Մամուլի տեսություն 30.11.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114020-Մամուլի_տեսություն_30.11.2019
Հայ արվեստագետ Լորիս Ճգնավորյանը Ռուդաքիի անվան համերգասրահում Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության երեք գիշերների ընթացքում ներկայացել է գեղեցիկ կատարումներ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Նոյեմբեր 30, 2019 15:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.11.2019

Հայ արվեստագետ Լորիս Ճգնավորյանը Ռուդաքիի անվան համերգասրահում Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության երեք գիշերների ընթացքում ներկայացել է գեղեցիկ կատարումներ:

«Իրան»

Այս նվագախմբի հետ իմ գործն ավարտված է

Թեհրանի սիմֆոնիկ նվագախումբը հայ արվեստագետ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ երեք գիշերների ընթացքում կատարեց այս բարձրակարգ արվեստագետի տարբեր բաժիններից կազմված երկու ստեղծագործությունները: Երեկ երեկոյան, Ռուդաքիի անվան համերգասրահում անցկացվեց այս կատարումների վերջին եևեկոն:

Թեհրանի սիմֆոնիկ նվագախումբը, որպես հրավիրյալ դիրիժոր Լուրիս ճգնավորյանի հետ և Ռազմիկ Օհանյանի ղեկավարությամբ Ռուդաքի հիմնդրամի երգչախմբի ձայնակցությամբ իր ամենավերջին երկու բաժնից բաղկացած կատարման առաջին բաժնում կատրեց «Սրբազան պաշտպանություն» սուիթը, որը բաղկացած էր «Անհանգստություն», «Հարձակում», «Կանչեր», «Նահատակների գիշեր», «Նահատակների հուղարկավորություն» և «Խոռամշահրի ազատագրումը» 6 բաժիններից: «Խաղաղություն և բարեկամություն» ստեղծագործությունը ավարտվեց «Ժողովուրդների բարեկամություն» բաժնով, որը մշակվել է ավելի քան 80 երկրների օրհներգերի հիմամբ:

 

«Մարդոմսալարի»

ՀԳՀԾ-ի պահպանման վերջին հույսերը

Նիդերլանդների NRC օրաթերթին տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«ՀԳՀԾ-ի պահպամնման համար դեռևս հույսեր կան, սակայն այս խնդիրը կախված է եվրպացիների կողմից իրենց հանձնառությունների գործադրման նկատմամբ հավատարմության հետ:

Իրանի ԱԳ փոխնախարարը հավելել է.«Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի որպեսզի փրկվի Իրանի հետ միջուկային համաձայնությունը, որի պահպանման ու շարունակման անհրաժեշտությունը կարևորում են Եվրոպայի առաջնորդները»:

 

«Խորասան»

Գիշերով Աֆղանստան կատարած Թրամփի այցելության կուլիսներում

«Air Force One» ինքնաթիռը սկսել է դեպի Աֆղանստան իր չվերթը, երբ պարզվել է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Դոնալդ Թրամփի անակնկալ այցի մասին տեղեկացրել է Աշրաֆ Ղանիին: Ղանին, ով արդեն ամիսներ է ինչ ավարտել է իր նախագահության շրջանը և առայժմ անցումային շրջանի համար է այցելում նախագահական պալատ, անակնկալի է եկել: Սակայն հինգշաբթի օրը Աֆղանստան կատարած իր առաջին այցի ընթացքում, ԱՄՆ նախագահը չի հանդիպել Աշրաֆ Ղանիի հետ: Նա մեկնել է Բեգրամում գտնվող ամերիկյան ռազմաբազա որպեսզի, ամերիկացի զինծառայողների հետ նշի գոհաբանության օրը: Նույն ընթացքում, ինչ Աշրաֆ Ղանին ու Ազգային պաշտպանության նախարարության պատասխանատու Ասադոլլահ խալեդը կանչվել են Բեգրամ Թրամփի հետ հանդիպման և զարմանալի է, որ Աֆղանստանի նախագահը ընդունել է առաջարկը:

 

«Ջոմհուրի Էսլամի»

Աղքատության դեմ 6155 նախագծերի շահարկումը

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը Համադան նահանգի աշխարհազորայինների 10 հազար հոգանոց հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում ասել է.«Այսօր ԻԻՀ-ը քաղաքական զարգացումների սիրտն ու միտքն է: Այն նաև տարածաշրջանի ստրագեգիական հենակետն է ու վերահսկում է գործողությունների դաշտը»:

Միջոցառման ընթացքում, տարբեր շրջաններում միաժամանակ շահագործման են հանձվել աշխարհազորի կողմից գործադրված աղքատության դեմ պայքարի 6155 նախագծերը:

 

armenpress.am

Մնացականյանը չմեկնաբանեց Ալիևի հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չմեկնաբանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կորսված հնարավորությունների տարի է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախարարն այս հարցին անդրադարձավ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Մեկնաբանելու բան չունեմ: Մենք ունենք մեր օրակարգը, մենք ունենք մեր նպատակները, մենք ունենք շատ ակտիվ ներգրավում բանակցային գործընթացի մեջ: Այս 1,5 տարվա ընթացքում, ինձ թվում է, որ առավել քան հստակ ի ցույց է դրված լրջությունը մեր կողմից այս բանակցային գործընթացի մեջ, ակտիվությունը, շփումների ծավալը, օրակարգային հարցերի ծավալը: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք մեր մասով լրջորեն աշխատել ենք խաղաղ կարգավորման այս լրջագույն հարցի շուրջ»,- ասաց Մնացականյանը:

 

armenpress.am

ԵՄ-ի հետ ձևավորված է չափազանց հստակ և դրական օրակարգ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության հետ ձևավորել է չափազանց հստակ և դրական օրակարգ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի ղեկավարի փոփոխությանը:

 

«Այս ամբողջ շրջանում, ներառյալ վերջին ավելի քան 1,5 տարին, ԵՄ-ի հետ ձևավորված է չափազանց հստակ ու դրական օրակարգ, շատ հստակ արդյունքներով, առաջընթացով: Գիտեք նաև ԵՄ-ի ներգրավվածության ծավալները մեր ազգային զարգացման, բարեփոխումների օրակարգում: Այս ամենը չի փոխվում հանձնաժողովի փոփոխությամբ, և շարունակականությունը բնականաբար գոյություն ունի: Մենք, իհարկե, սպասում ենք, երբ նոր հանձնաժողովը կսկսի գործել, որպեսզի մենք շարունակենք մեր օրակարգը»,- ասաց Մնացականյանը:

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նոյեմբերի 29-ին կայացած կարճատև արարողության ընթացքում Եվրամիության հիմնական քաղաքական մարմնի ղեկավարի լիազորությունները, որտեղ ներկայացված են միության երկրների ղեկավարները, հանձնեց իրեն փոխարինողին՝ Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին: Եվրախորհրդի նոր նախագահն իր պարտականությունների կատարմանը լիարժեք ձեռնամուխ կլինի դեկտեմբերի 1-ից:

 

news.am

Բանակցություններում սակարկման առարկա չի կարող հանդիսանալ Արցախի անկախ կարգավիճակը. Աշոտ Ղուլյան

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հետեւողականորեն դիրքորոշում է արտահայտել պետության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ՝ կարեւորելով Արցախի անկախության միջազգային ճանաչման եւ անվտանգության երաշխավորման հրամայականը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարին ասել է կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Մենք պնդել ենք եւ շարունակելու ենք պնդել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն բանակցություններին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության պարագայում, իսկ առաջարկվող լուծման տարբերակներն ու առաջարկները առաջին հերթին պետք է ընդունելի լինեն հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի ժողովրդի համար: Բանակցություններում սակարկման առարկա չեն կարող հանդիսանալ Արցախի անկախ կարգավիճակը եւ Արցախի ժողովրդի բնական իրավունքների ճանաչումն ու հարգումը»,- նշել է ԱԺԿ նախագահը:

Ա. Ղուլյանը համոզված է, որ արդարացի պահանջը հասանելի դարձնելու եւ այս հարցում լուրջ հաջողություններ ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ առավելագույնս ներգրավելու հայկական Սփյուռքի եւ օտարերկրյա գործընկերների ներուժը:

Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու միջազգային գործընկերների հետ ընդգրկուն համագործակցության քաղաքականությունը՝ պատրաստ լինելով անդամակցելու այնպիսի քաղաքական միավորումների, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը, ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ պետությունների ինքնիշխան հավասարությունը համագործակցության ամենաբարձր արժեքներն են:

 

news.am

«Հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության անհնար է». Զոհրաբ Մնացականյան

Ինքներս եւ վարչապետ Փաշինյանը շատ հստակ խոսել ենք, թե ինչ պրակտիկ նշանակություն ունի Արցախի անմիջական ներգրավումը այս գործընթացում: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին «Բարի գալուստ Հայաստան» բարեգործական միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացին:

«Այս անբնական պայմաններում մենք ստիպված ենք ինչ-որ չափով երկու ուղղություններով բանակցել, եւ ես իմ գործընկերոջ՝ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ մշտական կապի մեջ եմ: Արդյունքում բանակցային գործընթացում ենք լինում նաեւ Արցախի հետ, ինչը պրակտիկ առումով ոչ էֆեկտիվ է, եւ Արցախի ներգրավումը ուղղակի պրակտիկ նշանակություն ունի այս գործընթացի համար»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւս հայտարարել է, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, Մնացականյանը պատասխանեց.

«Այն, որ Արցախի հարցի լուծումն առանց Արցախի մասնակցության, առանց Արցախի ձայնի անհնար է, իրողություն է, որը ընդունվել է եւ արտահայտվել տարբեր առիթներով, վերջին անգամ նաեւ ՌԴ ԱԳ նախարարի կողմից, բայց նաեւ այնպես չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների համար նույնչափ ընկալելի չէ: Սա իրողություն է, որից խուսափելն անհնար է»,- ասաց նա:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին նախարարն ասաց . «Մեր բանակցության ամբողջության մեջ սա նույնպես սկզբունքային հարցերից մեկն է, բոլոր գործողությունները, որոնք բերելու են էսկալյացիայի ռիսկերի նվազեցման, մեզ համար եղել եւ մնում են գերակայություն, եւ դրանք մեր բանակցային փաթեթի կարեւոր բաղադրիչ մասն են»:

 

news.am

Ես դրական եմ գնահատում այս փաստը. ԱԳ նախարարը` հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցի մասին

Իրապես շատ պատասխանատու պահ է, ինչպես տեսաք այս ամենը բխում է մեր պայմանավորվածություններից, այս ամենը բխում է մեր քաղաքականությունից, որ անհրաժեշտ է ձեւավորել մի միջավայր, որ եթե մենք գործնական աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել դրական առաջընթաց, եթե մենք չունենք համապատասխան միջավայր: Այս մասին այսօր` նոյեմբերի 30-ին «Բարի գալուստ Հայաստան» բարեգործական միջոցառման ժամանակ, լրագրողներին ասա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցին` նշելով, որ սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել որեւէ ճեղքումներ, կամ անմիջական արդյունքներ այս մեկ միջոցառումով:

«Շատ էական էր, որ այս ծրագիրն իրականացվում էր լրագրողների մակարդակով, այսինքն այն մակարդակով, որ լրագրողները կարծիք, տեղեկատվություն ստեղծող մարդիկ են եւ մենք հնարավորություն ունեցանք, որ մեր կողմից երկու հոգի, մեկ հոգի էլ Ացախից հնարավորություն ունեցան լինել այնտեղ, իրենց բնագավառի գործընկերների հետ հանդիպեցին, տեսան, չեն եղել պաշտոնական հանդիպումներ ու սա էլ է մտածված, որ նույն 3 հոգին եղան Հայաստանում, նույն հանդիպումներն ունեցան այստեղ, որ կարողացանք համակարգել, որ մենք կարող ենք այլ հարցերի շուրջ աշխատել եւ մենք ունենք այս արդյունքը: Ես չեմ ուզում շտապել, չեմ ուզում անմիջապես կառուցել մնացած բոլոր քայլերը, որովհետեւ, այո, ես դրական եմ գնահատում այս փաստը, դրական եմ գնահատում, որ սա տեղի ունեցավ, եւ մենք շատ ողջամիտ ձեւով կարողացանք այնպես անել, որ Ադրբեջանից եկած լրագրողները կարողացան լինել եւ Հայաստանում եւ Արցախում: Մենք ստեղծեցինք մի նոր բովանդակություն, որը շատ էական է եւ ես տեսնում եմ դրականը, որը ցանկանում եմ շատ զգուշորեն օգտագործել, որպեսզի մենք կարողանանք շարունակել կառուցողական, շարժվել, դեպի այդ կարեւոր նպատակը, միջավայրի ձեւավորմանը, այդ թշնամության մակարդակը վերանայելուն: Եւ սա հետեւողականություն է պահանջում»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է նաեւ նմանատիպ այցելություն լինի արդեն պատգամավորների մակարդակով, նախարարն ասաց, որ պատգամավորները քաղաքական գործիչներ են, որոնք աշխատում են տարբեր այլ հարթակներում եւ ինքը չի շտապում ասել, թե հաջորդը ինչ մակարդակով կլինի:

 «Լրագրողական, փորձագիտական մակարդակն իմ կարծիքով բավական լավ, դրական մակարդակ է, որովհետեւ վերաբերում է այն մարդկանց, ովքեր տեղեկատվություն ստեղծողն են, ինչ-որ տեսնում են եւ իրենց ազդեցությունն ունեն այդ առումով եւ զգուշորեն մենք քննարկում, վերլուծում ենք` ինչպես օգտագործել սրա լավագույնը»,-հավելեց նա: