն»:

ՌԴ ԱԳՆ խոսնակի ասելով, վառելիքի գների բարձրաման վերաբերյալ Իրանի որոշումը և այդ կապակցությամբ դժգոհություններն այդ երկրի դեմ ԱՄՆ-ի կիրառած լայնածավալ ու անօրինական պատժամիջոցների հետևանքն են: Նա հավելել է, որ Վաշինգտոնը ոտնահարել է սննդին և դեղորայքին հասանելիության Իրանի ժողովրդի իրավունքը:

Զախարովան ասել է. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրանում, սովորական երևույթ չէ: Պարզ է, որ արտաքին ուժերը փորձում են միջամտել Իրանի ներքին գործերին»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի 100 քաղաքներում կանխվել են անկարգությունները

ԻՀՊԿ խոսնակը հայտարարել է, որ Իրանի 100 քաղաքներում անկարգություններին վերջ է տրվել:

Ռամազան Շարիֆն ասել է. «Իրանի թշնամիները մշտապես փորձում են իրենց պարտություններն ու անհաջողությունները փոխհատուցել մեր ժողովրդի դիմադրության, տոկունության ու զարգացման հաշվին»:

ԻՀՊԿ խոսնակն անդրադառնալով այն փաստին, որ նման անհնազանդություններին միջամտում են նաև նախկին փահլավիական դինաստիայի անդամներն ու նաև Մոնաֆեղին ահաբեկչական խումբը, հավելել է. «Փահլավիները մշտապես առիթ են փնտրում վրեժ լուծելու և երկիրն այն ժամանակաշրջանին վերադարձնելու համար, երբ թալանում էին այն»:

Շարիֆը հավելել է. «Նրանք իրենց թալանած գումարներից օգտվում են, որպեսզի խուլիգանների միջոցով, երկրում խռովություններ առաջացնեն»:

 

Էթեմադ օրաթերթ

Եվրոպական ֆուտբոլի ղեկավարների հանդիպումը

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության 2020թ խաղերն առաջին անգամ կազմակերպվելու են 14 քաղաքներում:

Բրիտանիան, Գերմանիան, Ադրբեջանը, Իտալիան, Հունգարիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հոլանդիան, Իսպանիան, Շոտլանիդան Իռլանդիան և Դանիան, համատեղ հյուրընկալելու են խաղերը:

Եվրո-2020 մտած յուրաքանչյուր հյուրընկալ թիմ, առնվազն երկու խաղ է անցկացնելու սեփական դաշտում:

Երկուշաբթի օրն ավարտվել է Եվրո-2020-ի նախընտրական փուլը: 20 թիմ անցել է  Եվրո-2020, ևս 16-ը՝ փլեյ օֆ: Առաջնության փլեյ օֆի փուլից, 4 թիմ դուրս է գալու եզարափակիչ:

 

armenpress.am

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա ապակայունացնել երկրի իրադրությունը. խորհրդարանի խոսնակ

Վրաստանի իշխանությունները ոչ ոքի թույլ չեն տա ապակայունացնել երկրի իրադրությունը, հայտարարել Է հանրապետության խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն բրիֆինգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թբիլիսիում բողոքի ալիքը չի դադարում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական ուղղումների ընդունումը:

Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Նոյեմբերի 19-ին բանը հասել Է նրան, որ խորհրդարանի մուտքերն արգելափակող բողոքողներին հարկ Է եղել հետ մղել հատուկ նշանակության ուժերով: «Համաքաղաքացիներին ցանկանում եմ ասել, որ խաղաղություն Է լինելու, մենք ոչ ոքի թույլ չենք տա ապակայունացնել երկրի իրադրությունը: Նախազգուշացնում եմ ընդդիմության դեստրուկտիվ մասին, որի գլխավոր ծրագիրը պետական հաստատությունների արգելափակումը կրկնելն Է, որ դա դուրս Է գալիս խաղաղ ցույցերի շրջանակից, եւ պետությունն այսուհետեւ Էլ հակազդելու Է դրան»,-ասել Է Տալակվաձեն: Նա ափսոսանք Է հայտնել, որ սահմանադրական ուղղումները չհավաքեցին բավականաչափ թվով ձայներ: Դրա հետ մեկտեղ Տալակվաձեն ընդգծել Է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կլինեն դեմոկրատական, թափանցիկ եւ կանցնեն արդար միջավայրում: Նախօրյակին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել Է, որ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում Է տնտեսության եւ ամբողջ երկրի զարգացման վրա: Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում՝ համամասնական համակարգով: Չնայած պետական հիմնարկությունները ու մանավանդ երկրի գլխավոր հաստատություններից մեկը՝ խորհրդարանը, չարգելափակելու ոստիկանության եւ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավարների բազմաթիվ կոչերին, բողոքող ընդդիմությունը եւ երիտասարդական շարժումները մտադիր չեն ընկրկել: Նրանք հայտարարել են, որ ամեն շաբաթ՝ երկուշաբթի օրվանից, կսկսեն պիկետել խորհրդարանի մուտքերը, որպեսզի առավելագույն անհարմարություն ստեղծեն պատգամավորների համար, հաղորդել Է Sputnik-ը:

 

armenpress.am

Դեռահասների 80 տոկոսն անբավարար շարժուն կենսակերպ Է վարում. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում Է, որ պետությունների իշխանությունները պետք Է անհետաձգելի կարգով պայմաններ ստեղծեն դպրոցականների ֆիզիկական ակտիվության բարձրացման համար: Նոյեմբերի 21-ին Lancet Child & Adolescent Health հանդեսում հրապարակված հոդվածում ԱՀԿ-ի փորձագետներն արձանագրել են, որ դեռահասների ավելի քան 80 տոկոսն անբավարար շարժուն կենսակերպ Է վարում, եւ դա բացասաբար Է անդրադառնում նրանց առողջության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակտիվությունը գնահատելիս հաշվի են առնվել, մասնավորապես, ժամանցը եւ սպորտը, տան աշխատանքները, խաղերը, քայլքը, հեծանիվ վարելը, ֆիզկուլտուրայի պարապմունքները: Ընդգծվում Է, որ այդ խնդի լուծման համար «պահանջվում են անհետաձգելի միջոցներ»: Ինչպես հետեւում Է հրապարակումից, որը հիմնված Է 11-ից մինչեւ 17 տարեկան 1,6 միլիոն դպրոցականների հարցման վրա, «աշխարհում դպրոց հաճախող դեռահասների ավելի քան 80 տոկոսը՝ աղջիկների 85 տոկոսը եւ տղաների 78 տոկոսը, գտնվում Է հանձնարարելի մակարդակից ցածր վիճակում», մակարդակ, որը կազմում Է օրական առնվազն մեկ ժամ չափավոր կամ ինտենսիվ ծանրաբեռնություն: Ըստ որում սոցիոլոգիական հետազոտությունը բացահայտել Է, որ աղջիկները նվազ շարժուն կենսակերպ են վարում այն 146 երկրներից 142-ում, որտեղ կատարվել Է հարցումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Վրաստանի վարչապետը կոչ է արել Ազգային բանկին կայունացնել վիճակը. Լարին արժեզրկվում է, գները՝ աճում

21 նոյեմբերի 2019 - 15:01 AMT

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել Ազգային բանկին օգտագործել բոլոր առկա գործիքները կայունացնելու համար գները: Այդ մասին նա հայտարարել է կառավարության նիստում:

Գնաճի տարեկան մակարդակը Վրաստանում հոկտեմբերին կազմել է 6,9%՝ կանխատեսված 3%-ի փոխարեն: Պարենամթերքի գներն արդեն աճել են 13,5%-ով: Փորձագետները գների աճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում լարին դոլարի համեմատ արժեզրկվել է մոտ 10%-ով, հայտնում է «Sputnik Գրուզիան»:

«Ուզում եմ կոչ անել Ազգային բանկին ակտիվ օգտագործել բոլոր առկա գործիքները կայունացնելու համար գները»,-ասել է Գախարիան:Բացի այդ, վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարին վերանայել վարկավորման քաղաքականությունը: Սահմանափակումներ կան արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում, ընդ որում սահմանափակումները նախատեսվում է խստացնել: Գախարիան ասել է, որ հարկավոր է մինչև 100,000 լարի նվազեցնել արտարժույթով վարկավորման սահմանափակող նիշը:

 

panarmenian.net

Հայաստանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։

Ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և փորձաքննություն:

Իրավական կոմիտեն պատասխանատու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության և այլ հիմնարար իրավական ակտերում առաջարկվող փոփոխությունների մեկնաբանման և Գլխավոր կոնֆերանսի փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ներկայացման համար: