Մամուլի տեսություն 26.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i113864-Մամուլի_տեսություն_26.11.2019
Իրանում տեղի է ունեցել լայնածավալ հավաք՝ ի պաշտպանություն երկրի անվտանգության
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 26, 2019 08:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26.11.2019

Իրանում տեղի է ունեցել լայնածավալ հավաք՝ ի պաշտպանություն երկրի անվտանգության

Մարդոմսալարի օրաթերթ

Թեհրանում տեղի է ունեցել մեծ հանրահավաք

Թեհրանի բնակիչները, Հեղափոխության հրապարակում կազմակերպված երթի ժամանակ, դատապարտել են օտարների միջամտությունը երկրի ներքին գործերին: Ցուցարարները դատապարտել են մի խումբ  խռովարարների կողմից հանրային գույքի ոչնչացումը:

Քայլերթը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Իրանի իսլամական քարոզչության խորհրդի հրավերով: Երթին մասնակցել են նաև մի շարք պաշտոնյաներ:

Թեհրանցիները հնչեցրել են «Մահ սադրիչին», «Ողջույն Խամենեիին», «Մենք բոլորս միասին ենք և հետևում ենք առաջնորդին» կոչերը:

 

Քեյհան օրաթերթ

Եմենցիները ռբակոծվում են արդեն 1700 օր

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումներից անցել է 56 ամիս: Եվ աշխարհը միայն վերջերս է սկսել խոսել սաուդյան գերդաստանի հանցագործությունների մասին:

Վերջին զեկույցը հրապարակել է Էյն Օլ Էնսանիե մարդու իրավունքների կենտրոնը, որը ներկայացրել է Սաուդյան Արաբիայի պատճառած վնասները:

Զեկույցում ասվում է. «Սաուդյան կոալիցիան 2015թ մարտից առ այսիօր, ավելի քան 7500 օդային և հարյուրավոր ցամաքային ու ծովային ռմբակոծություններ է իրականացրել Եմենի դեմ, ինչի արդյունքում ոչ միայն ոչնչացվել են այդ երկրի ենթակառուցվածքները, այլ զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ»:

 

Իսլամական Հանրապետություն օրաթերթ

Թոնի Բլեր. Բրիտանիան ճգնաժամի մեջ է

Ռոյթերս լրատվական ծառայության նախաձեռնությամբ տեղի ունեցած կոնֆերանսում, Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը քննադատել է այդ երկրի կուսակցություններին, որոնք ոչ ադեկվատ տաբերակ են առաջարկել քվեարկողներին, հավելելով, որ այդ առաջարկների համաձայն, մարդիկ պետք է ընդունեն ավելի վատ տարբերակը, եթե չեն ընդունում մինչ այդ ներկայացված տարբերակները:

Բլերը նախազգուշացրել է, որ ոչ Լեյբորիստական և ոչ էլ Պահպանողական կուսակցություններն արժանի չեն դեկտեմբերի 12-ի կուսակցություններում հաղթելու:

Նա հավելել է, որ Բրիտանիան ճգնաժամի մեջ է:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Միլիարդատեր դեմոկրատը նպատակ ունի պարտության մատնել Թրամփին

Գալիս եմ, որպեսզի հաղթեմ Թրամփին և վերականգնեմ ԱՄՆ-ը:

Այս հայտարարությունը կիրակի օրն արել է միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, 2020թ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց առաջ:

77-ամյա Բլումբերգը, ով երեք անգամ զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը, մեծ թվով լրատվամիջոցների սեփականատեր է և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Բլումբերգն այնպիսի պայմաններում է մուտք գործում նախընտրական քարոզարշավ, երբ դեմոկրատների հիմնական մրցակից Դոնալդ Թրամփը, «Նախ Ամերիկան» կոչով, բազմաթիվ տնտեսական ու քաղաքական խնդիրներ է առաջացրել երկրի ներսում ու դրսում, և հիմա կանգնած է իմպիչմենտի ենթարկվելու վտանգի առաջ:

 

armenpress.am

Դատական համակարգը պետք է ենթարկվի խորքային փոփոխությունների. Փաշինյանը՝ առկա մարտահրավերների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում մի շարք մարտահրավերներ է տեսնում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ իր բացման խոսքում:

«Հայաստանի Հանրապետությունն աներկբա ժողովրդավար երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն, որը ձևավորվել է 2018թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում: Մենք հիմա կարիք ունենք այդ ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով: Այս հարցում մենք աներկբա գնալու ենք առաջ: Հաջորդ մարտահրավերը դատական անկախ համակարգի կայացումն է: Մենք արձանագրում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանության հետ զուգահեռ դատական իշխանությունն է նաև, որ նպաստել է մարդու իրավունքների պաշտպանության զանգվածային ոտնահարումներին: Մեր առաջնային մարտահրավերն է ունենալ անկախ դատական համակարգ: Մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն: ՀՀ-ում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային բովանդակային փոփոխությունների, այնպես, որ այն լինի իրապես անկախ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեծ խնդիր կա նաև իրավական համակարգի աշխատանքի որակի հետ կապված:

«Դրանք օբյեկտիվ են, որովհետև այդ համակարգերն աշխատել են մի պայմաններում, որոնք իրենց խորքում հակոտնյա են եղել մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ողջ բարեփոխումների համատեքստում մեզ համար առանցքային է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ այս խնդիրների լուծումը պետք է լինի ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի համատեղ աշխատանքի արդյունքը:

 

armenpress.am

Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները քննարկել են առեւտրական գործարքի առաջին մասը

Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները նոյեմբերի 26-ին հեռախոսազրույց են ունեցել առեւտրատնտեսական հարցերի շուրջը, պայմանավորվել են շփումներ պահպանել առեւտրական համաձայնագրի առաջին մասի շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության հայտարարության մեջ:«ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն նոյեմբերի 26-ի առավոտյան հեռախոսազրույց Է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ:Կողմերը քննարկել են կողմերից յուրաքանչյուրի հիմնական մտահոգությունների վերացման ուղիները, պայմանավորվել են պահպանել շփումները համաձայնագրի առաջին մասի հետ կապված կոնսուլտացիաներին վերաբերող մնացած հարցերի շուրջը»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:Զրույցին չինական կողմից մասնակցել են նաեւ առեւտրի նախարար Չժուն Շանը եւ Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Ի Գանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

 

Թբիլիսիում ընդդիմության ցույցը ցրել են ջրցանով

  Նոյեմբերի լույս 26-ի գիշերը ոստիկանությունը ցրել է Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի մերձակայքում անցկացվող ընդդիմության ցույցը։

Reuters-ի հաղորդմամբ, ցույցը ցրվել է ջրցան մեքենաների կիրառմամբ։ Տեխնիկան կիրառվել է՝ անտեսելով ցուրտ եղանակը․ Վրաստանի մայրաքաղաքում օդի ջերմությունը նոյեմբերի 26ի առավոտյան 1 աստիճան է։

Ընդդիմության առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն հայտնել է բերման ենթարկված ակտիվիստների մասին, նրանց ստույգ թիվը, սակայն, հայտնի չէ։

Ցույցերը Թբիլիսիում ընթացում են նոյեմբերի 14-ից։ Ընդդիմությունը բողոքում է իշխող կոալիցիայի կողմից խոստումը դրժելու ու ամբողջությամբ համամասնական ընտրական համակարգին անցնելու հարցով քվեարկությունը տապալելու դեմ։

 

panarmenian.net

Սպենդիարյանի և Վերնոյի հոբելյանները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց օրացույցում

Նոյեմբերի 25-ին, Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսիոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ․ օրացույցում։

Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների աջակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի աջակցությամբ ներկայացված՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյան, և Ֆրանսիայի ու Իտալիայի աջակցությամբ ներկայացված՝ կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյան խորագրերը կրող հայտերն ստացել են կազմակերպության անդամ պետությունների հավանությունը։

1998 թ. առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի կողմից ներկայացված 25 հոբելյանական իրադարձություն՝ (ներառյալ վերը նշված 2 իրադարձությունները):

1956 թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդամ պետությունների հետ նշում է հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանները՝ դրանց համաշխարհային նշանակություն տալու և հանրահռչակելու նպատակով։ Մշակույթի մեջ մեծ ներդրում ունեցած հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների նշումը նպաստում է միջազգային փոխըմբռնմանը, ժողովուրդների միջև ավելի սերտ հարաբերություններին և խաղաղությանը։