Մամուլի տեսություն 02.12.2019
Իրանում անցկացված հարցումների համաձայն, չնայած տնտեսական խնդիրներին, իրանցիները դեմ են անկարգություններին:
Մարդոմսալարի օրաթերթ
ՀԳՀԾ-ի վատագույն օրերը
ՀԳՀԾ-ի հեռանկարն անորոշ է: Մի կողմից, եվրոպական ևս վեց երկիր միացել է Իրանի հետ ֆինանսական փոխանակումների INSTEX մեխանիզմին, իսկ մյուս կողմից, երեք այլ եվրոպական երկրներ, Թեհրանին սպառնում են «ձգանի մեխանիզմի» կիրառմամբ:
Թրամփի կառավարությունը, հատկապես Իրանում բենզինի գների բարձրացման հետ կապված անկարգությունների ֆոնին, փորձում է Եվրոպային համոզել՝ միանալու Իրանի դեմ ճնշման քաղաքականությանը: Եվ այս իրավիճակում հարց է առաջանում, թե ի՞նչ ճակատագիր է սասվում ՀԳՀԾ-ին և ի՞նչ քայլեր կանեն եվրոպացիները՝ համաձայնագրի շրջանակներում:
Քեյհան օրաթերթ
Չնայած տնտեսական խնդիրներին, իրանցիները դեմ են անկարգություններին
Ամերիկյան «Հերալդ Թրիբուն» օրաթերթը հրապարակել է Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Շարմին Նարվանիի հեղինակած հոդվածը, որում նշվում է, որ հակառակ այն պատկերի,. որ փորձել են արևմտյան ԶԼՄ-ները ներկայացնել Իրանի վերջին իրադարձությունների վերաբերյալ, Իրանում անցկացված հարցումների արդյունքներն այլ բան են ցույց տալիս: Նա գրել է, որ Իրանում անցկացված հարցումների համաձայն, չնայած տնտեսական խնդիրներին, իրանցիները դեմ են անկարգություններին:
Իսլամական Հանրապետություն օրաթերթ
Իրաքի խորհրդարանն ընդունել է վարչապետ Ադել ԱբդուլՄահդիի հրաժարականը
Իրաքի խորհրդարանը, երեկ կայացած նիստում ընդունել է վարչապետի հրաժարականը:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, խորհրդարանի նախագահ Մուհամմադ ալ-Հալբուսին, ընդունելով Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հրաժարականը, դիմել է Բարհամ Սալեհին Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն նոր վարչապետի թեկնածություն առաջադրելու հարցով:
Երեկ կայացած արտահերթ նիստում, քննարկվել են վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հրաժարականը, ընտրությունների մասին օրենքը և հարավային նահանգներում, մասնավորապես ՝ Դի Քարի նահանգի Նասիրիյա քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցված զոհերի հարցը:
Իրաքում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի և շիաների առաջնորդի հայտարարությունից հետո, վարչաետ Ադել Աբդուլ Մահդին հայտարարեց իր հրաժարականի մասին:
Քեյհան օրաթերթ
Սիոնսիտական ռեժիմի պատերազմի նախարարին մտահոգումէ Իրանի դեմ հավանական պատերազմում իսրայելցի զինվորների կամավոր զինաթափվելը
Իրանցիների ինտերնետի անջատման հետ կապված Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի մտահոգությունը հասկանալու համար, հարկավոր է քննարկել Իրանում կիբերհարձակում իրականացնելու ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի չար եռանկյունու ջանքերն ու ծախսերը:
Շաբաթ օրը, սոցիալական ցանցերից մեկի իր էջում, Նաֆթալի Բենեթն աշխարհի բոլոր մասնագետներին կոչ է արել համագործակցել՝ որպեսզի հնարավոր լինի իրանցիների համար ապահովել հասանելիությունը համացանցին:
Հարկ է նշել, էր Բենեթը առանցքայինդ երակատարություն ունի պաղեստինցիների սպանության մեջ:
Նա ի նկատի ունի Իրանում վերջին անկարգությունների ժամանակ, այդ անկարգությունները որոշ ԶԼՄ-ների կողմից շահարկվելը կանխելու նպատակով ինտերնետ կապի անջատումը, որը սակայն իրավիճակի կայունացումից հետո, վերականգնվել է:
armenpress.am
Բեռլինի «Շտազի» թանգարանից շքանշաններ եւ զարդեր են հափշտակել
Անհայտ անձինք Բեռլինում «Շտազի»-ի (նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պետական անվտանգության նախարարության) թանգարանից շքանշաններ եւ զարդեր են հափշտակել: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտնել Է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախնական տվյալներով՝ հափշտակիչները շենք են սողոսկել, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի լույս 1-ի գիշերն առաջին հարկի լուսամուտից: Թանգարանի աշխատակիցն առավոտյան հայտնաբերել Է երեք ջարդված ցուցափեղկ եւ ոստիկանություն կանչել: Թե որքան Է գողոնի արժեքն, առայժմ հայտնի չԷ: Հիմնարկության կայքում հաղորդվում Է, որ «դեկտեմբերի 2-ից «Շտազի»-ի թանգարանը փակ կլինի: Ինչպես նշել Է թանգարանի ղեկավար Յորգ Դրիզելմանը, հափշտակված զարդերի թվում են ոսկե իրեր՝ այդ թվում՝ թանկարժեք քարերով:
Թանգարանը գտնվում Է Բեռլինում պետական անվտանգության նախարարության նախկին կենտրոնակայանի տարածքի թիվ մեկ շենքում: Այնտեղ այժմ մշտական ցուցահանդես Է գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Գլխավոր դատախազը Նաթանյահուի դեմ մեղադրական եզրակացություններն ուղարկել Է Կնեսետի խոսնակին. Kan
Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիտը դեկտեմբերի 2-ին Կնեսետի (խորհրդարանի) խոսնակ Յուլյա Էդելշտեյնին Է ուղարկել հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դեմ երեք գործով մեղադրական եզրակացությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի Kan պետական ռադիոն:
Ռադիոկայանի տվյալներով՝ խորհրդարանի խոսնակի անունով նամակում գլխավոր դատախազը նշել Է, որ Նաթանյահուի գործերի շուրջ լսումներն անցկացվելու են Երուսաղեմի Օկրուգային դատարանում: Մանդելբլիտը նաեւ տեղեկացրել Է Էդելշտեյնին, որը դեկտեմբերի 2-ից սկսվում Է այն 30 օրվա հաշվարկը, որոնց ընթացքում վարչապետը կարող Է Կնեսետին խնդրել իրեն անձեռնմխելիությռուն տրամադրելու մասին: Ընդսմին, ինչպես նշում Է Kan-ը, ներկայիս խորհրդարանում, որն ընտրվել Է սեպտեմբերի 17-ին, դեռեւս չեն կազմավորվել այն հանձնաժողովները, որոնք պետք Է քննարկեն վարչապետի խնդրանքը:
Նոյեմբերի 21-ին Մանդելբլիտը հայտարարել Է, որ որոշել Է Նաթանյահուին երեք գործով մեղադրանքներ առաջադրել կաշառակերության եւ հասարակության վստահությունը չարաշահելու համար: Նաթանյահուն ավելի վաղ քանիցս մերժել Է իր դեմ ներկայացված կոռուպցիայի եւ չարաշահումների մեղադրանքները:
Նոյեմբերի 21-ին վարչապետը գլխավոր դատախազի՝ իրեն մեղադրանքներ առաջադրելու որոշումը որակել Է «հեղաշրջման փորձ» եւ խոստացել Է Իսրայելը կառավարել «պատասխանատու կերպով եւ օրենքներին համապատասխան», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
panarmenian.net
ՀՀ դպրոցականներն առաջին անգամ կմասնակցեն Գիտության համաշխարհային փառատոնին
Հայաստանի ավագ դպրոցների աշակերտներն առաջին անգամ կմասնակցեն Գիտության համաշխարհային փառատոնին: Նրանք ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել 2020-ի մայիսին ԱՄՆ-ում կազմակերպվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն դոլար:
Աշխարհի ավելի քան 75 երկրների շուրջ 1800 աշակերտների համախմբող այս փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները կներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք հանրապետական փուլում կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում: Արդյունքում՝ հաղթող նախագիծը կներկայացնի Հայաստանը Գիտության համաշխարհային փառատոնին։
Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել 80 ավագ և հիմնական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում, որի ընթացքում վերջիններիս են ներկայացվել հաջողված ծրագիր մշակելու հմտությունները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ փառատոնի նպատակն է՝ դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: «Այս նախագիծը գիտությունը երիտասարդացնելու մեր առաջին նախաձեռնությունն է՝ գիտությունը բերել դպրոց և աշակերտին հնարավորություն տալ զարգացնել իր համապատասխան հմտությունները, վաղ տարիքից սովորել հետազոտել ու ստեղծել նորը: Փառատոնի անցկացմամբ ոչ միայն փորձելու ենք բարձրացնել մեր երեխաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, այլ նաև վեր հանելու դպրոցներում մեր ունեցած ներուժը: Բացի դա, «Քո արվեստը դպրոցում» նախագծի նմանությամբ նախարարությունը նախաձեռնել է «Գիտությունը դպրոցում» ծրագիրը, որը կմեկնարկի 2020 թվականին: Ծրագրի շրջանակում գիտնականները կայցելեն դպրոց և կներկայացնեն իրենց փորձը: Նախատեսվում է, որ աշակերտները ևս հնարավորություն կունենան այցելել գիտահետազոտական ընկերություններ և տեսնել՝ ինչպես են աշխատում գիտնականները և հասկանալ՝ արդյոք իրենց ապագան տեսնում են գիտության ոլորտում»,-նշել է Գոհար Մամիկոնյանը՝ ընդգծելով, որ մեր աշակերտները մեծ հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ, պարզապես նրանց համար բավարար հնարավորություններ չեն ստեղծվել:
Կազմակերպչական հարցերում նախարարությանն աջակցում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը, որի ներկայացուցիչները ուսուցիչներին են ներկայացրել հաջողված ծրագրի մշակման հմտությունները:
Անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագրերով կմրցեն 22 բնագավառում, որոնց շարքում են՝ մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան, բնապահպանական ճարտարագիտությունը, կենսաբժշկական և առողջապահական գիտությունները, համակարգերի ծրագրավորումը, կենսաինֆորմատիկան այլն:
panarmenian.net
Մալթայի վարչապետը կհեռանա պաշտոնից լրագրողուհու սպանության հետաքննության ֆոնին
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը կհեռանա պաշտոնից 2020-ի հունվարին՝ լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննության ֆոնին: Վարչապետը նման հայտարարությամբ է հանդես եկել հեռուստատեսությամբ: Հրաժարականից հետո կընտրվի Մալթայի Լեյբորիստական կուսակցության նոր նախագահ:
Մալթայի ոստիկանությունը ձերբակալել է 4 անձի, որոնք կասկածվում են հետաքննիչ լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանության մեջ: Նա սպանվել է 2017-ի հոկտեմբերի 16-ին՝ ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: Նա զբաղվում էր «Պանամական արխիվի» հետաքննությամբ և բացահայտում էր մալթացի պաշտոնյաների և քաղաքական գործիչների կոռուպցիոն կապերը:
Մայրաքաղաք Վալետայում դեկտեմբերի 1-ին բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել՝ ցուցարարները պահանջել են վարչապետի հրաժարականը, մեղադրել են կառավարությանը կոռուպցիայի մեջ և լրագրողուհու սպանության անաչառ հետաքննության կոչ արել, գրում է Deutsche Welle-ն:
Աղմկահարույց սպանության քննության հետևանքով արդեն իսկ մի շարք պաշտոնանկություններ են եղել: Նոյեմբերի 26-ին հրաժարական է տվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Քիտ Շեմբրին՝ առանց պատճառաբանությունների: Նույն օրը պաշտոնից հեռացել է զբոսաշրջության նախարար Կոնրադ Միցցին, իսկ էկոնոմիկայի նախարար Քրիստիան Կարդոնան հայտարարել է, որ վայր է դնում լիազորությունները քննության ընթացքում:
Նոյեմբերի 20-ին ևս մեկ անձ է ձերբակալվել Վալետայից ոչ հեռու՝ Պորտոմազո նավահանգստի մոտ կայանված զբոսանավում: Ոստիկանությունը համարում է, որ նա միակ «կապավորն է» եղել հանցագործության անմիջական կատարողների և պատվիրատուի միջև: Ըստ Independent-ի, ձերբակալվածի անունը Յորգեն Ֆենեկ է, նա գործարար է և եղել է լրագրողուհու հոդվածների «հերոսը»: Գալիցիան մեղադրում էր նրան Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կոռուպցիոն կապերում:
2013-ին Ֆենեկի 17 Black ընկերությունը Մալթայում մեծ էլեկտրակայանի կառուցման մրցույթ է շահել: «Պանամական արխիվում» տեղեկություններ կային այն մասին, որ Մալթայի էներգետիկայի նախարար Կոնրադ Միցցին չնշված ծառայությունների համար մոտ 1,5 մլն ֆունտ ստեռլինգ էր ստացել: Ըստ ոստիկանության, Գալիցիային հաջողվել էր գտնել կապը Դեջորջիո եղբայրների և Ֆենեկի միջև, իսկ Ֆենեկը կտրականապես հերքում է, թե հանցագործություն է պլանավորել որևէ մեկի դեմ:
Մահից առաջ Գալիցիան մեղադրել էր Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին և նրա թիմակիցներին օֆշորային ընկերություններ ունենալու մեջ, որոնք գումարներ են ստացել Ադրբեջանի նախագահական ընտանիքից և մալթական անձնագրեր են վաճառել: Դաֆնայի մահից հետո OCCRP-ը շարունակել է աշխատանքը նրա նյութերով և պարզել, որ Իլհամ Ալիևի դստեր ընկերությանը պատկանում է Դուբայի լավագույն թաղամասերում գտնվող մոտ 100 մլն դոլարի անշարժ գույք, իսկ նրա ընկերությունը առնվազն 1 մլն դոլար է փոխանցել Մալթայի վարչապետի կնոջը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունները մոտ 2,9 մլրդ դոլար են լվացել: