Մամուլի տեսություն 25.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113840-Մամուլի_տեսություն_25.11.2019
Իսրայելի վարչապետության ռեկորդակիր Բենիամին Նեթանյահուն մեղադրվում է կռուպցիայի մեջ և հաշվի առնելով Սիոնիստական ռեժիմի ներքին տարաձայնությունները, իշխանության մեջ նրա մնալը կամ գնալը դեռ պարզ չէ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 25, 2019 14:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25.11.2019

Իսրայելի վարչապետության ռեկորդակիր Բենիամին Նեթանյահուն մեղադրվում է կռուպցիայի մեջ և հաշվի առնելով Սիոնիստական ռեժիմի ներքին տարաձայնությունները, իշխանության մեջ նրա մնալը կամ գնալը դեռ պարզ չէ:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Հեղաշրջում են պատրաստում  Բենիամին Նեթանյահուի դեմ

Իսրայելի վարչապետության ռեկորդակիր  Բենիամին Նեթանյահուն դարձել է մեծ գլխացավանք Թելավիվի համար:   Նեթանյահուն մեղադրվում է կաշառքի, խաբեության և  վստահության չարաշահման մեջ: Երուսաղեմի բռնագրավված ռեժիմում ոչ ոք  չի հաշտվում այդ փաստի հետ: Նեթանյահուն էլ դատավարության վախից  ամեն քայլի դիմում է: Իսրայելի օրենքների համաձայն՝ քանի դեռ չեն ապացուցվել Նեթանյահուին առաջադրված մեղադրանքները, նա պարտավոր չէ լքել իր պաշտոնը: Մյուս կողմից շաբաթ օրը օկուպացված տարածքներում բողոքի ցույցեր են իրականացրել Նեթանյահուի ընդդիմադիր ու կողմնակից խմբերը, այն բանից հետո, երբ հրապարակվեց նրան առաջադրված  մեղադրանքների ցանկը:

Ի դեպ Սիոնիստական ռեժիմի «Կապույտ և սպիտակ» դաշինքի առաջնորդ Բենի Գանցը Նեթանյահուին կոչ է արել՝ հեռանալ կառավարության ղեկավարի պաշտոնից և կենտրոնանալ իր դեմ առաջադրված մեղադրանքների վրա: Ավելի վաղ Իսրայելի գլխավոր դատախազությունը Բենյամին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրել կաշառքի, խարդախության և վստահությունը չարաշահելու համար:

 

 

«Քեյհան» օրաթերթ

Եմենում իսկական աղետ է. Սարսափելի վիճակագրություն եմենցի երեխաների վերաբերյալ. 400 հազար երեխա մահացել է  խոլերայի դեպքերի բռնկման հետևանքով

Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործության վերաբերյալ վիճակագրական տվյալները սարսափելի են: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի քանի օր առաջ հայտարարել է,որ 12 միլիոն եմենցի երեխաների կյանքը վտանգի տակ է: Եմենի Առողջապահության նախարարության խոսնակ Յուսեֆ Ալ-Հազերին ևս հայտարարել է.«70 հազար եմենցիներ մահացել են շրջափակման հետևանքով: Սակայն եմենցի երեխաների մասին վիճակագրական վերջին տվյալները ցույց են տալիս այդ ոճրագործության խորքը»:

Եմենի Առողջապահության նախարարությունը հայտարարել է.«Հինգ միլիոն եմենցի երեխաներ տառապում են թերսնումից: Նրանց մեծ մասը հինգ տարեկանից ցածր է. Բուժման նպատակով արտերկիր մեկնելու կարիք ունեցող  հիվանդների 30 տոկոսը երեխաներ են»: 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

ԻԻՀ  ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ.«Իրան-Եվրոպա առևտրի ծավալը կազմում է ավելի քան 3 միլիարդ 800 միլիոն դոլար»

Իրանի ԱԳ նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Ղոլամռեզա Անսարին ասել է.«Իրանի և Եվրոպայի միջև առևտրի ծավալը հասել է ավելի քան 3 միլիարդ 800 միլիոն դոլարի»:

Էկոնոմիկայի փոխնախարարների մասնակցությամբ կայացած տնտեսական համակարգման շտաբի 16-րդ նստաշրջանի շրջանակներում Ղոլամռեզա Անսարին հավելել է.«Չնայած առավելագույն ճնշման ու պատժամիջոցների քաղաքականությանը, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Եվրոպայի հետ Իրանի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 3 միլիարդ 800 միլիոն դոլար, որի 500 միլիոն դոլարը դեպի Եվրոպա Իրանի արտահանումներն են կազմում»:

 

«Էբթեքար» օրաթերթ

Իրանի ծանր ստվերը Մանամայում

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում 15-րդ տարին անընդմեջ կայացավ Մանամայի անվտանգության  եռօրյա կոնֆերանսը: Կոնֆերանս,որտեղ չնայած Իրանը ներկա չէր,բայց նրա անունը ծանր ստվեր էր նետել: Կոնֆերանսի ուշագրավ հանգամանքներից մեկը Իրանի թափուր աթոռն էր,ինչի պատճառը պարզ չէ: Արդյոք դա նշանակում է Իրանը հրավիրվել է այս նիստին , թե թափուր տեղը  լրատվական մանևր է,  տարածաշրջանի կարևորագույն դերակատար՝ Իրանի բացակայությունը Մանամայում արդարացնելու համար:

 

News.am

Լյուքսեմբուրգում հայտարարել են, որ ԵՄ-ը պետք է ճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կողմ է ներկայացել, որ Եվրամիությունը ճանաչի Պաղեստինը որպես անկախ պետություն: Այդ կարծիքը նա հայտարարել է կիրակի  Tagesspiegel am Sonntag գերմանական թերթում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունը պետք է քննարկի այն, որ արդեն ժամանակն է ԵՄ անդամ երկրներին ճանաչել Պաղեստինը որպես անկախ պետություն»,-նշել է Ասելբորնը: Այդկերպ, նրա կարծիքով, Բրյուսելը կարող էր ներկայանալ որպես հակակշիռ Վաշինգտոնին եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մերձարեւելյան քաղաքականությանը:

«Մենք գիտենք, թե որքան դժվար է հատկապես Գերմանիայում, ինչպես նաեւ Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում եւ Լյուքսեմբուրգում անհատապես ճանաչել Պաղեստինը: Սակայն եվրոպական նախաձեռնության շրջանակում դա հնարավոր կլիներ»,-համարում է քաղաքական գործիչը: «Ամբողջ ԵՄ-ի կողմից Պաղեստինի ճանաչումն ազդանշան կլիներ, որ պաղեստինցիներն ունեն հայրենիքի, պետության կարիք այնպես, ինչպես եւ իսրայելցիները»,-պնդել է նա:

«Եթե իսրայելյան բնակեցման քաղաքականությունը և պաղեստինցիների տները ոչնչացնելը շարունակվում է, ապա պարզապես որևէ հեռանկար չի մնում պաղեստինյան պետության համար: Միջազգային իրավունքի դրույթները պահպանելու հրաժարումը կհանգեցնի, որ Մերձավոր Արեւելքում կգտնվի լրացուցիչ առնվազն 5 մլն փախստական: Դա չի կարող բխել Իսրայելի շահերից»,-ամփոփել է Ասելբորնը:

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը, հասկանալով իրավիճակը, այլեւս չի համարում, որ Հորդանանի արեւմտյան ափին եվրոպական բնակավայրերի առկայությունը միջազգային իրավունքի խախտում է: Իսրայելում ողջունել են այդ որոշումը: Պաղեստինյան կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չէ չեղարկել միջազգային բանաձեւերը, որոնք վերաբերում են բնակավայրերին:

 

 

1in.am

Հռոմի պապը հորդորել է գնահատել ատոմային էներգիայի օգտագործման ռիսկերը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիշեցրել Է ատոմային Էներգիայի օգտագործման վտանգի մասին եւ հորդորել Է պատասխանատու որոշումներ կայացնել Էներգետիկայի բնագավառում հանուն ապագա սերունդների: Նոյեմբերի 25-ին այդ մասին Ճապոնիայի մայրաքաղաքում քահանայապետը հայտարարել Է 2011 թվականի երկրաշարժից եւ ցունամիից տուժածների հետ հանդիպման ընթացքում, որոնք հանգեցրեցին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարին։

«Ցանկանում եմ հիշել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աղետը եւ դրա հետեւանքները: Բացի գիտական եւ բժշկական խնդիրների լուծման անհրաժեշտությունից, պետք Է աշխատել նաեւ հասարակության վերականգնման համար: Այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել այդ համայնքները, եւ մարդիկ նոր եւ անվտանգ կյանքի հնարավորություն չեն ստացել, այդ արտակարգ պատահարը չի կարելի համարել սպառված: Ուստի դա լուրջ խորհրդածում Է պահանջում ատոմային Էներգիայի օգտագործման շուրջ, ինչպես ավելի վաղ մատնանշել են իմ եղբայրները՝ ճապոնացի եպիսկոպոսները, որոնք դիմել են ատոմային կայանները փակելու պահանջով»,- ասել Է Ֆրանցիսկոսը:

Նա նաեւ ընդգծել Է, որ անհրաժեշտ Է համարձակ եւ կարեւոր որոշումներ ընդունել Էներգիայի այլընտրական աղբյուրների օգտագործման եւ ապագա Էներգաապահովման վերաբերյալ: «Մենք իրավունք չունենք ընդունելու որոշումներ՝ ելնելով եսամոլությունից, քանի որ պատասխանատվություն ենք կրում ապագա սերունդների համար»,- ընդգծել Է Հռոմի պապը։

 

Armenpress.am

ԵՄ-ի խորհուրդը Եվրահանձնաժողովի նոր կազմը հաստատեց առանց Բրիտանիայի թեկնածուի

ԵՄ-ի խորհուրդը հաստատել Է Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նոր կազմը, որն աշխատանքը պետք Է սկսի դեկտեմբերի 1-ից: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ նոյեմբերի 25-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: Բրիտանիան, որը Եվրամիությունը պետք Է լքի 2020 թվականի հունվարի 31-ից, այդպես Էլ Բրյուսելին չի ներկայացրել իր թեկնածուին: ԵՀ-ի նոր կազմն այժմ պետք Է վերջնականապես հաստատի Եվրոպական խորհրդարանը, որը նրա շուրջ կքվեարկի նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորհուրդն այսօր հաստատեց այն անձանց ցուցակը, որոնք առաջարկվել Էին մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 31-ը (Եվրահանձնաժողովի լիազորությունների ժամկետը հինգ տարի Է) Եվրահանձնաժողովի կազմում նշանակվելու համար: Դա հնարավորություն Է բացում Եվրախորհրդարանում քվեարկելու ԵՀ-ի լրիվ կազմը հաստատելու համար»,-ասված Է փաստաթղթում:

 Բրիտանիան, որը, Լիսաբոնի համաձայնագրի համաձայն, պետք Է ԵՄ-ն լքեր 2019 թվականի մարտի 29-ին՝ դուրս գալու վերաբերյալ գրավոր դիմումը Եվրոպական խորհրդին ներկայացնելուց ուղիղ 24 ամիս անց, չկարողացավ դա անել երկրի քաղաքական Էլիտայի շրջանում սուր տարաձայնությունների պատճառով:

Լոնդոնն ստացել Է արդեն երեք հետաձգում. վերջինն ավարտվում Է հունվարի 31-ին: Մինչ այդ պաշտոնապես Բրիտանիան մնում Է ԵՄ-ի լիիրավ անդամը՝ բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ներառյալ նոր Եվրահանձնաժողովի կազմում սեփական եվրակոմիսարին նշանակելու պարտականությունը: Սակայն Լոնդոնը դա չարեց, եւ այժմ ԵՄ-ի ինստիտուտները պատրաստում են իրավաբանական հիմնավորում, որը թույլ կտա Լոնդոնի համար եւս մեկ բացառություն անել եւ խուսափել իրավաբանական ճգնաժամից նոր Եվրահանձնաժողովի նշանակման կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: