Մամուլի տեսություն 27.11.2019
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի համարում ժողովրդավարական, թափանցիկ և հաշվետու կառույցև կոչ է արել բարեփոխել այն
Քեյհան օրաթերթ
Ալ Մայադին. Իրանի ժողովուրդը չեզոքացրեց ԱՄՆ-ի դավադրությունը
Ալ Մայադին հեռուստաընկերւթյան հաղորման համաձայն, շաբաթ օրը Թեհրանում տեղի ունեցած բամզամիլիոնանոց երթը երկրի ղեկավարի նկատմամբ աջակցություն հայտնելու և Իրանում թշնամու սադրիչ գործողություններին դիմակայելու ուղերձ էր կրում:
ԻՀՊԿ հրամանատարը նույնպես նախազգուշացրել էր, որ եթե թշնամին հատի Իրանի կարմիր գիծը, պարտության կմատնվի:
Թեհրանում իրանցիների լայնածավալ երթը ցուցադրող պատկերները պետք է դիտարկել որպես Իրանում խժդժություններ առաջացնելու ծրագրի պարտություն: Ծրագիրը նախատեսվում էր իրագործել Իրանում խորհրդարանական ընտրությունների շեմին: Սակայն Լիբանանի ու Իրաքի իրադարձություններն ԱՄՆ-ին ստիպեցին ավելի շուտ իրագործել այնը: Իսկ Ւրանի ժողովրդական երթերը չեզոքացրեցին այն, նախքան դրա գործադրումը:
Իսլամական հանրապետություն
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի ասելով, ԱԽ-ը պետք է բարեփոխվի
ՄԱԿ-ում իրանի մշտական ներկայացուցչի ասելով, ԱԽ-ը այսօր բախվել է վստահության ու լեգիտիմության բացակայության խնդրի հետ և պետք է հնարավորինս արագ բարեփոխվի:
Մաջիդ Թախթ Ռավանչին նշել է. «ԱԽ բարեփոխում ասելով, ի նկատի չի առնվում անդամների թվի ավելացումը: Սա չպետք է դիտվի որպես ինքնանպատակ խնդիր և պետք է միջոց դառնա՝ ավելի մեծ նպատակների հասնելու համար, որն է այս մարմնի գործունեության բարելավումը»:
Թախթ Ռավանչին, ՄԱԿ-ի ԳԱ նիստում ունեցած ելույթում, որը նվիրված էր ԱԽ բարեփոխմանը, նշել է. «Նախկինում և ներկա դրությամբ ԱԽ գործունեության քննարկումը ցույց է տալիս, որ այս կառույցը չի եղել թափանցիկ ու պատասխանատու և դրա քայլերը հիմնված չեն եղել օրենքի վրա: Այն չի իրականացնում մեր սպասելիքները և իր գործունեությամբ հաճախ խախտել է ՄԱԿ-ի կոնվենցիան: Եվ կարելի է ասել, որ ԱԽ-ը աշխատել է օրենքից դուրս:»
Էբթեքար օրաթերթ
ՆԱՏՕ-ի ճգնաժամը
Փորձագետները համոզված են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սկանդալային ելույթը ՆԱՏԻ-ի ինֆարկտի վերաբերյալ, միայն այսօրվա ու երեկվա խնդիր չի եղել: Դա խոսում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև առկա տարաձայնությունների մասին, որը տարիներ առաջ փոխանցվել է ՆԱՏՕ-ին:
Փորձագետների ասելով, 1996թ սկզբին ԽՍՀՄ-ի փլուզումը առաջին մարտահրավերն էր ուղղված ՆԱՏՕ-ի գոյությանը, քանի որ դրանից հետո, այլևս դաշինքը կորցրեց իր իմաստը, որն էր կանխել արևելյան բլոկի գործողությունները: Եվ ՆԱՏՕ-ն պարտավոր եղավ նոր փուլ սկսել իր ռազմական ու անվտանգության գործողություններում: Դրանից հետո, ԽՍՀՄ նախկին դաշնակիցները, հատկապես՝ Արևելյան Եվրոպայում, միացան արևմտյան բլոկին և ԱՄՆ-ի համար տնտեսական ու անվտանգության ոլորտներում նոր ծախսերի պատճառ դարձան:
Իրան օրաթերթ
Թուրքիան Կատարւմ երկրորդ ռազմաբազան է կառուցել
Կատարում Թուրքայի երկրորդ ռազմաբազան, որը կոչվում էն Խալիդ Բեն Վալիդ, կդառնա «երկու երկրների եղբայրության» խորհրդանիշը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, որը երկուշաբթի օրը, գլխավորելով քաղաքկան բարձրաստիճան պատվիրակություն, մեկնել է Դոհա՝ Թուրքիա-Քաթար Գերագույն ռազմավարական խորհրդի հինգերորդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
armenpress.am
Ռուսաստանը եւ Վրաստանը ավիահաղորդակցությունը կարող են վերսկսել 2020 թվականին. «Իզվեստիա»
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության արգելքը կարող Է հանվել 2020 թվականի առաջին կեսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իրազեկ կառավարական մի աղբյուր:
Ինչպես հայտնի Է դարձել, երկրների միջեւ թռիչքների վերսկսումը կարող Էր տեղի ունենալ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, սակայն դրան խոչընդոտել Է Վրաստանի քաղաքական ճգնաժամը, որն ուղեկցվում Է զանգվածային բողոքներով:
Հրատարակության զրուցակիցը նշել Է, որ, չնայած «ռուսատյացության տրամադրությունների» թուլացմանը, երկրում բացակայում Է անվտանգության պատշաճ մակարդակը: Դրա հետ մեկտեղ ավիահաղորդակցության վերականգնման մասին որոշումն ընդունվելու Է Մոսկվայի կողմից՝ առանց Թբիլիսիի հետ նպատակամետ կոնսուլտացիաների: Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ վրացական կողմը կողջունի երկրների միջեւ թռիչքների վերսկսումը:
Վրաց-ռուսական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Թբիլիսիում բողոքարկեցին ռուս պատգամավորների այցը, որոնք մասնակցում Էին ուղղափառության միջազգային խորհրդաժողովին: Ընթացիկ տարվա հունիսին Վրաստանի մայրաքաղաքում տարածվել Էր բողոքի ակցիաների ալիքը: Այդ ֆոնին Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվեց քաղաքացիների օդային փոխադրումները Ռուսաստանից Վրաստան, իսկ տուրօպերատորներին ու գործակալներին հանձնարարվեց ուղեգրեր չվաճառել այդ երկիր մեկնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
ԱՄՆ-ի ավիակարգավորիչը Boeing-ին զրկել Է 737 MAX օդանավերին թռիչքային պիտանիության հավաստագրեր տալուց
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել Է, որ ինքը կլինի միակ մարմինը, որը կտա Boeing 737 MAX հանրանավերի թռիչքային պիտանիության հավաստագրեր, որոնց շահագործումը դադարեցվել Է երկու ավիաաղետից հետո: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նամակը, որը կարգավորիչն ուղարկել Է ավիաշինական կորպորացիա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հասարակական շահերը եւ առեւտրային ավիացիոն գործունեության անվտանգության շահերը պահանջում են, որ Դաշնային ավիացիոն վարչությունը պահպանի 737 MAX շարքի բոլոր ինքնաթիռների թռիչքային պիտանիության հավաստագրեր տալու լիազորությունները»,- նամակից հատված Է մեջբերում գործակալությունը: Պարզաբանվում Է, որ ավելի վաղ հավաստագրեր տալու որոշումը համատեղ ընդունվում Էր վարչության եւ Boeing ընկերության կողմից: Կարգավորիչը նաեւ նշել Է, որ դեռ չի ավարտել այդ տիպի հանրանավերի կառուցվածքում փոփոխությունների, ինչպես նաեւ օդաչուների ուսուցման ծրագրում նորամուծությունների ստուգումը:
Նոյեմբերի 11-ին Boeing-ը հայտարարել Էր, որ Boeing 737 MAX ավիահանրանավերի առեւտրային թռիչքների վերսկսումն ակնկալում Է 2020 թվականի հունվարին, դրանց մատակարարումներն ավիաընկերություններին կարող են սկսվել արդեն այս տարվա դեկտեմբերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Այվազովսկու կտավը Christie’s-ում վաճառվել է $ 635,000-ով
Հայտնի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 491 հազար ֆունտով (635,000 դոլար): Կտավը վաճառվել է ռուսական արվեստի գործերի աճուրդի շրջանակում:
Հայազգի արվեստագետներից Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով:
Դա 1873-ին ստեղված «Իսկյան մայրամուտին» կտավն էր, գրում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական արվեստի նմուշների վաճառքից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 15,5 միլիոն դոլար: Christie’s-ի ռուսական աճուրդի կազմակերպիչներն էին Ալեքսանդրա Բաբկոն և Մարգո Հովհաննիսյանը:
Մեծ ծովանկարիչը Հովհաննես Այվազովսկին ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:
panarmenian.net
Մալիում ուղղաթիռներ են բախվել. 13 ֆրանսիացի զինվորական է զոհվել
Մալիում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, 13 ֆրանսիացի զինվորական է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին ջիհադականների դեմ գործողության ընթացքում, հայտնում է Ելիսեյան պալատը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է զոհվածների արիությունը և ցավակցություն հայտնել նրանց մերձավորներին, գրում է Deutsche Welle-ն:
Վթարի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: AFP գործակալությունը ռազմական շրջանակներում աղբյուրի վրա հղումով հայտնում է, որ ուղղաթիռները բախվել են:
Մալիում և Սախելի գոտու մյուս երկրներում, որը տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Կարմիր ծով, Ֆրանսիան «Բարխան» առաքելության շրջանակում պայքարում է իսլամիստ ահաբեկիչների դեմ: Գործողությանը մասնակցում է 4500 ֆրանսիացի զինվորական: