Մամուլի տեսություն 03.12.20109
Իրանի նախագահի իրավական հարցերով տեղակալը, Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն, Կառավարության քննարկմանն է ներկայացրել «հավաքների և երթերի ազատությունը երաշխավորելու» նախագիծը:
Մարդոմսալարի օրաթերթ
Սպտակ Տանը մտահոգում է Կոնգրեսի բանաձևը
Ուկրաինգեյթսի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ սկսված իմպիչմենտի գործընթացը մտնում է գործադրման փուլ: Վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ նախագահի դեմ ուղղված մեղադրանքները ենթահող են նախապատրաստել նրան իմպիչմենտի ենթարկելու համար:
Սպիտակ Տունը հայտարարել է, որ Թրամփը և նրա փաստաբանները չեն մասնակցելու Ներկայացուցիչների պալատում նախագահի իմպիչմենտի լսումներին:
The New York Times օրաթերթի հաղորդման համաձայն, Սպիտակ տան խորհրդական Փաթ Սիփոլոնը, Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեին ուղղված նամակում գրել է. «Չի կարելի սպասել, որ Թրամփը «արդար» մասնակցություն ունենա»:
Մարդոմսալարի օրաթերթ
Քննարկվում է Իրանում հավաքների և երթերի ազատության վերաբերյալ օրինագիծը
Իրանի նախագահի իրավական հարցերով տեղակալը, Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն, Կառավարության քննարկմանն է ներկայացրել «հավաքների և երթերի ազատությունը երաշխավորելու» նախագիծը:
Գաղափարների և համոզմունքների հավաքական արտահայտման իրավունքը կարող է ապահովվել հանդիպումների, հանրահավաքների և երթերի միջոցով: Այս իրավունքի իրացման համար հնարավորություն ստեղծելու համար, մարդիկ պետք է հնարավորություն ունենան մասնակցել հասարակական ու սոցիալական իրադարձություններին: Հակառակ դեպքում, ոչ մի ժողովուրդ չի կարող հասնել զարգացման գագաթնակետին:
Եվ այս շրջանակում, մշակվել և խորհրդարանի քննարկմանն է հանձնվել երթերի և հանրահավաքների ազատության վերաբերյալ օրինագիծը:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի նախկին պաշտոնյա. Իրանում վերջերս տեղի ունեցած իրարանցումը կազմակերպել էր ԿՀՎ-ն
Դոկտոր Պոլ Քրեյգ Ռոբերթսը, ով 1981թ Ռեյգանի նախագահության օրոք զբաղեցնում էր գանձապետական դեպարտամենտի տնտեսական քաղաքականության հարցերով պատասխանատուի օգնականի պաշտոնը, ներկայումս ղեկավարում է քաղտնտեսության ինստիտուտը:
Թասնիմ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ի պատասխան Իրանի վերջին անկարգությունների ժամանակ ԱՄՆ պաշտոնյաների գործողություններին, ասել է. «Վաշինգտոնը նպատակ ունի գունավոր հեղափոխություններ անցկացնել աշխարհում, ինչպիսին էր կանաչների շարժումն Իրանում: Այդ հեղափոխությունների մեծ մասը հաջող ավարտ են ունեցել: Հարցը կայանում է նրանում, թե ինչու են կառավարությունները թույլ տալիս ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին ու հիմնադրամներին, ազատորեն գործունեություն ծավալել, դառնալով երկրների հինգերորդ հիմնասյունը: Ինչու խռովավարները չեն ձերբակալվել ու այդ կազմակերպությունները չեն փակվել»:
Նա հավելել է. «Իրանում վերջերս տեղի ունեցած իրարանցումը կազմակերպել էր ԿՀՎ-ն, ինչպես Ուկրաինայում, Հոնկոնգում, Վրաստանում և Արաբական աշխարհում ՝ «Արաբական գարնան» տեսքով: Ինչո՞ւ այս հարցն Իրանի համար պարզ չէ»:
Շահրվանդ օրաթերթ
Իրանում կտնկվի 34 միլիոն ծառ
Իրանի անտառների կազմակերպության տնօրենը հայկտարարել է, որ երկրում անտառահատումների ծավալը մյուս երկրների համեմատ քիչ է, սակայն վերականգնման ընթացքը դանդաղ է: Նա հավելել է, որ անտառների պահպանության շրջանակներում, Իրանի կանաչ գոտին՝ հյուսիսի անտառները, վերականգնվում են:
armenpress.am
Պուտինը եւ Էրդողանը պետք Է հանդիպեն հունվարի 8-ին, հնարավոր Է` Ստամբուլում. Պեսկով
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես պլանավորվում Է, կհանդիպեն 2020 թվականի հունվարի 8-ին: Դա դեկտեմբերի 2-ին լրագրողներին հավաստել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա չի բացառել, որ բանկցությունները տեղի կունենան Ստամբուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:«Այո՛, իրոք, այդ ամսաթվին (հունվարի 8-ին) նախապատրաստվում են երկու նախագահների շփումները: Այդ ուղեւորության գլխավոր թեման «Թուրքական հոսքի» բացումն Է»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «կարելի Է ենթադրել, որ երկու ղեկավարներն այդ հնարավորությունը կօգտագործեն առավել հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու համար»:«Առայժմ խոսքը վերաբերում Է Ստամբուլին (որպես բանակցությունների անցկացման վայրի), բայց դեռեւս ժամանակ կա, առայժմ բոլոր մանրամասնությունները համաձայնեցվում են»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը:
armenpress.am
ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ կապերի այլընտրանքը չեն. Էրդողան
Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն Է, բայց նրա հետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սպասվում Է, որ Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում կլինեն հարաբերությունները Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Մենք Չինաստանի հետ կառուցողական փոխգործակցություն ենք պահպանում՝ հիմնված փոխըմբռնման վրա: Ռուսաստանը նույնպես առաջատար գործընկերներից մեկն Է միջազգային ասպարեզում: Բայց նրա եւ այլ երկրների հետ մեր հարաբերությունները դաշնակիցների հետ մեր հարաբերությունների այլընտրանքը չեն, այլ, ընդհակառակը՝ դրանց լրացումը»,-հայտարարել Է Էրդողանը լրագրողներին Լոնդոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ: Նա նշել Է, որ Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն Է վարում՝ առաջնորդվելով իր գերակայություններով, որոնք բխում են նրա աշխարհագրական դիրքից: Էրդողանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված «անվտանգության հովանոցը» շատ կարեւոր Է Թուրքիայի համար:
«Բայց նաեւ պարզ Է, որ դաշինքը նորացման կարիք ունի… ՆԱՏՕ-ն պետք Է գործի շատ ավելի վճռական ու արդյունավետ, հատկապես ահաբեկչական կազմակերպությունների կողմից սպառնալիքների դեմ հանդիման»,-հավելել Է Թուրքիայի նախագահը:
panarmenian.net
Ալեն Սիմոնյանն առաջարկում է կրկին անցնել ամառային և ձմեռային ժամանակի
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Այս մասին Սիմոնյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Օրինագծի ընդունման դեպքում մարտին և հոկտեմբերին ժամային փոփոխություններ կլինեն:
«Փոփոխությունը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն»,- գրել է Սիմոնյանը:
Փոփոխությամբ նախատեսված է յուրաքանչյուր տարվա մարտի վերջին կիրակին՝ ժամը 02.00-ին, ժամացույցի սլաքը մեկ ժամով առաջ տանել, իսկ հոկտեմբերի վերջին կիրակին՝ ժամը 03.00-ին` մեկ ժամով հետ բերել:
2019-ի սկզբում Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը կարող է անցնել ամառային ժամանակի, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել:
2012-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթրը, որի համաձայն Հայաստանն այլևս չի անցել ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում եղել է մեկ ժամային գոտում՝ GMT+4:
panarmenian.net
Մնացականյանը և Մամեդյարովը կհանդիպեն դեկտեմբերի 4-ին
Դեկտեմբերի 4-ին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը: Այս մասին հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԱԳՆ հանդիպումը կկայանա Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում: