Մամուլի տեսություն 23.11.2019
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հինգշաբթի օրը Իրանի հարցի շուրջ կայացած նիստում ԱՄՆ-ն մեկուսացվել էր, քանի որ ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը կարևորել էին այս համաձայնության պահպանման անհրաժեշտությունը և միայն Վաշինգտոնն էր դեմ այս խնդրին:
«Մարդոմսալարի»
Կառավարիչների խորհրդի նիստից ԱՄՆ-ն ձեռնունայն վերադաեձավ
ՄԱԳԱՏԷ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը թուիթերյան գրառմամբ հայտնել է Իրանի հարցի շուրջ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հինգշաբթի օրը կայացած նիստում ԱՄՆ-ի ներկայացուցչի մեկուսացման մասին:
ՄԱԳԱՏԷ-ի նիստին մասնակցելուց հետո երեկոյան ժամին թուիթերյան գրառմամբ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է.«Կառավարիչների խորհրդում դժվար թեմաներ արծարծվեցին, սակայն կարող ենք անդրադառնալ երեք կետի, որոնցից մեկը ՀԳՀԾ-ի պահպանման համար բոլոր կողմերի հավատարմության հարցն էր այնպես որ ԱՄՆ-ն մեկուսացված վիճակում էր գտնվում»:
Նա հավելել է.«Անդամների մեծ մասը հուսահատություն են հայտնել ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի քաղաքականությունների կապակցությամբ ու նույնպես անդամների մեծ մասը մտահոգություն են հայտնել ՀԳՀԾ-ով Իրանի ստանձնած պարտավորությունների նվազեցման կապակցությամբ:
«Քեյհան»
Սիրիայում Սպիտակ գլխարկավորները մարդկային մարմնի անդամներ են մաքսանենգում
Սպիտակ գլխարկավորները, ովքեր ըստ երևույթին իրենց մարդասիրական ոլորտում գործող միջազգային կառույց են համարում, այժմ պարզվել է, որ Սիրիայում մարդկային մարմնի անդամներ են մաքսանենգել: Սրանից առաջ պարզվել էր, որ Սպիտակ գլխարկավորները ստեղծվել են Բրիտանիայի «MI-6» անվտանգության կազմակերպության կողմից: Այս խումբը Սիրիայում իր գործունեությունը սկսել է 2013թ.: Սպիտակ գլխարկավորները հիմնադրվել են Թուրքիայում Վաշինգտոնի աջակցությամբ Բրիտանիայի ռազմական տեղեկությունների վարչության նախկին աշխատակցի ու անվտանգության փորձագետի կողմից: Այս կազմակերպության աշխատանքային դաշտը հենց սկզբից ահաբեկչական խմբերի հսկողության տակ գտնվող շրջաններն են եղել:
«Խորասան»
Իրանում խռովությունների դեմ ժողովրդական քայլարշավի շքեղությունը
Վերջին օրերի ընթացքում Իրանում խռովարարների դեմ դատապարտությունների մեծ ալիք էր բարձրացել, որ երեկ ժողովրդական դատապարտումների շրջադարձային կետն էր համարվում: Իրանի 15 նահանգների այդ թվում Սպահանի, Քերմանի, Խուզեստանի, Գոլեստանի, Գիլանի, Արդաբիլի, Լոռեստանի, Ալբորզի, Կենտրոնական նահանգի, Հարավային Խորասանի, Ղոմի, Քոհգիլոյե և Բոյերահմադի, Հորմոզգանի, Սիստան և Բելուչեստանի, և Խորասանի բնակիչներ մեծ ու փոքր քաղաքներում նախքան ուրբաթօրյա աղոթքի անցկացումը դուրս էին եկել փողոց, որպեսզի վերջերս տեղի ունեցած խռովությունների, հանրային գույքի ոչնչացման և անապահովության առաջացման դեմ հայտնեն իրենց կտրուկ դիրքորոշումը:
«Ջոմհուրի Էսլամի»
Մայքրոսոֆտի խայտառակությունը Սիոնիստական ռեժիմի օգտին լրտեսություն անելու համար
ԱՄՆ-ում, ինտերնետային ծառայոթյուններ մատուցող մեծ ընկերություններում ԱՄՆ-ի դաշնակից ռեժիմների ազդեցության խայտառակությունը և լրտեսության համար այս ընկերությունների ծառայությունների չարաշահման քայլերը ներքաշել են նաև Մայքրոսոֆտ ընկերությանը:
Մայքրոսոֆտ ընկերությունը, որի կենտրոնը գնտվում է Սիաթել նահանգում հայտարարել է, որ հետազոտություններ է անցկացնելու պաղեստինցիներին լրտեսելու հարցում Սիոնիստական ռեժիմի կողմից այս ընկերության դիմանկարների հավելվածի օգտագործման մասին:
Մայքրոսաֆտն ասել է, որ ուզում է հասկանալ, որ Մայքրոսաֆտի ծրագրերից մեկի նախագծող Սիոնիստական "AnyVision" ընկերությունը օրենքները խախտել է թե ոչ:
armenpress.am
Հայաստանից և Արցախից լրագրողներ են այցելել Ադրբեջան. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչները նոյեմբերի 17-21-ն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին:
«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,- հայտնել է նա:
armenpress.am
Թուրքիան և ՌԴ-ն պայմանավորվել են առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա օրերին Սիրիայում դիտորդական կետեր հիմնելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդպիսի համոզմունք է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Al Jazeera»-ին տված հարցազրույցում:
«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել հրադադարի ամբողջական ռեժիմի հաստատման համար, որպեսզի շրջաններում մարդիկ կարողանան վերադառնալ բնականոն կյանք: Այդ կապակցությամբ մենք Ռուսաստանի հետ համապատասխան աշխատանք ենք իրականացնում կոնկրետ շրջաններում գործընթացը համակարգելու համար: Ռուսաստանի հետ քննարկում ենք մի քանի դիտորդական կետեր հիմնելու հարցը: Առաջիկա օրերին կոնկրետ հստակեցումներ կլինեն այդ ուղղությամբ»,-նշել է նա:
Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները Սոչիում կայացած հանդիպմանը ստորագրել են համատեղ գործողությունների հուշագիր Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման համար:
Թուրքական բանակը և օդուժը հոկտեմբերի սկզբին սկսել էին ռմբակոծել քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գործողության անունն է «Խաղաղության ակունք»։
armenpress.am
Ադրբեջանը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
news.am
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է երկրի կապի նախարարի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին դատապարտել է երկրի կապի եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը, հայտնում է Tasnim-ը:
Շաբաթ հրապարակված իր հայտարարության մեջ Մուսավին դատապարտել է «ԱՄՆ ռեժիմի պատժամիջոցները» Ջահրոմիի դեմ՝ նրա դերակատարման համար, որը Վաշինգտոնը նկարագրել է որպես «լայն համացանցային գրաքննություն» բողոքի վերջին ալիքի ժամանակ, որն առաջացել էր վառելանյութի գների բարձրացման պատճառով:
«Յուրաքանչյուրի համար պարզ է, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակարգը նշանակություն չի տալիս ժողովրդավարական սկզբունքներին եւ արժեքներին, թափանցիկությանն ու մարդու իրավունքներին, ներառյալ համացանցին ազատ հասանելիությունը»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի գործողությունների ամփոփումը ցույց է տալիս, որ Twitter-ի նման խոշոր սոցցանցերի եւ հաղորդակցային ընկերությունների տնօրենների վրա ճնշում է գործադրվում քննադատների ձայնը ճնշելու համար:
Նա հավելել է, որ նման քաղաքականությունը մերկացնում է Վաշինգտոնի «քաղաքական եւ գործիքակազմային» մոտեցումը ազատ համացանցի հասանելիությանը:
tert.am
Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են և ամեն օր պետք է դիմակայեն այնտեղ թուրքական ներխուժման հետևանքով աճող վտանգներին և անորոշություններին. Զոհրաբ Մնացականյան
Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարելի է գնահատել գերազանց: Մենք ունենք միասին աշխատելու դարերի ավանդույթ և շարունակելու ենք այդ աշխատանքները, քանի որ այս հարաբերությունների հիմքը մեր պատմական համագործակցության մեջ է՝ հարստացնելու մարդկությունը քաղաքակրթական առավել բարձր արժեքներով: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Rai 24 լրատվականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ մակարդակի վրա են Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները և ինչպես կարող են բարելավվել:
Մնացականյանը հարցազրույցում անդրադարձել է նաև Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումներին և հայտնել իր դիրքորոշումը: «Սիրիայի հյուսիսում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունը վտանգված է այս ներխուժման պատճառով: Մենք շատ անհանգստացած ենք. շարունակելու ենք ակտիվորեն աշխատել միջազգայն հանրության հետ մասին՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ուղղությամբ:
Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են և ամեն օր պետք է դիմակայեն վտանգներին և անորոշություններին, որոնք աճում են Սիրիայի հյուսիսում թուրքական ներխուժումով:
Հարցին՝ զարմացա՞ծ է, արդյոք, Միացյալ Նահանգների Սենատի արգելակով հայերի ցեղասպանության հարցում, ԱԳ նախարարը պատասխանել է. «Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև այլ պետությունները, ազգերը շարունակեն ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հայերը երախտապարտ են Իտալիային և իտալական խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձև ընդունելու համար: Նույն գործընթացը ընթանում է աշխարհի տարբեր անկյուններում: Որոշիչ է նաև այն, որ Թուրքիան հաշվի նստի սեփական պատմության հետ:
Ճանաչել աշխարհում իրականացված յուրաքանչյուր ցեղասպանություն հանձնառություն է հաջորդ ցեղասպանությունների կանխարգելման համար, հստակ ուղերձ հետապնդման ենթարկվողների, որ այլևս անպատժելիություն գոյություն չունի»-ընդգծել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
tert.am
«Թուրքիան թույլ չի տվել, որ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական պետություն ստեղծվի». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, նշել է, որ իրենք թույլ չեն տվել Սիրիայի հյուսիսում «ահաբեկչական պետության ստեղծումը»: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքի կայքը:
«Նրանք («Քրդական աշխատավորական կուսակցության» անդամները, որոնց Թուրքիայում ահաբեկիչ են անվանում) ցանկանում էին ահաբեկչական պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում, սակայն մենք նրանց նման հնարավորություն չընձեռեցինք»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով՝ թուրք զինվորականները տարածաշրջանում պահեստներ են հայտնաբերել, որտեղ մեծ քանակությամբ զենք կա, որն «ահաբեկիչներին» մատակարարվել է 32-33 հազար բեռնատարով:
«Մենք հիմա հավաքում ենք այն (զենքը)»,-նշել է Էրդողանը:
Թուրք առաջնորդը շեշտել է նաև, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ռազմական գործողության ժամանակ թուրք զինվորականները սիրիական բանակի հետ համատեղ «մեծ հերոսություն և ինքնազոհություն են դրսևորել»: